Category: Tatev Hayrapetyan

  • Իսկ եթե Ադրբեջանը մերժել է՞ այդ լուծումները, ավելին՝ Ալիեւը պարզ տեքստով դա ասել…

    Իսկ եթե Ադրբեջանը մերժել է՞ այդ լուծումները, ավելին՝ Ալիեւը պարզ տեքստով դա ասել է, դա նկատի ունենալ պետք չի՞: Թե՞ այս հակամարտության մեջ Ադրբեջան չկար առհասարակ…
    https://t.me/panarmeniannet/35591

    PAN.am

    Նիկոլ Փաշինյանը հարց է բարձրացրել, թե ինչու ՀՀ նախկին նախագահները կյանքի չեն կոչել Ղարաբաղյան հարցի՝ իրենց նկարագրած «հոյակապ լուծումները»։
    🗣️ Նրա խոսքով՝ կա միայն երկու բացատրություն՝ կամ նախկինները ցուցաբերել են հանցավոր անգործություն, կամ խոսել են իրականում…

  • Նոբելյան խաղաղության վերջին 15 տարիների մրցանակակիրները2010՝ Լյու Սյաոբո, Չինաստ…

    Նոբելյան խաղաղության վերջին 15 տարիների մրցանակակիրները
    2010՝ Լյու Սյաոբո, Չինաստան ֊ Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների համար երկարատև ոչ բռնի պայքարի համար։
    2011՝ Էլեն Ջոնսոն-Սերլիֆ, Լիբերիա, Լեյմա Գբովի, Թավակկոլ Կարման, Եմեն ֊ Ոչ բռնի պայքարի համար կանանց իրավունքների և անվտանգության և խաղաղապահ գործընթացին մասնակցելու համար։
    2012՝ Եվրոպական միություն Ավելի քան վեց տասնամյակ նպաստել է Եվրոպայում խաղաղության և հաշտեցման, ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջխաղացմանը։
    2013՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպություն ֊ Քիմիական զենքի ոչնչացման լայնածավալ աշխատանքների համար։
    2014՝ Կայլիշ Սատյարտհի, Հնդկաստան, Մալալա Յուսուֆզայ, Պակիստան ֊ Երեխաների և երիտասարդների հալածանքների դեմ պայքարի և երեխաների կրթության իրավունքների համար։
    2015՝ Թունիսի ազգային երկխոսության քառյակ՝ Թունիսում 2011 թ․ Հասմիկների հեղափոխության արդյունքում բազմակարծիք ժողովրդավարության կառուցման գործում ունեցած վճռորոշ ավանդի համար։
    2016՝ Խուան Մանուել Սանտոս, Կոլումբիա ֊ Երկրում ավելի քան կեսդար տևողությամբ քաղաքացիական պատերազմի դադարեցման ջանքերի համար։
    2017՝ Միջուկային զենքի արգելման միջազգային արշավ, Շվեյցարիա ֊ Միջուկային զենքի ցանկացած օգտագործումից աղետալի հետևանքների վրա ուշադրություն հրավիրելու և համաձայնագրերի միջոցով նման սպառազինություններն արգելելու փորձերի համար։
    2018՝ Դենի Մուքվեգե, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Նադիա Մուրադ, Իրաք ֊ սեռական բռնության կիրառումը, զինված հակամարտությունները դադարեցնելու նրանց ջանքերի համար։
    2019՝ Աբիյ Ահմեդ Ալի, Եթովպիա ֊ Էրիտրեայի հետ հակամարտության կարգավորման համար։
    2020՝ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիր ֊ սովի դեմ պայքարի, հակամարտության գոտիներում խաղաղության հասնելու պայմանների ստեղծմանն ուղղված ներդրման և սովը որպես պատերազմի ու հակամարտությունների գործիք կանխելու ջանքերի համար։
    2021՝ Մարիա Ռեսա, Ֆիլիպիններ / Միացյալ Նահանգներ ֊ Դմիտրի Մուրատով, Ռուսաստան — խոսքի ազատությունը պաշտպանելու ջանքերի համար, որը ժողովրդավարության և կայուն խաղաղության անբաժանելի պայման է։
    2022՝ Ալես Բելյացկի, Բելառուս, «Մեմորիալ» կազմակերպություն, Ռուսաստան, Քաղաքացիական ազատությունների կենտրոն, Ուկրաինա, իրենց երկրներում քաղաքացիական հասարակությունը ներկայացնելու համար։ Նրանք բացառիկ ջանքեր են գործադրել ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և իշխանության չարաշահումների փաստագրման գործում։ Նրանց գործունեությունը ցույց է տալիս քաղաքացիական հասարակության կարևորությունը խաղաղության և ժողովրդավարության համար։
    2023՝ Նարգիզ Մոհամմադի, Իրան ֊ Իրանում կանանց նկատմամբ ճնշումների դեմ պայքարի, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատության պաշտպանության համար։
    2024՝ Նիհոն Հիդանկյո, Ճապոնիա ֊ միջուկային զենքից ազատ աշխարհի հասնելու ջանքերի և այն վկայությունների ներկայացման համար, որոնք ցույց են տալիս, որ միջուկային զենքը երբեք չպետք է կրկին կիրառվի։
    2025՝ Մարիա Կորինա Մաչադո, Վենեսուելա ֊ Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները խթանելու անսպառ աշխատանքի և բռնապետությունից դեպի ժողովրդավարություն արդար ու խաղաղ անցման համար մղած պայքարի համար։
    Մաքուր Պատմություն📖

