Category: Vardan Voskanyan

  • Որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, սակայն Արցախյան հիմնախնդիրը փակված չէ։ …

    Որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, սակայն Արցախյան հիմնախնդիրը փակված չէ։
    Դրա ապացույցն է պարբերաբար այդ խնդրի մասին ներհայաստանյան ակտիվ, ես կասեի նույնիսկ՝ կատաղի, քննարկումների ծավալումը, որի հերթական փուլի ականատեսն ենք հիմա։
    Ի դեպ, այս հանգամանքը միգուցե հաճախ մեզանից ավելի լավ հասկանում է նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը, ուստի և շարունակում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը քարոզչական և «փափուկ ուժի» տարբեր այլ մակարդակներում։
    Ի տարբերություն մեզ, որ այդպես էլ չընկալեցինք, թե պետք է լուծել արհեստածին Ադրբեջանի խնդիրը, ըստ այդ բռնապետի՝ անհրաժեշտ է «լուծել» ոչ միայն կամ, ավելի ճիշտ, ոչ թե Արցախի, այլ, մեծ հաշվով, Հայաստանի «խնդիրը»։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • Պետք է փաստել, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս երկու օրերին միանգա…

    Պետք է փաստել, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս երկու օրերին միանգամից մի քանի հակահարված հասցրեց Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների բնորոշմամբ՝ հերձվածողներին։
    Նախ՝ Բագրատ և Միքայել Սրբազանների խիստ և ազդու նամակները, այնուհետ՝ Մկրտիչ Սրբազանի նամակը կալանավայրերից, Արշակ Սրբազանի մամուլի ասուլիսը, երկու թեմերի հոգևորականների հայտարարությունները, եպիսկոպոսական ժողովի կազմակերպման մասին լուրը և այլն։
    Չափազանց կարևոր էր նաև միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող Պոլսից հնչած՝ Հռոմի Պապի եղբայրական ողջույնը Ամենայն Հայոց Հայրապետին, որը փաստում է, որ աշխարհի ամենախոշոր քրիստոնեական եկեղեցին տիեզերական համերաշխության ոգով առաքելական մեր սուրբ եկեղեցու Վեհափառ Գարեգին Բ-ին է շարունակում ճանաչել Թադեոս առաքյալի հիմնած և Լուսավորչի վերընձյուղած Մայր Աթոռի միակ և աներկբա գահակալ։
    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն աջակցությունը ողջ հայության ազգային ինքնության պահպանության և տևականության խնդիր է, ուստի այդ աջակցությունը պետք լինի աներեր։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Փորձ է կատարվում մեր հասարակության մեջ տարածել այն պատրանքը, թե, դիցուք, Հայաստա…

    Փորձ է կատարվում մեր հասարակության մեջ տարածել այն պատրանքը, թե, դիցուք, Հայաստանի Հանրապետության տեղանունների աղճատումը ոչ թե Բաքվի բարբարոսական վարչախմբի ծրագրած քաղաքականությունն է, այլ ինչ-որ ԶԼՄ-ների գործ, որը կարող է շտկվել, եթե, դիցուք, ինչ-որ Հիքմեթ Հաջիև խոսի Բաքվի բռնապետի պետական «Ազերթաջ» գործակալության հետ։
    Սա բացահայտ մոլորություն է և փորձ քողարկելու, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը մեր դեմ հիբրիդային պատերազմը շարունակում է, մինչդեռ Հայաստանի տեղանունների համատարած աղճատումը այդ վարչախմբի քարոզչամիջոցներում հենց նույն այդ վարչախմբի պարագլխի ուղիղ հանձնարարականն է՝ տրված 2021թ. օգոստոսին, ինչի տեսանյութը կցված է։
    Ըստ այդմ, Հիքմեթ Հաջիև կոչեցյալը պետք է խոսի ոչ թե հերթական «Ազերթաջի», այլ անձամբ իր բռնապետի հետ, որին հենց ինքն է խորհուրդներ տալիս, ինչը բնականաբար չի անելու։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • Վայոց ձորի Քարագլուխ գյուղի մերձակայքի լեռնային բարձր հրվանդանի վրա մեր նախնիներ…

    Վայոց ձորի Քարագլուխ գյուղի մերձակայքի լեռնային բարձր հրվանդանի վրա մեր նախնիների մշակութային ջանքի արդյունք միջնադարյան խաչքարի և վաղ միջնադարյան կոթողի կողքին գտնվելը լոկ մի միտք է առաջ բերում՝ պետք է արժանի լինել քաղաքակրթական Հայաստանին։
    Քաղաքակրթական Հայաստանը նաև դիմադրության արդյունք է՝ դիմադրություն աշխարհագրական բարդ տեղանքին, դիմադրություն թշնամական ներխուժումներին, դիմադրություն բարբարոսությանը և, ի վերջո, դրա արդյունքում քաղաքակրթության կերտում և պահպանում։
    Չի կարելի թույլ տալ, որ քաղաքակրթական Հայաստանը ծնկի գա բարբարոսական տարերքի առջև, քանի որ դրանով մենք կանարգենք նաև մեր նախնյաց դիմադրողական ջանքը։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ, իբր, խաղաղության պատրանքի տարածման համար շատ կ…

    Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ, իբր, խաղաղության պատրանքի տարածման համար շատ կարևոր հանգամանք է, այսպես կոչված, «կարճ հիշողությունը»։
    Երբ մոտ երեք շաբաթ առաջ այդ վարչախմբի պարագլուխը բարբաջում էր ցարական Ռուսաստանի քարտեզներից և Սևանա լճի անվանումից, վաղուց արդեն մոռացվել էր, որ 2019թ. նույն նոյեմբեր ամսին նույն այդ անձը գրեթե նույն ձևակերպումներով հիշատակում էր նույն այդ քարտեզները, բայց Արցախի տեղանուններին անդրադառնալիս, իսկ թե հետո ինչ տեղի ունեցավ, բոլորը գիտեն։
    Հիմա հերթը Հայաստանի Հանրապետության տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում։
    «Ցարական ժամանակի քարտեզ», «20-րդ դարասկիզբ», «ինչ-որ տեղանուն»՝ թվում է, թե անիմաստ մանրուքներ են «խաղաղությունը հաստատված է» բարձրագոչ հայտարարության խորապատկերին, մինչդեռ Հայաստանի հանդեպ բազմաշերտ թշնամական քաղաքականության շրջանակներում հենց այդ «քարտեզը», «տեղանունը» և այլ «մանրուքներ» ուղիղ ցուցիչ են ոչ թե խաղաղության, այլ ընթացող հիբրիդային պատերազմի։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • Թեհրանում և Շիրազում անցկացված Իրանագիտության միջազգային գագաթնաժողովի կուլիսներ…

    Թեհրանում և Շիրազում անցկացված Իրանագիտության միջազգային գագաթնաժողովի կուլիսներում հնչող տարբեր լեզուների հնչողությանը ուշադրություն դարձրած՝ իրանցի լեզվաբան գործընկերներիցս մեկի հետ եմ զրուցում և լսում նրա կարծիքը հայերենի մասին՝ «Շատ մեղեդային ու ականջի համար հաճելի, բայց միևնույն ժամանակ խրոխտ լեզու է հայերենը»։
    Սեփական փորձից գիտեմ, որ որևէ լեզվով խոսողը չի կարողանում գնահատել տվյալ լեզվի հնչողությունը, բայց բազմիցս եմ ինքս ինձ բռնել այն մտքի վրա, որ մեր լեզուն իրոք հզորագույն և հարուստ մի համակարգ է, իսկ մեր մեծերի կողմից դրա գրական մշակումն ու ազնվականացումն՝ ուղղակի հոյակապ։
    Հայոց լեզուն իրոք վայել է արժանապատիվ, հզոր և խրոխտ ազգի ու պետության, ուստի հենց մեր մայրենին ևս պարտադրում է լինել այդպիսին, և փոխելով իրողությունները, մերժել բարբարոսական տարերքի առջև կքվելու և նվաստանալու ցանկացած «առաջարկ»։
    #հավերժականՀայաստանը
    #ոսկեղենիկը
    🆔 @vardan_voskanyan

  • Արժանապատվության մեծ զգացում ես ապրում, երբ Աքեմենյանների մայրաքաղաք Պերսեպոլիսի…

    Արժանապատվության մեծ զգացում ես ապրում, երբ Աքեմենյանների մայրաքաղաք Պերսեպոլիսի հնավայրի տնօրենը հենց այդ հնավայրում հատուկ կանգ է առնում մոտ 2500-ամյա պատկերաքանդակներում հայերի պատկերների բացատրության վրա և գրեթե 20 երկրներից ժամանած իրանագետների մեջ միայն մենք և հույներն ենք այդ ժամանակվա ազգերից ներկա։
    Հայաստանը հզոր հինավուրց ինքնություն և քաղաքակրթություն է, և նրան արժանի պետք է լինել, այլ ոչ թե համակերպվել ամոթի ու նվաստացման հետ։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Քանի, որ շատերն են հարցնում, թե ի՞նչ է նշանակում Սևանա լճի թյուրքական Gökçä շատ …

    Քանի, որ շատերն են հարցնում, թե ի՞նչ է նշանակում Սևանա լճի թյուրքական Gökçä շատ ուշ հայտնված անվանումն, ապա ասեմ, որ այն թարգմանաբար պարզապես նշանակում է «Կապտավուն»՝ կազմված լինելով թյուրք. gök «երկինք; կապույտ» բառից և -çä «-ավուն» ածանցից։
    Ժամանակակից ադրբեջաներենում թյուրք. gök բառի բառավերջի -k-ն քմայնացման արդյունքում ամբողջապես փոխվել է -y-ի, ուստի ունենք ադրբ. Göyçə տարբերակը։
    Բավականին ուշ՝ հավանաբար Երևանի խանության ժամանակաշրջանում կամ միգուցե դրանից փոքր-ինչ առաջ հայտնված այս անվանումը մտնել է նաև այդ կազմավորման պաշտոնական փաստաթղթեր, իսկ հետագայում՝ Արևելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրությանն անցնելիս սպրդել նաև ցարական վարչակազմի պաշտոնական գրագրություն և քարտեզներ։
    Ուշագրավ է, սակայն, որ նույն այդ 19-20-րդ դարասկզբի քարտեզներում զուգահեռաբար կիրառվում է լճի Севангъ տարբերակը, որը հայերեն Սևան (սկզբնապես միայն կղզու անվանումը, քանի որ լիճը առավելապես հայտնի էր հինավուրց հայկական Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անվանումով) անվանման պարսկերենի և թուրքերենի հիմքի վրա ժողովրդական ստուգաբանության արդյունքում աղճատման հետևանք է՝ բաղկացած պրսկ. سه [se] «երեք» և թյուրք. vəng «վանք, եկեղեցի» բառերից, որտեղ վերջինը փոխառված է հայերենից և մինչև հիմա էլ՝ կենդանի ադրբեջաներենում։
    Բանն այն է, որ Սևանի՝ այն ժամանակ կղզում ներկայիս երկու եկեղեցուց բացի, կանգուն է եղել է ևս մեկը՝ Սբ. Աստվածածինը, որը 19-րդ դարավերջին փլուզվել է, ուստի պատահական չէ, որ հինավուրց հայկական Սևան տեղանունը պարսկերենի և թուրքերենի հիման վրա «ստուգաբանվել է»՝ որպես «Երեք վանք, Եռավանք»։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan
    https://postimg.cc/VrYtfnZ4

    Screenshot 20251111 155618 Locus Map — Postimages

  • Թիկունքումս Աճարկուտ գյուղի մոտկայքի Առաքելոց վանական համալիրի 13-րդ դ. կենտրոնա…

    Թիկունքումս Աճարկուտ գյուղի մոտկայքի Առաքելոց վանական համալիրի 13-րդ դ. կենտրոնական եկեղեցին է։
    Մեր նախնիներն այն կառուցում էին՝ երբևէ չմտածելով, թե իրենց ժառանգների մի մասը հաշտ կլինի վանքից մի քանի կիլոմետր հեռու մայրուղու կողքին ընդամենը մոտ մեկ տարի առաջ ցցված «դրոշ» հորջորջվող՝ բարբարոսական տարերքի փալասի առկայության հետ։
    Չնայած մեզ պարբերաբար ներարկվող պարտվողականությանը, այսուհանդերձ Հայաստանը կրկին վեր է հառնելու, քանզի մեր նախնյաց հզոր քաղաքակրթությունը պարզապես պարտադրում է այն օծել նաև մերօրյա հաղթության փառքով։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Քաղաքակրթական Հայաստանի այս անկյունն՝ Առաքելոց վանքն, այցելեցինք արդեն երկրորդ ա…

    Քաղաքակրթական Հայաստանի այս անկյունն՝ Առաքելոց վանքն, այցելեցինք արդեն երկրորդ անգամ, բայց միևնույն է՝ մեր նախնիների մշակութային ջանքը չի դադարում զարմացնել։
    Այն ժամանակ, երբ բարբարոս տարերքը միայն ոչնչացնում և ավերում էր մշակույթներ, մեր նախնիները կերտում էին այն։
    Սա է քաղաքակրթական Հայաստանը, որը չի կարող և չպետք է հանձնվի բարբարոսների «բարեգթությանը», քանզի այս քաղաքակրթությունն ուղղակի պահանջում է նաև քաղաքական գերակայություն։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan