Category: Vardan Voskanyan

  • ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցիալական ցանցում արած գրառմամբ արդեն երկրորդ անգա…

    ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցիալական ցանցում արած գրառմամբ արդեն երկրորդ անգամ հետաձգեց Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարված հասցնելու սպառնալիքը։
    Հիշեցնեմ, որ նա Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար սկզբնապես տվել էր 48 ժամ, այնուհետ՝ 5 օր, իսկ այժմ ևս 10 օրով հետաձգել է սպառնալիքի ժամկետը։
    Իրականում Հորմուզի նեղուցը ռազմական ճանապարհով բացելու համար հեշտ լուծումներ չկան, իսկ նավթի գինը չափազանց կարևոր է ԱՄՆ-ում ներքաղաքական պայքարում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Ըստ իսրայելական բանակի մամուլի քարտուղար Դեֆրինի՝ քիչ առաջ հեռարձակված հատուկ հա…

    Ըստ իսրայելական բանակի մամուլի քարտուղար Դեֆրինի՝ քիչ առաջ հեռարձակված հատուկ հայտարարության՝ այսօր ամբողջ օրը չեն դադարել լիբանանյան «Հիզբալլահի» և իրանական հրթիռային հարվածներն Իսրայելի ուղղությամբ։
    Ըստ իսրայելական կողմի՝ գրանցվել են «լուրջ զոհեր», և կան վիրավորներ։
    Դատելով այն բանից, որ Իսրայելում անհրաժեշտություն է զգացվել բանակի խոսնակի հատուկ հայտարարության, կարծես թե իրավիճակը բավականին դժվար է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Իսրայելի ԶՈւ-երի շտաբի պետն այսօր ավելի վաղ նշել էր, որ բանակում զգացվում է զինվորականների պակաս։
    Ուշագրավ է, որ հենց խոսնակի ելույթի ժամանակ գրանցվել է Իսրայելի հյուսիսի վրա հրթիռային հերթական հարձակումը Լիբանանից։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Մի քանի օր առաջ գրել էի Հորմուզի նեղուցի հարավային ափին՝ Օմանի Մուսանդամ թերակղզ…

    Մի քանի օր առաջ գրել էի Հորմուզի նեղուցի հարավային ափին՝ Օմանի Մուսանդամ թերակղզու ծովափնյա Կումզար ավանում, խոսվող իրանական լեզուներից մեկի՝ կումզարիի մասին։
    Պատկերավոր ասած, կարելի է պնդել, որ Հորմուզի նեղուցն իրանալեզու է, քանի որ դրա թե՛ հյուսիսային ափն ու իրանական կղզիները և թե՛ հարավային ափը խոսում են հարավ-արևմտյան իրանական նույն բարբառախմբի խոսվածքներով, որոնք փոխադարձաբար հասկանալի են դրանցով խոսողներին և բավականին մոտ՝ գրական պարսկերենին, չնայած ունեն նաև զգալի հնչյունական և ձևաբանական առանձնահատկություններ։
    Կից ներկայացված տեսանյութում Օմանի Կումզար ավանի երեխաները նշում են, որ արաբերեն սովորում են միայն դպրոցում, և այն հարցին, թե ինչպե՞ս են կումզարի լեզվի թվականները, հանգիստ սկսում հաշվել մեկից մինչև քսան։
    Պարսկերեն կամ արևմտաիրանական այլ լեզուներ՝ քրդերեն, թալիշերեն և այլն, իմացողներն, առանց որևէ դժվարության կհասկանան այդ լեզուներից իրենց արդեն ծանոթ թվականները, իսկ նարդու բոլոր սիրահարները կճանաչեն 1-6 թվականները։
    #դարձիր_իրանագետ
    🆔 @vardan_voskanyan

  • ԱՄՆ-ի պատերազմի նախարար Հեգսեթը քիչ առաջ ուղիղ եթերում զեկուցում էր, որ ամերիկյա…

    ԱՄՆ-ի պատերազմի նախարար Հեգսեթը քիչ առաջ ուղիղ եթերում զեկուցում էր, որ ամերիկյան օդուժն անխոչընդոտ անցնում է Հորմուզի նեղուցի վրայով։
    Ոչ մի կասկած չկա, որ հենց այդպես է, սակայն Իրանը փակել է ոչ թե Հորմուզի նեղուցի օդը, այլ հենց նեղուցը, և խնդիրը ոչ թե դրա վրայով թռչելն է, այլ նեղուցի ջրերով նավարկելը։
    Իսկ նավարկությունը Հորմուզի նեղուցով ամբողջովին կառավարվում է բացառապես Իրանի կողմից, և սա նույնպես անկասկած է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանի դեմ հարձակմանը զուգահեռ, Իսրայելի բանակի գործողությունները Լիաբանանի հարավ…

    Իրանի դեմ հարձակմանը զուգահեռ, Իսրայելի բանակի գործողությունները Լիաբանանի հարավում դոփում են տեղում։
    Անշուշտ, օդային հարվածներով իսրայելական բանակը մեծ ավերածություններ է գործել, բայց ցամաքային զորքերի առաջխաղացում գրեթե չկա։
    Լեռնային այս շրջանում ամրացած՝ Իրանի դաշնակից լիբանանյան «Հիզբալլահը», դատելով հենց իսրայելական աղբյուրների խիստ ռազմական գրաքննության ենթարկվող տվյալներից, բավական ակտիվ պաշտպանություն է վարում՝ կարողանալով հաղթահարել «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգը։
    «Հիզբալլահին» օգնում են նաև եղանակային պայմանները։ Ամպամածությունը թույլ է տալիս հավասարակշռել իսրայելական օդային առավելությունը, իսկ անձրևային եղանակը և ցեխը՝ խոչընդոտում անծանոթ տարածքում զրահատեխնիկայի շարժին՝ այն դարձնելով խիստ խոցելի տարածքին քաջածանոթ «Հիզբալլահի» մարտիկների համար։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը «X» սոցիալական ցանցում գրառում է կատարել, որո…

    Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը «X» սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում ասվում է՝

    «Որոշ տվյալների համաձայն՝ Իրանի թշնամիները, տարածաշրջանի երկրներից մեկի աջակցությամբ, նախապատրաստում են Իրանի կղզիներից մեկի բռնազավթման գործողություն։
    Թշնամու բոլոր տեղաշարժերը գտնվում են մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։ Եթե նրանք թեկուզ մեկ քայլ առաջ գան, այդ տարածաշրջանային երկրի ողջ կենսական ենթակառուցվածքները, առանց սահմանափակման, կդաենան անխնա հարվածների թիրախ»։

    Պարսից ծոցում Իրանին է պատկանում 18 կղզի, որոնցից Խարգը իրանական նավթի արտահանման հիմնական հանգույցն է, երեք կղզիների (Մեծ և Փոքր Թոմբ, Աբու Մուսա) պատկանելությունն Իրանին վիճարկում է ԱՄԷ-ն, իսկ Ղեշմ, Լարաք և Հորմուզ կղզիները շատ կարևոր են դարձել Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողության առումով։
    Միևնույն ժամանակ տեղեկություն կա, որ ԱՄՆ-ը տարածաշրջան է տեղափոխում ծովային դեսանտի հատուկ ստորաբաժանում։
    Գրառման մեջ ակնարկվող տարածաշրջանային երկիրը կարող է լինել կա՛մ Սաուդյան Արաբիան, կա՛մ ԱՄԷ-ն։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Շատերի համար, կարծում եմ՝ հետաքրքիր կլինի հասկանալ, թե ինչպե՞ս է այժմ Իրանն իրակ…

    Շատերի համար, կարծում եմ՝ հետաքրքիր կլինի հասկանալ, թե ինչպե՞ս է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը։
    Ըստ իրանական աղբյուրների՝ նեղուցի կենտրոնական մասով որևէ նավարկություն չի իրականացվում, քանի որ Իրանն անհրաժեշտության դեպքում կրակի տակ է պահում այդ հատվածը։
    Իրանական կողմի հետ նախօրոք համաձայնեցմամբ, բոլոր նավթատար և այլ բեռներ փոխադրող նավերն այժմ անցնում են Պարսից ծոցի իրանական Ղեշմ և Լարաք, իսկ այնուհետ՝ Լարաք և Հորմուզ կղզիների միջև ստեղծված անվտանգ միջանցքով։
    Իրանական Ղեշմ կղզում բոլոր նավերն անցնում են բեռների և անձնակազմի ստուգում, մուծում անվտանգ անցման վճար, որն, ըստ Իրանի խորհրդարանի Անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի՝ յուրաքանչյուր նավթատար նավի համար կազմում է 2 միլիոն դոլար և շարունակում ուղին։
    Կից՝ Հորմուզի նեղուցի քարտեզն է, որտեղ սլաքով ցույց եմ տվել նավերի այժմյան անցման ուղին։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Էրեկ գրել էի, որ, ամենայն հավանականությամբ, Պակիստանի միջոցով Իրանին են փոխանցվե…

