Category: Tatev Hayrapetyan

  • Նկար է այսօր Ադրբեջանում իրենց նախագահի հրահանգով և հովանու ներքո տեղի ունեցած մ…

    Նկար է այսօր Ադրբեջանում իրենց նախագահի հրահանգով և հովանու ներքո տեղի ունեցած միջոցառումից։ «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը՝ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է տեղի ունեցել այսօր։ Հավաքվել են պատգամավորներ, ՏԻՄ ղեկավարներ ու մեր քարտեզի ներքո «փարթի» արել զուռնա-դհոլով։ Լրիվ լուրջ եմ ասում, բացեք, կարդացեք բուն աղբյուրը։
    Ամենօրյա մակարդակով Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության դեմ քարոզվում և մշակվում է զավթողական հայեցակարգ, իսկ դրան անդրադարձող, դա կանխող այս պահի դրությամբ չկա։ Այս տգիտության գինը շատ թանկ է նստելու մեզ վրա։ Ինչպե՞ս է հնարավոր, որ սենց անթաքույց ճակատիդ ասեն, որ քո հետևից գալու են, ու դու դա կանխելու համար ոչինչ չանես․․․ ոչ միայն չանես, այլև այդ ասողին սարքես «խաղաղության» ջատագով։

  • Հայաստանը պատմության մեջ երբևէ գոյություն չունեցող «Արևմտյան Ադրբեջան» զավթողակա…

    Հայաստանը պատմության մեջ երբևէ գոյություն չունեցող «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող պետական հայեցակարգը ագրեսիվ կերպով առաջ մղելով՝ Ադրբեջանի ղեկավարությունը, ի թիվս զավթողական վտանգավոր օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ։
    Օրեր առաջ իրենց նախագահի ուղիղ հրահանգով հավաքվում են Նախիջևանում, որտեղ մոտ 20 տարի առաջ վերջնականապես հողին են հավասարեցրել հայկական մշակութային հարուստ ժառանգությունը։ Այդ հավաքի ժամանակ որոշում են մեր պետությունը կոչել իրենց «հայրենիք», անունն էլ դնել «Արևմտյան Ադրբեջան», հետո էնքան են լկտիանում, որ վիդեոկապ են դնում Երևանի փողոցների հետ ու ասում՝ «վայ, տեսեք, մեր հողն է»։
    Այս աբսուրդը այնքան շատ է, այնքան անհավանական է, որ մեկ-մեկ ասում ես՝ լավ, ո՞նց է սենց բան հնարավոր։ Հետո վերադառնում ես պարզ մարդկային տրամաբանությանը, ֆիքսում, որ Ադրբեջանը ագրեսիվ ու ցեղասպան պետություն է, եղել է այդպիսին ու մնում է այդպիսին, որ իրենց համար Հայաստանի, հայերի դեմ զավթողականության և ատելության քարոզը ջուր խմելու պես սովորական բան է։ Հետո հիշում ես, որ ՀՀ-ում ղեկավարող «կզած» ու Ալիևի շողքից սեղանի տակ մտնող կոլաբորանտները միմիայն մեծացրել են Ալիևի ախորժակը։ Որքան շատ են զիջել մեր սահմանների, մեր կյանքերի, մեր արժանապատվության հաշվին, այնքան ավելի վտանգավոր են դարձրել Ադրբեջանին մեր պետության հանդեպ։
    Իմիջայլոց, այդ հավաքի ժամանակ Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևը ուղիղ տեքստով ասել է․ «Արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական կարևորություն ունի»։ Թարգմանաբար սա նշանակում է՝ Հայաստանի դեմ զավթողական ծրագրերը մեր պետական նոր ռազմավարությունն են։ Իսկ դա հնարավոր է դարձել բացառապես Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցում կայացրած որոշումներից հետո, մինչ այդ Ադրբեջանը երբեք նման բան ասել չէր համարձակվի։ Ընդ որում, այս ճշմարտությունը ընդունել է հենց ինքը Ալիևը՝ հայտարարելով, որ «վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը․․․»։
    Կրկնեմ ևս մեկ անգամ՝ այս զավթողական հայեցակարգի շրջանառության մեջ դնելու օրվանից ի վեր (24.12.2022) հնարավոր էր բոլոր դիվանագիտական, քաղաքական և տեղեկատվական մեթոդներով սա դարձնել մեծագույն գլխացավանք Ադրբեջանի ղեկավարության համար՝ այն կարգի, որ Ալիևը փոշմաներ այդ տերմինը կիրառելու համար։ Դրա բոլոր հնարավորությունները եղել են ու կան, բայց ներկայիս ղեկավարությունը դա անելու փոխարեն ուղղակի պայքարում է մեր ինքնության, պետության հիմքերի, Անկախության հռչակագրի, բանակի, կռվի, Արցախի, եկեղեցու և ազգային արժանապատվության դեմ՝ Ալիևի պահանջին համապատասխան։
    Դրանով ամեն ինչ ասված է՝ հասկացողների և հասկանալ ցանկացողների համար, իհարկե․․․։

  • Կարճ՝ իմ կյանքի մասին …

    Կարճ՝ իմ կյանքի մասին 🥹🙃

  • Ինչպե՞ս է հնարավոր իրական ու երկարաժամկետ խաղաղություն ձեռք բերել մի պետության հ…

    Ինչպե՞ս է հնարավոր իրական ու երկարաժամկետ խաղաղություն ձեռք բերել մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը, մասնատելը, դա լուսանկարելը, դրանով հպարտանալը համարվում է «նորմալ»․․․
    Օրերս միջազգային իրավունքի հարցերով մեր մասնագետ գործընկերները գրեցին, որ Եվրոպական դատարանը հրապարակել է Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը։ Ըստ այդ վճռի՝ ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը (գլխատում և մարմնի պղծում)։
    Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։ Ընդ որում, այս ամենը հնարավոր էր դարձել ապացուցել հենց ադրբեջանական կողմի հրապարակումների միջոցով, որոնց ուսումնասիրմամբ զբաղվել էր փաստաբանական թիմը։
    Այդ փոխհատուցումը, իհարկե, ոչնչով չի կարող կոծկել այն ցավն ու դաժանությունը, ինչի միջով անցել է զինծառայողի ընտանիքը։ Բայց այստեղ մեկ այլ հանգամանք կա. երբ մենք դեռ հեռավոր 2004-ին՝ այսինքն՝ 22 տարի առաջ, կարդացինք սպա Գուրգեն Մարգարյանի դաժանագույն սպանության մասին, ցնցվեցինք։ Ես հիշում եմ, որ հայ հանրությունն իսկապես շոկի մեջ էր այդ ամենից, չէր պատկերացնում, որ Բուդապեշտում նման բան կարող է լինել։ Սաֆարովը քնած ժամանակ կացնի 16 հարված է հասցրել հայ սպայի դեմքին․․․
    Ես կարդացել եմ Սաֆարովի դատավարության ու վկայության տեքստերը, կարդացել եմ ու ապշել, թե որքան դաժանություն կարող է լինել հայի հանդեպ։ Հետո՝ արդեն 2012-ի օգոստոսին, Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին, որը դարձավ հերոս Ադրբեջանում. նա ոչ միայն պատիժ չկրեց, այլև պարգևատրվեց իր արարքի համար։ Սա տեղի է ունեցել 2016-ի ապրիլյան պատերազմից 4 տարի առաջ։ Սաֆարովյան ոճի դաժանությունները մենք տեսանք նաև ապրիլյանի ժամանակ, էլի շոկի ենթարկվեցինք։ Հետո արդեն 2020-ի Արցախի դեմ իրագործված ագրեսիվ պատերազմի ժամանակ դա տեսանք, դա տեսանք 2022-ին՝ Ջերմուկի ուղղությամբ հարձակման ժամանակ, երբ հայ կին զինծառայողին սպանել էին, դաժանորեն անդամահատել ու դա լուսանկարել։ Սա զուտ դաժան արարք չէ ադրբեջանցի զինծառայողների կողմից, սա ադրբեջանական ղեկավարության կողմից խրախուսվող ու պարգևատրման արժանի արարք է։ Ադրբեջանցի զինծառայողը, ով նման անմարդկային քայլի է դիմում, վստահ է, որ արժանանալու է խրախուսանքի դրա համար։ Դա կոչվում է պետական մակարդակով ատելության և սպանության կոչի քարոզ՝ կոնկրետ էթնիկ խմբի՝ հայերի դեմ։
    Հիմա եկել ենք 2026 թվական, երբ ՀՀ ներկայիս կառավարությունը պատրաստ է միջազգային դատարաններից հայցեր հետքաշել՝ իբր հանուն «խաղաղության»։ Սա նշանակում է, որ պետությունը հրաժարվում է իր քաղաքացու հանդեպ նման դաժանություն կիրառած մեկ այլ պետությանը պատասխանատվության ենթարկելուց։ Սա ուղիղ խրախուսում է ՀՀ քաղաքացու և էթնիկ հայի հանդեպ անպատժելիորեն ամենադաժան հանցանքի իրագործումը։ Հասկանո՞ւմ ենք արդյոք սա։ Վստահ չեմ, որ այո։
    Չի կարելի թույլ տալ միջազգային իրավական հայցերի հետքաշում, որովհետև ադրբեջանցի զինծառայողի հանցանքը դա զուտ անհատի հանցանք չէ, դա պետության կողմից էթնիկ հայի հանդեպ խրախուսվող և պարգևատրման արժանի հանցանք է։ Դրա համար պետությունը պետք է պատասխանատվության ենթարկի մյուս պետությանը և նրա ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ապագայում նման հանցանքները կանխելու համար։ Հենց նույն ադրբեջանական քաղաքական ղեկավարությունն է մեզ ապահովել բազմաթիվ ապացույցներով առ այն, որ այդ պետության մեջ պետական մակարդակով հայի հանդեպ քարոզվել ու շարունակվում է քարոզվել ատելություն, որ հային դաժանաբար սպանելը պարգևի է արժանի։
    Իրական խաղաղասերներն ու խաղաղության ձգտողները, այս ամենը անտեսելու փոխարեն, ատելություն խրախուսող Ալիևին խաղաղության պարգևների արժանացնելու, նրա ցեղասպան քայլերը կոծկելու փոխարեն, պայքարում են այդ հանցագործներին պատժելու ու պատասխանատվության ենթարկելու համար, որպեսզի երբեք որևէ պետության, դրա ղեկավարի մտքով չանցնի, որ հայի հետ այդպես վարվելը «նորմալ» է ու «թույլատրելի»։

