Category: Tatev Hayrapetyan

  • Բացառիկ առաջարկ ունեմ «Քանդենք պետությունը» կուսակցությանը՝ եկեք ողջ ընտրություն…

    Բացառիկ առաջարկ ունեմ «Քանդենք պետությունը» կուսակցությանը՝ եկեք ողջ ընտրությունները չեղարկենք, մենակ թե ԲՀԿ-ն էդ 5 մանդատը չստանա 🤗
    Ու ընդհանրապես եկեք նախորդ ԱԺ-ն մնա, տեղ սահմանադրական մեծամասնություն ունեք, թե չէ ընտրություն-բան, զիզի-բիզի բաներ են՝ անիմաստ 😒🙄

  • Վատիկանի Գաղտնի արխիվները և Հայոց ցեղասպանությունըՎատիկանի Գաղտնի արխիվները պատմ…

    Վատիկանի Գաղտնի արխիվները և Հայոց ցեղասպանությունը

    Վատիկանի Գաղտնի արխիվները պատմական փաստաթղթերի աշխարհի ամենանշանակալի պահոցներից են։ Դրանք ներառում են դարերի ընթացքում կուտակված դիվանագիտական նամակագրություն և առանձնանում են Սուրբ Աթոռի ներքին գործունեության, ինչպես նաև 20-րդ դարասկզբին համաշխարհային տերությունների հետ նրա բարդ հարաբերությունների մասին բացառիկ տեղեկություններով։
    Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այս արխիվները դարձան Հայոց ցեղասպանության ողբերգության ընթացքի կարևոր վկաներից մեկը։ Այդ ժամանակ Վատիկանը միջազգային դիվանագիտության յուրահատուկ խաչմերուկ էր. կաթոլիկ միսիոներներն ու տեղական հոգևորականները տեղեկություններ էին հաղորդում Օսմանյան կայսրության խորքից, մինչդեռ պապական նվիրակները (նունցիոսները) փորձում էին հավասարակշռել մարդասիրական միջամտության ձգտումն ու ժամանակի խիստ քաղաքական սահմանափակումները։ Արխիվները դարձան այն վայրը, որտեղ միահյուսվում էին տարբեր աղբյուրներից ստացված վկայությունները. միսիոներները ներկայացնում էին կոտորածների մասին անմիջական և հրատապ վկայություններ, դիվանագիտական ներկայացուցիչները ձևավորում էին Վատիկանի պաշտոնական, զգուշավոր արձագանքը, իսկ Գերմանա-օսմանյան դաշինքի ստվերը բարդացնում էր միջամտության յուրաքանչյուր փորձ։
    Պատմական գիտությունների դոկտոր Սուրեն Մանուկյանը պատմաբան և հետազոտող Մայքլ Հեզեմանի հետ զրուցում է Սուրբ Աթոռի դիվանագիտության, միջազգային արխիվների դերի և Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության բացահայտման շարունակական որոնումների շուրջ։

    🇦🇲Դիտել Հայերեն🎙 (Թարգմանված տարբերակ)

  • «Փաշինյանի հաղթանակը հնարավոր դարձավ Իլհամ Ալիևի ռազմավարական տեսլականի շնորհիվ»…

    «Փաշինյանի հաղթանակը հնարավոր դարձավ Իլհամ Ալիևի ռազմավարական տեսլականի շնորհիվ», երկու օր առաջ ասել էր Ադրբեջանից պատգամավոր Ազայ Գուլիևը։
    Նա նշել էր, որ «ընտրությունների արդյունքը պետք է դիտարկել առաջին հերթին որպես Իլհամ Ալիևի քաղաքական գծի և Հարավային Կովկասի ապագայի վերաբերյալ նրա ռազմավարական տեսլականի նոր հաջողություն և հաղթանակ…»։
    Նա հավելել էր․
    «Սակայն հայկական հասարակությունն ու իշխանությունները կանգնած են ևս մեկ կարևոր մարտահրավերի առաջ՝ փոփոխել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող սահմանադրական դրույթները՝ կայուն խաղաղության և խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին մնացած վերջին իրավական խոչընդոտները վերացնելու նպատակով։
    Երեկվա ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հայկական հասարակությունն այսօր ավելի պատրաստ է, քան նախկինում, քայլեր ձեռնարկելու այս ուղղությամբ և գիտակցում է, որ դրան այլընտրանք գոյություն չունի»։

