Category: Tatev Hayrapetyan

  • 2020 թվականի նոյեմբերի 9-ին հաջորդած շրջանում մեզ հետ պատահած բազմաթիվ ողբերգութ…

    2020 թվականի նոյեմբերի 9-ին հաջորդած շրջանում մեզ հետ պատահած բազմաթիվ ողբերգություններից հետո անգամ Հայաստանը տարբեր փուլերում ղեկավարած անձինք շարունակում են իրենց «անսխալականության» մրցույթը։ Բոլորն ամեն ինչ ճիշտ են արել, բայց դե փաստն այն է, որ մենք այսօր ունենք Ադրբեջանի կամակատար իշխանություն, ով անգամ Անկախության հռչակագրից է պատրաստ հրաժարվել՝ հանուն «անկախության»։
    Մեր երկիրը ղեկավարածները մինչ օրս չեն հասկանում, որ այս երկիրը անձերի մասին չէ, որ երկրի սիրտն ու շահը պետք է պահպանել, իսկ երբ տեսնում ես, որ չի ստացվում, պետք է ազնիվ ասել դրա մասին ու կողք քաշվել, այլ ոչ թե վարի տալ ամեն ինչին ու բոլորին։ Մեկը, ով ՀՀ զինծառայողների զոհվելու օրը հրավառություն է խփում ու համերգ կազմակերպում, ասում է՝ «եկեք գնանք, թաքուն զենքեր ցույց կտամ, որ չիմանաք՝ բան չենք անում»։ «Բան անողը» դա ասելու կարիք չէր ունենա, «բան անողը» կհասկանար, որ երբ զինվորների կռիվն ու ինքնազոհությունը զրոյացվում է հանրության աչքի առջև, առածդ զենքերն էլ հետն են զրոյանում։
    5 տարի հետո մենք ճիշտ հարցադրումների միջոցով հնարավորինս խելացի լուծումներ գտնելու կարիք ունենք, մենք հարց լուծողների կարիք ունենք, մենք կարիք ունենք այնպիսի դիվանագետների, որոնք գիտեն պատերազմ կանխել, գիտեն պետական շահ սպասարկել, գիտեն, թե ինչպես կարելի է զավթողական ծրագրերը ճիշտ ժամանակին չեզոքացնել, որ հետո դրա կանխման համար չդրվեն մարդկային կյանքեր։ Մենք ունենք զինվորականների կարիք, որոնք հավատարիմ են իրենց կոչմանը, որոնց համար ուժեղ բանակ ունենալը գերխնդիր է, որոնք գիտեն համադրել գաղափարն ու ռազմական ուժը, որոնք ունենք միտք և կամք՝ իրապես ուժեղ ու ժամանակակակից Զինված ուժեր ձևավորելու համար։ Մենք այս երկրի համար կյանք տվածներին ուժեղ պետություն ենք պարտք։
    Դա ունենալու համար պետք է չզբաղվենք ինքնախաբեությամբ, պետք է ունակ լինենք սխալներ տեսնել, շտկել դրանք ու առաջ գնալ այնպես, որ էլ երբեք հայոց պետականության պատմության մեջ չլինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի պես մեկ այլ օր․․․

  • Իրենք էլ Իլհամ Ալիևի ու Մեհրիբան Ալիևայի երիտասարդ «վերսիան» են։ Հուսամ գոնե իրե…

    Իրենք էլ Իլհամ Ալիևի ու Մեհրիբան Ալիևայի երիտասարդ «վերսիան» են։ Հուսամ գոնե իրենք մեզ էդքան չեն ատի, որ մեծանան 🥹 Մեր հույսը իրենք են 🫠

  • Անկեղծ ասեմ՝ Ալիևի այսօրվա ելույթից շատ հիասթափված եմ։ Ոնց որ վերջին 5 տարին շար…

    Անկեղծ ասեմ՝ Ալիևի այսօրվա ելույթից շատ հիասթափված եմ։ Ոնց որ վերջին 5 տարին շարունակ նույն ելույթը կարդամ, ոչ մի նորարարություն Հայաստանին ու հայ ժողովուրդին ուղղված ատելության մեջ 🫠 ստաբիլ ատում է ուղղակի ♠️

  • Ալիևի հայտարարությունները գալիս են հաստատելու Ադրբեջանի զավթողական ծրագրերն ու Ա…

    Ալիևի հայտարարությունները գալիս են հաստատելու Ադրբեջանի զավթողական ծրագրերն ու Ադրբեջանի համառությունն այս հարցում։ Նախ, շատ կարևոր է շեշտել, որ նա Գիտությունների ազգային ակադեմիայում էր ելույթ ունենում։ Բոլորը ֆիքսվեցին Սևանի թեմայի վրա, բայց նա ադրբեջանցի «գիտնականներին», բացի Սևանի թեմայից, շատ ավելի կարևոր ուղերձ տվեց՝ ասելով. «Դուք պետք է մեր ճշմարտությունը պարտադրեք բոլորին»։
    Ինքը հասկանում է, որ իր ասածը չունի փաստական հենք, պատմական որևէ հիմնավորում։ Այդ ամբողջը զրոյից հորինված կոնցեպտ է։ Ոչ մի պատմաբան ու ոչ մի քարտեզագետ այսօր չի կարող սեղանին դնել մի քարտեզ, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը երբևէ կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»։ Փոխարենը՝ կարող ենք սեղանին դնել քարտեզներ, որտեղ «Ադրբեջան» տարածքը չի կոչվել «Ադրբեջան»։ Այլ խոսքերով՝ եթե գանք պատմական բանավեճերի դաշտ, Ադրբեջանը շատ բարդ իրավիճակում կհայտնվի։ Դա փաստ է։
    Ամբողջական հարցազրույցը՝ https://www.youtube.com/watch?v=-lo1CzRnte0&t=1s

  • Մինչ «Քանդենք պետությունը» կուսակցության ղեկավարը պատրաստվում է հակաեկեղեցեկան հ…

    Մինչ «Քանդենք պետությունը» կուսակցության ղեկավարը պատրաստվում է հակաեկեղեցեկան հերթական շոուին, զուգահեռ իրականության մեջ այդ արշավի պատվիրատուն պատրաստվում է «տոնել» Արցախի իմ հայրենակիցների դեմ իրագործած էթնիկ զտումը…

  • Երբ ասում եմ, որ Ադրբեջանում ՀՀ-ի դեմ մշակվում է զավթողական քաղաքական ծրագիր, աս…

    Երբ ասում եմ, որ Ադրբեջանում ՀՀ-ի դեմ մշակվում է զավթողական քաղաքական ծրագիր, ասում եմ դա բացառապես փաստերի հիման վրա։ Ասում եմ, որովհետև գիտեմ, որ սա կարելի է կանխել, թույլ չտալ, որ բանը հասնի պատերազմի կամ ագրեսիայի։ Ասում եմ, որովհետև խաղաղություն եմ ուզում Հայաստանի համար 5, 10, 20 կամ 50 տարի հետո, այլ ոչ թե ուզում եմ, որ Հայաստանը դառնա Ադրբեջանի կամակատար երկիր և դրանով դադարի գոյություն ունենալ։ Իրապես խաղաղություն ցանկացող և սրտացավ մարդիկ տեսնում են խնդիրը, տալիս են իրենց պատկերացմամբ լուծման հնարավորությունները, իսկ անձնական շահով առաջնորդվողները ուղղակի իշխանության պահպանման խնդիր են լուծում՝ դրա համար դիմելով կեղծիքի և ստի։
    📍📍Ադրբեջանի «Ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության» տնօրեն Այգուն Ալիևան էլ հայտարարել է, որ այս տարի պաշտոնական Բաքուն ռեկորդային՝ 51 նախագիծ է ֆինանսավորել «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով։ Ադրբեջանցի պաշտոնյան նշել է նաև, որ այս ուղղությամբ աշխատող ՀԿ-ների նախագծերը տարեցտարի աճում են, և 2026-ին էլ այս թեման կլինի դրամաշնորհային մրցույթների առաջնահերթություններից մեկը։
    https://www.azatutyun.am/a/adrbejantsi-profesor-adrbejantsineri-veradardzy-nerkayis-hayastan-mardou-himnarar-iravounkneri-harts-e-/33583093.html

    Ադրբեջանցի պրոֆեսոր. «Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է»

    Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ Բաքվում «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով քննարկում է կազմակերպվել:

  • Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի. «Զանգեզուրի հարցում մենք կապի մեջ ենք Ադրբեջա…

    📍Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի. «Զանգեզուրի հարցում մենք կապի մեջ ենք Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Մեզ վստահեցրել են, որ որևէ սպառնալիք չենք ունենալու, սակայն մենք նաև մշտադիտարկում ենք իրավիճակը և հստակ հայտարարել ենք, որ սահմաններում աշխարհաքաղաքական փոփոխություն չենք ընդունում»:
    @IRI2day

  • «Մեր մասին կան իրական պատմական փաստեր, դա Հայաստանի Հանրապետության ներքին թելադր…

    «📍Մեր մասին կան իրական պատմական փաստեր, դա Հայաստանի Հանրապետության ներքին թելադրած դիսկուրս չէ, որ հավատաս կամ չհավատաս: Հայոց ցեղասպանությունը մեր հորինածը չէ, եթե չլինեն միջազգային բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ, ներկաներ, շատերը նույնիսկ չէին իմանա, թե ինչ է տեղի ունեցել Օսմանյան կայսրությունում: Շատ հաճախ ինձ համար գերադասելի կլիներ, որ իշխանություններն ընդհանրապես չմեկնաբանեին, քան անցկացնեին զուգահեռներ, որոնցով ոչ միայն մեզ են վնասում, այլեւ նորմալ են դարձնում Ադրբեջանի անհարկի զավթողական պնդումները, սա է ինձ համար խորքային խնդիրը…
    📍Խնդիրը նաև այն է, որ Հայաստանի Հանրապետության դեմ 5, 10 կամ 15 տարի անց կարող են առաջանալ նոր սպառնալիքներ։ Եթե ժամանակին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ տրվեր ճիշտ գնահատական և լիներ պատշաճ վերաբերմունք, մենք կարող էինք կանխել 2020 թ. պատերազմը։ Երբ քո հակառակորդը քեզ հետ խոսում է ուղիղ, պարզ տեքստով, ձևավորում է քո դեմ խոսույթ և հետո այն օգտագործում է քո դեմ՝ սանձազերծելով պատերազմ, իսկ արդեն մեկ անգամ դա արել է և այժմ կրկին անում է՝ արդեն Հայաստանի Հանրապետության դեմ, ու դու չես ուզում հասկանալ, ուրեմն խնդիրը քո ընկալման և հասկանալու հետ է կապված։
    📍Դու կարող ես դա կանխել խելացի դիվանագիտական, քաղաքական եւ տեղեկատվական քայլերով՝ առանց այն հասցնելու մարդկային կյանքերի գնով կանխելու անհրաժեշտության։ Սակայն այսօր զբաղված ես այդ ամենը նորմալացնելու փորձերով։ Ի դեպ, Ալիեւի ելույթից հետո նրանց պաշտոնական լրատվամիջոցներն արդեն էլ ավելի մեծ թափով են սկսել թիրախավորել Հայաստանը և հայ ժողովրդին»:
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2025/11/06/1520761/
    © 1998 — 2025 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    «Հրահանգն է հստակ, պետական կարգադրությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքը բոլոր հնարավոր միջոցներով ներկայացնել որպես «հին ադրբեջանական…

    Իրականում Իլհամ Ալիեւը բավականին պարզ եւ ուղիղ տեքստով Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի դեմ խոսել է առաջին անդամ 2022թ դեկտեմբերի 24-ին, եւ Արման Թաթոյանի մոտ եւս կար այդ հղումը: Նա ասել է, որ Հայաստան անունով պետություն այս տարածաշրջանում չի եղել, ներկայիս…

  • Դե հավաքվածները եկեղեցի չէին եկել, այլ ատելության ու ագրեսիայի հենքով հավաքի, դր…

    Դե հավաքվածները եկեղեցի չէին եկել, այլ ատելության ու ագրեսիայի հենքով հավաքի, դրա համար կարող էին հարձակվել մարդու վրա, գոհ լինենք, որ բերանը փակեցին հանեցին, չթողեցին հարձակվեն մարդու վրա «քրիստոնյա հավատացյալները»՝ իրենց առաջնորդի ղեկավարությամբ․․․

  • Սա դեռ երկու տարի առաջ՝ 2023 թվականի փետրվարին, «Առավոտ»-ում վարած իմ հեղինակայի…

    Սա դեռ երկու տարի առաջ՝ 2023 թվականի փետրվարին, «Առավոտ»-ում վարած իմ հեղինակային հաղորդման ժամանակ հնչեցրած առաջարկներն են, թե ինչպես կարելի էր «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը ուղղել Ադրբեջանի դեմ։ Այն ժամանակ դեռ Արցախում հայեր էին ապրում, այս ծրագիրն…