Ամեն անգամ նորովի եմ համոզվում, որ Նիկոլ Փաշինյանը խորքային ատելություն ունի Արցախի, դրա հայկական լինելու և այնտեղ ապրող, իսկ իր քաղաքականության հետևանքով էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցների նկատմամբ։ Ցավով պետք է ընդունեմ, որ նման վտանգավոր ատելություն ես մեկ էլ Իլհամ Ալիևի մոտ եմ տեսել։ Մոտիվները տարբեր են, բայց զգացմունքը նույնական է։ Այս հարցում ևս սինխրոն են․․․
Category: Tatev Hayrapetyan
-
«Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիեւի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր ք…
«Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիեւի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ։
Այս մարդը ամենավտանգավոր, զզվելի կերպով է արձագանքում իրեն քննադատող ՀՀ շարքային քաղաքացիներին, որոնք ընդամենը իրեն հիշեցնում են 8 տարվա, իսկ ավելի ստույգ՝ 2020-ից ի վեր իր բերած աղետները։ Նրա՝ սպառնալիք և անձնական բնույթի հաշվեհարդար պարունակող վարքը, խոսքը չի կարող նորմալ համարվել։
Հարգելի ընդդիմադիր, Փաշինյանը ձեր ձեռքին է դնում բազմաթիվ խաղաքարտեր՝ իրեն արագորեն իշխանությունից հեռացնելու համար։ Մնում է մի քիչ խելացի և կազմակերպված գործել։
https://youtu.be/F4nIzwqfrsM?si=KQMgUPZc5__ddL-J«Հանելու եմ ձեր մասկաները, կոխեմ համապատասխան տեղը».Փաշինյանը հունից դուրս եկավ եւ սկսեց գոռգոռալ
Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
Telegram — https://t.me/newsamarm
Facebook — https://www.facebook.com/newsamarm/
Twitter — https://twitter.com/NEWSam_English
Instagram — https://www.instagram.com/news.am/
NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1… -
Նյութը՝ «Հետք» լրատվականի5 տարի առաջ այս օրերին ադրբեջանական զորքերը ներխուժեցի…
Նյութը՝ «Հետք» լրատվականի
❗5 տարի առաջ այս օրերին ադրբեջանական զորքերը ներխուժեցին 🇦🇲ՀՀ ինքնիշխան տարածք Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում’ օկուպացնելով ՀՀ տարածքի մի մասն ու ռազմավարական նշանակության մի շարք բարձունքներ։
❗Հակառակորդը հաջողությունը զարգացրեց 2021-ի մայիսյան ներխուժումից 6 ամիս անց’ նույն տարվա նոյեմբերին գրավելով նոր տարածքներ ՀՀ-ից։
❗Սրան հաջորդեց 2022-ի սեպտեմբերյան հարձակումը Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի ուղղությամբ։
❗2023-ի գարնանն էլ տեղի ունեցավ նոր օկուպացիա Սյունիքի Տեղ գյուղի ուղղությամբ։
‼️Այս 5 տարիների ընթացքում ադրբեջանցիները ոչ միայն հետ չեն քաշվել ՀՀ տարածքից, այլեւ ավելի են ամրացրել դիրքերը, տեղ-տեղ էլ առաջ են եկել ու բարելավել իրենց հենակետերը։
☝️ՀՀ գործող իշխանությունը չի հայտնում, թե կոնկրետ որքան տարածք է Հայաստանը կորցրել 2021-ից մինչ օրս ադրբեջանական օկուպացիաների հետեւանքով։
👉Հնչեցվում են խիստ մոտավոր թվեր, որոնք, սակայն, ըստ հայտարարողների, ներառում են օկուպացիայի ծավալները ոչ թե գործող իշխանության օրոք, այլ ՀՀ անկախությունից ի վեր։ Սա թույլ չի տալիս հասկանալ, թե ադրբեջանական շարունակական ագրեսիաների հետեւանքով որքան եւ ինչ նշանակության տարածքներ է կորցրել Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո (չմոռանանք նաեւ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիաների ժամանակ հայկական կողմի մեծաթիվ զոհերի, ինչպես նաեւ գերիների ու զոհվածների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների մասին)։
☝️«Հետքը» արբանյակային պատկերների ու քարտեզների միջոցով քարտեզագրել է Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում հայ-ադրբեջանական շփման գծի դիրքերը, եւ հակառակորդի օկուպացիայի ծավալները 2021-ից մինչ օրս։
👉Մինչ այս քարտեզագրել ենք Գեղարքունիքի Կախակն-Կուտական հատվածից մինչեւ Սյունիքի Տեղ գյուղ օկուպացիայի ծավալները։
☝️Առաջիկայում կներկայացնենք նաեւ Սյունիքի Սրաշեն-Ներքին Հանդ-Ծավ ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացումները։ -
«Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է…Խմած վիճ…
«Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է…
Խմած վիճակում մեքենա վարելու համար վարորդական իրավունքից զրկվածին նախընտրական շրջանում առանց որևէ քննության այդ իրավունքը վերադարձնելը խոսում է նրա մասին, որ Փաշինյանի համար հայ մարդու կյանքը արժեք չունի։ Նրա համար որևէ նշանակություն չունի, որ խմած քշելու հետևանքով կարող է վտանգվել մարդկանց կյանքը։
Ազատի զինվորական կացարանում հրդեհի զոհերից մեկի ծնողի վրա ագրեսիվ գոռալը փաստում է՝ Փաշինյանի համար մարդկային կյանքը, ցավը արժեք չունի, նա կարող է ուղղակի կանգնել ու գոռալ զինվորի ծնողի վրա՝ նախկինների դեմ իր պայքարի շրջանակներում։
Պաստառը պոկած անձին հոգեբուժարանում ինքնասպանության հասցնելը փաստում է՝ Փաշինյանի համար մարդկային կյանքը արժեք չունի։
Մեր հազարավոր զինվորների կռիվն արժեզրկողը, մեր հայրենիքի համար կռիվը բարոյազրկողը, որը կարող է այսքանից հետո կանգնել ու ասել, թե «այդ հողը ինչո՞վ էր մերը․․․», ցույց է տալիս, որ իր համար մարդկային կյանքը ոչ մի արժեք չունի։
Այս մարդը ոչ միայն Ալիևի թեկնածուն է, այլ իր ողջ էությամբ, բոլոր քայլերով ցույց է տալիս, որ մարդատյաց է, իր համար հայ մարդու կյանքը, ՀՀ քաղաքացու կյանքը ոչ մի արժեք չունի, միակ «արժեքավոր» երևույթը, որ նա ունի, դա իշխանությունը պահելն է ամենաբարոյազուրկ ու մարդատյաց մեթոդներով, քանի որ միայն դա կարող է հնարավորություն տալ նորից վերադառնալ Ալիևի երազանքների ցուցակի կատարմանը, այդ թվում՝ նոր տարածքներ հանձնելուն, որի մասին արդեն ակնհայտ խոսվում է քարոզարշավի շրջանակներում։ -
«Հարգելի վարորդներ,Եթե նախկինում զրկվել եք վարորդական իրավունքից՝ արբած վիճակում…
«Հարգելի վարորդներ,
Եթե նախկինում զրկվել եք վարորդական իրավունքից՝ արբած վիճակում երթևեկելու պատճառով, ապա ուրախությամբ տեղեկացնում ենք, որ նոր մարդակենտրոն մոտեցումների շրջանակում հնարավոր կլինի կրկին հանձնել քննությունը։
Դրա համար անհրաժեշտ է միայն ապացուցել, որ խմելուց հետո փորձել եք գոնե մասամբ դատարկել ալկոհոլը մարմնից
✔️թթվի ջուր եք խմել
✔️ հետ եք տվել (փսխել),
✔️ փորձել եք հետ տալ,
✔️ կամ մտածել եք հետ տալու մասին։
Նոր կարգավորումը միտված է խրախուսելու պատասխանատու խմելու մշակույթը և օրգանիզմի ինքնամաքրման
ժողովրդավարական գործընթացները։
🚔 «Խմել ես՝ դատարկվի՛ր» ծրագրի շրջանակում շուտով կներդրվեն նաև հատուկ սերտիֆիկատներ և փսխման ձայնագրող կայաններ»։
ՀՀ Պարզաբանման նախարարություն -
Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից«Իսկ հիմա ես կուզենայի հակիրճ…
Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից
«Իսկ հիմա ես կուզենայի հակիրճ ներկայացնել դատական գործընթացը, ո՞վ է իմանում վաղը ինչ կլինի հետս, որպեսզի դուք տեղյակ լինեք ընդհանուր առմամբ, ինչ է կատարվում։ Այս դատավարությունը, որ ընթանում է, իհարկե, շինծու է, խախտվում են կոպտորեն բոլոր նորմերը, մարդասիրության, արդարադատության, արդարության, միջազգային իրավունքի, իրենց սեփական օրենսդրությունը։ Ես կոչ եմ անում, որպեսզի մեր հայրենանվեր հայությունը միավորվի և պաշտպանենք մեր իրավունքները, որովհետև մենք դիմելու ենք միջազգային դատարան։ Իրենց բոլոր փաստարկները շինծու են, փուչիկ են, շատ թույլ են։ Այս դատավարությունը ոչ թե դատավարություն է, սա էթնոքաղաքական վենդետա է, էթնոքաղաքական լինչ է ուղղված մեր ժողովրդի անցյալին, ներկային և ապագային»։
https://news.am/hy/video/1035243Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից
Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է. Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ուղերձ է հրապարակել Ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին…
-
Ինչպիսի՞ խաղաղության մասին է խոսքը, եթե Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում սովոր…
Ինչպիսի՞ խաղաղության մասին է խոսքը, եթե Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում սովորեցնում են, որ հարևան Հայաստանը իրենց «պատմական հողն է»․․․
«Արևմտյան Ադրբեջան զավթողական խոսույթը չի տարածվում միայն լրատվամիջոցներում։
Այս զավթողականքաղաքականության ներառումը պետական դպրոցական ծրագրերում, համալսարանական ծրագրերում և նույնիսկ մանկական հեքիաթներում հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանում մի ամբողջ սերունդ է դաստիարակվում այն համոզմունքով, որ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանն» է և «պատկանում է Ադրբեջանին»։ Սա նպաստում է ագրեսիվ մտադրություններով և ծավալապաշտական գաղափարախոսությամբ ձևավորված մտածելակերպի զարգացմանը, որը ջատագովում է միապետական վարչակարգը։
Համակարգը բացառում է ցանկացած իրական խաղաղության խոսույթ և ճնշում է այլախոհությունը՝ հաճախ բանտարկելով նրանց, ովքեր պաշտպանում են բռնության բացառումը և խաղաղ հարևանությունը։ Ալիևի միապետական վարչակարգի արտաքին շղարշից այն կողմ գոյություն ունեն խորապես մտահոգիչ պատումներ, որոնք հիմնված են պատմական վերաքննության և կեղծ փաստերի վրա: Այս պատմությունները համակարգված կերպով սերմանվում են վաղ մանկությունից՝ նախադպրոցական տարիքից մինչև բարձրագույն կրթական հաստատություններ»:
https://www.journalist.am/article/489?fbclid=IwY2xjawRxXwpleHRuA2FlbQIxMABicmlkETFLbnJIWHduVzBlSmRrbTk3c3J0YwZhcHBfaWQPNTE0NzcxNTY5MjI4MDYxAAEezriIoTr0ieWZysTNzr-MXT6X2K-1Ho082qgJpuHKjslUfPmIIORATkanSTQ_aem_OVdEYRXbOI9hm3-CeHq9yA -
«Սիրելի մահամերձներ։Այս օրերին, պատասխանատվության զգացումից ելնելով, ռուսական հի…
«Սիրելի մահամերձներ։
Այս օրերին, պատասխանատվության զգացումից ելնելով, ռուսական հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի շրջանակներում, կոչ ենք անում մահանալ բացառապես պատերազմի եռագլուխ կուսակցության քարոզչական այցերի ժամանակ։ Նաև հորդորում ենք ՀՀ վարչապետի այցերի ժամանակ հարություն առնել, այսպիսով, ապացուցելով Իրական Հայաստանի կոնցեպտի կենսունակությունը»։
Գրառումը՝ «Լուրեր դժոխքից» ֆեյսբուքյան էջից -
Մեր հանրային դաշտում ակտիվորեն շրջանառվել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի…
Մեր հանրային դաշտում ակտիվորեն շրջանառվել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությունը։
Նա ապրիլի 23-ին իր X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ նաև անդրադարձել է Արցախում տեղի ունեցած իրադարձություններին։
Դրանից հետո Մամդանին հայտնվել է թուրք-ադրբեջանական տեղեկատվական և քաղաքական գրոհների թիրախում։
Նրա դեմ մինչ օրս շարունակում են ամերիկյան մամուլում հրապարակվել պատվիրված և վճարված հոդվածներ։ Նյու Յորքի «Daily Media» թերթի հոդվածում, որը հրապարակվել է մոտ մեկ շաբաթ առաջ, քաղաքապետին պատասխանում են, գուշակեք ու՞մ բառերով, իհարկե, Ալիևի թեկնածու՝ Փաշինյանի։
Մեջբերումը հետևյալն է․ ՀՀ վարչապետն ասել է․ «Ինչպես է պատահում, որ չկար Ցեղասպանության օրակարգ 1939-ին և ինչպե՞ս հայտնվեց այդ օրակարգը 1950 թվականին, ինչպե՞ս դա տեղի ունեցավ»։
Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ։ Հասկանում ե՞ք այս ամենի վտանգավորության չափը, եթե այո, ապա հունիսի 7-ին անպայման ՈՉ ասեք Ալիևի թեկնածուին։ -
Երեկ Ալիևը հերթական անգամ ատելության ու հայատյացության ելույթով հանդես եկավ՝ ևս …
Երեկ Ալիևը հերթական անգամ ատելության ու հայատյացության ելույթով հանդես եկավ՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ չկա որևէ իրական խաղաղություն։
Մի քանի կարևոր մեջբերում եմ ուզում անել երեկվա ելույթից, մեջբերումներն ուղիղ են․
📌«Մենք թշնամուն վտարեցինք մեր հողերից և վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը»։
📌«Ադրբեջանական ժողովուրդը ոչ մի վնաս չի պատճառել հայ ժողովրդին։ Մեր նկատմամբ նման ատելության պատճառները, թերևս, պետք է ուսումնասիրվեն հոգեբույժների, հոգեբանների և բժիշկների կողմից։ Քանի դեռ հայ հասարակության քաղաքական ուժերը շարունակում են ապրել Ադրբեջանի նկատմամբ ատելությամբ, մենք պետք է զգոն մնանք»։
📌 «Այս ամբողջ փառահեղ պատմությունը մեզ հետ կմնա հավերժ։ Բնականաբար, մեր սերունդը երբեք չի մոռանա այն, և երիտասարդ սերունդը պետք է իմանա այն՝ դպրոցներում, ընտանիքներում և ողջ հասարակության մեջ։ Այս փայլուն պատմությունը մեր հպարտության աղբյուրն է, և այն այդպես կմնա հավերժ»։
📌«Այսօր մենք ապրում ենք խաղաղության պայմաններում, և մենք ենք այս խաղաղության հեղինակները։ Եթե մենք դա չցանկանայինք, խաղաղություն չէր լինի։ Եթե մենք ցանկանայինք, կարող էինք ռազմական գործողություններ իրականացնել ամենուր։ Հայաստանի ղեկավարությունը գիտի դա, և նրանց ետևում կանգնածները նույնպես գիտեն դա։ Անկախ նրանից, թե որքան աջակցություն են նրանք տրամադրում Հայաստանին, նրանք գիտեն, որ մեր ուժի դեմ ոչ մի շանս չունեն. նրանք անօգնական են»։
📌«Այնուամենայնիվ, մենք գիտենք, որ Հայաստանի քաղաքական ոլորտում դեռևս կան շրջանակներ, որոնք առաջնորդվում են ադրբեջանական ժողովրդի և պետության նկատմամբ ատելությամբ, և եթե նրանք գան իշխանության, կտուժի հայ ժողովուրդը»։
Ալիևը շարունակում է հայերին անվանել «թշնամի», դրան զուգահեռ փորձում է մեզ մեղադրել ատելության մեջ՝ մոռանալով, որ ինքը հայ բնակչության հանդեպ իրականացրել է էթնիկ զտում, ինքը հերոսացրել է քնած հայ կացնահարողին և տասնամյակներ շարունակ պետական մակարդակով քարոզում է ատելություն և հայատյացություն։ Բացի այդ, նա խոստովանում է, որ չկա իրական խաղաղություն, կա իր կամքով ձևավորված խաղի կանոններ, որոնցով Փաշինյանը խաղում է, իսկ նրանք, ովքեր Հայաստանում համաձայն չեն այդ կանոններով խաղալ, պրոբլեմատիկ են։ Իսկ այդ խաղն ուղղված է Հայաստանի Հանրապետության, հայոց պետականության և հայկական ինքնության դեմ։
Սա ատելության հերթական դոզան է՝ ուղղված մեզ։ Միայն մի բան կհավելեմ․ եթե Ադրբեջանն ունենար իրական ապացույցներ, որ Հայաստանում երբևէ պետական մակարդակով քարոզվել է ատելություն Ադրբեջանի ժողովրդի դեմ, ապա, հավատացեք, ինքը առաջինը կուզեր, որ միջազգային իրավական հայցերը ընթացք ստանային, այլ ոչ թե նախապայման կդներ դրանց հետքաշման։ Ատելություն քարոզել է Ադրբեջանի պետությունը և շարունակում է դա անել, Ալիևը առանց հայատյացության քաղաքական կյանք ունենալ չի կարող։ Իսկ դրան զուգահեռ շարունակում է ՀՀ-ի դեմ մշակել վտանգավոր զավթողական ծրագրեր։