Category: Tatev Hayrapetyan

  • «Պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանում Էդիտայի նման պայծառ մտքերը սովորաբար…

    «Պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանում Էդիտայի նման պայծառ մտքերը սովորաբար դուրս են մղվում ու մարգինալացվում, շատ դեպքերում էլ՝ արտագաղթում։ Մեր ողբերգությունն այն չէ, որ մենք ճահճի մեջ ենք․ մեր ողբերգությունն այն է, որ մեզ հարմար ենք զգում այդտեղ․․․
    Եթե Հայաստանը ցանկանում է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան գիտական միջավայր, ապա առաջնային պետք է լինի ոչ միայն արտադրողականության խրախուսումը, այլեւ ինստիտուցիոնալ պաշտպանության ստեղծումը։ Սեփական կարծիք ունեցող մտավորականը պետք է պաշտպանված լինի իշխանության ոտնձգություններից։ Առանց դրա ակադեմիական հաջողությունները կմնան ժամանակավոր, իսկ համակարգային խնդիրները՝ հարատեւ։
    Մենք պետք է փոխվենք, այլապես ինքներս մեզ կոչնչացնենք․․․»
    https://mediamax.am/am/column/121669/?fbclid=IwY2xjawQeQ8lleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeJvts31UXwOduKUjldpB07YQknPsEO8C9iwV8_5ERHlNy3ZSWcRaQYT9k0CU_aem_U5Q9B1vHeSXladEBnyxlJw
    Շերլոկ Հոլմս պետք չի լինել հասկանալու համար, որ փաստացի, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանին ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ նա համարձակվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ Արցախից և Սումգայիթյան ջարդերից…

    Ցեղասպանության թանգարանի գլխատումն ու ճահճի մեջ մնալու ցանկությունը

    Գեւորգ Վարդանյան

  • Փետրվար ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալ…

    📍Փետրվար ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 28 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։
    📍Հունվար ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 27 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։
    📍Դեկտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 61 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։
    📍Նոյեմբեր ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 21 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։
    Այսինքն, վերջին չորս ամսվա մեջ Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 137 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։
    Այս վտանգավոր զավթողական ծրագիրը կանխելու ուղղությամբ ՀՀ իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն անում, այլև իրենց քայլերով ապացուցում են, որ պատրաստ են շարժվել գլխավորապես Ադրբեջանից թելադրվող օրակարգերով, հակաեկեղեցական արշավը դրա ամենավառ դրսևորումներից մեկն էր։
    Ես սա արձանագրում եմ մեծ ցավով՝ ՀՀ ներկայիս իշխանության մնալու դեպքում Հայաստանը իրապես գնալու է Ադրբեջանի կողմից թելադրվող վտանգավոր և էքսպանսիոնիստական ծրագրերի իրագործման ճանապարհով։ Կարող ենք սա չնկատելու տալ, բայց այդպես է՝ Ալիևի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է առաջիկա ընտրություններում, և դրա պատճառն այնքան բացահայտ է․․․

  • Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազիի՝ CNN…

    📌Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազիի՝ CNN-ին տված հարցազրույցը շատ լավ ներկայացնում է պատերազմի շուրջ իրանական ընկալումն ու հաշվարկները:
    Խարազին ասում է.
    📍«Այս պատերազմը գոյութենական սպառնալիք է Իսլամական Հանրապետության համար, և, հետևաբար, մենք պետք է կանգուն մնանք մեր ողջ հզորությամբ, ինչպես և անում ենք հիմա։
    📍Դիվանագիտության համար հնարավորություն չկա: Մենք երկու անգամ բանակցել ենք, երկու անգամն էլ բանակցությունների ընթացքում մեզ հարվածել են:
    📍Հնարավորություն չկա, քանի դեռ տնտեսական ճնշումն այն աստիճան չի մեծացել, որ այլ երկրներ միջամտեն՝ երաշխավորելու Իրանի դեմ ամերիկացիների և իսրայելցիների ագրեսիայի դադարեցումը:
    📍Այս պատերազմը տնտեսական մեծ ճնշում է ուրիշների վրա՝ գնաճի և էներգակիրների պակասի տեսքով, և եթե այն շարունակվի, այդ ճնշումն է՛լ ավելի կմեծանա, և մյուսները, միջամտելուց բացի, այլ ընտրություն չեն ունենա:
    📍Իրանը կերկխոսի, եթե երաշխիք լինի, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը նորից չեն հարձակվի:
    📍Խաղը կավարտվի, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը հասկանան, որ իրենց որդեգրած ռազմավարությունը չի աշխատում, և պետք է վերջ տան իրանցիների դեմ ագրեսիային»:
    @IRI2day

