Category: Tatev Hayrapetyan

  • Как я вижу, некоторые круги в соседнем Азербайджане очень болезненно реагируют, …

    Как я вижу, некоторые круги в соседнем Азербайджане очень болезненно реагируют, когда им на конкретных фактах напоминают о разжигаемой внутри этого государства ненависти и расизме по отношению к этническим армянам. Это факты, это прямые высказывания Алиева, так что, если вас что-то и возмущает, возмущайтесь своим диктатором и его действиями, а не пытайтесь атаковать тех, кто говорит об этих фактах.
    Всё очень просто: если вы не хотите, чтобы мы говорили о расизме, пропагандируемом в Азербайджане на государственном уровне, и об экспансионистских планах в отношении Республики Армения, просто прекратите проводить эту политику.
    А на пустые и необоснованные выпады лично в мой адрес я отвечу известными словами Франклина Делано Рузвельта: «Я прошу вас судить меня по моим врагам, которых я приобрёл»…

  • Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը սպառնում մեզ պատերազմով, եթե իր իսկ խոսքերով՝ հաստատվել…

    Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը սպառնում մեզ պատերազմով, եթե իր իսկ խոսքերով՝ հաստատվել է խաղաղություն։ Ստացվում է, որ ինքը իր իսկ հռչակած խաղաղությունը «փչացնում է»։
    Ամբողջական հարցազրույցը՝ https://www.youtube.com/watch?v=9Zqh733KsxE

  •  1939 թ․ սեպտեմների 1-ին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը Նացիստական Գերմա…

    📢 1939 թ․ սեպտեմների 1-ին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը
    🔍 Նացիստական Գերմանիային անհրաժեշտ էր «հարմար» պատրվակ Լեհաստան ներխուժելու համար։ Ադոլֆ Հիտլերի հրահանգով Ռեյնհարդ Հեյդրիխը և Ալֆրեդ Նաույոքսը մշակեցին մի ծրագիր. բեմականացնել լեհերի հարձակումը գերմանական ռադիոկայանի վրա։
    Սարսափելի անվանումը՝ «Պահածոներ», վերաբերում էր համակենտրոնացման ճամբարների կալանավորներին։ Նրանց նախապես սպանել էին, հագցրել լեհական զինվորական համազգեստ և նետել դեպքի վայրում՝ որպես «լեհական ագրեսիայի» զոհերի ապացույց։
    📞 «Տատիկը մահացել է»։ Սա այն գաղտնի կոդն էր, որը Նաույոքսը ստացավ օգոստոսի 31-ին, ժամը 16:00-ին։ Դա նշանակում էր՝ գործողությունը սկսված է։
    ⚡️ Ժամը 20:00-ին Լեհաստանի սահմանին մոտ գտնվող Գլայվից քաղաքում մի խումբ ԷսԷս-ականներ (SS), որոնք հագնված էին լեհական համազգեստով, ներխուժեցին տեղի ռադիոկայան։ Նրանք կապեցին աշխատակիցներին և ուղիղ եթերում լեհերենով հակագերմանական կոչ հնչեցրեցին։ Ողջ գործողությունը տևեց ընդամենը 4 րոպե։
    Հեռանալիս նրանք դեպքի վայրում թողեցին նախապես բերված «պահածոները»՝ սպանված կալանավորների մարմինները։ Նույն օրը նմանատիպ սադրանքներ տեղի ունեցան նաև այլ սահմանային կետերում։
    🗞 Արդեն հաջորդ օրը՝ սեպտեմբերի 1-ին, Հիտլերը ելույթ ունեցավ Ռեյխստագում՝ հայտարարելով, թե Լեհաստանը հարձակվել է Գերմանիայի վրա և իրենք ստիպված են պատասխանել։ Գերմանական քարոզչամեքենան ողջ աշխարհին ցուցադրում էր «լեհական հարձակման» կադրերը։
    Պատերազմն սկսված էր։ Տարիներ անց միայն բացահայտվեց, որ այդ ամենը մանրակրկիտ մշակված կեղծիք էր։ Ինչպես հետագայում խոստովանեց Հեյդրիխը. «Այո, հենց այսպես էլ սկսվեց պատերազմը»։
    Մաքուր Պատմություն📖

  • 14 лет назад, 31 августа 2012 года, азербайджанский военнослужащий Рамиль Сафаро…

    14 лет назад, 31 августа 2012 года, азербайджанский военнослужащий Рамиль Сафаров, убивший в 2004 году в Будапеште армянского офицера Гургена Маргаряна, был экстрадирован в Азербайджан, где его немедленно помиловал президент Ильхам Алиев. В апреле 2006 года Будапештский городской суд приговорил Сафарова к пожизненному заключению без права на условно-досрочное освобождение в течение первых 30 лет.
    Тогда этот шаг резко осудил весь общественный и политический спектр, включая оппозиционного Никола Пашиняна. В феврале 2020 года уже премьер-министр Пашинян заявил: «Убийство Гургена Маргаряна, а также последующее помилование и прославление осуждённого убийцы являются ярким примером поощрения безнаказанности».
    Сегодня тот же Пашинян больше не видит угрозы в пропагандируемом на государственном уровне расизме в Азербайджане и в его главном пропагандисте Алиеве. Алиев продолжает оставаться пропагандистом расизма, Сафаров остаётся жестоким убийцей, а Пашинян, судя по его отношению к этому вопросу, изменился на 180 градусов.
    За эти 14 лет Сафаров не только был «героизирован», но и получил вознаграждение за свою «службу». В прошлом году ему было присвоено звание полковника. То есть спустя 22 года после убийства Азербайджан на государственном уровне вновь наградил Сафарова.
    Я много лет назад прочитала стенограмму судебного заседания, а затем наблюдала за тем, как Сафарова «героизировали» в Азербайджане. Невозможно представить прославление такого жестокого убийцы, тем более на государственном уровне.
    Подобные проявления жестокости проявлялись и во время войн против Арцаха в 2016 и 2020 годах, а также во время агрессии Азербайджана против Армении в сентябре 2022 года, когда армянская женщина-военнослужащая была жестоко убита и подвергнута расчленению. В 2023 году это сопровождалось этнической чисткой армянского населения Арцаха.
    В Азербайджане за эти преступления никто не был привлечён к ответственности. Напротив, всё это поощрялось Алиевым.
    Это и есть пропаганда ненависти и её поощрение на государственном уровне.

  • Ինչո՞ւ Արևմուտքի արդիականացումն (մոդերնիզացիան) ավելի շուտ սկսվեց, քան աշխարհի …

    🌋 Ինչո՞ւ Արևմուտքի արդիականացումն (մոդերնիզացիան) ավելի շուտ սկսվեց, քան աշխարհի մնացած մասերում։ Սովորաբար պատասխանը փնտրում են ինստիտուտների կամ տեխնոլոգիաների մեջ, սակայն պատմաբան Անդրեյ Շչերբակը առաջարկում է այլ հայացք. արդյո՞ք բնությունը պատմության պասիվ ֆոն է, թե՞ ակտիվ մասնակից:
    Իր նոր գրքում հեղինակը քննարկում է բնական աղետների դերը հասարակությունների տրանսֆորմացիայի գործում։ Ահա մի քանի ուշագրավ թեզեր և օրինակներ.
    🎭 Բնական աղետները (երկրաշարժեր, հրաբուխներ, ջրհեղեղներ) իրենք իրենցով չեն ստեղծում մոդերնիզացիա, բայց դրանք հանդես են գալիս որպես կատալիզատորներ: Դրանք արագացնում են արդեն իսկ հասունացած սոցիալական պրոցեսները կամ դառնում են «ճակատագրական հարված», որը փոխում է պատմության ընթացքը։
    🌋 1600 թ. Պերուում Ուայնապուտինա հրաբխի ժայթքումը մթնոլորտ նետեց հսկայական քանակությամբ մոխիր։ Արդյունքում 1601-ը դարձավ վերջին 600 տարվա ամենացուրտ տարիներից մեկը։ Ռուսաստանում սկսվեց Մեծ սովը (1601–1603), որը տրիգեր դարձավ սոցիալական դժգոհությունների և «Խռովահույզ ժամանակների» (Смутное время) մեկնարկի համար։
    🇫🇷 1783-ին Իսլանդիայում Լակի հրաբխի ժայթքումը Եվրոպան ծածկեց «չոր մառախուղով»։ Սա հանգեցրեց տևական անբերրիության և սովի։ Ֆրանսիայում սովը տևեց երեք տարի, ինչը, ըստ շատ հետազոտողների, դարձավ 1789 թվականի Մեծ հեղափոխության կարևորագույն պատճառներից մեկը։
    🌡 Մյուս կողմից, մոդերնիզացիան հասարակության պատասխանն է բնությանը։ Սա ռիսկերի նվազեցման գործընթաց է.
    🔹 Տեխնոլոգիական լուծումներ (ամբարտակներ, ոռոգման համակարգեր)։
    🔹 Կառավարչական բարեփոխումներ (պաշարների կուտակում, պլանավորում)։
    Այսպիսով, մոդերնիզացիան կարելի է դիտարկել որպես բնությունը սանձահարելու և պատահական աղետներից կախվածությունը նվազեցնելու փորձ։
    📖 Ավելին կարող եք կարդալ Անդրեյ Շչերբակի «Вирусы, вулканы и вода: как Природа меняет общество?» գրքում (Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի հրատարակչություն, 2026):
    Մաքուր Պատմություն📖

  • Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դեմ մղում է հստակ մշակված հիբրիդային պատերազմ։ Ինչու՞ …

    Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դեմ մղում է հստակ մշակված հիբրիդային պատերազմ։ Ինչու՞ ենք մենք խոսում Տիգրանաշենի մասին, երբ Ադրբեջանը մեր երկրի դեմ մշակում է զավթողական ծրագրեր․․․
    Ամբողջական զրույցը՝ https://www.youtube.com/watch?v=7yY8IVshDp8&t=132s

  • Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դրամատիկ հաղթանակ տարավ ռումինական «Ունիվ…

    ⚡️⚡️ 🏆 🇦🇲 Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դրամատիկ հաղթանակ տարավ ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» նկատմամբ և նվաճեց Եվրոպա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի լիգայի փուլի ուղեգիր:

    Այս հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» դարձավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ակումբը, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին:

  • 1071 թվականի օգոստոսի 26-ին պատմական Հայաստանի տարածքում՝ Մանազկերտի մոտ, տեղի …

    ⚔️ 1071 թվականի օգոստոսի 26-ին պատմական Հայաստանի տարածքում՝ Մանազկերտի մոտ, տեղի ունեցավ դարակազմիկ բախում սելջուկ-թյուրքերի և Բյուզանդական կայսրության միջև։ Այս օրը կանխորոշեց ոչ միայն կայսրության, այլև ողջ տարածաշրջանի ապագան։
    📊 Ուժերի հարաբերակցությունը հետեւյալն էր
    Բյուզանդիա. 40,000 – 70,000 զինվոր (կայսր Ռոմանոս IV Դիոգենեսի գլխավորությամբ)։ Բանակը բազմազգ էր՝ բյուզանդացիներ, հայեր, սկանդինավացիներ և թյուրքական ծագմամբ վարձկաններ։
    Սելջուկներ. 20,000 – 30,000 հեծյալ (սուլթան Ալփ-Արսլանի գլխավորությամբ)։
    🔥 Չնայած թվային առավելությանը, Բյուզանդիան կրեց ջախջախիչ պարտություն։ Պատճառները մի քանիսն էին։ Պահեստազորի հրամանատար Անդրոնիկոս Դուկասը, լինելով կայսրի մրցակիցը, լուր տարածեց նրա մահվան մասին և սկսեց նահանջել՝ մենակ թողնելով Ռոմանոսին մարտի դաշտում։ Բյուզանդական բանակի թյուրքական վարձկանները (ուզեր և պեչենեգներ) հենց մարտի պահին միացան սելջուկներին։ Ռոմանոս Դիոգենեսը վիրավորվեց և գերի ընկավ։ Սա պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ բյուզանդական կայսրը ողջ-ողջ գերի էր ընկնում մուսուլման առաջնորդի մոտ։
    📉 Բյուզանդիան վերջնականապես կորցրեց Հայաստանը և Փոքր Ասիայի արևելքը։ Ճանապարհ բացվեց թյուրքական ցեղերի զանգվածային ներթափանցման համար դեպի թերակղզու խորքերը։ Կայսրությունը սկսեց իր անկասելի անկումը։
    🏛 Գերմանացի պատմաբան Հենրիխ Գելցերն այսպես է բնութագրել Մանազկերտի աղետը. «Փոքր Ասիայի արևելքը, Հայաստանը և Կապադովկիան՝ նահանգներ, որոնք տուն են եղել բազմաթիվ հռչակավոր կայսրերի ու մարտիկների համար և կազմել են կայսրության հզորության հիմքը, կորսված էին ընդմիշտ. թուրքը քոչվորի իր վրանը խփեց հին հռոմեական փառքի փլատակների վրա»։
    Մաքուր Պատմություն📖

