Category: Tatev Hayrapetyan

  • Սրանք փաստեր են, ինձ համար՝ տխրեցնող, բայց նաև դրդող, որ ես շարունակեմ համառորեն…

    Սրանք փաստեր են, ինձ համար՝ տխրեցնող, բայց նաև դրդող, որ ես շարունակեմ համառորեն խոսել ռիսկերից և դրանք ժամանակին կանխելու կարևորությունից։ Ճիշտ ժամանակին դիվանագիտական, քաղաքական, տեղեկատվական մեթոդներով ռիսկերը չչեզոքացնելու փոխարեն, հետո մենք կյանքերով ենք վճարում, թանկ գին ենք վճարում, անվերադարձ թանկ… Հիշեք՝ մեր հակառակորդը շատ կանխատեսելի է և կանխելի, եթե աշխատանք տարվի։

  • Վերջնական համաձայնագրի հասնելու համար Իրան-ԱՄՆ բանակցությունները դեռ չեն մեկնար…

    📌 Վերջնական համաձայնագրի հասնելու համար Իրան-ԱՄՆ բանակցությունները դեռ չեն մեկնարկել, փոխարենը տարբեր կերպ են մեկնաբանվում, չեն իրագործվում կամ պարբերաբար խախտվում են ստորագրված հուշագրի դրույթները:
    ◼️ Նավթային արտոնություններ (10-րդ կետ). ԱՄՆ-ն չեղարկել է պատժամիջոցների այն բացառությունը, որով հունիսի 21-ից թույլատրվել էր իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի վաճառքը։ Բոլոր գործարքները պետք է դադարեցվեն մինչև հուլիսի 17-ը, մինչդեռ արտոնությունը Թեհրանին հնարավորություն էր տալիս նավթ վաճառել մինչև օգոստոսի 21-ը։
    ◼️Ռազմական գործողությունների դադարեցում (1-ին կետ). Գիշերն ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: ԱՄՆ-ն ՀՕՊ համակարգեր, ռադարներ ու մոտորանավակներ է թիրախավորել Իրանի հարավում, իսկ Թեհրանը՝ ամերիկյան օբյեկտներ Բահրեյնում ու Քուվեյթում:
    ◼️Նավագնացության անվտանգություն (5-րդ կետ). Ամերիկյան կողմը նշում է, որ գործողությունը ձեռնարկել է ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա Իրանի վերջին հարձակման: Թեհրանը նավերի վրա հարձակումը հիմնավորում է նրանով, որ դրանք չեն անցել Իրանի կողմից սահմանված երթուղով:
    ◼️Լիբանանի գործոնը (1-ին կետ). Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել «Հեզբոլլահին», թեև ոչ նախկին ինտենսիվությամբ: Լիբանանում հրադադարի հարցը ևս ներառված էր հուշագրում, սակայն Լիբանան-Իսրայել շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ՝ Լիբանանում իրավիճակի կայունացումը պայմանավորվում է Թել Ավիվ-Բեյրութ գործընթացով, ոչ թե՝ Իրան-ԱՄՆ:
    🔺Այս ֆոնին Թրամփը նորից սպառնալիքներ է հնչեցնում Իրանի հասցեին, ինչին Թեհրանն արձագանքում է, որ նման պայմաններում վերջնական համաձայնագրի հասնելու բանակցությունները չեն մեկնարկի:
    @IRI2day

  • Իրավապաշտպանի խոսքով՝ անգամ դեպքեր կան, երբ առկա է հստակ ապացույց, որ հայ զինծառ…

    Իրավապաշտպանի խոսքով՝ անգամ դեպքեր կան, երբ առկա է հստակ ապացույց, որ հայ զինծառայողի դին գտնվում է ադրբեջանցիների մոտ, սակայն առայսօր նրանք չեն ընդունում, որ զինծառայողը սպանվել է որոշակի խմբի ներգրավվածությամբ, և դին չեն վերադարձնում։ «Քանի դեռ նման դեպքերն օբյեկտիվ չեն հետաքննվել, և պետությունը օբյեկտիվ գործելակերպի ազդակներ չի տվել երկու հասարակություններին, ցանկացած նոր նախաձեռնություն չի կարող ստանալ հասարակական աջակցություն, իսկ առանց հասարակական աջակցության՝ արդյունքները նաև ընդունելի չեն լինելու այդ մարդասիրական խնդիրների զոհերի կողմից»,- շեշտել է Սահակյանը։
    https://iclaw.am/media/news-feed/237/details?fbclid=IwdGRleAS5YgJwZG9mAWZkaWQWUKFmOkx2uzf82BROEHor2P-F9bmmPGV4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkCjY2Mjg1NjgzNzkAAR6sNpNsjvJWtx9slPFSUWBy5iRX4GFI-dCFFiY1NTC9NUeh6hmw0OTfTN9htQ_aem_kV4Ixayzi3slQ926GpLkVw

  • Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև սկսվեց մի գաղտնի որս…

    Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև սկսվեց մի գաղտնի որս, որի թիրախը ոչ թե ոսկին էր, այլ գիտելիքը։ «Ամրակ» (Operation Paperclip) գործողությունը դարձավ պատմության ամենավիճահարույց էջերից մեկը։
    🚀 Սա ԱՄՆ հատուկ ծառայությունների գաղտնի ծրագիրն էր՝ նացիստական Գերմանիայի գիտնականներին, ինժեներներին և տեխնիկներին հայտնաբերելու և ԱՄՆ տեղափոխելու համար։ Նպատակը պարզ էր՝ թույլ չտալ, որ գերմանական առաջադեմ տեխնոլոգիաները հայտնվեն ԽՍՀՄ-ի կամ Մեծ Բրիտանիայի ձեռքում։
    📝 ԱՄՆ նախագահ Հարրի Տրումենը հրամայել էր չհավաքագրել նացիստական կուսակցության ակտիվ անդամներին։ Սակայն գիտնականների փորձն այնքան արժեքավոր էր, որ հատուկ ծառայությունները պարզապես կեղծեցին նրանց կենսագրությունները։ Նրանք «մաքրեցին» գիտնականների թղթապանակները նացիստական անցյալից, իսկ նոր, «մաքուր» կենսագրությունները հին փաստաթղթերին ամրացնում էին սովորական գրասենյակային ամրակներով (սկրեպկաներով)։ Այստեղից էլ առաջացել է գործողության անվանումը։
    🚽 Գերմանիան դեռ պատերազմի ժամանակ սկսել էր ռազմաճակատից հետ կանչել գիտնականներին՝ «հրաշք֊զենքերի» վրա աշխատելու համար։ Վերներ Օզենբերգը կազմել էր հուսալի մասնագետների ցուցակը։ 1945-ին Բոննի համալսարանի լաբորանտներից մեկը զուգարանի մեջ գտավ ճմրթված թղթեր, որոնք հենց այդ ցուցակն էին։ Այն հայտնվեց դաշնակիցների ձեռքում և դարձավ «գիտական որսի» գլխավոր ուղեցույցը։
    🎯 Ծրագրի շրջանակներում ԱՄՆ տեղափոխվեց մոտ 1600 մասնագետ։ Նրանց թվում էր Վերներ ֆոն Բրաունը՝ «Ֆաու-2» հրթիռի ստեղծողը, ով հետագայում դարձավ ամերիկյան տիեզերական ծրագրի հայրը։
    ⚖️ Գիտնականների մի մասը կապված էր համակենտրոնացման ճամբարներում մարդկանց վրա արվող փորձերի և ստրկական աշխատանքի օգտագործման հետ։ Օրինակ՝ Հուբերտուս Շտրուգհոլդը, ում անվամբ ԱՄՆ-ում գրադարան էր կոչվել, հետագայում հեռացվեց պատվավոր ցուցակներից՝ Դախաուում անմարդկային փորձերին մասնակցելու կասկածանքով։
    💰 Ըստ հաշվարկների՝ «Ամրակ» գործողության շնորհիվ ԱՄՆ-ը ստացավ մոտ 10 միլիարդ դոլարի արժողությամբ մտավոր սեփականություն, արտոնագրեր և տեխնոլոգիաներ, որոնք ապահովեցին երկրի գերիշխանությունը Սառը պատերազմի տարիներին։
    Մաքուր Պատմություն📖

  • Սենց «թույն» հանգստյան օրեր շուտվանից չէի ունեցել …

    Սենց «թույն» հանգստյան օրեր շուտվանից չէի ունեցել 😑🥹😀

  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ կասեմ հետևյալը. այս փաստաթու…

    🇦🇲Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ կասեմ հետևյալը. այս փաստաթուղթը և այն նշելու օրը պետության ինքնիշխանության կարևոր բաղադրիչներից են։ Այո՛, այսօր մենք ունենք այնպիսի Սահմանադրություն, որը հնարավորություն է տալիս փաստացի չհաղթած քաղաքական ուժին մնալ իշխանության։ Դա փոխելը կարևոր է։ Միևնույն ժամանակ, երբեք ու ոչ մի դեպքում Հայաստանում չի կարող Սահմանադրություն փոխվել որևէ երրորդ երկրի պահանջով։ Ուղիղ ասեմ՝ Ալիևի հանրաքվե Հայաստանում ՉՊԵՏՔ է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար։
    Շնորհավոր Սահմանադրության օրը 🇦🇲։
    Մեզ կամք, խելք ու իմաստություն եմ մաղթում՝ մեր ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերները ճիշտ ձևով հաղթահարելու համար։

  • Երբ ասում եմ՝ փաստերը մեր ձեռքին են, իրավունքը մեր ձեռքին է, գործիքները մեր ձեռք…

    Երբ ասում եմ՝ փաստերը մեր ձեռքին են, իրավունքը մեր ձեռքին է, գործիքները մեր ձեռքին են, հենց այնպես չեմ ասում։ Միակ բանը, որ չկա, դա քաղաքական կամքն է, որ Ադրբեջանի զավթողական ծրագիրը կարող է ուղղել իրենց դեմ։
    Կարդացեք «Հետք»-ի այս կարևոր նյութը։
    https://hetq.am/hy/article/182469?fbclid=IwY2xjawS11U5leHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEewhESyR1PBJ_VzwMtjlCSNKeccsjPQHIeMIWQlbpnFoQoizzEB0wptFvd0ZY_aem_piFmhxhugkbDupowbfaz1g

  • Ի՞նչ քայլերի դեպքում կարելի է մտածել, որ Ադրբեջանն ունի խաղաղության ձգտում……

    Ի՞նչ քայլերի դեպքում կարելի է մտածել, որ Ադրբեջանն ունի խաղաղության ձգտում…

  • «Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը կամ հակամարտությունը մենք չենք հորինել։ Այդ խնդիրը…

    «Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը կամ հակամարտությունը մենք չենք հորինել։ Այդ խնդիրը միջազգայնորեն ճանաչված էր, արձանագրված էր, դրա համար գործում էր հատուկ խումբ։ «Արևմտյան Ադրբեջան» անունով որևէ խնդիր գոյություն չունի»։
    Ամբողջականը՝ https://factor.am/1037394.html