Category: Tatev Hayrapetyan

  • Հայ գերիներին գործարքների հիման վրա ազատ արձակելն անընդունելի է, բայց եթե հայկակ…

    Հայ գերիներին գործարքների հիման վրա ազատ արձակելն անընդունելի է, բայց եթե հայկական կողմը ճիշտ բանակցեր, հնարավոր էր ավելի մեծ թվով մարդկանց վերադարձնել հայրենիք. Սիրանուշ Սահակյան
    «Գերիների խնդիրը քաղաքականացված է, և ադրբեջանական կողմը այդ հարցը լուծում է ՀՀ իշխանությունների կողմից որոշակի զիջումների գնով»,– @ArmeniaSputnik–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։
    Իրավապաշտպանի տվյալներով` այսօր հայրենիք վերադարձած 4 հայ գերիներից հետո Բաքվի բանտերում շարունակում են մնալ ևս 19 հայ գերիներ, ինչպես նաև Ստեփանակերտում 2025 թ. սեպտեմբերին ադրբեջանցիների կողմից ձերբակալված Կարեն Ավանեսյանը։

    Անհամաչափ գործարք է, հայկական կողմը կարող էր ավելի մեծ թվով գերիների վերադարձնել. Սահակյան

    Իրավապաշտպանի տվյալներով` այսօր հայրենիք վերադարձած 4 հայ գերիներից հետո Բաքվի բանտերում շարունակում են մնալ ևս 19 հայ գերիներ, ինչպես նաև Ստեփանակերտում 2025 թ. սեպտեմբերին ադրբեջանցիների կողմից ձերբակալված Կարեն Ավանեսյանը։

  • Ստելը նորաձեւ է, հատկապես, երբ դա խրոնիկ է Տեսնես ինչի՞ է մտածում, որ հայ հանրո…

    Ստելը նորաձեւ է, հատկապես, երբ դա խրոնիկ է 🥹
    Տեսնես ինչի՞ է մտածում, որ հայ հանրությունը ուղեղ չունի…
    https://t.me/panarmeniannet/38184

    PAN.am

    Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվից վերադարձած գերիների և սիրիացի վարձկանների փոխանցումը միմյանց հետ կապ չունեն
    🗣️ Վարչապետի խոսքով՝ սիրիացիների վերադարձը բարեկամական քայլ է Սիրիայի նկատմամբ և կարող է բարելավել մթնոլորտը Սիրիայի հայ համայնքի շուրջ։

  • Այս նյութը ադրբեջանական իշխանական «ԱՊԱ» գործակալությունը տեղադրել է մեր չորս հայ…

    Այս նյութը ադրբեջանական իշխանական «ԱՊԱ» գործակալությունը տեղադրել է մեր չորս հայրենակիցների այսօրվա վերադարձից անմիջապես հետո։
    Ես պնդում եմ, որ Բաքվում պատանդ պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը հնարավոր է կարգին բանակցային ունակություններ ունեցող ղեկավարության պայմաններում, ինչ էլ, որ Ադրբեջանն ասի, դա հնարավոր է ԱՄՆ ուղիղ միջնորդությամբ։

  • Իրանի ցույցերը և Ադրբեջանը Վերջին 3 օրերի ընթացքում Իրանում փորձում են սահմանափա…

    Իրանի ցույցերը և Ադրբեջանը
    🔶 Վերջին 3 օրերի ընթացքում Իրանում փորձում են սահմանափակել կապի հասանելիությունը՝ փողոցային պայքարի տարածումը թույլ չտալու և իրավիճակը վերահսկելու համար։
    🔶 Այս իրավիճակում մի շարք ադրբեջանական ալիքներում թե երեկ, և թե առաջին օրը ցույցերի տեսահոլովակները՝ ԻԻՀ տարբեր վայրերից, տարածվում էին շատ ավելի վաղ, և շատ ավելի արագ, և իրանական սփյուռքի ամենաակտիվ հակակառավարական ալիքներն անգամ ավելի ուշ տարածում էին հենց այդ նույն տեսահոլովակները։
    🔶 Մեծ հավանականությամբ ցուցարարների ներսում կա  խումբ, որի անդամներին ապահովել են ադրբեջանական համապատասխան քարտերով և ադրբեջանական ցանցերին հասանելիությամբ սահմանային բազմաթիվ վայրերում։
    🔶 Սա նոր բան է, և Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմից հետո գործի դրված նոր մարտավարություն։
    🔶Միաժամանակ, սա Իսրայելի և Ադրբեջանի խորը համագործակցության ապացույց է նաև ԻԻՀ ներքաղաքական խնդիրներին միջամտելու համատեքստում։
    📝 @caspian_frontiers

  • Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել պետական հեռուստատեսությանը։Ին…

    🔷Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել պետական հեռուստատեսությանը։
    🔸Ինչ-որ տեղերում Փեզեշքիանի ձևակերպումներն ավելի մեղմ էին, բայց ընդհանուր ասելիքը համակարգի հռետորաբանության շրջանակներում էր։
    🔸Նա ընդգծել է, որ ցուցարարների բողոքը լսում են, ջանում վերացնել խնդիրները, բայց կան մարդիկ, ովքեր «երկրի ներսում ու դրսում հատուկ պատրաստություն են անցել, կան անկարգություններ հրահրող ահաբեկիչներ, որոնց թշնամին է դրսից բերել»։ Ըստ նրա՝ «անկարգություն հրահրողը, խռովարարը նույն բողոքող ժողովուրդը չեն»։
    🔸ԻԻՀ նախագահը նշել է, որ անկարգությունները, այդ թվում՝ հանրային օբյեկտների վրա հարձակումը, մզկիթներ, Ղուրան այրելը ԱՄՆ ու Իսրայելի կազմակերպած դավադրությունն են։
    🔸Փեզեշքիանը նաև ներկայացրել է սոցիալ-տնտեսական խնդիրները հաղթահարելու կառավարության քաղաքականությունը՝ շեշտելով, որ իրենք պայքարում են կոռուպցիայի, ռենտայի, մաքսանենգության դեմ և նպատակ ունեն արդար բաշխել ռեսուրսները։
    📌Դատելով այս օրերին Իրանի տարբեր ինստիտուտների հայտարարություններից՝ իշխանական ապարատում առայժմ ճեղքումներ տեսանելի չեն։ Միաժամանակ առնվազն երեք դրվագով նկատելի է եղել, երբ կառավարությունն ակնարկել է, որ իրեն պետք է ոչ թե խանգարել, այլ աջակցել։ Սա նշանակում է, որ կառավարությունը փորձելու է այս իրավիճակն օգտագործել իր շուրջ տարբեր ինստիտուտների կոնսոլիդացիա ապահովելու և իր ծրագրերն անխոչընդոտ առաջ տանելու համար։
    @IRI2day

  • «Նարինե, Շուշան, Գեղմաղան և Շամփրասար լեռները — Գեղամա լեռնաշղթայի 75 հրաբուխներ…

    «Նարինե, Շուշան, Գեղմաղան և Շամփրասար լեռները — Գեղամա լեռնաշղթայի 75 հրաբուխներից ընդամենը չորսը՝ փառավոր Արարատի ֆոնին ❤️»
    Տեսանյութը եւ գրառումը AnotherArmenia ֆեյսբուքյան էջից

  • Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է։ Պետության ղեկավարը պետք է զբաղ…

    Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է։ Պետության ղեկավարը պետք է զբաղվի աշխարհիկ գործերով, ոչ թե քահանա «վերբովկա» անելով։ Այս պետությունը բազմաթիվ խնդիրներ ունի, մեզ մեր պետության գործնական հարցերը լուծող աշխարհիկ ղեկավար է պետք, ոչ թե քահանաների հետևից ընկած սահմանադրախախտ։

  • «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հոդվածը հրապա…

    🔷«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times ամերիկյան հայտնի պարբերականում։ Հոդվածը վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիային։ Ներկայացնում ենք հոդվածի ամենակարևոր թեզերը․