Category: Tatev Hayrapetyan

  • Հայաստանի վարչապետը չի դադարում հանդես գալ Ադրբեջանի ղեկավարի փաստաբանի օգտին․․․…

    Հայաստանի վարչապետը չի դադարում հանդես գալ Ադրբեջանի ղեկավարի փաստաբանի օգտին․․․
    https://www.youtube.com/watch?v=pdlRX8oAJpg

    Արցախն «Արևմտյան Ադրբեջան» չէ և վերջ. դեպի ո՞ւր է կառքը քշում Փաշինյանը

    #Արևմտյան_Ադրբեջան #5tv
    Արցախի դրոշի դեմ կռիվ տվող իշխանությունը չլսելու է տալիս «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը առաջ մղող ադրբեջանցիների հայտարարությունները:
    Ընդամենը երեկ է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին կոչ արել ադրբեջանցիների…

  • Մի պահ պատկերացրեք, որ դուք որևէ X մայրաքաղաքում նստած ԱԳՆ պաշտոնյա եք, զբաղվում…

    Մի պահ պատկերացրեք, որ դուք որևէ X մայրաքաղաքում նստած ԱԳՆ պաշտոնյա եք, զբաղվում եք Հարավային Կովկասով, կոնկրետ՝ Հայաստան-Ադրբեջան թեմաներով, ուսումնասիրում եք ու տեսնում, որ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով Հայաստանի դեմ տարածքային պահանջների նոր արշավ է սկսվել։ Ասում եք՝ տեսնես ՀՀ իշխանություններն ի՞նչ գնահատական են տալիս սրան, իմանամ, որ զեկուցեմ նախարարներին ու փոխնախարարներին։ Բացում եք ՀՀ ղեկավարի երեկվա ասուլիսը ու լսում, թե ինչպես է նա բառիս բուն իմաստով արդարացնում Ադրբեջանի կողմից առաջ մղվող զավթողական ծրագրերը՝ դրա մեջ մեղադրելով ՀՀ ընդդիմությանը։ Գրում եք ու զեկուցում, որ Հայաստանը փաստացի «տրամաբանական է» համարում այդ ծրագրի առաջ մղումը՝ նման ընդդիմության առկայության պայմաններում։ Հետո, երբ այդ օրակարգով ադրբեջանցի պաշտոնյան գա տվյալ X երկրի ԱԳՆ, կասեն, թե Հայաստանից որևէ փաստացի առարկություն չկա, գան, խոսենք։
    Այ սենց է Փաշինյանը շատ ուղիղ ու ակնհայտ փաստաբանություն անում Ադրբեջանի օգտին, նման վտանգավոր զուգահեռներն են օգնում Ադրբեջանին 0-ից հորինված զավթողական ծրագիրը առաջ տանել տարբեր երկրների մայրաքաղաքներում։
    Ոչ մի X երկրի դիվանագետ մեզանից առավել մեր շահին տեր չի կանգնելու, չեն գնալու հետազոտեն ու ասեն՝ գիտեք, ՀՀ վարչապետը մի տեսակ տրամաբանությունից զուրկ պնդում է անում։ Ի վերջո՝ էդ Արցախը դարավոր անուն է, ամրագրված տարբեր պատմիչների գրություններում ու քարտեզներում, էլ չեմ ասում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միջազգայնորեն ճանաչված հակամարտություն է։ Ոչ մեկը չի ասի՝ բայց գիտե՞ք, Արցախի հայերի վերադարձի իրավունքը միջազգային դատարաններով է ամրագրված, դա էլ քիչ է՝ ՀՀ ղեկավարությունն այսօր դրա դեմ պայքարում է։ Չեն ասի, որ գիտեք՝ չկա մոլորակի վրա որևէ իրական քարտեզ, որտեղ Հայաստանի տարածքի վրա գործի «Արևմտյան Ադրբեջան» անունը, իսկ այդ հարցում իրավունքի վերաբերյալ ադրբեջանական կողմի դիմումները միջազգային դատարանները մերժել են։ Ոչ մեկը մեր փոխարեն մեր անելիքը չի անելու, փոխարենը կնայեն Ալիևի կամակատար ՀՀ իշխանությունների խոսույթներին ու շատ հանգիստ կընդունեն իրենց մոտ «իրավունքի» թեմաներով որևէ միջոցառում արած ադրբեջանցի պաշտոնյաներին, որովհետև Փաշինյանն այդ ամենը «նորմալացնում է»։

    Դրա համար եմ ասում՝ հանրային դաշտի կոնսոլիդացիան այս հարցում շատ կարևոր է, քանի որ սա ազգային անվտանգության խնդիր է։ Եթե հանրային դաշտը միասնական սա կոչի զավթողական հայեցակարգ, որը վտանգում է տարածաշրջանային կայունությունը, այդ դեպքում միգուցե X երկրի դիվանագետը դա ևս մտցնի զեկույցում։ Ի վերջո, այս երկրում քվեարկողների մեծամասնությունը չեն ընդունել Ալիևի կամակատար Փաշինյանին որպես վարչապետ։ Ուստի X դիվանագետը դրա հետ կարող է հաշվի նստել իր զեկույցում։ Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է։

  • Սա Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության կայքում տեղ գտած նյութ է, որը հրապ…

    Սա Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության կայքում տեղ գտած նյութ է, որը հրապարակվել է օրեր առաջ Նախիջևանում Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրերի վերաբերյալ անցկացված «փառատոնի» ընթացքում։ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է։
    Այս աբսուրդին ի պատասխան՝ ՀՀ իշխանությունները պայքար են մղում այն բանի դեմ, թե իբր «ծովից ծով» Հայաստան չի լինելու։ Առհասարակ, այս անտրամաբանական վիճակն ուղղակի զավեշտի է վերածվում։ Մեր հարևանությամբ մեր դեմ զավթողական ծրագրեր են մշակում, իսկ մեր երկրում պայքարում են երևակայական դևերի դեմ, մինչդեռ մեր գլխավոր «դևը» տգետ ու վախկոտ իշխանության առկայությունն է։

  • Ի՞նչ կաներ ՀՀ ղեկավարը, եթե չլիներ Ալիևի փաստաբանն ու կամակատարը, «Արևմտյան Ադրբ…

    Ի՞նչ կաներ ՀՀ ղեկավարը, եթե չլիներ Ալիևի փաստաբանն ու կամակատարը, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ու շատ վտանգավոր ծրագիրը կասեցնելու համար։ Ըստ իս՝ կզանգեր Ալիևին ու ուղիղ տեքստով կասեր. «Նայի՛, Իլհամ Գեյդարովիչ, ես էլ գիտեմ՝ դու Արցախում ինչեր ես արել, դու էլ գիտես։ Հիմա տես, եթե մենք այս պահին դրա մասին չենք խոսում, ու դու շարունակում ես աչք ունենալ Հայաստանի վրա, էս խաղաղության սուտի թատրոնի վրա վարագույր է քաշվում, գնում ենք Միջազգային քրեական դատարան։ Ես արդեն Հռոմի ստատուտը վավերացրել եմ, դու էլ երրորդ երկրով դիմի, գնանք, թող միջազգային դատարանը որոշի՝ ով ով է ու ով ինչ իրավունք ունի»։
    Դրանից հետո սկսում ես նաև աշխատացնել թե՛ ամերիկյան, թե՛ եվրոպական ուղղություններով դիվանագիտական գործիքակազմերը, ասում ես. «Հարգելի՛ գործընկերներ, կամ Ալիևին բացատրեք, որը որից հետո է, կամ սկսվում է դատարանները ողողելու գործընթացը»։
    Ալիևը շատ լավ գիտի, որ ինքը պատերազմական հանցագործ է, շատ լավ տեղյակ է Ադրբեջանում պետական մակարդակով ատելության քարոզի մասին հսկայական փաստական նյութի առկայությունից, տեղյակ է, որ շատ խոցելի է թե՛ փաստերի, թե՛ իրավունքի դաշտում, ու եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ, ապա Ալիևն իրեն շատ ավելի զուսպ կպահեր։
    Այսօրվա վտանգավոր ու հանդուգն պահվածքը գալիս է նրանից, որ Հայաստանի ղեկավարությունն իրենից կախվածության մեջ է, որևէ կերպ չի արձագանքելու իր զավթողական ծրագրերին, միակ բանը, որ անելու է, դա իր օգտին փաստաբանությունն է։
    Հիշե՛ք՝ Ադրբեջանի դեմ պայքարի ձևերը կան թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ տեղեկատվական դաշտում։

  • Երեկ գործընկերներից մեկի հետ զրույցի ժամանակ խոսում էի այն մասին, որ Փաշինյանը խ…

    Երեկ գործընկերներից մեկի հետ զրույցի ժամանակ խոսում էի այն մասին, որ Փաշինյանը խոստումներ է տվել Ալիևին, ու հիմա շատ բարդացել է դրանց կատարումը, քանի որ հայ ժողովուրդն իրեն քվե չի տվել Ալիևի կամքով Սահմանադրություն փոխելու կամ Ալիևի երազանքի ցուցակի այլ կետերը կատարելու համար։ Ի պատասխան՝ գործընկերս ասաց, որ այդ դեպքում Փաշինյանը կշարունակի ներքաղաքական ռեպրեսիաները։ Այսօր եղան շինծու մեղադրանքներով քաղաքական նոր ձերբակալություններ։

    Այս աբսուրդի թատրոնը մի օր ավարտվելու է, ու շատերը, որոնք համաձայնվել են դրա մաս կազմել, վստահորեն ենթարկվելու են պատասխանատվության՝ թե՛ բարոյական հարթության մեջ, թե՛ օրենքի առաջ։

  • Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝բոլոր նրանք՝ լինեն դիմադիր, ընդդիմադիր, անդի…

    Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝
    բոլոր նրանք՝ լինեն դիմադիր, ընդդիմադիր, անդիմադիր, ով ուզում է լինի, եթե հանրային դաշտում ասեն, որ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը Ադրբեջանի ղեկավարության կողմից դրվել է շրջանառության մեջ՝ ի պատասխան Արցախի հիմնահարցի, կամ տգետ է և թեմայի մասին որևէ գիտելիք չունի, կամ Ադրբեջանի փաստաբանն է մեր հանրային դաշտում։

    Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է, դրա սպառնալիքները մեզ բոլորիս են վերաբերում։ Այն, որ Ադրբեջանի ղեկավարը աչք ուներ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա, դա երևում էր դեռ 2012-2013 թվականների Ալիևի ելույթների ուսումնասիրությունից, որտեղ նա հայտարարում էր. «Էրիվանի խանությունը, Զանգեզուրը, Գյոյչան՝ սրանք բոլորը մեր պատմական հողերն են»։ Արցախի հարցում ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Ալիևի ախորժակն ավելի մեծացավ, որոշեց աչք դնել արդեն ողջ Հայաստանի վրա, որովհետև իրենց քաղաքականության մեջ Արցախն ընդամենը խնդիրներից մեկն էր։ Սա իմանալու համար պետք էր ուղղակի ուսումնասիրել այդ պետության քաղաքականությունը, հայտարարությունների և գործողությունների դինամիկան, դուրս հանել օրինաչափությունը, և ամեն ինչ շատ պարզ կդառնար։ Մենք ունեցել ենք և ունենք շատ կանխատեսելի հակառակորդ։
    «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը Ադրբեջանի ղեկավարության կողմից շրջանառության մեջ դրվեց 2022 թվականին՝ Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց անմիջապես հետո։ Ընդ որում, դրա մասին նույն Ալիևը ուղիղ տեքստով հայտարարել է. «Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք»։
    Ի հիշեցում ասեմ, որ այդ ժամանակ Արցախի հայերը դեռևս էթնիկ զտման չէին ենթարկվել, իրենք ապրում էին իրենց հայրենիքում, ու չկար վերադարձի իրավունքի հարց, ուստի չի կարող դա լինել որևէ «հայելային» պատասխան։ Ավելին, իրավունքի դաշտում միջազգային դատարանները մերժել են Ադրբեջանի դիմումները, ուստի այդ թեման փակված է այդ տիրույթում։ Բայց քանի որ Ադրբեջանը ագահ է, տեսնում է ՀՀ իշխանությունների՝ իրենից լիարժեք կախվածության մեջ լինելը, ասում է՝ բայց ինչի՞ չէ որ, մեկ է՝ ոչ դեմն առնող կա, ոչ հակադարձող, փոխարենը իշխանության մեջ բազմաթիվ փաստաբաններ և հոգեբաններ ունի։

    Ինչևէ, կրկնեմ, այս թեման հստակ զավթողական ծրագիր է, այն կարելի է չեզոքացնել խելացի քաղաքական, դիվանագիտական և տեղեկատվական աշխատանքով։ Այն «արդարացնելը», անտեսելը լի է բազմաթիվ վտանգներով մեր պետության համար։ Եվս մեկ անգամ շեշտեմ՝ մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա ադրբեջանական խոսույթ է և չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը։

  • https://t.me/panarmeniannet/42735 Ինչպե՞ս է հնարավոր իրական ու երկարաժամկետ խաղա…

    Ինչպե՞ս է հնարավոր իրական ու երկարաժամկետ խաղաղություն ձեռք բերել մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը, մասնատելը, դա լուսանկարելը, դրանով հպարտանալը համարվում է «նորմալ»․․․ Օրերս միջազգային իրավունքի հարցերով մեր մասնագետ գործընկերները գրեցին, որ…

    PAN.am

    ⚖️ Փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Ադրբեջանը «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ի վճռից հետո ոչ թե զղջում է կատարվածի համար, այլ մեղադրում է դատարանին
    📌 Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ-ին՝ Հայաստանի օգտին կայացված որոշման կապակցությամբ։…

  • Հատուկ չհավատացողների համար https://youtu.be/CpnWiZn_v1g?si=6Tg4UFle_8bMU5kJ Մե…

    Հատուկ չհավատացողների համար 😏🥹
    https://youtu.be/CpnWiZn_v1g?si=6Tg4UFle_8bMU5kJ
    Մենք Նիկոլի տակ «ռումբ դրեցինք» մեր քվեով՝ հանելով երկրի հիմքերից. ընդդիմությունը ճիշտ պետք է խաղա

  • «Իմ համոզմամբ՝ ընդհանուր առմամբ Ադրբեջանի նպատակը, տարբեր գործիքակազմերով հայ հա…

    «Իմ համոզմամբ՝ ընդհանուր առմամբ Ադրբեջանի նպատակը, տարբեր գործիքակազմերով հայ հանրությանը և հայկական պետության շարունակական նսեմացումն է տարբեր մեթոդներով։ Այսօր կպահանջեն փոխել Սահմանադրությունը, վաղը կասեն՝ Արարատ սարը հանեք, այսինքն՝ այս բոլոր գործընթացների վերջնական նպատակը մեզ՝ որպես հանրություն ու պետություն, հոգեբանական ու բարոյական դաշտում ոչնչացնելն է։
    Հիմա իրենք գալիս են, Ռուբեն Վարդանյանի վերակառուցած այգում զբոսնում են, բայց Վարդանյանը Բաքվում գերության մեջ է, նրա հասցեին ամենավատն բաներն են ասում։ Սա պատահականությո՞ւն է՝ դժվարանում եմ ասել, կարծում եմ՝ սա մեր դեմ մղվող հոգեբանական ու բարոյական անտեսանելի պատերազմի կարևոր բաղադրիչներից մեկն է»։
    https://168.am/2026/06/17/2432988.html

    Ընտրություններից հետո Ադրբեջանի մեդիայում ամենաակտիվ քննարկումները ՀՀ Սահմանադրության շուրջ են. Տաթևիկ Հայրապետյան

    Հունիսի 14-ին Դիլիջանում տեղի էր ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։ Այս մասին հայտնել էին Անվտանգության խորհրդից։