Category: Vardan Voskanyan

  • Երբ նայում ես Իրանի հազարամյակների պատմությանը, ապա հուժկու ապստամբությունները և…

    Երբ նայում ես Իրանի հազարամյակների պատմությանը, ապա հուժկու ապստամբությունները և բողոքի ու անհնազանդության գործողություններն այս հինավուրց երկրի համար սովորական երևույթներն են և, ըստ էության, չեն համարվում արտառոց։
    Իհարկե, ոչինչ բացառել չի կարելի, որովհետե սցենարները միշտ լինում են բազմազան, բայց տնտեսական պատճառներով բռնկված, այժմ արդեն բավական խայտաբղետ մասնակիցների կազմ ունեցող ներկայիս բողոքի ալիքը ևս համակարգային առումով լուրջ արդյունք գրանցելու ունակ չէ, քանի որ իրանական վերնախավերում չկա պառակտում, բռնկումները տեղային են և սահմանափակ, չկա բողոքի միասնական կառավարման կենտրոն, կան բողոքի զգացական կարգախոսներ, բայց չկա համակարգված ծրագիր, բողոքին կա բավական հուժկու արտաքին քարոզչական աջակցություն՝ մասնավորապես, ԱՄՆ նախագահի սպառնալից գրառման մակարդակով, որը սակայն «երկսայրի սուր է», քանի որ հասարակության առավել գիտակից հատվածն այն դիտարկում է Իրանի նկատմամբ արտաքին միջամտություն և փաստացի հարձակում, ինչը հանգեցնում է ներքաղաքական և ներհասարակական համախմբման։
    Խոշոր հաշվով, հազարամյակների ընթացքում Իրանի խնդիրը եղել է ոչ թե այն, որ այս երկիրն ունեցել է անկայուն պետականություն, այլ, որ չափազանց երկար ժամանակ այն եղել է կայուն, սակայն առանց նորացման։
    #մեր_բարեկամ_Իրանը
    🆔 @vardan_voskanyan

  • Մեր տարածաշրջանին և նաև գրեթե ուղղակիորեն մեզ առնչվող դեկտեմբերյան զարգացումների…

    Մեր տարածաշրջանին և նաև գրեթե ուղղակիորեն մեզ առնչվող դեկտեմբերյան զարգացումներից մեկը ևս մեզանում որևէ ուշադրության չարժանացավ։
    Խոսքը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Հորդանան և Օման այցի մասին է։
    Դրա մեզ առավել հետաքրքրող հատվածը, բնականաբար, առնչվում է այցի հակաթուրքական բաղադրիչին, որը շաղկապված է Հնդկաստանի ավելի խոշոր և հեռագնա շահերի հետ։
    Հորդանանը «Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցք» հնդկական տրանսպորտային հանգույցի կարևոր խաղացող է, իսկ այդ հանգույցն ուղղակի մրցակցության մեջ է լինելու թուրքական «Միջին Միջանցքի» հետ։ Ծրագիրը, սակայն, շրջանցում է Իրանը և նաև ներառում Իսրայելը, ուստի ունենք բավական բարդ տարածաշրջանային շահերի համընկնման և բախման համակարգ, որն առնչվում է Հայաստանին։
    Օմանի հետ առևտրային համաձայնագիրը Հնդկաստանին հնարավորություն է տալիս հատկապես տարեկան միլիոնավոր դոլարների հասնող ծավալների մարմարի երկկողմ առևտրում աստիճանաբար թուլացնել Թուրքիայի դիրքերը՝ այն փոխարինելով Օմանից ներկրվող քարով։
    Սա տեղավորվում է դեռևս այս տարվա գարնանը Հնդկաստանում թուրքական ապրանքների և ծառայությունների բոյկոտի քաղաքականության մեջ, որը պայմանավորված է Հնդկաստանի դեմ Պակիստանին թուրքական աջակցությամբ։
    Այս բոյկոտի շրջանակներում հենց հնդիկ գործարարների նախաձեռնությամբ արդեն իսկ նկատելիորեն կրճատվել էին թուրքական մարմարի ներկրումները, իսկ եկող տարվանից գործընթացը կստանա փաստացի համակարգային բնույթ՝ զգալիորեն փոխարինելով թուրքական մարմարն օմանականով, ինչի արդյունքում էրդողանական վարչախումբը կզրկվի միլիոնավոր դոլարների եկամտից։
    Այնպես որ, մեր տարածաշրջանում շատ դինամիկ իրավիճակ է, որի ամբողջական պատկերը և դրա արագ կերպափոխումները պետք է վերլուծել ու հասկանալ և դրանից բխող քայլեր ձեռնարկել հենց կառուցակարգային մակարդակով, այլ ոչ թե պարփակվել Բաքվի և Անկարայի վարչախմբերի, իբր, «հավերժական անսասանության» մասին կարծրատիպի շրջանակներում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Մեր տարածաշրջանում կամ դրան առնչվող գործընթացներում տեղի են ունենում զարգացումնե…