  • Քանի որ ես շատ համառ եմ, ևս մեկ անգամ կարճ ու կոնկրետ գրեմ այս հարցի մասին՝ԿԱ Ադ…

    😇Քանի որ ես շատ համառ եմ, ևս մեկ անգամ կարճ ու կոնկրետ գրեմ այս հարցի մասին՝
    ❗️ԿԱ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգ, որը առաջ է տարվում 2022 թվականի դեկտեմբերի 24-ից ի վեր՝ Իլհամ Ալիևի ուղիղ հրահանգով։
    ❗️ՉԿԱ «ադրբեջանցիների վերադարձի» օրակարգ, չի կարելի այդ տերմինները կիրառել մեր դաշտում, դա ադրբեջանական տերմինաբանությունն է, որը նպատակ ունի կոծկել մեր պետության դեմ առաջ մղվող շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը։
    ‼️Ցանկացած խնդրի լուծումը գտնելու համար պետք է խնդիրը կոչել իր անունով։ Հորդորում եմ բոլորին մեր հանրային դաշտում կիրառել ճիշտ տերմինաբանություն, այլ ոչ թե ադրբեջանականը․․․։

  • «Արևմտյան Ադրբեջանի համայնքի գլխավոր նպատակն է միջազգային հանրությանը հասցնել Ար…

    ⚡️⚡️«Արևմտյան Ադրբեջանի համայնքի գլխավոր նպատակն է միջազգային հանրությանը հասցնել Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտությունը, պաշտպանել այս հողերից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները և ապահովել նրանց խաղաղ վերադարձը հայրենիք։ Համայնքի ղեկավարությունն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ միջազգային ֆորումներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում։ Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցու իրավունքն է վերադառնալ իր նախնիների հողը, և սա նրանց իրավական, պատմական և բարոյական իրավունքն է։ Որովհետև այս հողերը մեր նախնիների տարածքներն են»։

    Գիտե՞ք, ով է նման հայտարարություն արել։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը։