  • Փաստերը խոսուն են…ՔՊ-ական հերթական վտանգավոր սուտն էլ ակնհայտ է: Օգոստոսի 8ի նախ…

    Փաստերը խոսուն են…ՔՊ-ական հերթական վտանգավոր սուտն էլ ակնհայտ է: Օգոստոսի 8ի նախօրեին փաստացի Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ Ալիեւը դիրքային խաղաղ ու դինջ առաջխաղացում է ապահովել: Լավ է, որ «Ֆակտոր TV»-ն փաստերով անդրադարձել է այս հարցին:
    https://www.youtube.com/watch?v=m9GEYZIHrFQ&t=53s
    «Մուտիտների», ստերի, զրպարտանքների հարցերով մասնագիտացած «Քանդենք պետությունը» կուսակցության ներկայացուցիչներն արդեն մեկ օր է, ինչ որևէ ձևով չեն կարողանում փաստական պատասխան տալ Արման Թաթոյանի կողմից՝ Վարդենիսի ու Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական զորքերի…

    Ով է ստում․ Թաթոյանն ընդդեմ Պապիկյանի․ Փա՞ստ, թե փուստ

    Հավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայացնում անկողմնակալ տեղեկատվություն հայաստանյան եւ միջազգային կարեւոր իրադարձությունների մասին։ Ամենօրյա պարբերականությամբ մեր էջում հրապարակվում են իրադարձային վիդեոռեպորտաժներ, վերլուծական…

  • «Կա երկու ծայրահեղություն՝ մի ծայրահեղությունն այն է, երբ իշխանությունը փորձում …

    «Կա երկու ծայրահեղություն՝ մի ծայրահեղությունն այն է, երբ իշխանությունը փորձում է ներկայացնել, որ ամեն ինչ հիասքանչ է, հոյակապ՝ անտեսելով արտաքին աշխարհում տեղի ունեցողը, և մեկ այլ ծայրահեղություն է, երբ ընդդիմադիր շրջանակները փորձում են ներկայացնել, թե վաղը հարձակվելու են Հայաստանի վրա։ Ըստ իս, այս երկու ծայրահեղություններից պետք է ձերբազատվենք, փորձենք սթափ լինել։
    Ի վերջո, այս ընթացքում ընդդիմադիր դաշտում Արման Թաթոյանը խոսեց նախորդ տարվա ընթացքում ամռանը զորքերի առաջխաղացման մասին, ինչը փաստացի չհերքվեց։ Ի պատիվ իրեն, պետք է ասեմ, որ ստուգված տեղեկություն է ներկայացրել հանրությանը, սա շատ կարևոր է, որ աղբյուրը լինի հավաստի։ Փաստացի իշխանությունը հանրությունից թաքցրել է ադրբեջանական զինուժի առաջխաղացումը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գործընթացները, թե իբր իրենք դուրս կբերվեն մեր տարածքներից՝ ամբողջությամբ կեղծիք են»:
    https://168.am/2026/03/09/2375133.html

    «Ալիևը որքան էլ կախվածություն ունի Իրանի դեմ պայքարող ուժերից, հասկանում է՝ Ադրբեջանին նման կարգի խնդիրների մեջ ներքաշելը հղի է…

    Երեկ՝ մարտի 8-ին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որի ընթացքում ասել է, որ Նախիջևանին հասցված օդային հարվածի միջադեպը կապ չունի Իրանի հետ, և ընդգծել, որ միջադեպը կհետաքննվի։

  • Պաշտոնական Մոջթաբա Խամենեին ընտրվել է Իրանի նոր գերագույն առաջնորդ։Նրա մասին գրե…

    ⚡Պաշտոնական
    Մոջթաբա Խամենեին ընտրվել է Իրանի նոր գերագույն առաջնորդ։
    Նրա մասին գրել եմ այստեղ։
    @IRI2day

  • Անկեղծ կասեմ՝ համընդհանուր անտրամաբանության, բարոյազրկության և պատերազմների պայմ…

    Անկեղծ կասեմ՝ համընդհանուր անտրամաբանության, բարոյազրկության և պատերազմների պայմաններում շատ է բարդանում լինել կանացի, ժպտալ, թեթևություն զգալ և պարգևել։ Բայց ես կարող եմ վկայել՝ հայոց աշխարհի կանայք կարողանում են ծանրության, բեռի ու բարդության պայմաններում լինել սիրուն, նուրբ, կանացի, անսահման ապրեցնող ու լուսավոր ☺️
    Հայոց աշխարհի փափկասուն կանայք հայոց աշխարհի ապրեցնող ուժն են․ նրանք հայոց աշխարհին կյանք, կամք ու շարունակություն տվողներն են։ Շնորհավոր Կանանց միջազգային օրը ❤️