    Մեր տարածաշրջանում կամ դրան առնչվող գործընթացներում տեղի են ունենում զարգացումներ, որոնք գրեթե աննկատ են մնում մեզանում, սակայն կարևոր են տարածաշրջանային մեծ խճապատկերը հասկանալու առումով։
    Մասնավորապես, ընդամենը օրեր առաջ վերջնականացված սպառազինության թանկարժեք պայմանագիրը Պակիստանի և «Լիբիայի Ազգային Բանակի» միջև ուղղակիորեն շոշափում է Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան դաշինքի թվացյալ անամպ ապագան։
    Բանն այն է, որ համեմատաբար նորաստեղծ այս դաշինքի անդամ Պակիստանն իր պատմության ընթացքում ամենամեծ ծավալի՝ գրեթե 4,5 միլիարդ դոլարի, սպառազինություն է մատակարարելու Լիբիայում Էրդողանական վարչախմբի հակառակորդ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի գրեթե 80-հազարանոց բանակին, ինչը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Լիբիայում Տրիպոլիի «կենտրոնական» թուրքամետ և Բենգազիի հակաթուրքական ուժերի միջև՝ դառնալով հակասության լուրջ կետ Անկարայի և Իսլամաբադի միջև։
    Եթե հաշվի առնենք նաև այն, որ ըստ չհաստատված տեղեկատվության՝ այս գործարքի ոչ միայն կնքահայրը, այլ նաև ծածուկ ֆինանսավորողը Սաուդյան Արաբիան է, իսկ դրան աջակցողը նաև Եգիպտոսը, ապա էրդողանական վարչախումբը Լիբիայում ստանում է փաստացի հակաթուրքական մի դաշինք, որի մասնակիցներից մեկն իր և Ադրբեջանի դաշնակից Պակիստանն է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամքենան հերթական «անդրադսրձն» է կատարել նվաստ…

    Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամքենան հերթական «անդրադսրձն» է կատարել նվաստիս. թե բա՝ «Թյուրքի հանդեպ ատելությամբ ճանաչված «իրանագետ» Վարդան Ոսկանյանը…»:
    Նախ՝ ոչ մի ազգի հանդեպ ատելություն իմ ոչ մի գրառման կամ խոսքի մեջ չեք կարող գտնել, մեկ էլ՝ մի հատ կողմնորոշվեք՝ վերջը թյո՞ւրք եք, թե՞ ադրբեջանցի։
    Հա՛, «Բաքվի ռեժիմ» արտահայտությունն էլ վատը չէ, բայց ես գրում եմ՝ «Բաքվի բարբարոսական վարչախումբ», թարգմանելիս ուշադիր եղեք 😉
    #թշնսմու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • Հայաստանի սրբազան հողում ամենուր տարածված է մեր մշակութային և քաղաքակրթական անջն…

    Հայաստանի սրբազան հողում ամենուր տարածված է մեր մշակութային և քաղաքակրթական անջնջելի հետքը։
    Մշակույթի և քաղաքակրթության առումով Հայաստանը հսկա է, անծայրածիր, անվերջանալի, անսահման։
    Մեր նախնիների անդուլ ջանքով քաղաքակրթվսծ և սրբացված այս տարածքին վայել է գիտակ, արժանապատիվ և խրոխտ պետական, ազգային և հասրակական վերնախավ, որը հսկայական այս ժառանգության պատվաբեր բեռի տակ համեստացած, միևւնույն ժամանակ պետք է լինի անդուլ և ժրաջան՝ կերտելու այն պետությունը և ազգը, որին արժանի է սրբազան Հայաստանը։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Բաքվի բարբարոսական վարչախմբի բենզինը Հայաստանում վաճառվում է բավականին արագ տեմպ…

    Բաքվի բարբարոսական վարչախմբի բենզինը Հայաստանում վաճառվում է բավականին արագ տեմպերով։
    Սա իրականում ամոթալի լուր է, որովհետև պրեմիում տեսակի բենզինով մեքենա վարողներն ամենևին էլ անապահով խավի ներկայացուցիչները չեն, որոնց համար 90 դրամի տարբերությունը նշանակալի գումար է։
    Հետևաբար սա ցուցիչ է հասարակական դեգրադացիայի և ազգային պատվի ու արժանապատվության նկատմամբ սպառողականության հաղթանակի, որն, անկասկած, Հայաստանը, «լավագույն» դեպքում, անողնաշար ազգագրական ռեզերվացիայի վերածել ցանկացող թշնամու հերթական հաղթանակի դառը արձանագրումն է։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Գաղտնիք չէ, որ ՌԴ-ում պարբերաբար անցկացվող ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովներին մասնա…

