Category: Vardan Voskanyan

  • Իրանի ԱԳՆ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցի իր էջում Հայաստանի մասին շնորհակա…

    Իրանի ԱԳՆ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցի իր էջում Հայաստանի մասին շնորհակալական գրառում է կատարել հենց հայերենով։
    Հայաստանը Իրանի միակ քրիստոնյա հարևանն է, իսկ հայ-իրանական սահմանը, պատմական տարբեր ժամանակահատվածներում փոփոխություններով հանդերձ, աշխարհում երբևէ գոյություն ունեցած ամենահին սահմաններից մեկը երկու պետությունների միջև։
    Հայերս և իրանցիները միմյանց ճանաչում ենք հազարամյակներ շարունակ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանական ոչ զուգաչափ (ասիմետրիկ) պատերազմի փորձը շատ ավելի հզոր և թանկարժեք բանա…

    Իրանական ոչ զուգաչափ (ասիմետրիկ) պատերազմի փորձը շատ ավելի հզոր և թանկարժեք բանակների դեմ պայքարելու լավագույն օրինակներից է։
    Որքան էլ պարադոքսալ թվա, հենց Իրանի նկատմամբ տասնամյակներ շարունակ կիրառված խիստ պատժամիջոցներն են պատճառ դարձել, որպեսզի այս երկիրը, զրկված լինելով արտասահմանյան զենք և զինամթերք կամ տեխնոլոգիաներ գնելու հնարավորությունից, կարողանա զարգացնել զինատեսակների սեփական էժան արտադրությունը, և ինչը ոչ պակաս կարևոր է՝ հնարավորին արդյունավետ կերպով կիրառել դրանք։
    Սեփական արտադրության տեխնոլոգիապես ոչ ամենաարդիական և էժան, սակայն ոչ պակաս արդյունավետ զինատեսակներով աշխարհաքաղաքական հսկայական կարևորության տարածքի վրա վերահսկողության սահմանման իրանական ռազմաքաղաքական արվեստի դասական ապացույցը Հորմուզի նեղուցն է հենց այսօր։
    Լուսանկարում աշխարհի ամենաթանկ և ամենատեխնոլոգիկան ամերիկյան հետախուզական ինքնաթիռն է, որը խոցվել է մոտ 30 հզ. դոլար արժողությամբ իրանական ԱԹՍ-ով Սաուդյան Արաբիայում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իսրայելի ռազմական գրաքննությունը թուլացրել է այդ երկրի ՀՕՊ համակարգերի աշխատանքի…

    Իսրայելի ռազմական գրաքննությունը թուլացրել է այդ երկրի ՀՕՊ համակարգերի աշխատանքի մասին տեղեկատվության տրամադրման արգելքը, քանի որ իրանական հրթիռների հաջող հարվածները հարցեր են առաջացրել տեղի լրագրողների շրջանում։
    Այժմ արդեն նույնիսկ հեռուստաեթերում Իսրայելում հայտարարում են, որ իսրայելական բանակը ստիպված է վտանգել այդ երկրի քաղաքացիների կյանքը, որովհետև հակահրթիռային թանկարժեք համակարգերի զինամթերքի պակաս է զգացվում։
    Ընդ որում, այդ հանգամանքը թաքցվել էր նաև 12-օրյա պատերազմի ընթացքում, երբ Իսրայելը իրանական հրթիռները որսալու համար օգտագործել էր ամերիկյան «THAAD» ՀՕՊ համակարգերի ամբողջ զինամթերքի մեկ երրորդը։
    Ի դեպ, ըստ ԱԲ-ի՝ այդ համակարգի մեկ հրթիռն արժե մոտ 12-15 միլիոն դոլար։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Երկու օր առաջ, երբ իսրայելական կողմը սկսեց հարվածներ հասցնել իրանական քաղաքացիակ…

    Երկու օր առաջ, երբ իսրայելական կողմը սկսեց հարվածներ հասցնել իրանական քաղաքացիական արդյունաբերությանը, Իրանը սպառնաց, որ զուգաչափ պատասխան հարված կհասցնի Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան ներգրավվածությամբ ցանկացած արդյունաբերական ենթակառուցվածքի։
    Երեկ իրանցիները բավական հուժկու հարված էին հասցրել ԱՄԷ-ի Աբու Դաբիի արդյունաբերական հատվածին, իսկ այսօր խոցել են Իսրայելի հարավի արդյունաբերական գոտիներից մեկը։
    Ըստ իսրայելական ԶԼՄ-ների, հարվածը մեծ վնաս էր պատճառվել, և փակվել է դեպի այդ գոտի տանող ճանապարհը, քանի որ մտավախություն կա վտանգավոր նյութերի արտահոսքի։
    Բազմիցս եմ գրել, որ այս պատերազմում արդեն իսկ փաստվել է, որ իրանական կողմը ջանք է դնում իրականացնելու իր բոլոր սպառնալիքները, և զուտ խորհրդանշական հարվածներ այլևս չեն իրականացվում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի և Իսրայելի հիմնական զենքերը տեխնոլոգիաները և ավելի ա…

    Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի և Իսրայելի հիմնական զենքերը տեխնոլոգիաները և ավելի արդիական սպառազինությունն են։
    Սակայն Իրանը նույնպես ունի զենքեր, և դրանցից հիմնականը աշխարհագրությունն ու ժամանակն են։
    Լայնարձակ աշխարհագրությամբ ռազմական թատերաբեմում երկարատև պատերազմ մղելը, անկասկած, չի եղել ո՛չ ԱՄՆ-ի և ո՛չ էլ Իսրայելի նախնական ռազմավարական ծրագրերում։
    Հետևաբար պատերազմի աշխարհագրության և տևողության յուրաքանչյուր ընդլայնում ձեռնտու է Իրանին, ինչ էլ Թեհրանում անում են ռազմական գործողությունների սկզբից ի վեր։
    «Շտապելը սատանայի գործ է» իրանական ասույթը լավագույնս է բնորոշում ժամանակի հանդեպ իրանցիների աշխարհայացքային մոտեցումը, իսկ այս պատերազմում Իրանի հակառակորդները ստիպված են շտապել։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանը խորքային իմաստով հասկանալու համար պետք է ի նկատի ունենալ, որ հազարամյակներ…

    Իրանը խորքային իմաստով հասկանալու համար պետք է ի նկատի ունենալ, որ հազարամյակների այս քաղաքակրթության ողջ պատմությունը դիմադրության պատմություն է։
    Իրանական սարահարթի աշխարհագրությունն ինքը՝ այստեղ ապրողներին պատմականորեն ստիպել է պայքարել նույնիսկ բնակլիմայական պայմանների հետ՝ բնակություն հաստատելով և քաղաքակրթություն ստեղծելով այնտեղ, որտեղ դա անհնարին է եղել շատ ժողովուրդների համար։
    Ասվածի լավագույն ապացույցը անապատի սրտում գտնվող իրանական Յազդ հինավուրց քաղաքն է, որտեղ ապրելու համար իրանցիները մոտ 2000 տարի առաջ ստեղծել են ստորգետնյա ինքնահոս ջրային համակարգ՝ ջուրն այստեղ հասցնելով մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորությունից։
    Բացի այս, անապատի տապի դեմ պայքարելու համար իրանցիները ստեղծել են յուրահատուկ օդափոխման համակարգ, պարսկերենով՝ بادگیر [bādgir] (բռց.՝ «քամի վերցնող»), որը գտնվելով բնակելի շինություններից ավելի բարձր, կարողանում է որսալ քամին և դրա միջոցով հովացնել շինության ներսը։
    Կից՝ Յազդ քաղաքի պատմական օդափոխման համակարգերից մի քանիսի լուսանկարն է։
    #դարձիր_իրանագետ
    🆔 @vardan_voskanian

