Category: Tatev Hayrapetyan

  • …Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը:Այս նախադասությունը հազար անգամ հա…

    …Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը:
    Այս նախադասությունը հազար անգամ հազար մարդու մասին հազար տարում կարող էր գրվել: Չի գրվել: Այս նախադասության տեր կարող էին լինել ոչ միայն անհատները: Այս նախադասությանը թիկունք էր պետք՝ ժողովուրդ էր պետք, որ պատմության տեր է ու այդ պատմության տակ այլևս չի ճկռելու, ճկվելու, ճոճվելու: Այս նախադասությունը չի գրվել նաև այլ պատճառով՝ գրող չի եղել: Գիտակցություն չի եղել, որ պատմությունը պիտի իմաստավորվի, որ պատմության դիմաց և պատմության համար կա պատասխանատվություն, որ պատմությունը քո, իմ, նրա կյանքի շարադրանքը չէ: Գիտակցություն չի եղել, որ պատմությունն ունենում է ոտնահետքեր: Ու մենք հեռացել ենք մեզնից, մեզ խլել են մեր բուն կերպ ու կերպարից, մեզ հագցրել են իրենց կերպարը, որ ապրենք իրենց հաճո ու հարմար կյանքով: Եղել է: Եվ եղել է, որ մեր ձեռքով բացել ենք մեր անառիկ ամրոցների դարպասները ու մեր սիրելի թշնամուն ասել ենք՝ արի, քոնն է, արի ու կեր մեզ, մեր բարիքը, մենք քեզ արժանի ենք: Թե ինչ-որ խելառ էլ հանկարծ որոշել է դիմադրել, մեր ձեռքով հերն անիծել ենք․․․

  • 1799 թ․ հուլիսին Եգիպտոսում՝ Ռոզեթ (այժմ՝ Ռաշիդ) քաղաքի մոտակայքում, Նապոլեոնի …

    📜 1799 թ․ հուլիսին Եգիպտոսում՝ Ռոզեթ (այժմ՝ Ռաշիդ) քաղաքի մոտակայքում, Նապոլեոնի բանակի լեյտենանտ Պիեռ Բուշարը հայտնաբերեց մի բազալտե սալաքար, որը պիտի փոխեր մեր պատկերացումները պատմության մասին։
    🔍 Քարի վրա փորագրված էր նույն տեքստը երեք տարբեր գրերով.
    1️⃣ Եգիպտական հիերոգլիֆներով (սուրբ գիր),
    2️⃣ Եգիպտական դեմոտիկ գրով (ժողովրդական սղագրություն),
    3️⃣ Հին հունարենով։
    Քանի որ հին հունարենը լավ հայտնի էր լեզվաբաններին, այս քարը դարձավ այն «բանալին», որի շնորհիվ հնարավոր եղավ վերջապես վերծանել եգիպտական հիերոգլիֆները։
    💡Թեև շատ գիտնականներ էին փորձում կոտրել կոդը, հաջողությունը ժպտաց ֆրանսիացի Ժան-Ֆրանսուա Շամպոլյոնին։
    Ժան-Ֆրանսուա Շամպոլյոնը տիրապետում էր ղպտերենին (հին եգիպտերենի վերջին փուլը, որն օգտագործվում էր քրիստոնյա եգիպտացիների կողմից)։ Սա վճռորոշ եղավ։ Նա համեմատեց Պտղոմեոսի և Կլեոպատրայի անունների քարտուշները և գտավ ընդհանուր նշանները (օրինակ՝ P, T, L տառերը)։ Երբ նա հանդիպեց ավելի հին փարավոնների՝ Ռամզեսի և Թութմոսի անուններին, հասկացավ, որ հիերոգլիֆները միաժամանակ և՛ հնչյուններ են (տառեր), և՛ գաղափարագրեր (նշաններ, որոնք ամբողջական բառ են նշանակում)։
    Սա եգիպտագիտության ծնունդն էր։
    ⚖️ 1801 թ․ հաղթեցին ֆրանսիացիներին Ալեքսանդրիայում և, որպես ռազմավար, վերցրին նաև քարը։ Այդ պատճառով 1802 թ․ առ այսօր Ռոզեթյան քարը պահվում է Բրիտանական թանգարանում (Լոնդոն)։
    📊 🔸 Քարը կշռում է մոտ 760 կգ։
    🔸 Տեքստը եգիպտական քրմերի երախտագիտությունն է՝ ուղղված Պտղոմեոս V փարավոնին (Ք.ա. 196 թ.):
    🔸 Երկար ժամանակ կարծում էին, թե այն սև բազալտ է, բայց 1999-ի մաքրումից հետո պարզվեց, որ այն մուգ մոխրագույն գրանոդիորիտ է։
    🔸 Եգիպտոսը մինչ օրս պաշտոնապես պահանջում է Բրիտանիայից վերադարձնել իրենց ազգային մասունքը։
    Մաքուր Պատմություն📖