    Unfiltered.history at Taplink

  • Տաթեւի վանքից բացվող այս տեսարանը շատ եմ սիրում ու նմանեցնում եմ Շուշիի Հունոտի …

    Տաթեւի վանքից բացվող այս տեսարանը շատ եմ սիրում ու նմանեցնում եմ Շուշիի Հունոտի կիրճի (Ջդրդուզի) աննկարագրելի սիրուն տեսարանին…❤️

  • Ալիեւն ակնհայտ հետքայլ է անում ՌԴ-ի ու AZAL-ի վերաբերյալ իր նախկին հայտարարությո…

    Ալիեւն ակնհայտ հետքայլ է անում ՌԴ-ի ու AZAL-ի վերաբերյալ իր նախկին հայտարարություններից…
    https://t.me/armeniasputnik/87488

    Sputnik Արմենիա

    Ալիևը, որը Ռուսաստանին բացահայտ մեղադրում էր ավիավթարի մեջ, այժմ չի կասկածում, որ Azal ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը, որի ընթացքն անձամբ վերահսկում է Պուտինը, օբյեկտիվորեն կընթանա
    Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է…

  • Դուշանբեում սկսվել է Ալիևի և Պուտինի հանդիպումը, հայտնում են ռուսական լրատվամիջո…

    🔹Դուշանբեում սկսվել է Ալիևի և Պուտինի հանդիպումը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները

  • Why does Aliyev behave differently when he is next to Trump compared to when he …

    🇺🇸Why does Aliyev behave differently when he is next to Trump compared to when he is back in Azerbaijan? You signed a declaration where the road is referred to as the TRIPP—so what’s the point of calling it by a different name that reflects territorial ambitions?
    🇦🇲Ինչու՞ է Ալիևը իրեն այլ կերպ պահում Թրամփի ներկայությամբ։ Նա ստորագրել է հռչակագիր «Թրամփի ուղու» մասին, ինչու՞ է այլ անուն կիրառում այժմ։
    Սրա վերաբերյալ գրառում եմ արել նաև իմ X-ի էջում, եթե ունեք օգտահաշիվ այդ հարթակում, շնորհակալ կլինեմ, որ տարածեք գրառումը։ Հղումը` https://x.com/tatevikhayrape1/status/1976201120478593392?s=46

    Tatevik Hayrapetyan (@TatevikHayrape1) on X

    Why does Aliyev behave differently when he is next to Trump compared to when he is back in Azerbaijan? You signed a declaration where the road is referred to as the TRIPP—so what’s the point of calling it by a different name that reflects territorial ambitions?

  • Գազայի բնակիչների տոնում են հրադադարը:…

    Գազայի բնակիչների տոնում են հրադադարը:

  • Օկամպոն բացահայտում է՝ ՄԱԿ-ի զեկույցը Ռուբեն Վարդանյանի գործով՝ շահերի բախմամբ•…

    🌍 Օկամպոն բացահայտում է՝ ՄԱԿ-ի զեկույցը Ռուբեն Վարդանյանի գործով՝ շահերի բախմամբ
    • Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն փաստում է՝ ՄԱԿ-ի զեկույցը Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ իրավազոր չէ, քանի որ կազմվել է Ադրբեջանի հետ կապված անձի կողմից։
    • ՄԱԿ-ի փորձագետ Գաննա Յուդկիվսկան, ով գլխավորել է խմբի աշխատանքը, կապ ունի Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ և ամուսնացած է ադրբեջանական արմատներով քաղաքական գործչի հետ։
    • Օկամպոն դա որակել է որպես ՄԱԿ-ի կանոնների կոպիտ խախտում, ընդգծելով՝ «Ադրբեջանի հետ կապված անձը չի կարող քննել Լեռնային Ղարաբաղի հայերի գործը»։
    • Վարդանյանի իրավական խումբը պատրաստվում է պահանջել զեկույցի վերանայում և Յուդկիվսկայի ինքնաբացարկ։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot

  • Երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» հավերժ կռիվը բացառապես նախկին իշ…

    Երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» հավերժ կռիվը բացառապես նախկին իշխանությունների հետ է։ Արդարության համար ասեմ, որ ըստ իս՝ նախկին իշխանություններ որոշ ներկայացուցիչների հիրավի փաստական խոսույթներ ու հարցադրումներ են գեներացնում դաշտում, հատկապես Փաշինյանի՝ 2020 թվականի պատերազմին նախորդող շրջանում կայացված որոշումների մասին, որոնց հետ կապված ինքս կուզեի իմանալ իրողությունը։
    Բայց «ստատուսագիրը» երբեք չի խոսում փաստերով, նա շարունակում է խաղալ էմոցիաների վրա։ Դա վաղուց արդեն պարզ է։ Եթե փաստերով խոսի, շատ անհարմար բան կստացվի իր համար։ Այդուհանդերձ, կուզեի մի քանի կետով՝ իմ ընկալման սահմաններում, անդրադառնալ գալիք ընտրություններին, քանի որ քաղաքական դաշտը որոշակի աշխուժություն է սկսել ցուցաբերել։
    📍Գալիք ընտրությունները իսկապես անկյունաքարային են լինելու Հայաստանի ու նաև մեզանից շատերի համար։ Այս ընտրություններում Փաշինյանը գալիս է քվե ուզելու՝ Ադրբեջանի ուզած սխեմայով մեր պետությունը կազմաքանդելու ու գաղափարազուրկ դարձնելու համար։ Ընդ որում, սա բնավ ոչ էմոցիա է, ոչ էլ չափազանցություն։ Ես ինքս քանի տարի է՝ հենց ՓԱՍՏԵՐՈՎ եմ դա ցույց տալիս։ Ուստի նրա և «Քանդենք Պետությունը» կուսակցության հեռացումը կենսական են ՀՀ-ն հետագա անկումից փրկելու համար։
    📍Այդուհանդերձ, ՉԻ ԿԱՐՈՂ լինել նույն դասավորությունը, ինչ եղել է 2021 թվականին, ՉԻ ԿԱՐՈՂ կրկին հանրությանը ընտրություն առաջարկվել՝ բացառապես ներկայի ու նախկինի միջև։ Հանրության մեծ մասը քաղաքական նոր ուժի, նոր խոսքի, նոր տեսլականի կարիք ունի։
    📍Պետք է մեծ աշխատանք տանել հանրությանը ընտրատեղամասեր տանելու ուղղությամբ։ Հանրության ճնշող մեծամասնությունը այս պահի դրությամբ չունի նախընտրելի քաղաքական ուժ, ուստի իմաստ չի տեսնի գնալ ընտրատեղամաս, եթե որևէ էական բան դաշտում չփոխվի։
    📍Պետք է մեծ, հսկայական ծավալի աշխատանք տանել երիտասարդության հետ։ Երիտասարդությունը պասիվ չի, քնած չէ, անտարբեր չէ։ Նրանց հետ պետք է լինել անկեղծ, ազնիվ, ուղիղ։ Նրանք իրապես հոգնել են նախկին-ներկա դիսկուրսից։ Այս խոսույթից պետք է ձերբազատվել։ Պետք է տալ հնարավորություն՝ նրանց դրսևորվելու, իրենց տեր ու որոշիչ զգալու։ Եթե երիտասարդությունը հասկացավ, որ ինքը կարող է լինել փոփոխության մաս, փոփոխությունը դառնալու է անխուսափելի։
    📍Պետք չի որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի դիրքորոշում սարքել որոշիչ մեր ընտրությունների համար։ Սա սկզբունքորեն շատ սխալ մոտեցում է։ Մենք մեր հարցերը պետք է ինքնուրույն լուծենք։
    📍Ի վերջո, պետք է խոսել պոզիտիվ օրակարգերի շուրջ։ Մարդիկ դրական, առողջ ու բովանդակային տեսլականի կարիք ունեն։ Մարդը պետք է տեսնի իրեն այդ օրակարգերում։ Որքան էլ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու մեր անվտանգային թեմաները կենսական են, բայց դրանք միակը չեն։ Խոսելու շատ նյութ կա։
    Խելացի ու թիրախային աշխատանքի դեպքում «ստատուսագիրը» ունի բոլոր շանսերը դառնալու ՆԱԽԿԻՆ իշխանություն։ Կարևորը՝ գալիք խորհրդարանում ոչ թե Փաշինյանի համար ընդդիմություն աշխատելու, այլ հենց իշխանության գալու խնդիր դնելն է…

  • «Մենք երբեք չենք մոռանա Հայաստանի կողմից օկուպացիան։ Մենք հավերժ կպահենք մեր նահ…

    ⚡️⁉️«Մենք երբեք չենք մոռանա Հայաստանի կողմից օկուպացիան։ Մենք հավերժ կպահենք մեր նահատակների հիշատակը մեր սրտերում։ Մենք վրեժ լուծեցինք նրանց արյան համար մարտի դաշտում։ Մենք վտարեցինք օկուպանտներին մեր պապենական հողերից, հասանք փայլուն հաղթանակի և ապահովեցինք արդար խաղաղություն...»։ Հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը այսօր Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում, որը տեղի է ունենում Ադրբեջանի Գաբալա քաղաքում։
    Թե որքանով է այս խոսքը համապատասխանում խաղաղության ու բարիդրացիության թվացյալ միտումներին, դատեք ինքներդ։ Ամբողջական պատկերը ստանալու համար կարող եք նաև համեմատել հայկական իշխանությունների խոսույթի հետ. այն իշխանությունների, որոնք հայ զինվորի հիշատակի ու մահվան օրը չեն զլանում տոնակատարություն կազմակերպել ու միմյանց պետական պարգևներ շնորհել․․․