Category: Tatev Hayrapetyan

  • Ալիևը փող է ծախսու՞մ Փաշինյանի ընտրարշավի վրաՀայաստանի ընտրություններին միջամտու…

    Ալիևը փող է ծախսու՞մ Փաշինյանի ընտրարշավի վրա
    Հայաստանի ընտրություններին միջամտում են տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ, դա անում են անթաքույց, փաստացի դա անում են թե՛ Մոսկվան, թե՛ Բրյուսելը, թե՛ Վաշինգտոնը։ Բայց դա թերևս այդքան էլ նորություն չէ մեր պետության և ընտրությունների պատմության մեջ, ուղղակի մասշտաբներն ու հետաքրքրությունն են այս անգամ տարբեր։
    Բայց այդ ամենի ֆոնին ինձ համար առանձնահատուկ հետաքրքիր է Ադրբեջանի շատ ուղիղ միջամտությունը և իրենց կողմից լուրջ ռեսուրսների ներդրումը՝ հանուն Փաշինյանի։ Վերջերս տեսա, որ իրենց առաջատար լրատվամիջոցներից մեկը ֆիլմի թրեյլեր է հրապարակել, որը փաստացի ուղղված է ներկայիս ընդդիմության դեմ, և այդ ֆոնին շատ կարևորվում է Փաշինյանի մնալը իշխանության։ Որքան հասկացա՝ կարճ տեսահոլովակից, տվյալ ֆիլմի շրջանակներում փորձել են հարցազրույցներ ունենալ նաև արտերկրում ապրող տարբեր փորձագետների հետ։ Ընդ որում, սա հենց նույն լրատվամիջոցն է, որը հսկայական ռեսուրսներ է ծախսում Ռուբեն Վարդանյանի դեմ սև PR իրականացնելու համար։ Նյութերը այստեղ տեղադրվում են անգլերեն, այսինքն՝ նախատեսված են հենց դրսի լսարանի համար։
    Այն, որ Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, ինձ համար վաղուց նորություն չէ, բայց շատ հետաքրքիր է տեսնել, որ Ալիևը փաստացի փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար։ Թեև երևի դա էլ է հասկանալի՝ չէ՞ որ Փաշինյանը պատրաստ է իրագործել Ալիևի ամենավտանգավոր ֆանտազիաներն անգամ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության և հայկական ինքնության դեմ․․․
    Վերջում ևս մեկ անգամ հիշիր՝ հարգելի ՀՀ քաղաքացի, հարգելի ընտրող, հիշիր՝ ով ում ուզում է թող աջակցի, ով ում վրա որքան փող ուզում է թող ծախսի, այս երկրի ճակատագիրը որոշողը դու ես, բացառապես դու, քո որոշումից է կախված՝ այս երկիրը հնարավորություն կստանա բարդ իրադրությունը հաղթահարելու, թե՞ մեր ձեռքով մեր երկիրը վերջնական կգցենք փոսը․․․
    Եթե չենք ուզում Ալիևը որոշի, ուրեմն հունիսի 7-ին գնում ենք ընտրության:
    Որոշողը մենք ենք։

  • Անսահման սիրուն ու զորավոր հայոց սարերը …

    Անսահման սիրուն ու զորավոր հայոց սարերը ❤️🇦🇲
  • 8 տարվա դինամիկան մեկ րոպեում։ Կարճ այն մասին, թե ինչպես Արցախը բանակցային սեղան…

    ❗️8 տարվա դինամիկան մեկ րոպեում։
    Կարճ այն մասին, թե ինչպես Արցախը բանակցային սեղան վերադարձնողը 8 տարվա մեջ հասավ նրան, որ ասում է՝ «գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը» և «ով որ ուզի Ղարաբաղի հարցը բացի, ինձ հետ գործ ա ունենալու» խոսույթին։
    Իշխանության մնալու դեպքում Հայաստանի հարցերը Ալիևի հետ ձեռք ձեռքի տված շատ ավելի արագ են լուծելու։ Եթե դա չենք ուզում, հունիսի 7-ին գնում ենք ընտրության։

  • Արթուր Օսիպյանը և մյուս ընդդիմադիրները բախտավոր մարդիկ են, որ Ալիևի թեկնածուին ը…

    Արթուր Օսիպյանը և մյուս ընդդիմադիրները բախտավոր մարդիկ են, որ Ալիևի թեկնածուին ընդդիմանալու համար կալանքով են վճարում, մարդ կա՝ պաստառ պոկելու համար կյանքով վճարեց օրեր առաջ…
    Սա ամենամարդատյաց ու հայատյաց իշխանությունն է ՀՀ պատմության մեջ…
    Հունիսի 7-ին գնացեք ընտրության, որ վերջ դնենք այս բարոյազուրկ ու դաժան վիճակին։

  • Նիկոլ Փաշինյանը մի արատավոր, այլանդակ ու բարոյազուրկ շարք բացեց՝ «ինչո՞ւ չես զոհ…

    Նիկոլ Փաշինյանը մի արատավոր, այլանդակ ու բարոյազուրկ շարք բացեց՝ «ինչո՞ւ չես զոհվել», «ինչո՞ւ ես սաղ» բառերով, նրա թիմակիցներն էլ կրկնում են այս անմարդկային, դաժան թեզը։ Սա աններելի է, սա հակամարդկային է, սա թույլատրելի չէ։ Հանրության ներկայացուցիչները, անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, պետք է հստակ արձագանք տան ու պահանջեն դադարեցնել այս հակամարդկային ու վտանգավոր խոսույթի հետագա զարգացումը։
    Սա թունավոր է պետության համար։ Ո՞նց կարա «յան» ազգանունով մեկը «յան» ազգանունով մեկ այլ մարդու նման բան ասի։ Ալիևի հայատյացության դպրոցն ե՞ք ավարտել, չեմ հասկանում։ Մեկ նա է ուզում, որ շատ հայ մարդ մահանա, մեկ էլ դուք՝ ոնց նայում եմ․․․
    https://t.me/aravot/61815

    Aravot.am

    Արդյոք ՊՆ նախարարն իրավունք ունի նման կերպ խոսել կամ մահ տենչալ

  • 2 օր առաջ հոդված էի գրել, որ ներկայիս իշխանությունը 3 տարի, 4 ամիս, 25 օր նվիրել…

    2 օր առաջ հոդված էի գրել, որ ներկայիս իշխանությունը 3 տարի, 4 ամիս, 25 օր նվիրել է Ալիեւին՝ Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրեր զարգացնելու համար։ Հիմա հասկացա, որ ոչ միայն ժամանակ են նվիրել, այլ նաեւ այդ ընթացքում Ադրբեջանի զավթողական խոսույթն են սերտել, որ գան ու դա հրամցնեն հայ հանրությանը։
    Շատ ուղիղ կասեմ՝ «Քանդենք պետությունը» կուսակցության՝ իշխանության մնալու դեպքում ադրբեջանական հատուկ ջոկատայինների մուտքը ՀՀ՝ դառնալու է շատ իրական:
    Գալիք ընտրությունը հստակ ընտրություն է Հայաստանի՝ որպես ազգային պետության, լինել-չլինելու միջեւ։

  • «Գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։ Փաշինյանն սա այս…

    «Գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։ Փաշինյանն սա այսօր ասել է Արցախի հային։ Այսինքն՝ հայ համարվող մարդը մեկ այլ հայի ասում է՝ ավելի լավ է մեռնեիր, ինձ չքննադատեիր․․․
    Ես հաճախ եմ մտածում, որ ինձ էլ ոչինչ չի զարմացնի, բայց թերագնահատում եմ Փաշինյանի բարոյազրկության մակարդակը։
    Նա, ըստ էության, իրոք ապրում է իր ստեղծած փուչիկի մեջ, որտեղ ինքը կինոյի տղեն է, որտեղ ամեն ինչ ընտիր է, խաղաղության ծովն էլ ծնկներից է։ Նա ունակ չէ տեսնել, հասկանալ, թե ինչ անմարդկային ցավ ու տառապանք է պատճառել հազարավոր հայերի, նրանց ընտանիքներին վերջին վեց տարվա ընթացքում։ Նա ունակ չէ մի պահ շունչ քաշել, որ հասկանա, թե ինչ ցավ է ապրում որդի կորցրած մայրը, եղբորը կորցրած քույրը, տունը կորցրած Արցախի հայը։ Նա ոչ միայն ունակ չէ գիտակցել իր պատճառած ցավի մասշտաբները, այլ նաև հարձակվում է այդ մարդկանց վրա, անում է դա անպատկերացնելի նողկալի մեթոդներով, էն որ զուտ մարդկային նայես՝ ասես՝ սա ի՞նչ է, սա ի՞նչ պահվածք է, սենց մեկին, եթե տեսնեինք փողոցում՝ իրեն պահեր կնոջ հանդեպ, ի՞նչ կանեինք․․․ Ու տենց մեկը ՀՀ վարչապետն է։ Քիչ մնա՝ կասի բոլոր ընդդիմախոսներին՝ ավելի լավ է մեռնեիք, որ ինձ չքննադատեիք։
    Ես վատ, շատ վատ նորություն ունեմ Ալիևի թեկնածուի համար՝ ընդդիմախոսները չեն անհետանալու, իր պատճառած ցավը չի կորելու, իր արածը, ասածը իր առաջ դնելու են, պատասխանատվության պահը գալու է։ Եթե ինքը կտրվել է իրականությունից, դա իր ու իր թիմի խնդիրն է, եթե իրենց թվում է, թե Արցախի ու Արցախի հայերի հանդեպ էս անչափելի ատելությունն ու զազրելի բառամթերքը իր կողմը մարդկանց է գրավելու, ապա նա ուղղակի չի ճանաչում հայ հանրության մեծամասնությանը, նա ճանաչում է իր երկրպագողներին, որոնք աղմկոտ փոքրամասնություն են ընդամենը․․․
    Տխուր է տեսնել, որ Ալիևի թեկնածուն իրոք մտածում էր, որ Արցախի կորուստը փառաբանելը դառնալու է իր նախընտրական «ֆիշկան», մինչդեռ այն ուղղակի մեթոդ է ի ցույց դնելու այս քաղաքական ուժի ողջ բարոյազրկությունը՝ իր անսահմանության մեջ․․․

  • Ամեն անգամ, երբ մտածում ես, որ սա չի կարող էլ հատակը ծակել, հասկանում ես, որ թեր…

    Ամեն անգամ, երբ մտածում ես, որ սա չի կարող էլ հատակը ծակել, հասկանում ես, որ թերագնահատել ես Ալիևի թեկնածուին․․․
    https://t.me/infocomm/67611

    Infocom

    «Գնայիր, զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը». Փաշինյանը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանին
    Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի

  • Ամեն անգամ նորովի եմ համոզվում, որ Նիկոլ Փաշինյանը խորքային ատելություն ունի Արց…

    Ամեն անգամ նորովի եմ համոզվում, որ Նիկոլ Փաշինյանը խորքային ատելություն ունի Արցախի, դրա հայկական լինելու և այնտեղ ապրող, իսկ իր քաղաքականության հետևանքով էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցների նկատմամբ։ Ցավով պետք է ընդունեմ, որ նման վտանգավոր ատելություն ես մեկ էլ Իլհամ Ալիևի մոտ եմ տեսել։ Մոտիվները տարբեր են, բայց զգացմունքը նույնական է։ Այս հարցում ևս սինխրոն են․․․

  • «Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիեւի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր ք…

    «Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիեւի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ։
    Այս մարդը ամենավտանգավոր, զզվելի կերպով է արձագանքում իրեն քննադատող ՀՀ շարքային քաղաքացիներին, որոնք ընդամենը իրեն հիշեցնում են 8 տարվա, իսկ ավելի ստույգ՝ 2020-ից ի վեր իր բերած աղետները։ Նրա՝ սպառնալիք և անձնական բնույթի հաշվեհարդար պարունակող վարքը, խոսքը չի կարող նորմալ համարվել։
    Հարգելի ընդդիմադիր, Փաշինյանը ձեր ձեռքին է դնում բազմաթիվ խաղաքարտեր՝ իրեն արագորեն իշխանությունից հեռացնելու համար։ Մնում է մի քիչ խելացի և կազմակերպված գործել։
    https://youtu.be/F4nIzwqfrsM?si=KQMgUPZc5__ddL-J

    «Հանելու եմ ձեր մասկաները, կոխեմ համապատասխան տեղը».Փաշինյանը հունից դուրս եկավ եւ սկսեց գոռգոռալ

    Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
    Telegram — https://t.me/newsamarm
    Facebook — https://www.facebook.com/newsamarm/
    Twitter — https://twitter.com/NEWSam_English
    Instagram — https://www.instagram.com/news.am/
    NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1…