  • Խորհուրդ եմ տալիս լսել պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանի զրույց…

    Խորհուրդ եմ տալիս լսել պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանի զրույցը արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանի հետ։ Հաստատ չեք փոշմանի 🙂
    https://www.youtube.com/watch?v=3iZaC0kMO9o&t=5s

  • Իրականում նյութը շատ էր, շատ առումներով ավելի խորքային վերլուծության կարիք կա, բ…

    Իրականում նյութը շատ էր, շատ առումներով ավելի խորքային վերլուծության կարիք կա, բայց ամփոփեմ գրառումս Ալիևի ամենից ունիկալ խոստովանությամբ. «Մարդու իրավունքների հարցերը համընդհանուր խնդիրներ են...»։ Շատ ճիշտ կետ է, դրա համար կգա մի օր, որ այս հայտարարությունը իրեն կհիշեցնեն 🙂

    Իսկ իր ելույթի ավարտին նա խորհուրդ էր տալիս չհանձնվել, պայքարել, չհամակերպվել ձախողումների հետ և նկատի ունենալ, որ երբ քեզ կախվածության մեջ ես դնում այլ ուժային կենտրոններից, հետո մնում ես նրանց՝ քո մասին կայացված որոշումների գերին… Ինչ խոսք, անգամ հակառակորդի կողմից արված լինելու դեպքում, սա լավ խորհուրդ է՝ հատկապես Ադրբեջանից իրենց կախվածության մեջ դրած «Քանդենք պետությունը» կուսակցության համար

  • Եթե վերոնշյալ «յան» ազգանունով ժպ-ի տեղը լիներ ադրբեջանական պետության ներկայացու…

    Եթե վերոնշյալ «յան» ազգանունով ժպ-ի տեղը լիներ ադրբեջանական պետության ներկայացուցիչ, լրիվ նույն քայլը կաներ…
    https://www.aravot.am/2026/07/16/1569369/

    «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում»

    Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի միջադեպի հետքերով

  • -Հայաստանի իշխանություններն ընդամենը ասում են՝ Հայաստանում չպետք է խոսել Արցախ վ…

    -Հայաստանի իշխանություններն ընդամենը ասում են՝ Հայաստանում չպետք է խոսել Արցախ վերադառնալու մասին, որ ադրբեջանցիներն էլ չխոսեն Հայաստան գալու մասին։ Սա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը։
    -Նախ ադրբեջանցիներն այդ թեման շրջանառության մեջ են մտցրել դեռ այն ժամանակ, երբ Արցախում հայեր էին ապրում։ Երկրորդ՝ երբ դու ամրագրված, միջազգայնորեն հաստատված, տարբեր ձևով փաստարկված փաստը համեմատում ես առհասարակ մի բանի հետ, որը զրոյից է հորինվել և երբևէ գոյություն չի ունեցել պատմության մեջ ու միջազգային իրավունքում, դրանով ոչ միայն ոչնչացնում ես քո փաստարկված նյութը, այլ նաև կշիռ ես հաղորդում դիմացինի ոչ փաստարկված նյութին։ Սա քաղաքականություն է, ու ես կգերադասեի, որ Հայաստանի իշխանությունները լռեին, քան թե դա այդկերպ մեկնաբանեին։ Դրանով իրենք ընդամենը հերթական անգամ Ալիևին ծառայություններ են մատուցում։
    https://step1.am/blog/2026/07/16/48165/

    Ալիևը գլուխ է գովում, որ նորմալիզացրեց պատերազմով հարց լուծելը

    Step1.am-ի հարցերին պատասխանել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ –Օկուպացված Շուշիում օրերս Ալիևի արած հայտարարություններն ի՞նչ են փաստում՝ նա լավ է հասկանո՞ւմ, որ միջազգային հանրությունը չի ընդունել Արցախն Ադրբեջանի կազմում, եւ ուժով «լուծումը» լեգիտիմ…

  • Արցախի հայ կանայք ապրեցնող ուժ ունեն․․․https://www.youtube.com/watch?v=IRNr9sy2a…

    Արցախի հայ կանայք ապրեցնող ուժ ունեն․․․❤️
    https://www.youtube.com/watch?v=IRNr9sy2aow&t=1473s
    Նայում էի Ղազանչեցոցի գմբեթին՝ հույսով՝ վերջին անգամ չեմ տեսնում | Հայացքն Արցախին. Տաթև Հայրապետյան «Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը պատմաբան, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն է։ Ծնվել է Երևանում, բայց նրա արմատները Սյունիքում են։ Դեռ մանկուց հաճախ էր լինում…

  • Սա հատված է այդ թեմայով դեռ մեկ տարի առաջ իմ կողմից արված հետազոտությունից։ «Հատ…

    Սա հատված է այդ թեմայով դեռ մեկ տարի առաջ իմ կողմից արված հետազոտությունից։
    📌«Հատկանշական է, որ ադրբեջանցի դպրոցականները պատմություն ուսումնասիրել սկսում են արդեն 5-րդ դասարանից։ 2024 թվականի դասագրքի 110-րդ էջում գրված է.
    «Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում: Հետագայում Մոսկվայի ղեկավարությունը Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող հողերի մի մասը, ներառյալ Շարուր-Դերելայազը և Արևմտյան Զանգեզուրը, փոխանցեց Հայկական ԽՍՀ-ին: Արդյունքում Ադրբեջանը բաժանվեց Նախիջևանից: Մեր հայրենակիցները, որոնք բռնի կերպով տեղահանվել էին իրենց պապենական հողերից, հետագայում ձևավորեցին Արևմտյան Ադրբեջանի համայնքը: Այս համայնքը միջազգային կազմակերպություններում պաշտպանում է Արևմտյան Ադրբեջանում մեր պատմական ժառանգության պահպանումը և տեղահանված բնակչության իրավունքները: Նրանք շարունակում են պայքարել իրենց հայրենիք վերադառնալու համար»:
    ‼️Կարճ ասեմ՝ սա կոչվում է ադրբեջանական պետական զավթողական ծրագրի ներառում կրթական համակարգում։ Մի ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, թե իր հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իր «հայրենիքն է»։
    Էլ ինչպե՞ս բացատրեմ այս թեմայի լրջությունը ու այն քաղաքական մեթոդներով փակելու հրատապությունը մեր հանրային ու քաղաքական շրջանակների համար․․․🤨

    https://evnreport.com/arm/politics-arm/weaving-the-western-azerbaijan-narrative/

    Հեքիաթներ, դասագրքեր և տարածքային պահանջներ. ինչպե՞ս է հյուսվում «Արևմտյան Ադրբեջանի» առասպելը

    Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր: Your browser does not support the audio element. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 13-ին հայտարարեց,

  • Նայում էի Ղազանչեցոցի գմբեթին՝ հույսով՝ վերջին անգամ չեմ տեսնում | Հայացքն Արցախ…

    Նայում էի Ղազանչեցոցի գմբեթին՝ հույսով՝ վերջին անգամ չեմ տեսնում | Հայացքն Արցախին. Տաթև Հայրապետյան
    «Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը պատմաբան, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն է։ Ծնվել է Երևանում, բայց նրա արմատները Սյունիքում են։ Դեռ մանկուց հաճախ էր լինում Արցախում։ Երջանիկ է՝ փոքր տարիքից է ճանաչում Արցախը, որն իր ինքնության կարևոր բաղադրիչն է համարում, որտեղ ապրել է կյանքի կարևորագույն պահերը, ձեռք բերել թանկ ու հարազատ մարդկանց ու ձևավորել արժեքներ, որոնց հավատարիմ է մինչ օրս։
    Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/IRNr9sy2aow
    #Հայացքն_Արցախին #ԱրցախTV #Արցախ