Category: Tatev Hayrapetyan

  • Պարզ վիճակագրությունը փաստում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի Հանրա…

    Պարզ վիճակագրությունը փաստում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի Հանրապետության դեմ մշակում և զարգացնում է անթաքույց զավթողական հայեցակարգ։ Ըստ իս՝ պետք է լինել կատարյալ կույր ու տգետ՝ սա չտեսնելու և ժամանակին չկանխելու համար, կամ էլ՝ Ադրբեջանի երազանքների ցուցակի կատարող, որը միտված է օգնել Ադրբեջանի ղեկավարությանը այս վտանգավոր ծրագրի իրագործման հարցում։ Հետևությունները թողնում եմ ձեզ։
    📍Մարտ ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 24 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։
    📍Փետրվար ամսվա ընթացքում՝28 հրապարակում։
    📍Հունվար ամսվա ընթացքում՝27 հրապարակում։
    📍Դեկտեմբեր ամսվա ընթացքում՝61 հրապարակում։
    📍Նոյեմբեր ամսվա ընթացքում՝21 հրապարակում։
    Այսինքն, վերջին հինգ ամսվա մեջ Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 161 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։
    Հ․Գ․ Նկարը՝ AI-ի։

  • «Բնականաբար, իրական պատմական որևէ փաստ չկա, բայց այդ կեղծիքը արտահայտված է նաև Ա…

    «Բնականաբար, իրական պատմական որևէ փաստ չկա, բայց այդ կեղծիքը արտահայտված է նաև Ադրբեջանի հանրակրթական դպրոցների ծրագրում։ Էդ ամբողջը ներկայացվում է որպես թե հայերը ֆաշիստներ են, ինչ-որ բաներ են արել, այսինքն՝ փաստական նյութ ընդհանրապես գոյություն չունի, բայց այդ հանգամանքը ներկայացնում է որպես տեղի ունեցած «ճշմարտություն»:
    https://arm.sputniknews.ru/20260401/hajastani-ishkhanutjunnery-legitimacnum-en-adrbejani-keghts-patmakan-tezery-adrbejanaget-100491407.html

    Հայաստանի իշխանությունները լեգիտիմացնում են Ադրբեջանի կեղծ «պատմական» թեզերը. ադրբեջանագետ

    Ադրբեջանագետը նկատում է, որ Ադրբեջանի ագրեսիվ, զավթողական հռետորաբանությունն այնքան վտանգավոր չէ, որքան հայերի նկատմամբ կատարված իրական հանցագործությունների և Ադրբեջանի հորինված պատմության միջև համեմատականներ անցկացնելու ՀՀ իշխանության…

  • 1820 թ. ապրիլի 8-ին հույն գյուղացի Յորգոս Կենտրոտասը Միլոս կղզում հողը մշակելիս …

    1820 թ. ապրիլի 8-ին հույն գյուղացի Յորգոս Կենտրոտասը Միլոս կղզում հողը մշակելիս հայտնաբերեց մի արձան, որը պիտի դառնար համաշխարհային արվեստի ամենաճանաչելի գլուխգործոցներից մեկը:
    Ֆրանսիացի սպա Օլիվիե Վուտյեն անմիջապես հասկացավ գտածոի արժեքը: Շատ չանցած, 836 պիաստրով ձեռք բերված արձանը նվիրվեց Ֆրանսիայի թագավոր Լուի XVIII-ին և իր տեղը գտավ Լուվրում: Երբ Նապոլեոնյան պատերազմներից հետո Ֆրանսիան ստիպված էր վերադարձնել բազմաթիվ առեւանգված արժեքներ, և Վեներան եկավ լրացնելու այդ դատարկությունը՝ դառնալով թանգարանի գլխավոր զարդը:
    Արձանը փորձություններով լի ճանապարհ է անցել.
    🛡 Այն թաքցվել է նացիստներից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ փրկվելով կողոպուտից:
    🇯🇵 1964-ին այն տարվել է Ճապոնիա, սակայն տեղափոխման ժամանակ թեթև վնասվել է, ինչից հետո որոշվել է այն այլևս երբեք դուրս չհանել Լուվրից:
    ✨ Այն Ստեղծվել է մ.թ.ա. 130-100 թթ. (հելլենիստական շրջան):
    • Նյութը՝ պարոսյան մարմար:
    • Բարձրությունը՝ 202 սմ:
    📍Այսօր գտնվելու վայրը՝ փարիզյան Լուվրն է:

  • Մայրաքաղաքում ես դեռևս պաշտոնապես չսկսված նախընտրական քարոզարշավի մասնակից չորս …

    Մայրաքաղաքում ես դեռևս պաշտոնապես չսկսված նախընտրական քարոզարշավի մասնակից չորս ուժերի գովազդային վահանակներ եմ նկատել, հատկապես կանգառներում։ Եթե կան ավելին, ես չեմ տեսել, ներողություն եմ խնդրում։
    Իմ տեսած այդ չորս ուժերն են՝

