Category: Tatev Hayrapetyan

  • Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Բաքվում է:Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ա…

    🇮🇷🇦🇿Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Բաքվում է:
    🔸Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը վերահաստատել են հարաբերությունների զարգացման հարցում երկու երկրների կամքը: Թյուրիմացությունները վերացնելու և խնդիրները կառավարելու համար Արաղչին կարևորել է շարունակական դիվանագիտական խորհրդակցությունների դերը։
    🔹Ավելի վաղ, Ադրբեջան այցի կապակցությամբ իր գրած ակնարկում Արաղչին նշել էր. «Հարավային Կովկասի տարածաշրջանը կանգնած է նոր դարաշրջանի շեմին․առաջացել է մի նոր միջավայր, որը ոսկե հնարավորություն է ստեղծել խաղաղության, կայունության և համընդհանուր զարգացման համար։ Մեր խորը համոզմունքն այն է, որ այս տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը ներմուծվող ապրանք չեն և կարող են ապահովվել միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ ու առանց օտարների միջամտության։
    🔹Ցանկացած գործոն, որը տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունում անցանկալի փոփոխություններ կառաջացնի, համարվում է ոչ նորմալ և պահանջում է համատեղ միջոցառումներ։ Ակնհայտ է, որ կայուն խաղաղության հասնելը պահանջում է համապարփակ մոտեցում, հրաժարում այնպիսի ծրագրերից, որոնք անտեսում են հարևանների կենսական շահերը, ինչպես նաև տեղական կարողությունների օգտագործում։
    🔹Եվ այս փոխկապված անվտանգությունը պարտադրում է, որ խոհեմությամբ թույլ չտանք, որպեսզի օտար ուժերը, որոնց շահը կայունության խաթարումն է, ներթափանցեն երկու երկրների եղբայրական հարաբերությունների մեջ: Բարեկամական, եղբայրական և հարևան Ադրբեջան այս այցի ընթացքում մեծ պատիվ եմ համարում ինձ հետ բերել խաղաղության, բարեկամության և երկկողմ հարաբերություններում նոր և լուսավոր էջ բացելու Իրանի կառավարության ու ժողովրդի վճռական կամքի պատգամը:
    🔹Մենք մեկնում ենք Բաքու՝ շեշտելու, որ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները նպաստավոր միջավայր են ստեղծել փոխգործակցության ամրապնդման և տարանցման, էներգետիկայի, առևտրի, ներդրումների և մարդկային շփումների ոլորտներում տնտեսական համագործակցության նպատակային
    ընդլայնման համար»։
    @IRI2day

  • Դե հո Ալիևի զավթողական ելույթներին չի արձագանքելու, դրանք սպառնալիք չեն չէ՞, հետ…

    Դե հո Ալիևի զավթողական ելույթներին չի արձագանքելու, դրանք սպառնալիք չեն չէ՞, հետո էլ՝ ո՞վ պետք է իրագործի «փոխադրություն քո բառերով» հանձնարարականը․․․

  • Դու կարող ես համակրել Կաթողիկոսին կամ չհամակրել, կարող ես գնալ եկեղեցի կամ չգնալ…

    Դու կարող ես համակրել Կաթողիկոսին կամ չհամակրել, կարող ես գնալ եկեղեցի կամ չգնալ, կարող ես լինել հավատացյալ կամ չլինել, դա ընտրության, նախապատվության հարց է, բայց երբ դու ուղղակի հրաժարվում ես լինել տրամաբանող էակ, դա արդեն դատավճիռ է։
    Այն, ինչ կատարվում է մեր պետության և եկեղեցու դեմ, ամենօրյա ռեժիմով անտրամաբանության շքերթ է։ Անտրամաբանական է թվում, երբ պետության ղեկավարը պայքարում է եկեղեցու դեմ, անտրամաբանական է թվում, երբ մարդիկ ձերբակալվում են կարծիք արտահայտելու համար, անտրամաբանական է թվում, երբ մարդկանց մեղադրում են «գործակալ» կամ «մանկապիղծ» լինելու մեջ, իսկ հետո կալանավորում իբր յոթ տարի առաջ ուրիշի գրպանը թմրանյութ գցելու համար։ Այս ամենը անտրամաբանական է, իսկ տրամաբանության բացակայությունը, ինչպես նաև բարոյական տարրական նորմերի բացակայությունը, հանրությանը և պետությանը քայքայող ամենաարագ ուղին է։
    Ցաքուցրիվ ու չհամակարգված քայլերը շատ համակարգված են ու հստակ, պատվիրատուն պարզ է․․․

    Ցավալի է, բայց այսօր ՀՀ ղեկավարը փաստացի պայքարում է ՀՀ պետության դեմ, և այդ պայքարում իր զենքը բարոյազրկությունն է ու տրամաբանության բացակայությունը։ Դրան հակադրվելու հարցում մեր ձեռքի տակ եղած միջոցն էլ մնալ տրամաբանող էակ և հավատարիմ մնալ բարոյական պարզ նորմերին։ Ինքը հանրությունից և հանրային կարծիքից շատ ավելի է կախված, քան հանրությունը դա գիտակցում է։

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Սևանա լիճը Գյոյչա անվանելու հայտարարության մեջ ավ…

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Սևանա լիճը Գյոյչա անվանելու հայտարարության մեջ ավելի մտահոգիչ բան կա, որն անտեսվել է, @ArmeniaSputnik–ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
    Նրա խոսքով` Ադրբեջանի ղեկավարը պետական մարմիններին ու բուհական կառույցներին հստակ հանձնարարել է «տրամաբանական և արդար» ներկայացնել ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։

    «Եթե հիմա չարձագանքենք, ապագայում ստիպված կլինենք ապացուցել, որ Հայաստանը երբեք «Արևմտյան Ադրբեջան» չի կոչվել։ Այս իրավիճակը հնարավոր է շրջել հենց Ադրբեջանի դեմ, եթե ՀՀ–ն պետական մակարդակով արձագանքի ժամանակին»,– հավելեց նա։

    Կարող է դառնալ լուրջ դիվանագիտական խնդիր. Ադրբեջանի հորինվածքն ու ՀՀ–ի լռությունը

    Տաթևիկ Հայրապետյանի խոսքով` Ադրբեջանում խաղաղության խոսույթ չկա։

  • «․․․սա Ղարաբաղի հարցի մասին չէ, Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը լուծվել է 1996…

    «․․․սա Ղարաբաղի հարցի մասին չէ, Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը լուծվել է 1996 թվականին, հիմա գնում է հարցը, թե Հայաստանը ում գրպանում պետք է լինի։ Եվ մենք այսօր ունենք լրջագույն պատմական ձեռքերում՝ ՀՀ-ն ոչ մեկի գրպանում չէ․․․»,- Փաշինյան։

    Սա ասում է մի մարդ, ով այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրից պատրաստ է հրաժարվել Ադրբեջանի ուղիղ պահանջով․․․Նա ոչ միայն ինքն է իրեն դրել Ալիևի գրպանում, այլ մի ողջ պետություն է այդ վիճակում դրել։ Սա է Արցախի հարցում իր «լրջագույն պատմական ձեռքբերումը»։

    Ցավոք՝ «Պատերազմը՝ խաղաղություն է։ Ազատությունը՝ ստրկություն է։ Տգիտությունը՝ ուժ է»՝ Օրուելի «1984»-ի հայտնի խոսքերը ամենօրյա մակարդակով ավելի արդիական են դառնում այս դեպքում․․․

  • «Ի վերջո, ինչո՞ւ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր կ…

    «Ի վերջո, ինչո՞ւ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր կառավարությունը, ես ինքս չգնացինք զիջումների, ինչը 44-օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքներն ու կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի․․․»։
    Այս տեքստը Նիկոլ Փաշինյանի այս տարվա օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ ասված խոսքից է։ Երկրի ղեկավարը ուղիղ խոստովանում է, որ Արցախի վերջնական կորուստի ճանապարհով գնալը հստակ ռազմավարություն է եղել՝ իբր Հայաստանը փրկելու համար։ Սրանից անդին քննարկելու բան չկա։ Փաշինյանի՝ պատերազմից առաջ, ընթացքում և դրան հաջորդող շրջանում կայացրած որոշումները պետք է հետագայում քննի դատարանը, երբ ներկայիս իշխանությունը հեռացված կլինի։
    Իսկ մինչ այդ` այսօր գործ ունենք Փաշինյանի «անկախության» և «պետականության» պաշտպանության հաջորդ արարի հետ. այս անգամ թիրախում Հայաստանի Հանրապետությունն է։ Ըստ իս՝ մեր զրույցը պետք է լինի Հայաստանի դեմ այս դիտավորությունը հնարավորինս արագ, խելացի ու քաղաքական ճանապարհով չեզոքացնելու հարցի շուրջ։ Մնացյալ բնույթի քննարկումները այս փուլում անիմաստ եմ համարում․․․
    Հ․Գ․ Իսկ եթե կան մարդիկ, որոնք չեն հասկացել, որ Փաշինյանը կործանել է Արցախը և ի չիք դարձրել մեր ժողովրդի 30-ամյա պայքարը՝ մեր գլխին բերելով պատերազմներ, էթնիկ զտում, բռնի տեղահանում, հիմա էլ Ալիևի զավթողական ծրագրերը ընդդեմ ՀՀ-ի, ապա վստահեցնում եմ՝ դժվար թե բանակցային գործընթացին առնչվող որևէ թղթի հրապարակումը բան փոխի այս հարցում։

  • Սա մի քանի օր առաջ ասել է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն, ով …

    Սա մի քանի օր առաջ ասել է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն, ով հայտնի է իր բացառիկ հայատյացությամբ․․․Այս մարդիկ շատ ուղիղ խոսում են իրենց զավթողական նպատակների մասին։

  • Ամփոփ ներկայացնում եմ վերջին մի քանի օրերի Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակ…

    ❗️Ամփոփ ներկայացնում եմ վերջին մի քանի օրերի Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալության ադրբեջանալեզու հրապարակումները, որոնք կօգնեն փաստացի տեսնել Հայաստանի Հանրապետության դեմ ամենօրյա ռեժիմով գծվող զավթողական ծրագիրը: Այս ծրագիրը ակտիվացել է Ալիևի՝ նոյեմբերի…

  • «Հռոմի պապ Լևոն XIV-ն այսօր՝ նոյեմբերի 30-ին, աղոթել է Ստամբուլի Հայ Առաքելական …

    «Հռոմի պապ Լևոն XIV-ն այսօր՝ նոյեմբերի 30-ին, աղոթել է Ստամբուլի Հայ Առաքելական Մայր տաճարում:
    Իր ուղերձում Քահանայապետը ողջույններ է հղել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին և Թուրքիայում գտնվող Հայ Առաքելական համայնքին։ Այս մասին հայտնում է Vatican News-ը:
    Նա հույս է հայտնել, որ Կաթոլիկ Եկեղեցու և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև Աստվածաբանական երկխոսության Համատեղ միջազգային հանձնաժողովը շուտով կկարողանա վերսկսել իր աշխատանքը՝ ձգտելով լիակատար հաղորդակցության
    »։
    Իմ կողմից հավելեմ՝ քրիստոնեությունը նաև ուժ է, դա պետք է ոչ թե ոչնչացնել, արժեզրկել, պառակտել ու աղտոտել, այլ ազնվորեն ծառայեցնել ի շահ հայոց պետականության ու հայ ժողովրդի․․․
    https://www.civilnet.am/news/989240/%d5%b0%d5%bc%d5%b8%d5%b4%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%ba%d5%a8-%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b4%d5%a2%d5%b8%d6%82%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a5%d5%af%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%b8%d6%82%d6%81-%d5%b8%d6%82%d5%b2%d5%a5%d6%80%d5%b1-%d5%a7-%d5%b0%d5%b2%d5%a5%d5%ac-%d5%a3%d5%a1%d6%80%d5%a5%d5%a3%d5%ab%d5%b6-%d5%a2-%d5%ab%d5%b6/

    Հռոմի պապը Ստամբուլի հայկական եկեղեցուց ուղերձ է հղել Գարեգին Բ-ին — CIVILNET

    Հռոմի պապ Լևոն XIV-ը Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ Ստամբուլի Հայ Առաքելական Մայր տաճարում պատարագ է մատուցել այսօր՝ նոյեմբերի 30-ին: Իր ուղերձում Քահանայապետը ողջույններ է հղել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին և Թուրքիայում գտնվող…