Category: Vardan Voskanyan

  • Երեկ երեկոյան ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, որ մի կողմ է դրել այն միտքը, թե…

    Երեկ երեկոյան ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, որ մի կողմ է դրել այն միտքը, թե քրդերը պետք է Իրանի դեմ ցամաքային գործողության մեջ ներքաշվեն, քանի որ դա կբարդացնի իրավիճակը։
    Մի քանի օր առաջ, սակայն, նա նշել էր, որ եթե քրդերը ցամաքային գործողության գնան, կհովանավորի նրանց։
    Այսօր առավոտյան Իրանի ԻՀՊԿ-ը հայտարարել էր, որ Իրաքի իրանամետ ուժերը և Իրանի ԶՈւ-երը Հյուսիսային Իրաքում հուժկու հարվածներով չեզոքացրել են քրդական զինյալների ներխուժման հնարավորությունը։
    Պարզ է, որ այս պահին սկզբում բնակավայրերում ապստամբության, այնուհետ՝ Իրանից սերող քրդական կուսակցությունների զինյալների միջոցով այս երկրի տարածքի գոնե մի հատվածում ցամաքային պլացդարմի ստեղծման ծրագիրը տապալվել է, ապստամբների բացակայության և քրդական ուժերին Իրաքի տարածքում հասցված ուժգին հարվածների շնորհիվ։
    Նման ծրագիր ժամանակին Իրանի դեմ փորձել էր իրականացնել նաև Սադդամ Հուսեյնը՝ իրանա-իրաքյան պատերազմից առաջ պայմանավորվելով իրանական վտարանդի պրոշահական ուժերի հետ, ստեղծելու Խուզեստանի, այսպես կոչված, պլացդարամը, սակայն այն մատնվել էր լիակատար անհաջողության։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ինչպես բազմիցս գրել եմ, Բաքվի բարբարոսական վարչախումբը նկատելի վախեր ունի Իրանից…

    Ինչպես բազմիցս գրել եմ, Բաքվի բարբարոսական վարչախումբը նկատելի վախեր ունի Իրանից։
    Բաքվի բռնապետի կոշտ հռետորաբանությունը միտված է գրեթե բացառապես սեփական հեղինակության պահպանմանը ներադրբեջանական մակարդակում, որտեղ նա պետք է մշտապես ընկալվի որպես, իբր, հզոր և նույնիսկ Իրանին հաղթելու ունակ առաջնորդ։
    Եթե այդ վախերի մասին Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան լռում է, ապա Իսրայելում դրա մասին խոսում են բացահայտ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Երեկ գիշեր և այսօր առավոտյան իրանական պաշտոնական ԶԼՄ-ները ևս տարածել են Իրանի ԶՈ…

    Երեկ գիշեր և այսօր առավոտյան իրանական պաշտոնական ԶԼՄ-ները ևս տարածել են Իրանի ԶՈւ-ի «Խաթամ ալ-Անբիյա» կենտրոնական շտաբի խոսնակի հայտարարությունը Բաքվի բռնապետական վարչախմբի վերաբերյալ։
    Դրանում, մասնավորապես, ասվում է՝

    Իրանի հարևան երկիր՝ Ադրբեջանական Հանրապետությանը, որպես իսլամական պետության, հայտարարում ենք, որ տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու նպատակով պետք է այդ երկրից դուրս բերել սիոնիստներին և վտանգի տակ չդնել սեփական ժողովրդի և իսլամական Իրանի անվտանգությունը։

    Հայտարարությունն ունի ակնհայտ զգուշացման բնույթ, և չնայած «խրոխտ» հռետորաբանությանը, Բաքվի բռնապետը շատ լավ գիտե, որ իր երկրում առնվազն տասնյակ հազարավոր հավատացյալ շիաներ զոհված այաթոլլահ Խամենեիին համարում էին իրենց հոգևոր առաջնորդ, ինչի պատճառով էլ հայտարարության մեջ երկու անգամ շեշտվում է «իսլամական» բառը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իսրայելական հեռուստաալիքներից մեկի եթերում այդ երկրի ռազմական փորձագետներից մեկը…

    Իսրայելական հեռուստաալիքներից մեկի եթերում այդ երկրի ռազմական փորձագետներից մեկը պնդում է, որ անհնարին է շարքից դուրս բերել իրանական բոլոր հրթիռները, դրանց արձակիչները և արտադրական բոլոր հզորությունները, ուստի Իրանն ունակ է հրթիռային հարվածներ հասցնել մինչև պատերազմի վերջը։
    Պատճառն այն է, որ ո՛չ ԱՄՆ-ը և ո՛չ էլ Իսրայելը չունեն որևէ հստակ տեղեկատվություն իրանական ստորգետնյա հրթիռային քաղաքների ցանցի մասին։
    Իրականում Իրանի դեմ հաջող պատերազմ վարելու և այդ երկիրը գրավելու համար բավարար չէ երեք միջավայրերում՝ օդում, ծովում և ցամաքում գերակայության հասնելը, քանի որ կա չորրորդ՝ ստորգետնյա հարթությունը։
    Սա հասկանալու համար պետք է տիպաբանորեն պատկերացնել Գազան, որը իսրայելական զինուժը վերահսկում է օդում, ծովում և ցամաքում, սակայն չի կարողանում վերահսկել գետնի ընդերքում։
    Ընդ որում, եթե ոմանց թվում է, թե ստորգետնյա շինարարությունը նորություն է Իրանի համար, ապա դա այդպես չէ։ Հազարամյակներ շարունակ այս երկիրը անապատային շրջաններում գտնվող իր բնակավայրերը սնուցում է հարյուրավոր կիլոմետրերի հասնող հատուկ ստորգետնյա ջրային համակարգով, որը պարսկերենով կոչվում է «քարիզ»։ Նման «քարիզներից» ամենաերկարը և մինչև հիմա գործածվողը մոտ 70 կմ է և ունի հազարամյակների հնություն։
    Ի դեպ, Հայաստանում «քարիզ» կա Մեղրու տարածաշրջանում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում գրառմամբ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի …

    Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում գրառմամբ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի կողմից հարձակման էր ենթարկվել իրանական Ղեշմ կղզու՝ ջրի աղազերծման գործարանը, ինչի հետևանքով 30 գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել։
    Գրառման երկրորդ մասում՝ նշված գործողությունը գնահատվել է «վտանգավոր զարգացում՝ մահացու հետևանքներով», որի նախադեպը ստեղծել է ԱՄՆ-ը։
    Նախարարի գրառման երկրորդ մասում տողերի արանքից կարդացվող սպառնալիքն իրոք հղի է ծանր հետևանքներով, որովհետև Իսրայելի և Պարսից ծոցի արաբական միապետությունների ծաղկուն քաղաքներից շատերը կարող են վերածվել անապատի, եթե սկսեն թիրախավորվել այդ երկրների համար կենսական նշանակություն ունեցող ջրի աղազրկման գործարանները։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի նախագահի ուղերձն այս երկրի հարևան պետություններին ընդամենը մի բանի մասին է…

    Իրանի նախագահի ուղերձն այս երկրի հարևան պետություններին ընդամենը մի բանի մասին էր։
    Իրանը ներողամտություն է հայցում հարևան այդ երկրների տարածքին հարվածներ հասցնելու համար, սսկայն այդ հարվածները կդադարեն, եթե նույն այդ տարածքներից Իրանի վրա հարձակումներ չլինեն։
    Սա նշանակում է՝ թույլ մի տվեք ԱՄՆ-ին և Իսրայելին օգտագործել ձեր տարածքը, և Իրանը չի հարվածի ձեզ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ոչ մի այլ մասնագետ, բացի իրանագետից, չի կարող բացատրել և վերլուծել, թե ինչ արարո…

    Ոչ մի այլ մասնագետ, բացի իրանագետից, չի կարող բացատրել և վերլուծել, թե ինչ արարողություն է այս կադրերում։
    Մոտ 95 միլիոն բնակչությամբ, 1 միլիոն 650 հզ. քառակուսի կմ տարածքով և հազարամյակների պատմությամբ ու մշակույթով Իրանի տարբեր հատվածներում կան հանրային սգո տարբեր սովորույթներ։
    Այս մեկը կենտրոնական Իրանում տարածված՝ պարսկերենով نخل‌گردانی ]naxl-gardāni] կամ نخل‌برداری [naxl-bardāri], բառացի՝ «արմավենուց պատրաստված պատգարակի պտտել կամ վերցնել», կոչվող հինսվուրց հանրային սգո ծեսն է։
    Իրանը խորությամբ հասկանալու համար այս ամենը շատ կարևոր է։
    #դարձիր_իրանագետ
    🆔 @vardan_voskanyan

  • Իսրայելում մտցվել է խստագույն ռազմական գրաքննություն, և իրանական հրթիռային հարվա…

    Իսրայելում մտցվել է խստագույն ռազմական գրաքննություն, և իրանական հրթիռային հարվածների հետևանքով ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասների վերաբերյալ տեղեկությունն ամբողջովին գաղտնիացված է։
    «Ալ-Ջազիրայի» լրագրողը Արևմտյան ափից ռեպորտաժում պնդում է, որ 12-օրյա պատերազմի փորձից ելնելով, գրաքննությունն այնքան խիստ է, որ այս օրերին իրանական հրթիռների՝ իսրայելական ռազմական և ռազմավարական նշանակության օբյեկտներին հասցրած վնասների բնույթի մասին տեղեկությունները հայտնի կդառնան միայն տարիներ անց։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի դեռևս չօգտագործված ռեսուրսներից մեկը գտնվում է Բահրեյնում։ Պարսից ծոցի այս…

    Իրանի դեռևս չօգտագործված ռեսուրսներից մեկը գտնվում է Բահրեյնում։
    Պարսից ծոցի այս միապետությունն ունի շիայական մեծամասնությամբ բնակչություն (մոտ 70 տոկոս), սակայն իշխանությունը պատկանում է սուննի փոքրամասնությանը։
    Հենց այս երկրից էին այն կադրերը، որոնցում տեղի բնակիչները ուրախանում էին այստեղ տեղակայված՝ Պարսից ծոցի տարածաշրջանում ամենամեծ ամերիկյան ռազմակայանին հասցվող իրանական հարվածներից։
    Իրանական գրեթե ամենօրյա հարվածները Բահրեյնի տարածքի տարբեր ենթակառուցվածքներին ակնհայտորեն որոշակի ոգևորություն էր առաջացրել տեղի շիաների շրջանում, և հավանաբար կա շիայական հուզումների վտանգ, ինչի պատճառով էլ քիչ առաջ տարածվեց տեղեկատվություն, որ այս պետության իշխանությունները պաշտոնապես արգելում են բոլոր տեսակի փողոցային և հանրային հավաքները։
    Ի դեպ, 2011թ., այսպես կոչված, «արաբական գարնանը» Բահրեյնում շիաների շրջանում տեղի ունեցած լայնածավալ հուզումները ճնշվեցին Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի անվտանգության ուժերի՝ այս երկիր մուտքից հետո միայն։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Քանի որ միջազգային ԶԼՄ-ներում շատ քիչ են ռազմական փորձագետների լուրջ կարծիքները,…

    Քանի որ միջազգային ԶԼՄ-ներում շատ քիչ են ռազմական փորձագետների լուրջ կարծիքները, որոշեցի դիմել ԱԲ-ի օգնությանը։
    Արդյունքները խտապատկերով ներկայացված են, բայց կա մի մարտավարական առանձնահատկություն։
    Դատելով առկա տեղեկատվությունից, Իրանը նոր-նոր է միայն սկսում կիրառել իր ունեցած տեխնոլոգիապես ավելի առաջադեմ և արդյունավետ խոցման հրթիռները։
    Տրամաբանությունը պարզ է՝ ավելի հին հրթիռների միջոցով հնարավորին հյուծել հակառակորդների ՀՕՊ համակարգերի հրթիռային պաշարները և հետո միայն գործի դնել ավելի նորերը։
    Երեկ Իսրայելի վրա արձակված հրթիռներից երկուսին այդ երկրի ՀՕՊ-ի չարձագանքելը միջազգային ԶԼՄ-ներում, պատճառաբանվում է նաև նրանով, որ իրանցիները Պարսից ծոցի շրջանում շարքից դուրս էին բերել վաղ նախազգուշացման ամերիկյան մի քանի ռադար, և հրթիռների արձակման մասին ազդանշանն Իսրայելում շատ ուշ են ստացել։
    Մյուս կողմից՝ ԱՄՆ-ը, Իսրայելը և Պարսից ծոցի երկրներն օգտագործում են միևնույն «Պատրիոտ» համակարգերը, և դրանց հրթիռների մաշվող պաշարների համալրումը խնդրահարույց է դառնում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan