Category: Tatev Hayrapetyan

  • Ինձ համար սկզբունքորեն անհասկանալի են այն խոսակցությունները, երբ Արցախի դեմ 2020…

    Ինձ համար սկզբունքորեն անհասկանալի են այն խոսակցությունները, երբ Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատասխանատվությունը դրվում է Հայաստանի վրա։ Դա անում են թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները։ Ես ընդամենը ցանկանում եմ ներկայացնել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի ինքնախոստովանական ցուցմունքները, որտեղ նա պարզ ու ուղիղ ասում է, որ նախապատրաստվել է այդ պատերազմին, մերժել է խաղաղ կարգավորման առաջարկները, հստակ նպատակադրված պատրաստել է բանակը, իրականացրել է ատելության քարոզ, այսինքն՝ համակարգված աշխատել է պատերազմ սկսելու համար։ Դա արել է 20 տարի շարունակ։
    Հիմա սա թողած, սրան հաջորդած զավթողական ծրագրերը, դրանց կանխման մասին զրույցը թողած՝ իմաստը ո՞րն է Հայաստանի վրա քաշել պատասխանատվության վերմակը՝ դրանով իսկ մաքրելով Ադրբեջանին։ Ես դա համարում եմ վտանգավոր հենց Հայաստանի Հանրապետության համար։
  • ՀՀ ԱԳՆ-ում շատ ծանրաբեռնված են «խաղաղության» օրակարգով, չեն կարողանում զավթողակա…

    ՀՀ ԱԳՆ-ում շատ ծանրաբեռնված են «խաղաղության» օրակարգով, չեն կարողանում զավթողական ծրագրերի մասին հարցերին հասնեն…
    ❗️Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մինչև 30 օր ժամանակ է պահանջել՝ պատասխանելու ՍիվիլՆեթի հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանն արձագանքում այն միջոցառումներին, որոնք արտասահմանում կազմակերպվում են «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով:
    Հոկտեմբերի 31-ին ուղարկած մեր հարցմանն ԱԳՆ-ն արձագանքել է նոյեմբերի 10-ին։ Գերատեսչությունը, հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, ժամկետի երկարաձգումը բացատրել է «լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ», «աշխատանքային ծանրաբեռնվածությամբ»։
    https://surl.li/ekfryo

    Հայաստանի ԱԳՆ-ն 10 օր անց 30 օր է պահանջել՝ պատասխանելու «արևմտյան ադրբեջանցիների» մասին հարցին — CIVILNET

    Էլեն Մուրադյան Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մինչև 30 օր ժամանակ է պահանջել՝ պատասխանելու ՍիվիլՆեթի հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանն արձագանքում այն միջոցառումներին, որոնք արտասահմանում կազմակերպվում են «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի»…

  • Ինձ թվում է դեռ չէր հասցրել ընկել, արդեն զանգել էր․․․…

    Ինձ թվում է դեռ չէր հասցրել ընկել, արդեն զանգել էր․․․

  • Ելույթում միակողմի և ոչ օբյեկտիվ մեկնաբանություն տրվեց Ռուսական կայսրության շրջա…