    Մի հատ էլ ուշադիր կարդացեք, նայեք՝ ուղիղ ասում է, որ իրենց քարոզչության ու քաղաքականության համաձայն՝ Հայաստանը «իրենց նախնիների հողն է», անում է սա առանց որևէ փաստի, պատմական հենքի, աշխարհագրական հենքի։ Ավելին՝ երբ իրենք այս հարցով դիմել են միջազգային դատարան, այդ դատարանը նրանց ասել է՝ «կպեք ձեր գործին» (Արման Թաթոյանը դրա մասին փաստերով խոսեց Հ1-ի հեռուստաբանավեճի ժամանակ), բայց իրենք չեն հանձնվում, 0-ից ստեղծել են զավթողական հայեցակարգ ու արդեն ավելի քան երեք տարի է՝ ռեսուրս են դնում դրա տարածման վրա, իսկ իրենց կամակատար ՀՀ իշխանությունները, զուգահեռ իրականության մեջ, ամեն ձևով փորձում են թաղել Արցախի ժողովրդի ամեն տեսակ իրավունք, ընդ որում՝ հաստատված հենց միջազգային ատյաններով։
    Հետո էլ կեղծ խոսույթ են գեներացնում, որ եթե մենք Արցախից չխոսենք, սրանք մի կողմ կդնեն իրենց զավթողական նկրտումները, բայց իրականությունն այն է, որ հենց մեր իրավունքներից հրաժարումն է բերել մեր դեմ զավթողական ծրագրերի առաջ քաշմանը, և դա անհերքելի փաստ է։

  • Սա կոչվում է փաստերով ու համառությամբ կազմակերպված ճիշտ աշխատանք․․․Չի կարելի թու…

    Սա կոչվում է փաստերով ու համառությամբ կազմակերպված ճիշտ աշխատանք․․․Չի կարելի թույլ տալ, որ հայի դեմ էթնիկ հենքի վրա նման դաժան հանցագործություն լինի ու դա մնա անպատիժ։
    https://hudoc.echr.coe.int/?i=001-250566&fbclid=IwY2xjawSguHlleHRuA2FlbQIxMABicmlkETFramdGZ3NPZHFJS0NhaWZwc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHujx-CfRfCBJ3wjHO7YEWnMPR0PAFvfHiyuUDh_bxCFt4Nx5ymUHIymmwSkk_aem_fvdQOiyCsBzxyOkRdb37rw

  • Ալիևի կամակատար Նիկոլ Փաշինյանի՝ գերզզվելի բառամթերքով ու ատելությամբ հագեցած ել…

    Ալիևի կամակատար Նիկոլ Փաշինյանի՝ գերզզվելի բառամթերքով ու ատելությամբ հագեցած ելույթների հերթական դոզան ունի պարզ բացատրություն․ նա չի հաղթել այս ընտրություններում, այլ ընդամենը կարողացել է չպարտվել։
    Ընդ որում, նա առանձնահատուկ հերսոտում է այն փաստից, որ հայ ժողովրդին այսքան փորձությունների, կորուստների, ցավի ենթարկելուց հետո, Արցախի կորստից հետո, մեր տարածքների օկուպացիայից հետո, մեր դեմ Ալիևի հետ միասին մղվող չերևացող, բայց շատ վտանգավոր հոգեբանական ու տեղեկատվական պատերազմից հետո՝ 749,437 ՀՀ քաղաքացի իրեն ասել է «ոչ»։ Այդ քաղաքացիները, անկախ իրենց քաղաքական հայացքներից, մոտեցումներից ու նախասիրություններից, մի պարզ ուղերձ են տվել թե՛ Ալիևին, թե՛ Փաշինյանին ու թե՛ տարբեր միջազգային դերակատարներին։ Այդ ուղերձը հետևյալն է․ «պատերազմը խաղաղություն չէ, կզած ապրելը նորմալ չի, ազգային արժանապատվություն չունենալը նորմալ չի, Բաքվում գերիներ ունենալը նորմալ չի, օկուպացված տարածքներ ունենալը նորմալ չի, Ալիևի կամքով Սահմանադրությունը փոխելը նորմալ չի, Արցախ բառը արտասանել վախենալը նորմալ չի, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմամբ հպարտանալը նորմալ չի, Բաքվի պահանջով հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվելը նորմալ չի, զոհվածի մորը քաշքշելը նորմալ չի, քեզ քննադատող մարդուն ասել՝ ինչո՞ւ չես զոհվել, նորմալ չի․․․»։
    Այս շարքը կարելի է շարունակել, բայց փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի կողմից Ալիևի կամքով ՀՀ-ն ձևախեղելու ծրագիրը «խաղաղություն» չհամարողները մեծամասնություն են, քանի որ մարդիկ որոշել են առաջնորդվել պարզ տրամաբանությամբ, որոշել են ցուցաբերել կամք, որոշել են չսպանել իրենց մեջ ազգային արժանապատվության զգացումը։ Ես սա չեմ ասում Փաշինյանի օգտին քվեարկածներին նեղացնելու կամ թիրախավորելու համար, դա երբեք չեմ արել ու չեմ անի։ Գիտեմ, որ մարդկանց մի մասն էլ առաջնորդվում է վախերով, շահով, ի վերջո, միգուցե նաև քարոզչության տակ մնալով՝ չունի տրամաբանական հարցեր հնչեցնելու որևէ ցանկություն։ Դա իրենց որոշելիքն է։ Վստահ եմ՝ երբ ուզեն փաստերը տեսնել, անմիջապես կտեսնեն դրանք։
    Իմ ասելիքը հետևյալն է՝ Փաշինյանը պարտվել է բարոյահոգեբանական դաշտում, պարտվել է գաղափարական ու արժեքային դաշտում, ընդ որում՝ ոչ թե պարտվել է ընդդիմությանը կամ որևէ կոնկրետ քաղաքական ուժի, այլ հենց հայ հանրությանն է պարտվել։ Հիմա հարյուր հազարավոր իրեն դեմ քվեարկած մարդկանց կարող է անվանարկել «կաշառակերներ» կամ «խաղաղության ընդդիմադիրներ», դրանից իրողությունը չի փոխվում, ու ինքը դա գիտի։ Դրա համար էլ իրեն այսպես է պահում, այնպիսի տպավորություն է, որ անգամ կցանկանար Ալիևին ասել՝ մի հատ էլ հարձակվի, կարծես հայ ժողովուրդը լավ չի խրատվել, դեռ արժանապատվություն և դիմադրելու կամք ունի։ Բայց դե դա էլ կհակասի «խաղաղության» մասին կեղծ խոսույթին, որի թակարդի մեջ հայտնվել է հենց «Քանդենք պետությունը» քաղաքական ուժը․․․

  • Թեև ի սկզբանե նախատեսված էր, որ Իրան-ԱՄՆ հուշագիրը կստորագրվի Ժնևում ԱՄՆ փոխնախա…

    🔴Թեև ի սկզբանե նախատեսված էր, որ Իրան-ԱՄՆ հուշագիրը կստորագրվի Ժնևում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ԻԻՀ խորհրդարանի փոխնախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի կողմից, սակայն վերջին պահին որոշումը փոխվել է և այս գիշեր Իրանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռավար ձևաչափով ստորագրել են փաստաթուղթը:
    📍Իրանական կողմը սա բացատրում է նրանով, որ «որքան բարձր է ստորագրման մակարդակը, այնքան մեծ է դրա խախտման գինը»:
    📍Հուշագիրը ստորագրվել է անգլերեն և պարսկերեն տարբերակներով:
    📍Փաստաթղթի «ճանապարհային քարտեզը» կարելի է բաժանել երկու փուլի.
    🔴Ընթացիկ փուլում իրագործվող քայլեր.
    🔹Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում:
    🔹Իրանի ծովային շրջափակման վերացում և Հորմուզի նեղուցի բացում:
    🔹Իրանի նավթային պատժամիջոցների փաստացի կասեցում՝ անխոչընդոտ արտահանումն ապահովելու համար։
    🔹Իրանը միջուկային ոլորտում նոր գործողություններ չի ձեռնարկի, ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի սահմանի:
    🔴Հետագա քննարկման ենթակա կամ վերջնական համաձայնագրից հետո իրագործվող հարցեր.
    🔹Իրանը «ծառայությունների մատուցման» վճար է վերցնելու Հորմուզով անցման համար: Հարցը համակարգելու է Օմանի հետ: (Օմանի դեմքը, երբ գլխին Հորմուզի կառավարում ընկավ):
    🔹Իրանի սառեցված հաշիվներին հասանելիության ապահովում:
    🔹Վերջնական համաձայնագրից հետո 30 օրվա ընթացքում ԱՄՆ զինված ուժերի դուրս բերում Իրանին հարակից տարածքներից (Խոսքն ամենայն հավանականությամբ Պարսից ծոցից ռազմանավերի դուրսբերման մասին է , ոչ թե արաբական երկրներում ռազմաբազաների
    🔹Իրանի համար 300 միլիարդ դոլարի ֆինանսավորման ապահովում։ Այս մասով ԱՄՆ փոխնախագահը Վենսը հայտարարել էր, որ սա լինելու է հիմադրամ, որը ֆինանսավորվելու է Պարսից ծոցի երկրների, այլ ոչ թե Միացյալ Նահանգների կողմից (եթե իսկապես այդպես է, փառահեղ է ստացվում. ԱՄՆ հարվածներին Իրանը պատասխանում է Պարսից ծոցի երկրներին հարվածելով, հետո Իրանի վերականգման գումարը տալիս են հենց այդ երկրները;Դ
    🔹Վերջնական համաձայնության դեպքում՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների,ՄԱԽ ԱԽ, ԱԷՄԳ բանաձևերի չեղարկում:
    🔹Իրանի կողմից ուրանի հարստացման հարցի քննարկում, հարստացված ուրանի պաշարների՝ երկրի ներսում նոսրացում:
    📌Եթե այս դրույթներն իսկապես կատարվեն և վերջնական համաձայնություն լինի, ստացվելու է, որ պատժամիջոցների չեղարկումից բացի, Իրանը ներդրումների հնարավորություն և Հորմուզի նեղուցով տարանցման համար վճար կարող է ստանալ, ինչը չկար նախքան պատերազմը: Սրա դիմաց Իրանը զիջում է միջուկային ոլորտում իր հավակնությունները:
    📌Հուշագրում խոսք չկա Իրանի հրթիռային ծրագրի մասին, ինչը երկար ժամանակ եղել է ԱՄՆ պահանջներից:
    📌Ամերիկյան կողմը փորձում է հուշագրի 1-ին կետը մեկնաբանել այնպես, թե Իրանը հանձն է առնում դադարեցնել աջակցությունը տարածաշրջանային դաշնակիցներին (Դիմադրության առանցքին), ինչը ևս ԱՄՆ մշտական պահանջներից էր: Սակայն տեքստի իրական ձևակերպումը հեռու է նման մեկնաբանությունից կամ առնվազն Իրանին թույլ է տալիս հակառակը պնդել։
    📝Ամեն դեպքում այս ամենը դեռ պետք է վերջնական համաձայնեցվի և իրագործվի և դա կողմերի փոխադարձ անվստահության ու Իսրայելի «բզբզոցների» պայմաններում:
    @IRI2day

  • Իրենք հանրությանը ցույց տալու ոչինչ չունեն, հանրության մեծամասնությունը չի հավատ…

    Իրենք հանրությանը ցույց տալու ոչինչ չունեն, հանրության մեծամասնությունը չի հավատում խաղաղության կեղծ թեզին, ընտրությունները դա փաստեցին, ընդ որում՝ նրանք փորձում էին խաղաղության կեղծ թեզին զուգահեռ ակտիվ շրջանառել պատերազմի սպառնալիքը։ Սրանք անհամատեղելի են․ հենց միայն պատերազմի սպառնալիքի մասին իրենց թեզն արդեն չեզոքացնում է խաղաղության մասին զրույցը։ Ի վերջո, թող այն պարզ հարցին պատասխանեն, թե ինչպես է, որ Բաքվում շարունակում են պահել հայ գերիներին, ու ինչու է Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում Հայաստանի դեմ զավթողական ծրագրեր մշակել՝ քարոզվող ատելության եւ հայատյացության հետ միասին։ Այս տրամաբանական հարցադրումներին իրենք որեւէ պատասխան չունեն։
    https://hraparak.am/am/post/d2ac6c64202721394df7a6d15b71635f?fbclid=IwY2xjawSfXjdleHRuA2FlbQIxMABicmlkETFUNElkSTdQOFZnRWNXQU1wc3J0YwZhcHBfaWQPNTE0NzcxNTY5MjI4MDYxAAEejHsn6IVOFdXsPu9ANnRvraa5OwWHLdnctX8GdwRoJGGWA2ZjCbgJDR5Pc-c_aem_uAXAlCIn2o1v0hsBk2KIJg

    «Հրապարակ». Վերջին ընտրությունները խառնել են Ալիեւի ու Փաշինյանի ծրագրերը

    «Հրապարակի» զրուցակիցը պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանն է: — Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Հայ…