  • Այսօր լրացավ ուղիղ մեկ ամիս Իրանի դեմ սանձազերծված պատերազմից։Եթե փորձենք ամփոփե…

    Այսօր լրացավ ուղիղ մեկ ամիս Իրանի դեմ սանձազերծված պատերազմից։
    Եթե փորձենք ամփոփել կողմերի աշխարհաքաղաքական ձեռքբերումները, ապա, որքան էլ պարադոքսալ թվա, հենց այս պահին միակ ձեռքբերումն ունի Իրանը։
    Դա Հորմուզի նեղուցի իրանական լիակատար վերահսկողությունն ու կառավարումն է, որն էլ առաջիկայում լինելու է այս պատերազմի հանգուցային խնդիրը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Չնայած երեկ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռուբիոն պնդում էր, որ իր երկիրը չի պատրաստվում Իր…

    Չնայած երեկ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռուբիոն պնդում էր, որ իր երկիրը չի պատրաստվում Իրանի դեմ ցամաքային գործողության, ամերիկյան լրացուցիչ զինվորական մարդուժի տեղափոխումը Մերձավոր Արևելք փաստ է։
    Զորմակազմի նման ավելացումն ինքնին խոսում է այն մասին, որ պատերազմը չի ընթանում այն հունով, որը ծրագրել էին ԱՄՆ-ը և Իսրայելը։
    Իրանական կողմում առայժմ փորձագիտական մակարդակով քննարկվում են ցամաքային ներխուժման դեպքում անզուգաչափ պատասխանների հնարավորությունները, որոնցից մեկը ենթադրում է Իրանի հարավ-արևմուտքից Իրաքի իրանամետ ուժերի օժանդակությամբ Քուվեյթի ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ ցամաքային միջանցքի բացումը և դրանց գրավումը։
    Իրանական հնարավոր ցամաքային հարձակման երկրորդ ուղղություն է դիտարկվում Իրաքի քրդական ինքնավարության տարածքում հակաիրանական ուժերի ռազմական ճամբարների գրավումը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Շատերն են գրում Հորմուզի նեղուցի կարևորության տարբեր բաղադրիչների մասին, բայց դր…

    Շատերն են գրում Հորմուզի նեղուցի կարևորության տարբեր բաղադրիչների մասին, բայց դրանցից մեկը կարծես թե դուրս է մնացել ուշադրությունից։
    Նեղուցի նկատմամբ իրանական ամբողջական վերահսկողությունը և կառավարումը նշանակում է Իրանի վերահսկողություն ծրագրվող մի քանի միջազգային տրանսպորտային միջանցքների վրա։
    Դրանցից մեկը, մասնավորապես, Հնդկաստանը ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային և Իսրայելին կապող, իսկ այնուհետ դեպի Հունաստան շարունակվող միջազգային տրանսպորտային հանգույցն է, որի ճակատագիրը կախված է Հորմուզի նեղուցում իրավիճակից։
    Նեղուցը սեփական վերահսկողության տակ վերցնելով Իրանը նաև փակում է այս ճանապարհով Իսրայելի տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը։
    Իրակսնում Հորմուզի նեղուցի վերհսկողությամբ Իրանը ստացել է խիստ կարևոր խաղաքարտ՝ ազդելու, առանց չափազանցության, ողջ Մերձավոր Արևելքի ապագայի վրա։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Այս հուզիչ կադրերում՝ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի ծովափնյա մի վայրում իրան…

    Այս հուզիչ կադրերում՝ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի ծովափնյա մի վայրում իրանցի աղջնակն անխռով ճոճվում է ճոճանակի վրա, այն դեպքում, երբ քիչ հեռու՝ թշնամական օդային հարվածների հետևանքով բարձրացող թանձր ծուխն է։
    Հազարամյակների պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ Իրանը հնարավոր է եղել նույնիսկ գրավել, բայց հաղթել այս հինավուրց ազգին՝ անհնարին։
    #մեր_բսրեկամ_Իրանը
    🆔 @vardan_voskanian