    ‼️Ելույթում միակողմի և ոչ օբյեկտիվ մեկնաբանություն տրվեց Ռուսական կայսրության շրջանի՝ ՀՀ ներկայիս տարածքի բնակավայրերի տեղանունների, բնակչության էթնիկ կազմի մասին եղած փաստերին: Ռուսական կայսերական որոշ վավերագրերին և քարտեզներին հղում տալը ներկայացվում է որպես «օբյեկտիվության» ցուցիչ, մյուս կողմից՝ որպես պատմական նկրտումների «օբյեկտիվ» հիմնավորում: Հարկ ենք համարում նշել, որ ռուսական կայսերական վավերագրերը, փաստաթղթերը, ճանապարհորդական նոթերը, քարտեզները, զեկուցումները հասանելի են, հրատարակված և հեշտ ստուգելի: Այդ փաստաթղթերում մանրամասն խոսվում է տարածաշրջանի անցյալի, բնակչության էթնիկ կազմի, բնակչության տեղաշարժերի, այս կամ այն էթնիկ կազմի որևէ տարածքում բնակվելու, բազմաթիվ բնակավայրերի անցյալի ու ներկայի մասին: Ընդ որում տրվում են մանրամասն բացատրություններ, հղումներ տրվող ինֆորմացիային: Տարածքների հայկական պատմական, մշակութային պատկանելությունը, անցյալը երբեք չի ժխտվել և թաքցվել, դա վերաբերում է նաև 19-րդ դարում թաթարական բնակչություն ունեցող տեղանքներին: Նկարագրվում են նաև հուշարձանները, որոնք գերազանցապես հայկական քրիստոնեական են: Հաճախ միևնույն բնակավայրի, տեղանքի թաթարական անվան կողքին նշվում է բնիկ հայկականը: Նույնը կարող ենք տեսնել նաև տարածքների մասին առկա եվրոպական բազմաբնույթ վավերագրերում:
    Այսպիսով, կարող ենք փաստել, որ Ադրբեջանի նախագահի ելույթը գաղափարաբանորեն մշակված, ռազմավարական տեսակետից հստակեցված քաղաքականություն է, որն ունի իր ենթանպատակները, որոնց հասնելու համար սահմանվում են և լուծվում են կոնկրետ խնդիրներ: 2020 թվականի 44-օրյա պատերազմով և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններով Արցախի հայաթափմամբ Ադրբեջանը հասել է մի նպատակի: Հաջորդ նպատակը Հայաստանի Հանրապետության դեմ նկրտումներն են, որի «տեսական» զենքը Արևմտյան Ադրբեջանի թեզն է:
    Հայերի անպատմություն ու անմշակույթ, անհայրենիք լինելու թեզը ներկայացնում, հիմնավորում, մանրամասնում է պետության առաջին դեմքը: Նա պահի տակ չի «հնարում», այլ կիրառում է մանրամասնորեն մշակված քարոզչական գաղափարաբանություն, որի գերագույն նպատակն է վերացնել, յուրացնել, անվանափոխել, վերագրել հայկական մշակութային ժառանգությունը: Ու մի աստիճան ևս առաջ տանել «օրինական վերադարձի» խնդիրը:
    https://monumentwatch.org/hy/alerts/%d5%ab%d5%ac%d5%b0%d5%a1%d5%b4-%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87%d5%ab-%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9%d5%ab-%d5%b7%d5%b8%d6%82%d6%80%d5%bb/?fbclid=IwdGRleAN_kKpleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEeI0VrN3IR-RpKgx6-IpwyGib4mogjIohoSKtjee9nI_QaRuaTH2ierQxjZZw_aem_A6d4Xz0yw_1Fr4eiZvnyqQ

    Իլհամ Ալիևի ելույթի շուրջ — Monument Watch

    2025 թվականի նոյեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի 80-ամյակի կապակցությամբ հանդես եկավ ծավալուն ծրագրային ելույթով: Ելույթի առանցքային թեմաներից մեկը Հայաստանի Հանրապետության տարածքի «պատմական անցյալն» էր…

  • 12 տարի Իլհամ Ալիեւը նույն բանն է ասում՝ ասում էր դա, երբ կար հակամարտություն, և…

    12 տարի Իլհամ Ալիեւը նույն բանն է ասում՝ ասում էր դա, երբ կար հակամարտություն, և ասում է դա, երբ «խաղաղություն» է հաստատվել։ Առաջ ֆոկուսը Արցախի վրա էր, հիմա արդեն հարցը «լուծվեց», հիմա էլի նույն բանն է ասում՝ պարզ ու հստակ։ Ասում է՝ ես աչք ունեմ ձեր երկրի վրա, հայեր ջան, ուզում եմ զավթեմ, ինձնով անեմ։ Հիմա մեզ մոտ էլ դեռ ոմանք շարունակում են «ներքին լսարանի համար է ասում» դատարկ թեզը։ Ալիեւն ասում է իր նպատակների մասին պարզ, որ հասկանանք, որ պետք է դեմն առնել, քանի հնարավոր է՝ դիվանագիտական մեթոդներով, ոչ թե Արցախի օրինակի պես՝ ասածները լուրջ չընդունել ու հետո ունենալ այն, ինչ ունենք։ Արցախի կորուստը խաղաղ կյանք չէր կարող բերել, դա պարզ էր ցանկացած մեկի համար, ով տարրական գիտելիքներ ունի Ադրբեջանից․․․
    Կա սա կանխելու դիվանագիտական, քաղաքական գործիքակազմ, որը կարող է կիրառել միայն պետական շահը սպասարկող իշխանությունը։ Հայաստանում դրա շուրջ պետք է լինի քննարկում՝ ով եւ ինչպես կարող է կանխել Ալիեւի զավթողական ծրագրերը ճիշտ ժամանակին:

  • «Եռաբլուր» զինվորական պանթեոն․ 5 տարի առաջ այս օրը՝ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտ…

    «Եռաբլուր» զինվորական պանթեոն․ 5 տարի առաջ այս օրը՝ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ավարտվեց 44-օրյա պատերազմը։
    https://hetq.am/hy/article/178005

    Նոյեմբերի 9-ը Եռաբլուրում (լուսանկարներ)

    2020 թ․-ին, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ավարտվեց 44-օրյա պատերազմը։

  • Մեր պետության ու արժանապատվության համար կռվողներին հինգ տարվա մեջ ինչ անուն ասես…

    Մեր պետության ու արժանապատվության համար կռվողներին հինգ տարվա մեջ ինչ անուն ասես չկպցրեց պետության ղեկավարությունը, էլ «դասալիք», էլ «փախնող», դա էլ քիչ էր հիմա առհասարակ ասում է՝ իբր ինչի էիք կռվում, դա անգամ «մեր հողը» չէր․ դրանով փորձում է ջնջել պայքարի ու ինքնազոհության մղող գաղափարն ու միտքը։ Բայց հայոց պատմության ընթացքում հենց կռիվ տվողների շնորհիվ է, որ ունենք այս երկիրը՝ փոքր, անծով, սարաշատ, ծով խնդիրներով ու անսահման սիրուն։ Հենց այդ մարդկանց ենք պարտական, որ հայ ենք, խոսում ենք հայերեն, ունենք Հայաստան անունով պետություն երկիր մոլորակի վրա։
    44-օրյա պատերազմի ժամանակ մեր զինվորները կռվել են ամենաբարդ ու անհավանական պայմաններում, անգամ հակառակորդն է պարբերաբար ընդունում դա։ Բայց ես վերջերս մտածում եմ, որ պատերազմից հինգ տարի անց մենք այդ պատերազմը, կռիվը, ինքնազոհությունը մարդկային դարձնելու կարիք ունենք։ Իսկ դա կարող են անել նրանք, որոնք մասնակից են եղել այդ ամենին, որոնք կան, ապրում են մեր կողքին, հավատարիմ են գաղափարին ու չեն ուրանում իրենց զինակից ընկերների անձնազոհությունը։ Պատմեք մեզ ձեր զինակից ընկերների մասին, պատմեք կյանքի ու կռվի մասին։ Պատմեք, որ մենք՝ թիկունքայիններս, նորից հասկանանք, որ պատերազմը դա գաղափարի ու մարդկանց մասին է, որ դա դաժան կենդանի է, որտեղ կա մահ, ցավ, կորուստ, բայց միաժամանակ կա կռիվ, բացառիկ խիզախություն, ընկերություն, սեր, անձնազոհություն․․․
    Պատմեք, որ մենք կարողանանք ուժ ստանալ ու շարունակել պայքարել թիկունքում, քանի որ կռիվը այսօր տեղափոխվել է թիկունք, մղվում է հոգեբանական ու տեղեկատվական մեթոդներով, մղվում է մեր ուղեղներում և մեր ինքնության դեմ։ Մի բան հաստատ գիտեմ՝ պարտվում են նախևառաջ ուղեղում։ Մեր դեմ պայքարողը հենց դա հասկանալով է այսօր կռվում մեր ուղեղի ու ինքնության դեմ։ Հինգ տարի անց մեր դեմ մղվող կռիվը շարունակվում է՝ անտեսանելի միգուցե ու ոչ շոշափելի, բայց շարունակվում է, ու մենք այդ կռվում չկռվելու ընտրություն անգամ չունենք․․․

  • 2020 թվականի նոյեմբերի 9-ին հաջորդած շրջանում մեզ հետ պատահած բազմաթիվ ողբերգութ…

    2020 թվականի նոյեմբերի 9-ին հաջորդած շրջանում մեզ հետ պատահած բազմաթիվ ողբերգություններից հետո անգամ Հայաստանը տարբեր փուլերում ղեկավարած անձինք շարունակում են իրենց «անսխալականության» մրցույթը։ Բոլորն ամեն ինչ ճիշտ են արել, բայց դե փաստն այն է, որ մենք այսօր ունենք Ադրբեջանի կամակատար իշխանություն, ով անգամ Անկախության հռչակագրից է պատրաստ հրաժարվել՝ հանուն «անկախության»։
    Մեր երկիրը ղեկավարածները մինչ օրս չեն հասկանում, որ այս երկիրը անձերի մասին չէ, որ երկրի սիրտն ու շահը պետք է պահպանել, իսկ երբ տեսնում ես, որ չի ստացվում, պետք է ազնիվ ասել դրա մասին ու կողք քաշվել, այլ ոչ թե վարի տալ ամեն ինչին ու բոլորին։ Մեկը, ով ՀՀ զինծառայողների զոհվելու օրը հրավառություն է խփում ու համերգ կազմակերպում, ասում է՝ «եկեք գնանք, թաքուն զենքեր ցույց կտամ, որ չիմանաք՝ բան չենք անում»։ «Բան անողը» դա ասելու կարիք չէր ունենա, «բան անողը» կհասկանար, որ երբ զինվորների կռիվն ու ինքնազոհությունը զրոյացվում է հանրության աչքի առջև, առածդ զենքերն էլ հետն են զրոյանում։
    5 տարի հետո մենք ճիշտ հարցադրումների միջոցով հնարավորինս խելացի լուծումներ գտնելու կարիք ունենք, մենք հարց լուծողների կարիք ունենք, մենք կարիք ունենք այնպիսի դիվանագետների, որոնք գիտեն պատերազմ կանխել, գիտեն պետական շահ սպասարկել, գիտեն, թե ինչպես կարելի է զավթողական ծրագրերը ճիշտ ժամանակին չեզոքացնել, որ հետո դրա կանխման համար չդրվեն մարդկային կյանքեր։ Մենք ունենք զինվորականների կարիք, որոնք հավատարիմ են իրենց կոչմանը, որոնց համար ուժեղ բանակ ունենալը գերխնդիր է, որոնք գիտեն համադրել գաղափարն ու ռազմական ուժը, որոնք ունենք միտք և կամք՝ իրապես ուժեղ ու ժամանակակակից Զինված ուժեր ձևավորելու համար։ Մենք այս երկրի համար կյանք տվածներին ուժեղ պետություն ենք պարտք։
    Դա ունենալու համար պետք է չզբաղվենք ինքնախաբեությամբ, պետք է ունակ լինենք սխալներ տեսնել, շտկել դրանք ու առաջ գնալ այնպես, որ էլ երբեք հայոց պետականության պատմության մեջ չլինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի պես մեկ այլ օր․․․

  • Իրենք էլ Իլհամ Ալիևի ու Մեհրիբան Ալիևայի երիտասարդ «վերսիան» են։ Հուսամ գոնե իրե…

    Իրենք էլ Իլհամ Ալիևի ու Մեհրիբան Ալիևայի երիտասարդ «վերսիան» են։ Հուսամ գոնե իրենք մեզ էդքան չեն ատի, որ մեծանան 🥹 Մեր հույսը իրենք են 🫠