    Ի՞նչ է սա ցույց տալիս․ ադրբեջանական կողմը գոհ է իր թեկնածու Փաշինյանի հաջողությունից, քանի որ Փաշինյանը իրենց գլխավոր գործիքն է հայկական պետության դեմ, իսկ գործիքը պետք է մաքսիմալ կիրառել։ Դրա համար առաջիկայում նրան հարկադրելու են կազմակերպել Ալիևի հանրաքվեն, սահմանադրության տեքստը կթելադրվի Բաքվից։ Սա Ալիևի կողմից հայ հանրությանը մաքսիմալ ստորացնելու քաղաքական ծրագիրն է, որը երբեք չի բերի պայմանագրի ստորագրմանը, փոխարենը նպատակ ունի վերջնականապես կոտրել հայ հանրությանը և ուղղակի զրոյացնել ինքնիշխանությունը։ Հենց սրան է լծվելու Ալիևի թեկնածուն առաջիկայում։ Միևնույն ժամանակ՝ ես կարծում եմ, որ սա միանգամայն հնարավոր է կանխել, դրա համար անհրաժեշտ է լայն հանրային կոնսոլիդացիա։

  • Իրանի ու ԱՄՆ-ի փոխադարձ հարվածները շարունակվել են նաև այս գիշերԱՄՆ ԶՈւ-ն կրկին թ…

    📍Իրանի ու ԱՄՆ-ի փոխադարձ հարվածները շարունակվել են նաև այս գիշեր
    📍ԱՄՆ ԶՈւ-ն կրկին թիրախավորել է Իրանի հարավի ռազմական օբյեկտները:
    📍Ի պատասխան՝ Իրանը հրթիռներ է արձակել Բահրեյնում, Քուվեյթում, Հորդանանում ամերիկյան բազաների ուղղությամբ:
    📍ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը լիովին փակում է ցանկացած տեսակի նավերի, այդ թվում՝ տանկերների և առևտրային նավերի համար:
    @IRI2day

  • Այս ընտրությունների արդյունքները շատերին դուր չեն գալիս, բոլորս էլ հասկանում ենք…

    Այս ընտրությունների արդյունքները շատերին դուր չեն գալիս, բոլորս էլ հասկանում ենք, որ եղել են կեղծիքներ, ճնշումներ, սպառնալիքներ, վարչական ռեսուրսի կիրառում։ Այդ ամենով հանդերձ՝ կա մի հուսադրող կողմ՝ Փաշինյանը ՉՈՒՆԻ մեծամասնության քվեն այլևս։ 1,476,597 − 727,160 = 749,437։ Սա ԿԸՀ-ի տվյալներն եմ ասում՝ առանց վերահաշվարկի։ Ընտրության գնացած մեծամասնությունը՝ 749,437 մարդ դեմ է նրա վարչապետությանը, դեմ է նրա քաղաքականությանը։ Դա փաստ է՝ չոր, բայց շատ խոսուն փաստ։
    Սա ինձ համար ցուցիչ է, որ մարդիկ փաստացի իշխանափոխություն են ուզում, մարդիկ եկել են ընտրատեղամաս, ակտիվ մասնակցել, որպեսզի լինի իշխանափոխություն։ Միևնույն ժամանակ փաստ է, որ դա չի կարող անել մեկ առանձին քաղաքական ուժ, չկա նման ուժ, որը միայնակ կարող է դրան հասնել, ուստի պետք է սովորել համատեղ աշխատել, եթե, իհարկե, նպատակն իրոք Փաշինյանին հեռացնելն է։
    Այս օրերին ինձ տարբեր մարդիկ են մոտեցել դրսում, մեծ մասը՝ փոքր-ինչ նեղված արդյունքներից, բայց հաստատակամ։ Ես ազնվորեն ասում եմ՝ ես տեսնում եմ հայ հանրության մեջ այս իրավիճակից դուրս գալու հաստատակամություն, դա իրոք ակնհայտ է, որ մարդիկ նման բարոյազուրկ առաջնորդ ՉԵՆ ուզում, չեն ուզում և վերջ։ Ինձ համար հայ մարդիկ, որոնք սիրում են մտածել, տրամաբանել, որոնք սիրում են Հայաստանը ոչ թե բառերով, այլ սրտով ու գործով, որոնք չեն ընդունում ղեկավար, որը կարող է ասել, որ մեր ողջ կռիվը զուր էր, Արցախն էլ «մեր հողը չէր» կամ հպարտանալ պատերազմով և էթնիկ զտումով, քանի որ «ազատեց» մեզ Արցախից․․․ մարդիկ, որոնք մերժում են այս արժեզրկումը՝ այդ մարդիկ մեծամասնություն են, ու դա ամենաճիշտ ու լավ ազդակն է բոլոր հանրային ու քաղաքական ուժերին, որ պետք է մարդկանց ուժ տալ, հույս, չկառուցել քաղաքականությունը վախերի վրա, դա հոգնեցրել է բոլորիս, կառուցել մշակույթի, պատմության, ազգային ինքնության ու մեր՝ ոտքի կանգնելու բացառիկ ունակության վրա։
    Պետք է հասկանալ, որ այս կռիվը քաղաքակրթական է։ Մեզ ուզում են համոզել, որ ճիշտը «կզած» ապրելն է, որ մենք անպետք ենք ու անկարող, բայց այս ընտրություններին հայ հանրությունը բոլորին ցույց տվեց, որ ինքը «կզած» ապրել ՉԻ ուզում, ինքը ուժեղ է և չի հանձնվում այլոց կամքին անգամ այսքան ծանր փորձություններից հետո։ Սա պետք է հստակ հասկանալ ու առաջնորդվել հենց այս գաղափարով։ Մնացածը ժամանակի և տեխնիկայի հարց է։ Կարևորը՝ պետք է սովորել, որ մենակ հարց չի լուծվում, մեր փոխարեն էլ հարց լուծող չկա, հարց լուծողը մենք ենք՝ միասին, իրար հարգելով, լսելով, ընկալելով ու առաջ գնալով։
    Հայաստանը անսահման սիրուն երկիր է, ինքը արժանի է, որ մենք շարունակենք մեր կռիվն ու պայքարը իր հզորացման և ոտքի կանգնելու համար։

  • Հսկող դատախազը որոշում է կայացրել Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման մի…

    ‼️ Հսկող դատախազը որոշում է կայացրել Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին, հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
    📣 «Հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արտուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին և հսկող դատախազին ուղղված միջնորդությունները, 2026 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացրել Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին:
    🔸 Որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ անձին անհապաղ ազատ արձակելու նպատակով»,- նշված է գրառման մեջ։

  • 1949 թ. հունիսի 8-ին լույս տեսավ Ջորջ Օրուելի «1984» վեպը։Այն անմիջապես մեծ իր…

    📈 1949 թ. հունիսի 8-ին լույս տեսավ Ջորջ Օրուելի «1984» վեպը։
    Այն անմիջապես մեծ իրարանցում առաջացրեց։ Միայն առաջին մի քանի ամսում վաճառվեց ավելի քան 22,000 օրինակ։ Իսկ մինչև 1989 թվականը «1984»-ն արդեն թարգմանվել էր ավելի քան 65 լեզվով։
    👁 Ջորջ Օրուելի «1984» գիրք դարձավ մեր իրականության հայելին։ «1984»-ը ոչ միայն 20-րդ դարի ամենաազդեցիկ վեպերից մեկն է, այլև տագնապալի նախազգուշացում տոտալիտարիզմի վտանգների մասին։ 1949 թ. հրատարակված այս գործը դարձավ Օրուելի ստեղծագործական կյանքի գագաթնակետը։
    📚 Սյուժեի կենտրոնում տոտալիտար հասարակությունն է, որտեղ իշխում է «Մեծ Եղբոր» պաշտամունքը։ Այստեղ պետությունը վերահսկում է ամեն ինչ՝ սկսած մարդկանց առօրյայից մինչև նրանց մտքերը։ Մշտական պատերազմներ, տոտալ վերահսկողություն և անհատականության լիակատար ճնշում․ սա է այն աշխարհը, որտեղ ապրում են հերոսները։
    «1984»-ը համարվում է հակաուտոպիայի ժանրի «ոսկե քառյակի» մաս՝ Եվգենի Զամյատինի («Մենք»), Օլդոս Հաքսլիի («Չքնաղ նոր աշխարհ») և Ռեյ Բրեդբերիի («451 աստիճան ըստ Ֆարենհայթի») կողքին։
    💡Օրուելն այս գրքով ստեղծեց մի լեզու, որն այսօր օգտագործվում է քաղաքական վերլուծություններում և առօրյայում․
    🔹Մեծ Եղբայր (Big Brother)՝ համատարած հսկողության խորհրդանիշ։
    🔹Երկմտանք (Doublethink)՝ միաժամանակ երկու հակադիր տեսակետների հավատալու ունակություն։
    🔹Մտքի ոստիկանություն՝ մարդկանց անհնազանդ մտքերը պատժող մարմին։
    🔹Նորալեզու (Newspeak)՝ լեզու, որը սեղմվում է՝ մտածողության հնարավորությունները սահմանափակելու համար։
    🔹2 + 2 = 5՝ անհեթեթության և բացարձակ հնազանդության սիմվոլը։
    🛠 Վեպի գաղափարը Օրուելի մոտ հասունացել էր դեռ 1943 թվականին։ Այն «Անասնաֆերմա» վիպակի գաղափարական շարունակությունն էր։ Գրքի նախնական վերնագրերն էին «Վերջին մարդը Եվրոպայում» կամ «Ողջերն ու մեռածները»։
    Գիրքը գրվել է ծայրահեղ ծանր պայմաններում։ 1947-ին Օրուելի մոտ սրվեց տուբերկուլյոզը։ Բուժման կուրսից հետո նա մեկնեց Շոտլանդիայի հեռավոր Ջուրա կղզին՝ գիրքն ավարտելու համար։ Քանի որ ոչ մի մեքենագրուհի չհամաձայնեց գալ այդ հեռավոր կղզի, ծանր հիվանդ Օրուելը ստիպված եղավ ինքնուրույն վերամշակել և մեքենագրել ողջ ձեռագիրը։
    Այսօր Օրուելի ստեղծած աշխարհն ավելի արդիական է, քան երբևէ։ Այն մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է պահպանել քննադատական մտածողությունը և ազատությունը։
    Մաքուր Պատմություն📖

  • Այս ընտրությունները իրոք շատ կարևոր նշանակություն ունեին Հայաստանի Հանրապետությա…

    Այս ընտրությունները իրոք շատ կարևոր նշանակություն ունեին Հայաստանի Հանրապետության՝ որպես ազգային պետության պահպանման համար։
    Ըստ իս՝ Նիկոլ Փաշինյանը դիմեց բազմաթիվ կեղծարարությունների, ճնշումների, կիրառեց վարչական անթաքույց ռեսուրս, էլ չեմ խոսում աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցության մասին, ու արդյունքում հասավ նրան, որ չպարտվեց, թեև նա ինքը տեսավ, որ ունի լուրջ խնդիրներ լեգիտիմության հետ կապված։ Այս մարդը չունի մեծամասնության քվեն՝ առավել ևս բարձր մասնակցայնության դեպքում։ Եթե անգամ հանենք նրան ակնհայտ աջակցող ուժերի մոտ մի 500 ձայնը, ապա ստացվում է, որ նա փաստացի վախի ու սպառնալիքի մթնոլորտում չի կարողանում մեծամասնության քվեն տանել։ Նիկոլ Փաշինյանի ողջ քարոզարշավում տեղ գտած ատելության, սպառնալիքի, զզվելի բառամթերքի, բարոյազուրկ ձևակերպումների նպատակը մի կողմից իր ընտրազանգվածի (որը կա՝ մոտ 20-25%) մոբիլիզացիան էր, մյուս կողմից՝ քաղաքացիների մեծ մասի մոտ ընտրության և քաղաքականության հանդեպ զզվանքի զգացողության առաջացումը, ինչը նրանց հեռու կպահեր գործընթացներից։
    Այդուհանդերձ, ակտիվ հանրային կոնսոլիդացիան մասնակցության հարցի շուրջ խառնեց Փաշինյանի ծրագրերը, նա ընտրությունների օրվա ավարտին հասկացել էր, որ իր ու ընդդիմության մանդատների թիվը կարող է շատ մոտ լինել, դրա համար արդեն վերջին ժամերին սկսվեց զինվորներ բերելու գործընթացը, բայց ոչ միայն։
    Ինչևէ, ես ուզում եմ ասել, որ ապրեն բոլոր այն մարդիկ, որոնք գնացել էին ընտրության, նրանք որքան էլ այսօր դեռ չի երևում, բայց Փաշինյանին հեռացնելու ուղին են բացել, փոփոխության հնարավորությունն են ցույց տվել։ Փաշինյանն ինքը տեսավ, որ իրեն չընդունողների թիվը, այսինքն՝ հավաքական ընդդիմության ձայները, շատ ավելին են, ուստի ինքը ընտրողների մեծամասնության կողմից մերժվել է։ Այլ բան, որ առկա համակարգը գծված է մերժվածների համար, դա այլ զրույցի թեմա է։
    Հիմա ընդդիմության մասին։ Ես խորհրդարան անցած ընդդիմության ընտրողը չեմ, ես իրենց քվե չեմ տվել, ես իրենց գաղափարական աջակիցը չեմ, ուստի անազնիվ է իմ կողմից կարծիք հայտնել՝ արժի մանդատ վերցնել, թե ոչ։ Դա թող իրենց ընտրողները ասեն։ Ես այլ ասելիք ունեմ այն ուժին, որին քվե եմ տվել։ Փաստացի, Արման Թաթոյանը, Հայկ Մարությանը, որոշ չափով նաև՝ «Բոլորին դեմ եմ»-ը շատ համանման ուղերձներ էին հղում հանրությանը, ես անձամբ եմ ճանաչում ընտանիքներ, որտեղ մեկը քվեն տվել է Թաթոյանին, մյուսը՝ Մարությանին, երրորդը՝ ԲԴ-ին։