    «Քանդենք պետությունը»՝ Փաշինյան
    «Հայաստան դաշինքը»՝ Քոչարյան
    «Ուժեղ Հայաստանը»՝ Կարապետյան
    «Միասնության թևերը»՝ Թաթոյան։
    Այս չորս ուժերից առաջին երկուսը՝ Փաշինյան ու Քոչարյան, չեն էլ տեղադրում իրենց առաջնորդի նկարը։ «Քանդենք պետությունը»-ը նույնիսկ կուսակցության անունը չի դնում գովազդային վահանակների վրա․ ինչ-որ մանկապարտեզի երկու շենք են պտտում, տակը գրում «խաղաղություն»։
    Իմ համոզմամբ՝ «Քանդենք պետությունը» ամենանեգատիվ վերաբերմունքն ունի հենց մայրաքաղաքում, որտեղ իրենց շատ ավելի բարդ է անցկացնել՝ «Պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունը ուժ է»՝ Օրուելի «1984»-ի հայտնի հակատրամաբանությունը։ Ու իրենք սա բոլորից լավ գիտեն։ Վերջին սկանդալային միջադեպերն էլ մայրաքաղաքում դրա վառ ցուցիչն են։
    Քոչարյանի ղեկավարած ուժի գովազդում էլ երկու ձեռք են իրար սեղմած՝ դաշինքի անունը կա։
    Ի տարբերություն այս երկուսի՝ Կարապետյանի ու Թաթոյանի դեմքերը ակտիվորեն տեղադրվում են գովազդային վահանակների վրա՝ համապատասխանաբար «Ուժեղ Հայաստանը» և «Արդարությունը գալիս է» կարգախոսներով։ Կարծում եմ՝ սա շատ խոսուն ցուցիչ է, թե ով ինչպես է ուզում և ինչպես չի ուզում ներկայանալ ընտրողների աչքին։

  • Ատելությունը շատ վտանգավոր երեւույթ է… Ցավոք, Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ ես ի…

    Ատելությունը շատ վտանգավոր երեւույթ է…
    Ցավոք, Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ ես իրավացի էի, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իրեն ասում էի, որ պարտված ղեկավարը չի կարող պետությունը տանել ճիշտ ուղով…

  • Իրանը Պակիստանի միջոցով պատասխանել է պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ առաջարկ…

    ❗Իրանը Պակիստանի միջոցով պատասխանել է պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին։
    📌Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Թեհրանի պատասխանը բաղկացած է տասը կետից, որոնցում Իրանը առաջ է քաշել իր պայմաններն ու նկատառումները, այդ թվում՝
    🔹Պատերազմի դադարեցում ամբողջ տարածաշրջանում,
    🔹Հորմուզի նեղուցով երթևեկության կարգավորում,
    🔹Վերակառուցում,
    🔹Պատժամիջոցների վերացում։
    📍Ավելի վաղ Թրամփը դժոխքով էր սպառանցել Իրանին՝ հայտարարելով, որ երեքշաբթի օրը երեկոյան ( Հայաստանի ժամանակով՝ չորեքշաբթի վաղ առավոտյան) ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էլեկտրակայաններին ու կամուրջներին, եթե Թեհրանը չբացի Հորմուզի նեղուցը։
    Իրանական կողմը շարունակում է պնդել, որ Հորմուզի նեղուցը չի վերադառնալու նախկին կարգավիճակին։
    📍Այս ընթացքում Թեհրանին նաև կարճաժամկետ հրադադարի առաջարկներ են ներկայացվել, որոնք Իրանը մերժել է՝ հիմնավորելով, որ նման դադարները հակառակորդն օգտագործելու է վերադասավորման համար։
    @IRI2day

  • Փաստորեն սենց որ խոսում է, որ ողջ պետական ռեսուրսը դրել է Հայաստանի Հանրապետությ…

    Փաստորեն սենց որ խոսում է, որ ողջ պետական ռեսուրսը դրել է Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական հայեցակարգի տարածմանը, դրանով մեր «անվտանգությունն է երաշխավորում»՝ ըստ «Քանդենք պետությունը» կուսակցության տրամաբանության։ Իրականում Ալիևն իսկապես իրենց իշխանության «քավորն է», քանի որ ՀՀ-ում որևէ քաղաքական ուժ չի համաձայնվել դառնալ Ալիևի երազանքների ցուցակի իրականացնողը ու պայքարել հայոց պետության և հայկական ինքնության դեմ՝ հանուն սեփական իշխանության երկարաձգման․․․

  • Շնորհավոր Սուրբ Զատիկ Թո՜ղ Աստված պահապան լինի մեզ, մեր սիրելի մարդկանց, մեր ընտ…

    Շնորհավոր Սուրբ Զատիկ ☺️
    Թո՜ղ Աստված պահապան լինի մեզ, մեր սիրելի մարդկանց, մեր ընտանիքներին ու մեր երկրին։ Թո՜ղ իրապես տա մեզ բավարար համբերություն ու խոհեմություն՝ չարն ու անպատվաբերը հաղթահարելու համար, թո՜ղ տա ուժ և կամք՝ անգամ բարդ պահերին դեպի լուսավորն ու արդարը ձգտելու և դրան հասնելու համար, թո՜ղ տա անսահման սեր և հավատ մեր ներսի մարդ արարածին ու մարդ մնալու սկզբունքներին չդավաճանելու համար․․․
    Քրիստոս հարյավ ի մեռելոց
    Օրհնյալ է Քրիստոսի հարությունը ❤️

  • Մարդը ավելի ուշ է հասկանում, որ ամենաթանկ տեղն արմատն է. դերասանուհի Նարինե Գրիգ…

    Մարդը ավելի ուշ է հասկանում, որ ամենաթանկ տեղն արմատն է. դերասանուհի Նարինե Գրիգորյան ❤️
    https://youtu.be/pWPCHddN4VI?si=yGYZrLrk1TWTU17c

  • Ո՜՜՜նց կարելի է երիտասարդին սենց վիճակի հասցնել, ծնողը 1000 անգամ ասեց, որ առողջ…

    Ո՜՜՜նց կարելի է երիտասարդին սենց վիճակի հասցնել, ծնողը 1000 անգամ ասեց, որ առողջական խնդիրներ ունի…առողջություն Դավիթին
    https://t.me/tertammedia/56212

    Tert.am

    🔹18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում, հայտնել է նրա փաստաբանը