    Էրեկ գրել էի, որ, ամենայն հավանականությամբ, Պակիստանի միջոցով Իրանին են փոխանցվել ամերիկյան առաջարկներ պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ, և որևէ բանակցություն իրականում չկա։
    Այսօր կրկին տարբեր աղբյուրների համադրումից պարզ է դառնում, որ 15 կետից բաղկացած նման առաջարկներ հենց Պակիստանի միջոցով փոխանցվել են։
    Բացի այս՝ ենթադրվել է, որ դրանք ուղիղ հանդիպման միջոցով պետք է քննարկվեին ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսի և Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի միջև Իսլամաբադում։
    Թեև իրանական կողմից այս ամենին հստակ պաշտոնական արձագանք չկա, բայց իրանական պետական հեռուստաալիքները քիչ առաջ, հղում անելով, անանուն իրանական պաշտոնական աղբյուրի, նշել են, որ Իրանը միայն իր պայմաններով է կողմ պատերազմի դադարեցմանը, և այդ պայմաններից մեկը Հորմուզի նեղուցի նկատմամբ իրանական ինքնիշխանության հաստատումը պետք է լինի։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

    Vardan Voskanyan’s Channel

    Դատելով տարբեր աղբյուրների տեղեկատվության համադրումից, կարելի է ենթադրել, որ իրականում ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել։
    Ամենայն հավանականությամբ, որևէ միջնորդի միջոցով, որը կարծես Պակիստանն է (կամ…

  • Իրանի դեմ պատերազմի օրերին ուշադրությունը, բնականաբար, կենտրոնացած է հիմնականում…

    Իրանի դեմ պատերազմի օրերին ուշադրությունը, բնականաբար, կենտրոնացած է հիմնականում ռազմաքաղաքական զարգացումների վրա։
    Միևնույն ժամանակ, հետևելով պատերազմի կադրերին, կարծում եմ՝ ուշագրավ է արձանագրել, թե ինչպիսի կազմակերպվածությամբ են գործում Իրանի փրկարարական և բժշկական ծառայությունները։
    Մինչև պատերազմն էլ հանրահայտ փաստ էր, որ Իրանը, թերևս, միակ մերձավորարևելյան երկիրն է, որը բժշկական ծառայությունների զարգացածության և որակի մակարդակով համեմատելի է Իսրայելի հետ։
    Այժմ արդեն պարզ է, որ իրանական փրկարարական ծառայությունները ևս շատ կազմակերպված և բավական արդյունավետ աշխատող համակարգեր են, որոնք կարող են գործել դժվար ճգնաժամային պայմաններում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Անհնար է չնկատել, որ առնվազն ԱՄՆ-ի համար այս պատերազմն այլևս զգալի չափով վերածվե…

    Անհնար է չնկատել, որ առնվազն ԱՄՆ-ի համար այս պատերազմն այլևս զգալի չափով վերածվել է նաև Հորմուզի նեղուցի համար պատերազմի։
    Ակնհայտ է, որ իրանական կողմը շատ հստակ նախօրոք ծրագրած է եղել նեղուցի ամբողջական վերահսկողության գործողությունը պատերազմից առաջ, այսինքն՝ պատրաստվել է հակառակորդին անակնկալի բերելուն։
    Մինչդեռ ԱՄՆ-ում ակնհայտորեն թերագնահատել են Իրանի հնարավորություններն այս հարցում՝ այժմ առերեսվելով բավական դժվարին մի իրավիճակի հետ, որտեղ չնայած ԱՄՆ-ի, անկասկած, հսկայական ռազմական ներուժին, հեշտ լուծումներ ուղղակի չկան։
    Անկախ ամեն ինչից, այս պատերազմում Իրանի անզուգաչափ գործողություններից շատերը հետագայում մանրամասն ուսումնասիրվելու են ռազմագիտության մեջ, բայց այժմ էլ պարզ է, որ մոտ 1 տրիլիոն դոլար ռազմական բյուջե ունեցող աշխարհի թիվ մեկ գերտերությունն առայժմ անզոր է որևէ բան անելու 20-25 միլիարդ դոլար ռազմական բյուջեով պետության դեմ՝ չեզոքացնելու վերջինիս լիակատար վերահսկողությունը 39կմ լայնությամբ ջրային տարածքի նկատմամբ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian