Category: Tatev Hayrapetyan

  • «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ. ձեզ և մեզ մեծ աւետիս»։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ։ Թող այ…

    «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ. ձեզ և մեզ մեծ աւետիս»։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ։ Թող այն բերի լույս, իմաստություն և ուժ ❤️
    Հավատը շատ անձնական և միևնույն ժամանակ անբացատրելիորեն զորեղ ուժ է։ Այդ հզոր ուժը կարող է պատրանք ստեղծել, թե այն կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով։ Մինչդեռ հավատը քաղաքական գործոն դարձնելու բոլոր փորձերը պատմության մեջ ձախողվել են։ Հավատը խղճի մասին է։ Եկեղեցին անջատ է պետությունից։ Այն, լինելով ազգային հզոր ինքնութենական հենասյուն, չի կարող դուրս բերվել իր գլխավոր առաքելությունից՝ ծառայել Աստծուն և ժողովրդին։
    Թող հավատից եկող հզոր ուժն ուղղվի բացառապես բարիք ստեղծելուն ու բարին արժևորելուն։ Շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ ու ամենաբարին մաղթում բոլորիս ընտանիքներին ու մեր երկրին 🇦🇲

  • Ռուբեն Վարդանյանը զորեղ է իր հավատով, իր արժեքներով, իր սկզբունքներով ու չհանձնվ…

    Ռուբեն Վարդանյանը զորեղ է իր հավատով, իր արժեքներով, իր սկզբունքներով ու չհանձնվող լավատեսությամբ դեպի բարին և լուսավորը։ Տա Աստված 2026-ը դառնա Ռուբեն Վարդանյանի ու մեր մյուս հայրենակիցների ազատ արձակման տարին
    https://t.me/aravot/55202

    Aravot.am

    🗣️Ռուբեն Վարդանյանի ամանորյա շնորհավորանքը Բաքվի բանտից

  • «National Catholic Register» թերթը ևս անդրադարձել է մի խումբ կաթոլիկ և առաքելակա…

    ⚡️«National Catholic Register» թերթը ևս անդրադարձել է մի խումբ կաթոլիկ և առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից Հռոմի պապին ուղղված նամակին։ Հոդվածի որոշ հատվածներ ներկայացնում եմ թարգմանաբար։
    «Դիմադրելով ոչնչացմանը. Քրիստոնյա առաջնորդները կոչ են անում Հռոմի պապ Լեո XIV-ին փրկել հայ գերիներին» վերնագրով հոդվածում նշված է․ «Սուրբ Ծննդյան տոները և դրանց հետ կապված տոնակատարությունները Արևմուտքում հաճախ ստվերում են թողնում աշխարհի այլ վայրերում հալածվող քրիստոնյաների տառապանքները։ Այս համատեքստում կաթոլիկ և հայ առաջնորդների կոալիցիան փորձում է այնպես անել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագիրը չմոռացվի։ Հռոմի պապ Լեո XIV-ին ուղղված կոչով նրանք հորդորում են նրան օգտագործել Սուրբ Աթոռի բարոյական հեղինակությունը և դրա դիվանագիտական ուղիները՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի վրա՝ դեռևս կալանքի տակ գտնվող հայ գերիներին ազատ արձակելու համար։
    Կոչը կենտրոնանում է առնվազն 23 հայ ռազմագերիների վրա, որոնք գերի են վերցվել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի անկման ժամանակ։ Այս գերիները մոտ 80 հայերի թվում են, որոնք դեռևս անհետ կորած են կամ համարվում են անհետ կորած Ադրբեջանի ռազմական զավթումից հետո, որը ստիպեց ավելի քան 120,000 հայի փախչել հայերի համար Արցախ անունով հայտնի շրջանից։
    Սուրբ Ծննդից առաջ ուղարկված նամակը, որը ստորագրվել է մոտ 15 կրոնական գործիչների կողմից, որոնց թվում են Նյու Յորքի վաստակավոր արքեպիսկոպոս կարդինալ Թիմոթի Դոլանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Անուշավան Դանիելյանը և Հյուսիսային Ամերիկայի Հայ Եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ եպիսկոպոս Մեսրոպ Պարսամյանը՝ կաթոլիկ խմբագիրների և քրիստոնեական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առաջնորդների հետ միասին, կոչ է անում Հռոմի պապին հրապարակային կոչ անել բանտարկյալներին ազատ արձակելու համար՝ պնդելով, որ նման միջամտությունը կունենա եզակի բարոյական կշիռ։ Այն նաև բանտարկյալների կալանքը ներկայացնում է որպես մարդկային արժանապատվության ակնհայտ խախտում»։
    Հոդվածում նաև նշված է․ «Ստորագրողները նաև պնդում էին, որ բանտարկյալների ճակատագիրը ավելի լայնածավալ բռնաճնշումների արշավի դրսևորում է, որը հաջորդել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության ամրապնդմանը։ Նման արշավը, նրանց պնդմամբ, ներառում է տարածաշրջանում քրիստոնեական ժառանգության համակարգված ոչնչացումը։ Եկեղեցիները, վանքերը և գերեզմանատները, որոնցից մի քանիսը թվագրվում են ավելի քան մեկ հազարամյակ, ըստ հաղորդումների վնասվել կամ վերացվել են, ինչը նպաստել է այն բանին, ինչը նամակում նկարագրվում է որպես մոտ 2000 տարվա քրիստոնեական քաղաքակրթության վերացման փորձ կովկասյան այս տարածաշրջանից։
    Նամակը իր կոչը ներկայացնում է Հռոմի պապ Լեոյի կողմից 20-րդ դարի սկզբին նահատակված հայ կաթոլիկ եպիսկոպոս Սուրբ Իգնատիոս Մալոյանի վերջերս սրբադասման համատեքստում։ Հավատքի համար իրենց կյանքը զոհաբերածներին հարգանքի տուրք մատուցելով՝ կոալիցիան պնդում է, որ այսօր քրիստոնյաները նաև կոչված են գործել նրանց համար, որոնց կյանքը դեռ կարելի է փրկել»։
    Հոդվածն ամփոփվում է հետևյալ տողերով․ «Անկախ նրանից, թե նման կոչը կհնչի հրապարակայնորեն, թե կհետապնդվի լուռ դիվանագիտության միջոցով, ինչպես հաճախ լինում է Հռոմի պապ Լեոյի դեպքում, կոալիցիան կարծում է, որ նրա ձայնը դեռ կարող է շարժել իրավիճակը՝ թեկուզ միայն միջազգային հանրությանը հիշեցնելով, որ սա փակված հարց չէ»։
    https://www.ncregister.com/news/christian-leaders-call-on-pope-leo-xiv-to-rescue-armenian-prisoners

    Resisting Erasure: Christian Leaders Call on Pope Leo XIV to Rescue Armenian Prisoners

    Expressing their ‘deep concern’ for their ‘Armenian Christian brothers’ currently in captivity in Azerbaijan, the authors stated that ‘their faith, and their dignity as human persons, are being crushed.’

  • Ամենաբարդը դա անտրամաբանության ու անարժեքության խրախճանքի ժամանակ տրամաբանությու…

    Ամենաբարդը դա անտրամաբանության ու անարժեքության խրախճանքի ժամանակ տրամաբանությունն ու արժեքները պահելն է։ Հայ հանրությունը հավաքական առումով ցույց է տալիս՝ ինքը ունակ է շտկելու ծռված մեջքը, չի սիրում սուտը, անարդարությունը։ Այս տարվա մեջ մեզ պարտադրված անհեթեթ ու վտանգավոր օրակարգերին հանրության զգալի մասի՝ շատ առողջ արձագանքը ինձ համար ցուցիչ էր այդ առումով: Շատերս ենք սպասում, որ 2026-ը կդառնա բեկումնային՝ մեր պետության ուղին դեպի արդարը, ճշմարիտը, գեղեցիկը ու տրամաբանականը թեքելու համար:
    Հայաստանը սիրուն երկիր է՝ հոգի ու թեւ տվող: Կարեւոր է գիտակցել՝ մեր պետությունը ճիշտ ուղու վրա դնողը մենք ենք: Թող 2026-ին մեզ հաջողվի անել դա 🇦🇲❤️
    Ի սրտե շնորհակալ եմ ամբողջ տարի իմ վերլուծություններին հետեւելու, ինձ ջերմ խոսքեր շռայլելու ու իմ արածն արժեւորելու համար։ Թող այդ ջերմությունը ձեզ ու ձեր ընտանիքներին վերադառնա բազմապատիկ։ Թո՜ղ լինենք առողջ ու միշտ ձգտումով դեպի լավն ու լուսավորը, որը վստահորեն զորեղ է ու գերակա մեր համատեղ ջանքերով: Շնորհավոր Ամանոր ☺️❤️

  • ՆՈՐՕՐՅԱ ԱՂՈԹՔԱրդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարիԵս վախենում եմ,Շա՜տ եմ վախենում,Բ…

    ՆՈՐՕՐՅԱ ԱՂՈԹՔ
    Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի
    Ես վախենում եմ,
    Շա՜տ եմ վախենում,
    Բյուրավոր ու բո՛ւթ հավատացյալից,
    Բյուրատեսք ու սո՛ւտ հավատացյալից:
    Եթե աստված եք՝
    Փչեցե՛ք նրանց բոլոր մոմերը,
    Մարեցե՛ք նրանց կանթեղներն ամեն,
    Հանգցրե՛ք նրանց ջահերն այլազան,
    Որ… եղիցի լո՜ւյս:
    Եվ ո՜չ մի գավթում մի՛ ընդունեցեք
    Նրանց մատաղը,
    Որ իրենցը չէ, այլ գողացված է:
    Մերժեցեք նրանց զո՛հն էլ խոստացյալ,
    Որ… զոհ չգնա ինքը հավատը՝
    Մաքո՜ւր-վսե՜մը,
    Անկեղ՜ծ-անսո՜ւտը:
    Ու թե աստված եք՝
    Ամուր փակեցեք ձեր ականջնե՛րն էլ
    Նրանց սողոսկուն աղոթքի դիմաց՝
    Անգի՜ր-ինքնահո՜ս-հաշվեկշռվա՜ծ այն աղոթքների,
    Որով խաբում են ո՛չ իրենց,
    Այլ ձե՛զ:
    Եվ – բավակա՜ն է – հասկացե՛ք ընդմիշտ,
    Որ աստծուն նո՛ւյնիսկ հայհոյողները
    Շա՜տ ավելի են գերադասելի,
    Վասնզի նրանց բարկացրել է ինքը հավատը՝
    Խոցվա՜ծ-արյունո՛տ,
    Այրվո՜ղ-ապտակվա՛ծ,
    Ցավա՜ծ-ճչացո՛ղ,
    Մանո՛ւկ հավատը,
    Որ հայր դառնալու համար է ծնվել:
    Ու եթե հայր եք՝
    Մի՛ թողեք,
    Որ սուտ հավատացյալներն սպանեն նրան:
    -Ինչքան էլ ծանր է մանուկ թաղելը,
    Մանուկ պահելը ծանր է ավելի…

  • «The Christian Post» պարբերականը գրում է․«Կաթոլիկ և Հայ Առաքելական առաջնորդների …

    «The Christian Post» պարբերականը գրում է․
    «Կաթոլիկ և Հայ Առաքելական առաջնորդների մի խումբ կոչ է անում Հռոմի պապ Լևոն XIV-ին դիմել Ադրբեջանում պահվող առնվազն 23 արցախահայ բանտարկյալների ազատ արձակման համար՝ նշելով նրանց վատթարացող վիճակը և Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության ոչնչացումը։
    The Christian Post-ի կողմից կարդացված կոչը ուղարկվել է Սուրբ Ծննդից առաջ և բանտարկյալներին նկարագրում է որպես 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից տարածաշրջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների զոհեր։ Տասնյակից ավելի ստորագրողներին գլխավորում են Նյու Յորքի Հռոմի կաթոլիկ արքեպիսկոպոսության թոշակառու կարդինալ Թիմոթի Դոլանը և Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմի արքեպիսկոպոս Անուշավան Դանիելյանը։
    Բաքվում պահվում են գրեթե երկու տասնյակ, հիմնականում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք դատվում են փակ դռների հետևում՝ առանց անաչառ իրավաբանական խորհրդատվության կամ իրենց դեմ ապացույցները վերանայելու հնարավորության, ըստ Շվեյցարիայում գործող Christian Solidarity International-ի։ Եվրոպական խորհրդարանը զգուշացրել է, որ պատանդները ենթարկվում են «կեղծ դատավարությունների»։
    «Նրանց ընտանիքների հետ արդեն սահմանափակված կապը վատթարացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը անցյալ տարի Կարմիր խաչին վտարեց երկրից։ Նրանց քրիստոնեական հավատքը՝ և նրանց արժանապատվությունը որպես մարդկային անձինք՝ ճնշվում են»,-ասվում է նամակում։
    Նամակը ստորագրողները նշել են, որ ռազմագերի տղամարդիկ մոտ 80 անձանց թվում են, որոնք անհետ կորած են համարվում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցումից հետո։ Նրանք մտահոգություն են հայտնել, որ այս գերիներին զրկել են կապի և տարրական իրավական պաշտպանության հասանելիությունից, և որ նրանց քրիստոնեական հավատքը խախտվում է կալանքի ներքո։
    Նամակում հղում է արվում այն հաղորդագրությունների վրա, որ Ադրբեջանը ոչնչացրել է պատմական հայկական եկեղեցիներն ու վանքերը՝ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» գործողություններից գերազանցող մասշտաբով։ Հեղինակները դա անվանել են տարածաշրջանում քրիստոնեական գրեթե 2000 տարվա ներկայությունը վերացնելու արշավի մի մաս»։
    https://www.christianpost.com/news/pope-leo-urged-to-seek-release-of-armenian-prisoners.html

    Pope Leo urged to push for release of Armenian political prisoners in Azerbaijan

    A group of Catholic and Armenian Apostolic leaders is urging Pope Leo XIV to appeal for the release of at least 23 Artsakh-Armenian prisoners held in Azerbaijan, citing their deteriorating condition

  • Ադրբեջանական լրատվականները հաղորդում են, որ Բաքվում գերության մեջ գտնվող 69-ամյա…

    Ադրբեջանական լրատվականները հաղորդում են, որ Բաքվում գերության մեջ գտնվող 69-ամյա Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է…
    Այս մարդկանց ազատ արձակումը հրատապ է, ամեն լրացուցիչ օր Բաքվում սպառնալիք է նրանց կյանքի ու առողջության համար:

  • Ադրբեջանից հնչող «խաղաղասիրական» կոչերը շարունակվում են։Հայատյաց կոչերով հայտնի …

    Ադրբեջանից հնչող «խաղաղասիրական» կոչերը շարունակվում են։
    Հայատյաց կոչերով հայտնի ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան երկու օր առաջ իր տված հարցազրույցում ասել է․

    «Յուրաքանչյուրը պետք է իր ոլորտում համապատասխան քայլեր ձեռնարկի, որպեսզի մենք՝ որպես հաղթող պետություն, կարողանանք հաղթանակի արդյունքները հասցնել վերջնական մակարդակի։ Մենք պետք է լուծենք մեզնից կախված խնդիրները և այժմ նաև պետք է հայկական հասարակությանը վարժեցնենք այս իրողությանը։ Սա 200 տարի շարունակ սխալ տեղեկատվությամբ ձևավորված հիվանդ հասարակություն է։ Այժմ մենք դա պետք է փոխենք քայլ առ քայլ․․․»։

    Հենց երեկ հաղորդման շրջանակներում ես բացատրում էի, որ մեր հակառակորդը խնդիր է դրել փոխել ինքնության գիտակցման մասին մեր ընկալումները, դա արվում է գերազանցապես ՀՀ ներկայիս կառավարության միջոցով։

  • «Մեր Ինքնութիւնը» վերնագրով այս զրույցը տարբերվում է իմ նախկին հարցազրույցների ձ…

    «Մեր Ինքնութիւնը» վերնագրով այս զրույցը տարբերվում է իմ նախկին հարցազրույցների ձևաչափից, նաև բովանդակությունից։ Սա զրույց է ինքնության, դրա գիտակցման, դրա դեմ մղվող պայքարի, դրան դիմակայելու ձևերի ու կարևորության մասին։ Այս զրույցում անդրադառնում եմ իմ ընտրած մասնագիտական ուղուն, նաև առիթը բաց չեմ թողնում իմ երախտագիտությունը հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք հետևում են իմ հանրային գործունեությանը, արժևորում իմ վերլուծական աշխատանքը, անում իրենց հետևությունները, որոնք չեն հրաժարվում տրամաբանելուց, մտածելուց ու գիտեն արմատի արժեքը։ Ամբողջական հարցազրույցը՝ https://www.youtube.com/watch?v=_xUZo0j4BKQ

  • Տաղանդաշատ դերասան Վարդան Պետրոսյանը լրտեսների մասին …

    Տաղանդաշատ դերասան Վարդան Պետրոսյանը լրտեսների մասին 🙂