  • Խաղաղությունը շատ կարևոր, շատ թանկ ու երանելի երևույթ է։ Պատերազմների մեջ թաղված…

    Խաղաղությունը շատ կարևոր, շատ թանկ ու երանելի երևույթ է։ Պատերազմների մեջ թաղված այս խելահեղ աշխարհում չի կարելի չհասկանալ խաղաղության արժեքը։
    Այդուհանդերձ, «խաղաղություն» բառը ու դրա իմաստը խեղված են մերօրյա իրականության մեջ։ Մեզ հասած «խաղաղության» մեջ պարբերաբար կրկնվում է պատերազմի սպառնալիքը․ այ, որ Արցախ բառն ասեք, պատերազմ կլինի, այ, որ էթնիկ զտումից խոսեք, պատերազմ կլինի, այ, որ Տիգրանաշենը չհանձնենք, պատերազմ կլինի, այ, որ Ալիևի ուզած Սահմանադրությանը ոչ ասեք, պատերազմ կլինի և այսպես շարունակ։ Պատերազմի շարունակական սպառնալիքը փաստում է՝ խաղաղություն չկա, կա որոշում ընդունել Ադրբեջանի թելադրած պայմանները և Հայաստանը դարձնել ադրբեջանական մոդելի պետություն, որտեղ եկեղեցին, բանակը, մշակույթը, ազգային ինքնությունը, անկախության հռչակագիրը, սփյուռքը, պատմական հիշողությունը թիրախավորված են, իսկ առհասարակ հայ լինելը խնդրահարույց է։ Եթե սա ոմանց չափազանցություն է թվում, ուրեմն իրենք դեռ վարդագույն ակնոցներով են նայում մեզ հետ տեղի ունեցողին։
    Երկրի ներսում «կզցնելով» (կներեք տգեղ տերմինը կիրառելու համար) սպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնապետի առաջ։ Նա կզել է, քանի որ դրանում է տեսել իշխանություն պահելու ձևը, կզել է, քանի որ պարտված է հոգով, սրտով ու մտքով, կզել է՝ քիչ է, որոշել է մի ողջ ժողովրդի էլ կզացնի, դրա համար եկել ՀՀ ԱԺ ամբիոնից կրկնում է ադրբեջանական խոսույթներ, սպառնում է պատերազմով, ասում է՝ հո մենակ չեմ կզելու, եկեք նոր սահմանադրություն ընդունեք Ալիևի ուզածով, որ բոլորով կզենք, ասենք՝ մենք պարտված, ձախողած ժողովուրդ ենք, մենք որոշեցինք կզել։ Սա է նրա ուզածը, ու էս ճանապարհին նախկինների թեման ընդամենը հայտնի երգացանկի կրկնությունն է, ոնց որ կինոթատրոնում այլ կինո էլ չլինի։

    Այս ամենը լուրջ մարտահրավեր է հանրության թե՛ քաղաքական, թե՛ հասարակական և թե՛ մտավորական շերտերի համար։ Ես որքան նայում եմ, իր կյանքով ապրող ՀՀ շարքային քաղաքացին էսօր հազարապատիկ ավելի գիտակից է, համարձակ, ուղղախոս, քան բազմաթիվ կարկառուն թվացող դեմքեր։ Մենք մեծ հաշվով քաղաքական ու հանրային առաջնորդության կարիք ունենք՝ Ալիևի առաջ կզածին իշխանությունից հեռացնելու ու իր հակապետական քաղաքականությանը վերջ տալու համար․․․

  • Այս բառերը հենց իր ու իր քաղաքական ուժի՝ «Քանդենք պետությունը» կուսակցության մաս…

    Այս բառերը հենց իր ու իր քաղաքական ուժի՝ «Քանդենք պետությունը» կուսակցության մասին է ասված: Իրենք ուրացման մասին են, նրա համար են, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն չլինի…
    Դա պետք է թույլ չտալ: