Category: Tatev Hayrapetyan

  • Երթ Լոնդոնում Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ……

    Երթ Լոնդոնում Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ…

  • Մեկ տարի առաջ տրված այս հարցազրույցը, եթե չեք դիտել, անպայման արժի դիտել… Թուրք …

    Մեկ տարի առաջ տրված այս հարցազրույցը, եթե չեք դիտել, անպայման արժի դիտել…
    Թուրք պատմաբան Թաներ Աքչամի հարցազրույցում շատ կարևոր հարցեր են շոշափվում՝ երբ ու ինչպես ընդունվեցին հայերի ցեղասպանության մասին որոշումները, արդյո՞ք հայերը «անհավատարիմ տարր» էին, թե իրականում նրանք չափից դուրս լոյալ էին Օսմանյան իշխանությանը։ Խորհուրդ եմ…

  • 1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայով ցեղասպանությունը համա…

    1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայով ցեղասպանությունը համարվում է միջազգային հանցագործություն։ Հայոց ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է։ Այն իրականացվել է հայերի դեմ՝ կոնկրետ էթնիկ խմբին պատկանելու համար, իրականացվել է հայրենազրկման գործընթացին զուգահեռ։ Այսօր մենք նշում ենք այս հանցագործության հիշատակման 111-րդ տարելիցը։ Ով կմտածեր, որ այդ ամենից 111 տարի անց մենք՝ լինելով հայ, ապրելով Հայաստանում, կպայքարենք մեզ մեր հիշողությունից չզրկելու, ցեղասպանության ուրացումը կանխելու, մեր ինքնությունը պաշտպանելու համար։ Ժամանակները, հիրավի, անհեթեթ են, բայց մեր ցավը, կորուստը, մեր դեմ կատարվածը մոռացման ենթակա չէ, քանի որ մենք միայն դասագրքերից չէ, որ սովորել ենք ու գիտենք Հայոց Ցեղասպանության մասին․ շատերի ընտանիքներում այդ պատմությունը պատմվում է սերնդեսերունդ, դա, որքան էլ ցավալի, բայց ինքնության մի մաս է։
    Ոգեկոչելով մեր 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը՝ ես երազում եմ, որ ապրեմ այնքան, համառեմ այնքան, աշխատեմ այնքան, որ գա այն ճիշտ օրը, երբ ապրիլի 24-ին Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները միասին քայլեն դեպի Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեն Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի դեմ տեղի ունեցած մեծագույն և ծանրագույն հանցագործության զոհերի հիշատակին։ Խաղաղության համար պետք է ոչ թե մոռացում, ուրացում, այլ՝ ցավի, կորստի, հանցանքի ընդունում՝ դրան հաջորդող զղջումով և բաց խոսքով։ Թուրք ժողովրդին ու թուրքական պետությանը ևս պետք է Ցեղասպանության փաստի ընդունումը։ Հուսամ, դա իրապես տեղի կունենա մի օր, դա էլ դուռ կբացի իրական երկխոսության ու խաղաղության համար․․․

  • Ընթանում է հայ ժողովրդին պատերազմով սպառնալու զուգահեռ գործընթացը․ «Նա այնտեղ է …

    Ընթանում է հայ ժողովրդին պատերազմով սպառնալու զուգահեռ գործընթացը․ «Նա այնտեղ է ասում, եթե իշխանություն փոխվի, կլինի պատերազմ, սրանք այստեղ են ասում՝ եթե ընդդիմությունը գա, կլինի պատերազմ։ Ես վստահ եմ՝ դա համատեղ մշակված քաղաքականություն է՝ հայ ժողովրդին ահաբեկելու համար, որովհետեւ բոլորն էլ գիտեն, որ հայ ժողովուրդը վերջին 8 տարիների ընթացքում տեսել է 3 պատերազմ եւ էթնիկ զտում եւ դրանից հետո շատ ավելի խոցելի է այդ սպառնալիքների առաջ։ Իրենք էլ դա մաքսիմալ փորձում են օգտագործել մեր դեմ»։
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/04/23/1552156/
    © 1998 — 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    «Պետք է ցույց տալ, որ Բաքվի բռնապետական վարչակարգն այս ընտրություններում ակնհայտորեն պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին»․ Տաթեւիկ Հայրապետյան

    «Փաշինյանն այն մարդն է, որն իր գործողություններով, քաղաքականությամբ բառացի կրկնում է ադրբեջանական թեզերը՝ ընդդեմ հայկական պատմության, մեր ինքնության, եկեղեցու, բանակի, ընդդեմ Արցախի հետ կապված թեմաների»։

  • «Ադրբեջանի վերաշարադրված պատմության մեջ հայկական կեղծիքները տեղ չունեն»․ սա ասել…

    «Ադրբեջանի վերաշարադրված պատմության մեջ հայկական կեղծիքները տեղ չունեն»․ սա ասել է Ադրբեջանի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին, ով ղեկավարում է Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրեր առաջ քաշող «համայնք» կոչվածը։ Ու սա կատակ չէ, պատկերացնո՞ւմ եք, այլևս կվերաշարադրեն պատմություն, որտեղ ուղղակի հայկական հետք չի լինի․ եթե առաջ մի քիչ անհարմար ձևով երևում էր, միգուցե, հիմա առհասարակ չի լինի։ Ու սա ասում է մի պետության ներկայացուցիչ, ում ողջ պատմությունը հիմնված է ստի ու կեղծիքի վրա։
    Այս ամենը կթվար լիակատար անհեթեթություն ու միգուցե անգամ արժանի չէր լինի կարևորելու, եթե զուգահեռ իրականության մեջ Ալիևի թեկնածուն՝ Փաշինյանը, պայքար չմղեր հայոց պատմության ու ինքնության դեմ։ Պատմությունը իրականում ներկան ու ապագան վերահսկելու շատ կարևոր գործիք է։ Պատմությունը միջոց է սովորելու, սխալները նորից չկրկնելու ու դասեր քաղելու համար, պատմությունը նաև զենք է, եթե այն կարողանաս խելացի օգտագործել։ Դրա համար էլ այսօր վերաշարադրվում է պատմությունը նույն Ադրբեջանում․ այն բնավ չի գրվում բարիդրացիության կամ խաղաղության համար, այն գրվում է ընդդեմ փաստերի, ընդդեմ Հայաստանի ու ընդդեմ հայկականության՝ հստակ նպատակներով ու ծրագրերով՝ ներկայի ու ապագայի համար։

    Սա ինձ հիշեցրեց «Օրուել 1984»-ի հայտնի խոսքերից մեկը․ «Ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան։ Ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը…»։ Սրանից կարող ենք հստակ հետևություն անել, թե ինչու է Ալիևի մարդը ներկայում պայքար մղում անցյալի դեմ՝ հանուն ապագայի…

  • – Նիկոլ Փաշինյանը դարձյալ հայտարարել է, թե խաղաղության հաստատուն գրավական է լինե…

    – Նիկոլ Փաշինյանը դարձյալ հայտարարել է, թե խաղաղության հաստատուն գրավական է լինելու այն, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հրաժարվեն վերադարձի իրավունքի մասին խոսելուց: Ադրբեջանը կընդունի՞ այս առաջարկը՝ հրաժարվելով «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձից:

    – Մեծագույն բլեֆը, որ Նիկոլ Փաշինյանն ու իրեն աջակցող տարբեր շրջանակներ փորձում են ներկայացնել, վերադարձի թեման է: Իրականում դրանք միմյանց հետ կապ չունեցող երևույթներ են, իսկ հայկական կողմը փորձում է հակառակն ապացուցել: Բայց նրանք այստեղ շատ կարևոր բան են բաց թողնում․ եթե դա այդպես լիներ, ապա Ալիևը կասեր՝ Խորհրդային Հայաստանում այսքան ադրբեջանցիներ են ապրել, մենք էլ կասեինք՝ դե, հա, վիճակագրական տվյալները դա ցույց են տալիս: 
    Ալիևն ուրիշ բան է ասում, ասում է՝ ձեր երկրի տարածքը մեր պատմական հողն է, մեր հայրենիքն է, ու սա է, որ Նիկոլ Փաշինյանն ու իրեն հարող շրջանակները չեն ուզում նկատել ու բարձրաձայնել: Խորքային խնդիրը սա է, ու այստեղ է ամբողջ բլեֆը, որ իրենք փորձում են անել, ընդ որում՝ միմյանց հետ կապ չունեցող այս երևույթները, երբ Նիկոլ Փաշինյանը կապում է, «լեգիտիմացնում ու օրինաչափ» է դարձնում Ադրբեջանի բավականին վտանգավոր օրակարգերը:
    Ժամանակին Ալիևը փորձել է միջազգային իրավական տիրույթում իրավունք ամրագրել, բայց չի կարողացել, քանի որ այդ ամենը տեղի է ունեցել շատ վաղուց, իսկ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը միջազգային տարբեր ատյաններում ամրագրված է, դա Ալիևը կամ Փաշինյանը չի որոշում: Փաշինյանի այս բլեֆը հօգուտ Ալիևի է արվում: 
    https://medialab.am/315236/

    Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն ամրագրված է միջազգային տարբեր ատյաններում, դա Ալիևը կամ Փաշինյանը չի որոշում. ադրբեջանագետ…

    «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը — Տիկի՛ն Հայրապետյան, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները չեն կարգավորվում, որովհետև Ադրբեջանն այդ ուղղությամբ…

  • Tatev Hayrapetyan pinned «Հարգելի՛ հետևորդներ, ինչպես հայտնի է՝ Telegram-ն ունի …

    Tatev Hayrapetyan pinned «‼️Հարգելի՛ հետևորդներ, ինչպես հայտնի է՝ Telegram-ն ունի տարբեր ալիքներում գովազդներ միացնելու հնարավորություն։ Իմ հեղինակած ալիքում պարբերաբար հայտնվում են գովազդային հրապարակումներ, որոնցում առկա բովանդակության առնչությամբ ես չունեմ վերահսկողություն, այդ…»

  • Հարգելի՛ հետևորդներ, ինչպես հայտնի է՝ Telegram-ն ունի տարբեր ալիքներում գովազդնե…

    ‼️Հարգելի՛ հետևորդներ, ինչպես հայտնի է՝ Telegram-ն ունի տարբեր ալիքներում գովազդներ միացնելու հնարավորություն։ Իմ հեղինակած ալիքում պարբերաբար հայտնվում են գովազդային հրապարակումներ, որոնցում առկա բովանդակության առնչությամբ ես չունեմ վերահսկողություն, այդ թվում՝ դրանք արգելափակելու հնարավորություն։ Ավելին ասեմ, ես անգամ դրանք չեմ էլ տեսնում, դրանք տեսանելի են միայն հետեւորդպերի համար։ Առհասարակ իմ ալիքում ես գովազդ չեմ տեղադրում։
    Հայցում եմ Ձեր ներողամտությունը անհարմարության համար և շնորհակալ եմ իմ էջին հետևելու ու իմ վերլուծությունները կարդալու համար ☺️

  • Որքան գնում է, այնքան համոզվում եմ, որ ներկայիս ղեկավարությունը գաղափարազուրկ, բ…

    Որքան գնում է, այնքան համոզվում եմ, որ ներկայիս ղեկավարությունը գաղափարազուրկ, բարոյազուրկ ու անսկզբունք բաղադրիչների համադրության մասին է, իսկ դա վատագույն ու ամենավտանգավոր համադրությունն է, որ կարող է կիրառվել մեր և մեր պետության դեմ։
    ❗️Ապրիլի 16-ին Ալիևի մարդ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ասաց․
    «Եկեք խոստովանենք, որ 2021-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական, պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիր, մենք էդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ, բայց նա էդ նախընտրական ծրագիրը մի կողմ է դրել, մեզ ավանդել է ուրիշ օրակարգ»։
    ❗️Մինչ դա, մոտ մեկ ամիս առաջ նա իր քարոզարշավի ժամանակ ասել էր․ «Մենք եղել ենք ՔՊ-դաշնակցական»։
    ❗️Իսկ 2025-ի փետրվարին նա ասել էր․ «Հայաստանում, ըստ էության, գործող բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո։ Այստեղ մեկ հարց՝ ինչո՞ւ բոլորս չենք անդամակցել Դաշնակցությանը, որովհետև ՀՀՇ-ին թվացել է, թե իրենք ավելի լավ դաշնակցական են, քան իսկական դաշնակցականները, ՔՊ-ականներին թվացել է, թե մենք ավելի լավ դաշնակ ենք, քան իրական դաշնակցականները»։
    Հիմա ի՞նչ է իրականում ասում նա․ ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին։ 2018-ին եկա, դաշնակ խաղացի կամ, այլ կերպ ասած, ազգայնական, ազգայինին նվիրված, հավատացիք, տվեցի, ամեն ինչ վարի տվեցի, հազարավոր զոհեր ու խեղված ճակատագրեր, պատերազմում պարտություն։ Մի խոսքով, որքան կարելի էր վնաս տալ, տվեցի։ Հետո՝ 2021-ին եկա՝ արդեն ակնհայտ կեղծ ազգայնական խաղացի, բայց դուք էնքան միամիտ էիք, նաև էնքան չէիք ուզում նախկինների վերադարձ, որ էլի հավատացիք։ Տվի, Արցախն ամբողջությամբ հայաթափեցի, հարյուր հազարավոր մարդկանց կյանքը խեղեցի, Հայաստանի տարածքի դեմ պատերազմ եղավ, տարածքներ օկուպացվեցին։ Մի խոսքով, շարքն անվերջ է։ Հիմա այսքանը վարի տալուց հետո էլ իմաստ չկա ազգային բան խաղալ, վաղուց «պալիտ» եմ եղել, դրա համար ցույց եմ տալիս, որ ժող ջան՝ ես Ալիևի մարդն եմ, հիմա տենց է հարմար էլի, հասկանում ե՞ք, տենց եմ կարում իշխանությունը պահեմ, դա եմ անում։ Որ էն սկզբից գայի, այսօրվա ասածներս ասեի, քանի՞ հոգի կկանգնեիք կողքիս։ Ոչ մեկ։ Դրա համար խաղացի, իմը խաղալն է, կեղծելն է, խաբելն է, գցելն է, որի վերջում մի շահած կողմ կա՝ Ադրբեջանն է էդ կողմը։ Սա է ամբողջը։
    Բայց Ալիևի մարդը մի բան է մոռանում․ անգամ հարցումները նորմալ չի տեսնում, չի հասկանում, որ դաշնակ լինելը կամ դաշնակ խաղալը, ոնց ինքն էր անում, ազգային լինել-չլինելու համար չի։ Իսկ 18-35 տարեկան սերունդը ազգային է, ոչ թե որովհետև դաշնակցական է, այլ քանի որ հասկանում է ազգային պետության արժեքը, ուզում է ունենալ նորմալ պետություն, որի դեմ պատերազմ սանձազերծելը տենց հեշտ բան չի, որտեղ պետությանը ծառայելը պատիվ է, որտեղ հայրենիքի համար անձնազոհությունը չի արժեզրկվում, որտեղ Արցախի հետ կապված գիրք նվիրելու առթիվ գործից չեն հանում, որտեղ Հայ առաքելական եկեղեցու ու հայոց պատմության դեմ արշավ չեն սկսում, որտեղ Ադրբեջանի կամքով Սահմանադրություն չեն փոխում։ Ուստի ազգային պետության դեմ Ալիևի կամքով սկսված այս քաղաքականությունը հաջողելու որևէ շանս չի կարող ունենալ, եթե հենց այդպես մտածող մարդիկ հունիսի 7-ին գնան ու մասնակցեն ընտրության։

  • Քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանը «Սիվիլնեթ»-ում հրապարակվող իր հեղինակային հաղո…

    Քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանը «Սիվիլնեթ»-ում հրապարակվող իր հեղինակային հաղորդման շրջանակներում փաստերով ցույց է տալիս, թե ինչպես են կրկնվում Փաշինյանի ու Ալիևի խոսույթները։ Դրա մասին ես ինքս բազմիցս խոսել և նյութերով ապացուցել եմ։
    Այս հաղորդումը հետաքրքրական էր ինձ համար այն տեսանկյունից, որ Էրիկ Հակոբյանը խոսում է Ադրբեջանի խոցելի կողմերի մասին և թե ինչպես Փաշինյանը, դրանք կիրառելու փոխարեն, որոշել է դառնալ Հայաստանը «անկարողության» մեջ պահելու պատասխանատուն։ Առաջարկում եմ դիտել և տարածել այս տեսանյութը։
    https://www.youtube.com/watch?v=yxJOSRgEICg&t=14s

    Փաշինյանի և Ալիևի նույնական խոսույթը

    Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հաղորդմանն անդրադառնում է Բաքվի ռեժիմի և Հայաստանի իշխանությունների բառապաշարի և օրակարգերի գրեթե լիակատար համընկնման խնդրին:
    #CivilNet #ՍիվիլՆեթ #մտորումներէրիկհակոբյանիհետ
    — Follow us on Instagram: https://www.instagram…