Category: Tatev Hayrapetyan

  • Իրանի ԱԳՆ խոսնակը՝ TRIPP-ի մասին․«Իրանը ողջունում է տնտեսական հարաբերությունների…

    📍Իրանի ԱԳՆ խոսնակը՝ TRIPP-ի մասին․
    «Իրանը ողջունում է տնտեսական հարաբերությունների ընդլայնումն ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, սակայն խիստ կասկածամտությամբ է վերաբերվում Ամերիկայի չարամիտ մտադրություններին։ ԱՄՆ-ն տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի, և Թեհրանը հստակորեն դեմ է արտահայտվել նման ապակայունացնող ներկայությանը։
    Իրանը Հարավային Կովկասում խաղաղությունը, կայունությունն ու տնտեսական առաջընթացը համարում է իր ազգային շահերին համահունչ և մշտապես նշել է, որ տարածաշրջանային զարգացումներին արտատարածաշրջանային տերությունների կործանարար միջամտությունը լուրջ մարտահրավեր է նետում տարածաշրջանի երկրների խաղաղությանը, կայունությանը և հավաքական շահերին, և ոչ մի բարիք չի բերի տարածաշրջանի ժողովուրդներին»:
    @IRI2day

  • Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ազադ Իսազադեն բազմիցս խոսել է այն մասին, որ ադրբեջ…

    Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ազադ Իսազադեն բազմիցս խոսել է այն մասին, որ ադրբեջանական կողմի համար կարեւոր է, որ Փաշինյանը մնա իշխանության։ Բայց հիմա արդեն ավելի հեռուն է գնում՝ խոսելով այն մասին, որ կարող են ֆիզիկապես միջամտել Հայաստանի ընտրություններին՝ այսպես ասած «ադրբեջանական խաղաղապահներ» մտցնելով՝ Փաշինյանին պաշտպանելու համար։ Սա «խեղճ» Նիկոլի «ինքնիշխան» քաղաքականության դրսեւորումն է, որ հակառակորդը կարող է անգամ նման միտք իրեն թույլ տալ…
    Որպեսզի Ալիեւի թեկնածուն չմնա իշխանության, եւ իրենք այլեւս չկարողանան միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, պետք է հունիսի 7-ին գնալ ընտրության։

  • Հայաստանի Հանրապետության վարչապետներըՀովհաննես Քաջազնունի (1918, հունիսի 15 – 19…

    Հայաստանի Հանրապետության վարչապետները
    Հովհաննես Քաջազնունի (1918, հունիսի 15 – 1919, մարտի 27)
    Ալեքսանդր Խատիսյան (1919, ապրիլի 27 – 1920, մայիսի 5)
    Համո Օհանջանյան (1920, մայիսի 5 – 1920, նոյեմբերի 23)
    Սիմոն Վրացյան (1920, նոյեմբերի 25 – 1920, դեկտեմբերի 2)

  • Հայոց եռագույնն ու Արարատը Շնորհավոր Առաջին Հանրապետության օրը։ Ուզում եմ նենց ե…

    Հայոց եռագույնն ու Արարատը 🇦🇲❤️
    Շնորհավոր Առաջին Հանրապետության օրը։ Ուզում եմ նենց երկիր ունենանք, որտեղ սեփական ազգային ինքնության համար պայքար մղելու կարիք չլինի․․․

  • Ալիևի թեկնածու Փաշինյանի ուղերձը պարզ է՝ ես ձեզ բոլորիդ ասում եմ՝ ես Ալիևի շահեր…

    Ալիևի թեկնածու Փաշինյանի ուղերձը պարզ է՝ ես ձեզ բոլորիդ ասում եմ՝ ես Ալիևի շահերի սպասարկողն եմ, ես նրա թեզերը շրջանառողն եմ, ես կգամ ու ձեզ Ալիևի կամքով կենթարկեմ հանրային ստորացման, ու եթե էդքանից հետո դուք էլի թողեք՝ ես մնամ իշխանության, ուրեմն ձեզ հետ ինչի լինի՝ արդար է, էլ չասեք՝ խաբել եմ, էլ չեմ խաբել։ Իսկ այս տեսանյութում մեկ րոպեում արտացոլված են վերջին վեց տարիների ամենաբարոյազուրկ և հակահայկական հայտարարությունները։
    Եթե ուզում ենք այս վիճակից դուրս գալ, ուրեմն հունիսի 7-ին ընտրություն է՝ մերժելու նվաստացումն ու հանրային ստորացումը։

  • Ինչպե՞ս է հակառուսականությունը որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության…Օր…

    ⁉️Ինչպե՞ս է հակառուսականությունը որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության…
    Օրեր առաջ գրառում էի արել այն մասին, որ Ալիևը փող է ծախսում Փաշինյանին գովերգելու համար՝ պատվիրելով անգլերեն լեզվով ֆիլմ նկարահանել հայկական ընդդիմության մասին։ Արդեն հրապարակել են ֆիլմի ամբողջական տարբերակը, որը ես, իհարկե, դիտել եմ, բայց չեմ տեղադրի․ չեմ ցանկանում նպաստել ադրբեջանական քարոզչության տարածմանը։
    Ինչ խոսք՝ ունիկալ է հետևել, թե ինչպես են որոշ «յան» ազգանունով մարդիկ ակտիվ քարոզչություն անում ադրբեջանական փողերով ստեղծված ֆիլմում, որն ուղղված է ՀՀ ընդդիմության դեմ։ Բացի այդ՝ այն ունի մեկ հիմնական ուղերձ՝ Փաշինյանը պետք է մնա իշխանության, քանի որ դա պետք է Ադրբեջանին․ նա «հեղափոխում» է հայ հանրության միտքը՝ հօգուտ Ադրբեջանի։
    «Յան» ազգանունով մարդիկ, որոնք ադրբեջանական լրատվականի ֆիլմում են նկարահանվում՝ ուղղված ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելուն, խոսում են ՀՀ ընտրություններում ռուսական միջամտության մասին։ Ի շարս այլ երկրների միջամտությունների՝ ռուսական միջամտություն, իհարկե, կա, բայց դրա մասին խոսելու լավագույն հարթակը, երբ ընտրվում է ադրբեջանական մեդիան, լուրջ հարցեր է առաջացնում խոսող հայերի նպատակների ու ֆինանսավորման աղբյուրների մասին:
    Տենց էլ չհասկացա, թե հակառուսականությունն ինչպես է որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության․․․

  • Գոհ եղեք, որ ի տարբերություն Փաշինյանի և «Քանդենք պետությունը» կուսակցության այլ…

    Գոհ եղեք, որ ի տարբերություն Փաշինյանի և «Քանդենք պետությունը» կուսակցության այլ ներկայացուցիչների՝ Միրզոյանը դիվանագիտորեն ընդամենն ասում է «ծընգլ արեցիք», չի ասում՝ «բա դու ինչի՞ չես զոհվել, այ համբալ» և այլն, շատ մեղմ է արտահայտվում իրեն «չդզող» հարցի մասին։ Լավին լավ ասենք… 🙂

    Իսկ եթե լուրջ՝ մենակ մի բան կասեմ՝ մենք դեռ մի կողմ, այդ տեսանյութը անկասկած դնելու են Բաքվում պահվող մեր գերիների առաջ․ դա հոգեբանական տեռորի լավ նյութ է, ու էդ մարդկանց ասելու են՝ «այ սենց են ձեզ ձեր երկրի իշխանությունները վերաբերվում»․․․ Ու դուք մի պահ ձեզ դրեք այդ մարդկանց տեղը ու պատկերացրեք, թե իրենք ինչ են զգալու այդ պահին։

  • Մ.թ.ա. 494 թ․ պարսկական զորքը կործանեց Միլեթ քաղաքը՝ փոքրասիական հունական մի գաղ…

    Մ.թ.ա. 494 թ․ պարսկական զորքը կործանեց Միլեթ քաղաքը՝ փոքրասիական հունական մի գաղութ, որն ապստամբել էր Պարսկաստանի տիրապետության դեմ։ Մեկ տարի անց՝ մ.թ.ա. 493 թ․ ողբերգակ Փրյունիքոսն Աթենքում բեմադրեց «Միլեթի գրավումը» ողբերգությունը։ Սա մեզ հայտնի թերեւս առաջին թատերական ստեղծագործությունն է։
    Սակայն Աթենքի իշխանությունները հազար դրահմայով տուգանեցին նրան՝ հիմնավորելով, որ այս ստեղծագործությամբ հանդիսատեսին լացի է հասցրել, հիշեցնելով նրանց համազգային աղետի մասին։ «Միլեթի գրավումը» արգելվեց բեմադրել։
    Արգելքի այս թվացյալ սենտիմենտալ և միամիտ հիմնավորումն իրականում քողարկում էր վախը պիեսի քարոզչական ուժի հանդեպ. այն մարդկանց վախը, ովքեր մեղավոր էին միլեթցիներին օգնություն չցուցաբերելու և առհասարակ պարսիկներին դիմակայելու անպատրաստ լինելու համար։ Անպատրաստ մի պահի, երբ Հունաստան ներխուժման սպառնալիքն ավելի ու ավելի իրական էր դառնում։
    Հ․Գ․ Հունիսի 7֊ին անպայման գնացեք ընտրությունների։

    Մաքուր Պատմություն📖

  • ԿարևորՀարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ…

    ‼️Կարևոր
    Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ մղվող զավթողական հայեցակարգի մասին է, ըստ որի՝ Հայաստանը «հին ադրբեջանական հող է»։ Ալիևը կարող էր չէ՞ նման բան չասել, այլ ասել, որ Խորհրդային Հայաստանում ապրել են X թվով ադրբեջանցիներ (օրինակ՝ 1989 թվականի մարդահամարի տվյալներով՝ 84,860 ադրբեջանցի է ապրել Հայկական ԽՍՀ-ում։ Համեմատության համար ասեմ, որ նույն մարդահամարի տվյալներով Խորհրդային Ադրբեջանում, այդ թվում՝ ԼՂԻՄ-ում, հայերի թիվը կազմել է 390,500), բայց դա չի ասել։ Ասել է՝ «ներկայիս Հայաստանը մեր հողն է», ու դա արել է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Հասկանո՞ւմ եք տարբերությունը։
    Երբ դուք կիրառում եք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը՝ անգամ իշխանություններին հակազդելու համար, դուք դրանով միայն ադրբեջանական կեղծ «հումանիտար» թեզն եք սնում։ Մի՛ կիրառեք իրենց տերմինաբանությունը, իրոք խնդրում եմ։
    Ի՞նչ ասել է «300,000 ադրբեջանցիների վերադարձ», էդքան ադրբեջանցի ե՞րբ է Հայաստանում ապրել, որ դեռ մի բան էլ «վերադառնա»։ Խնդրում եմ՝ մի թեմայի մասին խոսելիս կիրառեք ճիշտ տերմիններ, ասեք, օրինակ՝ Ադրբեջան պետության կողմից առաջ մղվող զավթողական հայեցակարգ, ըստ որի՝ ադրբեջանական հատուկ ջոկատային խմբեր կարող են տեղակայվել Հայաստանում՝ խժդժություններ հրահրելու համար։ Դա լրիվ իրատեսական է։
    Հասկացեք՝ էս վտանգավոր զավթողական հայեցակարգը շատ ավելի լուրջ է, քան շատերին թվում է։ Սրա մասին խոսելիս պետք է տերմինները ճիշտ կիրառել։ Հասկանում եմ, որ պրիմիտիվացնելով հարցը՝ հեշտանում է դրա մատուցումը մարդկանց, բայց անգամ այդ ճանապարհին հրաժարվեք «ադրբեջանցիների վերադարձ» բառակապակցությունից․ դա միմիայն ադրբեջանական քարոզչությանն է օգուտ, ըստ որի՝ իրենք իբր հարյուր հազարներով այստեղ են ապրել․․․
    https://evnreport.com/arm/politics-arm/weaving-the-western-azerbaijan-narrative/

    Հեքիաթներ, դասագրքեր և տարածքային պահանջներ. ինչպե՞ս է հյուսվում «Արևմտյան Ադրբեջանի» առասպելը

    Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր: Your browser does not support the audio element. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 13-ին հայտարարեց,

  • Մինչև Հայաստանի իշխանությունները հերքում են ադրբեջանցիների «գալու» մասին ընդդիմա…

    Մինչև Հայաստանի իշխանությունները հերքում են ադրբեջանցիների «գալու» մասին ընդդիմադիր գործիչների նախազգուշացումները՝ վստահեցնելով, որ խաղաղությունը հաստատված է, Ադրբեջանը շարունակում է խոսել «Արևմտյան Ադրբեջանի» մասին․․․
    https://www.youtube.com/watch?v=UFgDL39-dy4

    «Արևմտյան Ադրբեջան». երբ քարոզչությունը դառնում է պետական ծրագիր

    Մինչև Հայաստանի իշխանությունները հերքում են ադրբեջանցիների վերադարձի մասին ընդդիմադիր գործիչների նախազգուշացումները՝ վստահեցնելով, որ խաղաղությունը հաստատված է, Ադրբեջանը շարունակում է խոսել Արևմտյան Ադրբեջանի մասին, ադրբեջանցիների ՝ Հայաստան վերադարձի մասին:…