  • Ադրբեջանի մասով Լարիջանիի ամբողջական խոսքերը.«Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ է հարված…

    📌Ադրբեջանի մասով Լարիջանիի ամբողջական խոսքերը.
    «Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ է հարվածել։ Իմաստ չունի, որ մենք այնտեղ [հարվածենք]։ Նրանց էլ ենք ասել, որ դա մենք չենք արել։ Կարծում եմ՝ Իսրայելն այստեղ դավադրություն է հյուսում, ցանկանում է որոշ երկրների և մեր միջև բախում առաջացնել։ Ադրբեջանի հետ ինչ գործ ունենք։ Իհարկե, եթե հենց այդ երկրներից մեր դեմ դավադրություն լինի կամ թռիչք լինի, մենք կհակազդենք»։
    📌Տարածաշրջանի երկրների առնչությամբ նա ընդգծել է.
    «Եթե այս պատերազմում որևէ ռազմաբազա տրամադրվի ԱՄՆ-ին և այնտեղից Իրանի դեմ գործողություններ իրականացվեն, Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի պատասխանել, և դա օրինական ու անսակարկելի իրավունք է։ Տարածաշրջանի երկրները պետք է իմանան, որ չեն կարող միաժամանակ և՛ Իրանին համերաշխություն հայտնել, և՛ թույլ տալ, որ բազաներն Իրանի դեմ օգտագործվեն»։
    @IRI2day

  • Իրանի նախագահը տեսաուղերձով մի քանի հետաքրքիր հայտարարություն է արել հարևան երկր…

    ❗️Իրանի նախագահը տեսաուղերձով մի քանի հետաքրքիր հայտարարություն է արել հարևան երկրներին հասցված հարվածների մասին․
    🔹«Անհրաժեշտ է, որ ես իմ կողմից ներողություն խնդրեմ այն հարևան երկրներից, որոնք հարձակման են ենթարկվել Իրանի կողմից։ Մեր առաջնորդը, մեր հրամանատարները և մեր աշակերտները իրենց կյանքը կորցրեցին թշնամու վայրագ ագրեսիայի պատճառով։
    🔹 Մեր զինված ուժերը պատրաստ են անձնազոհության. նրանք իրենց կյանքը դրել են ափի մեջ՝ պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը։ Երբ հրամանատարները ներկա չէին, նրանք գործեցին սեփական նախաձեռնությամբ («կրակ՝ ըստ հայեցողության»)՝ անելով այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեր հայրենիքը պատվով ու հզորությամբ պաշտպանելու համար։
    🔹 Մենք մտադիր չենք հարևան երկրների դեմ ագրեսիա իրականացնել, նրանք մեր եղբայրներն են, և մենք ջանում ենք ձեռք ձեռքի տված նրանց հետ խաղաղություն ու անդորր հաստատել։
    🔹 Երեկ Առաջնորդության ժամանակավոր խորհրդում որոշեցինք և զինված ուժերին փոխանցեցինք, որ այսուհետ հարևան երկրների վրա չպետք է հարձակվեն կամ հրթիռով հարվածեն, քանի դեռ այդ երկրներից հարձակում չի եղել մեր ուղղությամբ։ Այս հարցերը մենք պետք է լուծենք միմյանց հետ դիվանագիտության միջոցով»։
    📍Փեզեշքիանի այս հայտարարությունը կարող է պայմանավորված լինել Նախիջևանի միջադեպով և դրանից հետո Ադրբեջանի բարձրացրած աղմուկով ու գործողություններով։
    📍Զինված ուժերի՝ սեփական հայեցողությամբ գործելու մասին պնդումը կարող է և՛ արդարացում լինել, և՛ գետնի վրա տիրող իրական պատկերը ներկայացնել։ Նմանատիպ հայտարարություն ուներ նաև արտգործնախարար Արաղչին։ Տվյալ դեպքում հնարավոր է գործ ունենք այստեղ ներկայացված առաջին տարբերակի Ա և Գ կետերի հետ։
    📍Բայց միաժամանակ դեռ վաղ է, Փեզեշքիանի հայտարարությունից ելնելով, եզրակացնել, որ տարածաշրջանի երկները չեն թիրախավորվելու։ Իրանական կողմը դա միշտ մեկնաբանել է որպես ոչ թե հարևանների, այլ ամերիկյան բազաների թիրախավորում։ Հետևաբար նույն հիմնավորմամբ կարող են շարունակել գործել՝ միաժամանակ գուցե նեղացնելով թիրախների շրջանակը։
    @IRI2day