    Գաղտնիք չէ, որ ՌԴ-ում պարբերաբար անցկացվող ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովներին մասնակցությունը խորհրդանշական առումով տվյալ պետության և անձամբ դրա ղեկավարի քաղաքական լոյալության ու որոշակի մտերմության ցուցադրություն են Ռուսաստանի և դրա նախագահի հանդեպ։
    Այս առումով այդ գագաթնաժողովում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի բացակայությունը համարյա վերջին պահին «զբաղվածությամբ» պայմանավորելն, ակնհայտորեն, լուրջ և իրական պատճառ չի կարող դիտարկվել։
    Իրականում փաստացի քաղաքական այս բոյկոտը պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ նախ՝ ինքն այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության», իսկ այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից և ամբողջովին ինքնուրույն դերակատար է։
    Սեփական հասարակության վրա քարոզչական ազդեցության առումով էլ Պուտինի հետ, իբր, հաշվի չնստող կերպարով Բաքվի բռնապետը փորձում է ամրապնդել սեփական դիրքերը հենց իր իսկ երկրի ներսում։
    Հետաքրքիր կլինի տեսնել՝ արդյո՞ք Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կհամարձակվի՞ շարունակել այս ուղեգիծը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • Քաղաքակրթական Հայաստանն այն է, երբ քո նախնիները նույնիսկ անշունչ ժայռին հոգի են …

    Քաղաքակրթական Հայաստանն այն է, երբ քո նախնիները նույնիսկ անշունչ ժայռին հոգի են հաղորդում՝ իրենց միջնադարյան մշակութային ջանքով այն զարդարելով հիասքանչ ժայռախաչերով։
    Թիկունքիս ժայռախաչերի տարածքում ինչ-որ ժամանակ հաստատված վաչկատուն ցեղերը գեթ մեկ մշակութային նշանակության խազ չեն ավելացրել այս սրբազան լանդշաֆտին՝ այն դիտարկելով բացառապես արոտավայր իրենց հոտերի համար։
    Հայաստանի նույնիսկ ժայռերն են սրբացված՝ մեր նախնյաց անխոնջ քաղաքակրթական ջանքով և անսասան հավատքով, ուստի թեկուզ մի ժայռաբեկոր չի կարելի զիջել բարբարոսներին։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Այսօր արհեստածին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվել է, այսպես կոչված, «Արևմտ…

    Այսօր արհեստածին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը։
    Դրա ընթացքում այդ «կազմակերպության»՝ արհեստածին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, քաղաքական կուսակցությունների և օրենսդիր իշխանության հետ կապերի բաժնի վարիչ Ադալաթ Վալիևը, հադես է եկել փաստացի խոստովանությամբ առ այն, որ, այսպես կոչված, «Արեմտյան Ադրբեջանի» կեղծ, հակահայկական, ծավալապաշտական և ագրեսիվ ծրագիրը Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի կողմից վերածվել է պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկի։
    Եթե վերլուծենք նրա բարբաջանքը, ապա այսպես կոչված, «Արեմտյան Ադրբեջանի» շինծու թեման առաջին անգամ քաղաքական մակարդակում արծարծվել է Հեյդար Ալիևի կողմից, իսկ Բաքվի ներկայիս բռնապետն, այն դարձրել է պետական քաղաքականության առաջնահերթություններից։
    Հետաքրքիր է՝ խաղաղության գնացող այդ ո՞ր երկրի ամենաբարձր պաշտոնյան է մյուս երկրի հանդեպ թշնամական և քայքայիչ ծրագիրը դարձնում պետական քաղաքականության առաջնահերթություններից։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • Խորհրդանշական էր, որ հենց իրանական ամենահինավուրց տոներից մեկի՝ «Շաբ-ե Յալդա»-յի…

    Խորհրդանշական էր, որ հենց իրանական ամենահինավուրց տոներից մեկի՝ «Շաբ-ե Յալդա»-յի երեկոյան ելույթ ունեցա իրանական քաղաքակրթության և մշակույթի, հայ-իրանական բարեկամության մասին, ինչպես նաև ծանոթացա ՀՀ-ում ԻԻՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan