Category: Tatev Hayrapetyan

  • «ԶԼՄ-ների առաքելությունը խաղաղության խթանման գործում. ճշմարտության և վստահության…

    «ԶԼՄ-ների առաքելությունը խաղաղության խթանման գործում. ճշմարտության և վստահության վերականգնում» թեմայով 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման արարողությունը Շուշիում: Սա վերնագիր է Ադրբեջանի նախագահի կայքից: Միջոցառմանը մասնակցել է Ալիեւը:
    Միայն այս վերնագրի մեջ այնքան զավեշտ ու աբսուրդ կա, հատկապես մարդկանց համար, ովքեր գիտեն ադրբեջանական ԶԼՄ-ների «խաղաղասիրության» մասին «не понаслышке»: Անգամ արհեստական բանականությունն է հրաժարվում այդ բովանդակության կոնտենտ վերլուծել՝ համարելով դա ատելության խոսք, որը հակասում է իր քաղաքականությանը 🙂

  • Երբեք չերևացող բարկությունս …

    Երբեք չերևացող բարկությունս 🥹😆

  • Այսօր Հայ Եկեղեցին նշում էր Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը մենք կոչում ենք…

    Այսօր Հայ Եկեղեցին նշում էր Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը մենք կոչում ենք Վարդավառ։ Այս տոնը գալիս է դեռ նախաքրիստոնեական ժամանակաշրջանից։ Հետագայում այն դարձավ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը։ Այս տոնն ինձ համար խորհրդանշում է հայ ժողովրդի պատմականության շարունակականությունը․․․
    Տոնը հերթական առիթն է հասկանալու, որ մենք մեր արմատը պետք է արժևորենք, չպետք է թույլ տանք մեզ մեր պատմությունից, մեր կերպից անջատել, մենք մեր արմատով ենք ուժեղ, ու թեև մեր պատմությունը լի է եղել վայրիվերումներով, այսօրվա տոնը մեր ինքնութենական անընդհատության ևս մեկ վկայությունն է․․․
    Շնորհավոր Վարդավառ ❤️

  • Մի օր, որ սուտ չի ասում ու Ադրբեջանի օգտին փաստաբանություն չի անում՝ օրը օր չի․․…

    Մի օր, որ սուտ չի ասում ու Ադրբեջանի օգտին փաստաբանություն չի անում՝ օրը օր չի․․․
    ❗️«Ադրբեջանի դրամի վրա, որտեղ Ադրբեջանի քարտեզը արտահայտված ա, Արծվաշենը առանձին նշված ա ուրիշ գույնով՝ որպես Ադրբեջանին չպատկանող տարածք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
    ☝️Բայց նրա այս հայտարարությունը մանիպուլյատիվ է, քանի որ ներկայացնում է ճշմարտության կեսը:
    👉Փաստն այն է, որ 2020 թվականից հետո տպագրված Ադրբեջանի թղթադրամի՝ մանաթի բոլոր օրինակների վրա, Արծվաշենը ներկայացված է ոչ թե որպես անկլավ (Հայաստանի էքսկլավ), այլ Ադրբեջանի տարածքի մի մաս:
    https://hetq.am/hy/article/182619?fbclid=IwY2xjawS_aSFleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEe9dG2mom5RZnkx2PlHumgzZM6aw9EQTfE6d-RVDxccNkeBmz6VlAifgHKcFQ_aem_TDF-bg5zv-PfwixsAKmMBA

  • Ալիևի փաստաբանի երեկվա հայտարարությունները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ…

    Ալիևի փաստաբանի երեկվա հայտարարությունները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ այդ փաստաբանը, ով համատեղության կարգով ՀՀ վարչապետ է, տեղը չի գտնում, չգիտի էլ՝ ինչ պետք է անի, ինչպես անի, որ Ադրբեջանի սրտով գնա։ Ասում է՝ փաստորեն էս քարտեզն էլ իրենց սրտով չի, տեսնեմ էլ ոնց խեղեմ, իր օգտին փոխեմ, էլ ինչ անեմ։
    Այդ փաստաբանության ճանապարհին հորինվում են ամենապրիմիտիվ ու անհեթեթ «մուտիտները», թե բա սա չտանք, սա չեն տա։ Հանձնված ո՞ր հողակտորի դիմաց եք բան ստացել Ադրբեջանից, ինչ տվել եք, փոխարենը դրա հազարապատիկ մեծացած ախորժակն եք ստացել։
    Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց ազգային նոր նպատակն է»։ Նա չի տեսնում, որ Ադրբեջանի պետական լրատվական ծառայությունները գրեթե էլ չեն օգտագործում «Հայաստան» բառը, երբ Հայաստանի մասին են խոսում, հորինել են իրենց տված նոր անունը՝ զավթողական նկրտումներ ունեցող, ու դա են կիրառում։
    Իսկ զավեշտն ու անհեթեթությունն այն է, որ Ալիևի հորինովի տերմինը, դրա ներքո դրվող քարտեզն իր մասշտաբներով ավելի մեծ է, քան «Քանդենք պետությունը» կուսակցության կողմից շարունակ փոփոխվող ՀՀ քարտեզը։
    Բացեք, փաստաբաններով կարդացեք Ադրբեջանի պետական լրատվական գործակալության հունիս ամսվա 80 հոդվածները՝ այդ թվում պաշտոնյաների հայտարարությունները։ Չնայած՝ չէ, մի կարդացեք, դրանից հետո միգուցե ավելի ակտիվ սկսեք փաստաբանություն անել՝ հակառակորդի օգտին, քանի որ, ոնց նայում եմ, ձեր ուղեղում գերակա են հենց ադրբեջանական խոսույթները, դուք դրանցով եք առաջնորդվում։

    Այդուհանդերձ՝ Ալիևին տված ձեր անվերջ, անթիվ խոստումների հաշիվը բավական է իմ երկրի, իմ պետության, իմ ազգային արժանապատվության հաշվին փակեք։ Ձեզ այդ քվեն չէին տվել ոչ 2018-ին, ոչ 2021-ին, ոչ էլ առավել ևս՝ 2026-ին, երբ հարկադրված էիք ընտրություններ կեղծել՝ իշխանություն պահելու համար։ Դուք Հայաստանը ադրբեջանական մոդելով ու կամքով խեղելու քվե չունեք։

  • Իրան-ԱՄՆ հարվածները շարունակվում ենԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ափամերձ գոտում ևս 90…

    ❗️Իրան-ԱՄՆ հարվածները շարունակվում են
    🔺ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ափամերձ գոտում ևս 90 ռազմական օբյեկտի (ՀՕՊ համակարգեր, ԱԹՍ-ների ու հրթիռների պահեստներ, լոգիստիկ ենթակառուցվածքներ) թիրախավորման մասին: Ըստ իրանական կողմի՝ հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 78-ը:
    🔺Իրանի բանակն իր հերթին հայտարարել է Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում ամերիկյան օբյեկտների դեմ պատասխան հարվածների մասին:
    ❗️Հատկանշական է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել ոչ միայն Իրանի հարավին, այլև երկրի հյուսիս-արևելքին: Իրանական կողմի փոխանցմամբ՝ թիրախավորվել է Աղ Թեքե կամուրջը, որը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևելյան ճյուղի (Գորգան-Ինչե Բորուն երկաթուղային երթուղի) մաս է:
    @IRI2day

  • Միայն այս տարվա հունիս ամսին Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը 80 հոդ…

    Միայն այս տարվա հունիս ամսին Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը 80 հոդված է հրապարակել Հայաստանը կոչելով պատմության մեջ գոյություն չունեցող «Արեւմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ…
    Բացատրում եմ՝ Rolls Royce քշելու համար ինչ պետք է անել 😎 https://www.youtube.com/watch?v=CAc2pH4i1EM&t=787s