    Հարգելիներս, դուք միասին ստացել եք՝ 75 225 ձայն, սա փոքր թիվ չէ, եթե դուք միասնական ճակատով հանդես գայիք, հիմա կլինեիք խորհրդարանում, և իմ ու իմ պես բազմաթիվ ընտրողներ կունենային պատգամավորներ, որոնք արտահայտում են իրենց ձայնը։ Օրինակ՝ «Բոլորին դեմ եմ»-ի ուղենշած նպատակները արտացոլված էին Թաթոյանի ծրագրում։ Հայկ Մարությանի՝ Բաքու կամ Մոսկվա կեղծ դիլեմայի մերժումը ևս կար նաև Թաթոյանի մոտ։ Այսինքն՝ դուք, լինելով իմ կողմից շատ հարգված ու ընկալելի մարդիկ, չկարողացաք նստել նույն սեղանի շուրջ ու գալ կոմպրոմիսի, մինչդեռ ձեր որդեգրած քաղաքականությունը, գաղափարները ունեն բազմաթիվ համախոհներ։
    Իմ հանրային պահանջը հենց այս ուժերից է, ավելի կոնկրետ՝ նրանց շարքում ամենաշատ ձայն հավաքած Թաթոյանից. փորձեք կոնսոլիդացիա ապահովել այն շրջանակների մոտ, որոնք կողմ են Արևմուտքի հետ հարաբերությունների խորացմանը՝ ոչ ի հաշիվ ՌԴ-ի հետ կոնֆրոնտացիայի, որոնք կողմ են բանակի հզորացմանը, որոնք դրսում տերեր չեն փնտրում, այլ միայն աջակիցներ, որոնք չեն ուզում Ադրբեջանի թելադրանքով ապրել, որոնք անհանդուրժող են այն փաստի հետ, որ Բաքվի բանտում կարող է հայ մարդ լինել, և բազմաթիվ այլ հարցեր։ Այդ կոմպրոմիսի և զրույցի տեղը կա, քանի որ դա չի արվել ընտրություններից առաջ, պետք է արվի ընտրություններից հետո, որովհետև արտախորհրդարանական ընդդիմությունը շատ կարևոր դերակատարում է ունենալու առաջիկա գործընթացների համար, իսկ առաջիկայում Ալիևը մաքսիմալ շարունակելու է օգտագործել Փաշինյանին՝ հայոց պետության և հայ ժողովրդի դեմ։

    Այդ կռիվը շարունակվում է, ուստի պետք է սխալներից սովորել, ընդունել, շտկել ու առաջ գնալ։ Ինչպես սպարապետ Վազգեն Սարգսյանը կասեր՝ «Դուք գալիս անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է, սիրտը»։ Իսկ սիրտը պահվում է համատեղ սիրով ու միասնական ջանքով։

  • Ադրբեջանի նախկին արտգործնախարար, հայատյաց Թոֆիգ Զուլֆուգարովի այս գրառումը անգամ…

    Ադրբեջանի նախկին արտգործնախարար, հայատյաց Թոֆիգ Զուլֆուգարովի այս գրառումը անգամ մեկնաբանության կարիք չունի…

  • Հարգելի ընտրողներ, գնացեք ընտրության, որոշողը դուք եք Իմ քաղաքացիական պարտքը կա…

    Հարգելի ընտրողներ, գնացեք ընտրության, որոշողը դուք եք 😎
    Իմ քաղաքացիական պարտքը կատարելուց հետո, հասցրել եմ նաեւ հարցազրույց տալ ու պատմել այն մասին, թե ինչու է Ալիեւը անթաքույց աջակցում Փաշինյանին: Գնացե’ք ընտրության 🥹 https://youtu.be/cZocqmkz_eQ?is=nSMa7-xuvEV1w6xn