Category: Vardan Voskanyan

  • Իրանի դեմ սանձազերծված պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ԻՀՊԿ-ի հետ փոխկապակցվ…

    Իրանի դեմ սանձազերծված պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ԻՀՊԿ-ի հետ փոխկապակցված ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքներից մեկը տարածեց արհեստածին Ադրբեջանը թիրախավորող կարծես թե առաջին քարոզչական նյութը։
    «Flightradar»-ի՝ Դուբայ-Բաքու ավիաչվերթի խտապատկերին կից պարսկերենով գրված է՝ «Արդյո՞ք Դուբայից Բաքու ուղղությամբ թռիչքն ամերիկացի զինվորներին է տեղափոխո՞ւմ»։
    Կարծում եմ՝ առաջիկայում այլ նյութեր էլ կլինեն, եթե արդեն իսկ չեն եղել, և դուրս մնացել նվաստիս ուշադրությունից։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Կասկած չկա, որ Իրանի դեմ հարձակումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմը հաշվար…

    Կասկած չկա, որ Իրանի դեմ հարձակումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմը հաշվարկել է նաև ամերիկյան հասարակության հնարավոր վերաբերմունքը պատերազմին և դրանում ռիսկերի գնահատումից հետո միայն անցել գործողությունների։
    Պարզ է սակայն, որ ամեն ինչ հստակ հաշվարկելն էլ անհնարին է, հատկապես, եթե ի նկատի ունենանք, որ իրանական Մինաբ քաղաքի դպրոցին դաժան հարվածը և 165 աղջիկ դպրոցականների զոհվելն այնպիսի արձագանք է գտել ԱՄՆ-ում, որ դրան ստիպված է եղել անդրադառնալ նաև պետքարտուղար Ռուբիոն։
    Մյուս կողմից՝ սպասելի էր, որ դեմոկրատները ևս պասիվ չեն լինի, և Կալիֆոռնիայի նահանգապետ Նյուսոնը երեկ չափազանց խիստ տոնայնությամբ քննադատել է նախագահ Թրամփին ամերիկացի զինվորների զոհվելու, ինքնաթիռների կորստի, Պարսից ծոցի արաբական դաշնակիցներին հարվածի տակ դնելու և, որ ամենակարևորն է, իրանական դպրոցը և երեխաներին թիրախավորելու համար։
    Սրան զուգահեռ Նյու-Յորքում տեղի է ունեցել կարծես թե առաջին հակապատերազմական ցույցը։
    Իրավիճակն այդքան էլ բարվոք չէ եվրոպացի դաշնակիցների հետ հարաբերություններում՝ չնայած առայժմ խոսքային մակարդակում մի քանի երկրների ղեկավարների աջակցությանը, չափազանց սուր հակապատերազմական հռետորաբանությամբ է հանդես գալիս Իսպանիան, իսկ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը միայն Սպիտակ տան նկատելի ճնշման տակ, ի վերջո, համաձայնեց տրամադրել Դիեգո Գարսիա բրիտանական ռազմակայանը Հնդկական օվկիանոսում։
    Բավական հետաքրքիր ցուցիչ է նաև հանրապետական և Թրամփի մտերիմ դաշնակից սենատոր Գրահամի հայտարարությունը «Fox News»-ին առ այն, որ եթե Եվրոպայում քաղաքական հակակրանքի վերաբերյալ հարցում անցկացվի, ապա Թրամփը և Նեթանյահուն կլինեն առաջին երկու տեղերում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Քիչ առաջ ամերիկյան ԶՈւ-երի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է ևս երկու զին…

    Քիչ առաջ ամերիկյան ԶՈւ-երի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է ևս երկու զինվորական ծառայողի զոհվելու մասին։
    Վերլուծելով հաղորդագրությունները, կարելի է ենթադրել, որ ամերիկյան կողմը զոհերի մասին հաղորդագրությունները տալիս է տեղեկատվական սահմանափակ չափաբաժիններով, այլ ոչ թե միանգամից՝ հաշվի առնելով ամերիկյան հասարակական կարծիքի խիստ զգայունությունը սեփական բանակում կորուստների հանդեպ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Քիչ առաջ իրանական հեռուստատեսությամբ ԻՀՊԿ խորհրդական Ջաբբարին հայտարարել է, որ Հ…

    Քիչ առաջ իրանական հեռուստատեսությամբ ԻՀՊԿ խորհրդական Ջաբբարին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավագնացությունը փակված է, և յուրաքանչյուր նավ, որը կփորձի անցնել դրանով, կհդեհվի իրանական ուժերի կողմից։
    Ըստ նրա՝ հարվածներ են հասցվելու նաև նավթատար խողովակաշարերին, և ոչ մի կաթիլ նավթ տարածաշրջանից դուրս չի գնալու։
    Հարկ է նշել, որ Հորմուզի նեղուցով է անցնում նավթի համաշխարհային օրական սպառման ծավալի մոտ 20 տոկոսը, իսկ Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ից և Իրաքից ձգվող նավթամուղերով՝ մոտ 8-9 տոկոսը (տվյալներն ըստ ԱԲ-ի են)։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Այսօր, երբ Իրանի ԱԽ քարտուղար Լարիջանին, որն, իր դեպ, այս պահին շատ ավելի փաստաց…

    Այսօր, երբ Իրանի ԱԽ քարտուղար Լարիջանին, որն, իր դեպ, այս պահին շատ ավելի փաստացի լիազորությունների է տիրապետում (այդ մասին, թերևս, առանձին կգրեմ), հայտարարում էր, որ Իրանը պատրաստվել է երկարատև պատերազմի, դա քարոզչական հռետորաբանություն չէր։
    Իրանը խորությամբ ճանաչող ցանկացած մասնագետ գիտե, որ այս երկրի վրա հարձակման դեպքում պաշտպանության նպատակով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սկսում է գործել, այսպես կոչված, «մոզաիկական պաշտպանության» հստակ մշակված հայեցակարգով։
    Եթե համառոտ բնութագրեմ այդ հայեցակարգը, ապա այն ենթադրում է հակառակորդի դեմ ապակենտրոնացված, անզուգաչափ և ցանցային հյուծիչ պատերազմ արտաքին հարձակման դեպքում։
    Ըստ այդմ՝ Իրանի և դրա սահմաններից դուրս մերձակա տարածքը պայմանականորեն բաժանվում է բազմաթիվ ինքնուրույն պաշտպանական միավորների՝ ինչպես մոզաիկայի մասերն են։
    Եթե կենտրոնական հրամանատարությունը զոհվում է, ավելի ցածր օղակների տեղային հրամանատարները հաջորդաբար շարունակում են գործել ինքնուրույն՝ հիմնվելով նախապես մշակված մարտավարության վրա։
    Անզուգաչափ պատասխանը ներառում է միջին և կարճ հեռահարության հրթիռների և ԱԹՍ-ների համակցված տարափի մարտավարություն, մեծաթիվ
    արագընթաց հրթիռակիր նավակների «մեղվի պարսի» սկզբունքով թշնամական խոշոր նավերի վրա հարձակում Պարսից ծոցում և երկրի սահմաններից դուրս իրանական արբանյակ խմբավորումների ակտիվացում հարձակողական ու դիվերսիոն գործողությունների համար։
    Կարևոր դեր ունի աշխարհազորի զանգվածային մոբիլիզացիան ներքին անվտանգության ապահովման, բնակավայրերի ցամաքային պաշտպանության և երկարատև դիմադրության նպատակով։
    Անհրաժեշտության դեպքում պատերազմի ձգձգումը և դրան համընդգրկուն ու հյուծիչ բնույթ հաղորդելը համարվում է կարևորագույն բաղադրիչ, քանի որ ծրագրված է, որ երկրի ռազմավարական խորքը թույլ է տալու երկարաժամկետ դիմադրություն կազմակերպել, այն հաշվարկով, որ նույնիսկ ռազմական գերակայություն ունեցող հակառակորդը քաղաքական և տնտեսական առումներով կբախվի լրջագույն ռիսկերի և անլուծելի խնդիրների։
    Այժմ, ի դեպ, իրանական այս բազմաբաղադրիչ համակարգն անցնում է իր ամենալուրջ փորձությունն աշխարհի ամենահզոր գերտերության հետ պատերազմում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Այսօր Իրանի Քրդստան նահանգի կենտրոն Սանանդաջի ռազմական ենթակառուցվածքներից մեկին…

    Այսօր Իրանի Քրդստան նահանգի կենտրոն Սանանդաջի ռազմական ենթակառուցվածքներից մեկին ևս հարված է հասցվել։
    Հենց այսօր էլ ԱՄՆ-ի ՊՆ-ի մամուլի ասուլիսին հարց է հնչել ԱՄՆ-ի՝ Իրաքի Քրդստանի զորամիավորումների հետ հնարավոր ցամաքային գործողության մասին։
    Չնայած նախարարի պատասխանը խուսափողական էր, բայց Իրանի ծայրամասերում զինված անջատողականների ներգրավմամբ ցամաքային պլացդարմներ ստեղծելու անհրաժեշտության մասին «պատահաբար» հենց այսօր գրել է նաև իսրայելական «The Jerusalem Post»-ը։
    Իրանի ներսում էթնիկական գործոնի վրա քարոզչական ազդեցությանն էր միտված նաև Իսրայելի վարչապետ Նեթանյահուի առաջին պատերազմական ուղերձը, որում նա խոսում էր ոչ թե իրանցիների, այլ պարսիկների, ատրպատականցիների, ահվազցիների և այլոց մասին, որոնք պետք է ապստամբեն։
    Ուշագրավ է, որ իսրայելական քարոզչությունն իրանցի արաբներին կոչում է ահվազցի («ահվազի»), որը Խուզեստան նահանգի կենտրոն Ահվազ քաղաքի անունից է, դե որովհետև սեփական երկրում արաբներ ունեցող Իսրայելում արաբներին ապստաբելու կոչը կարող է վտանգավոր լինել։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Բրիտանական «BBC» պետական հեռարձակողին ամենավառ երևակայության դեպքում անգամ դժվար…

    Բրիտանական «BBC» պետական հեռարձակողին ամենավառ երևակայության դեպքում անգամ դժվար է համարել իրանամետ լրատվամիջոց։
    Դրա ռուսերենով ծառայության եթերում ռազմական փորձագետը պնդում է, որ Պարսից ծոցի արաբական միապետությունների տարածքի ամերիկյան ռազմակայաններին հասցված իրանական հարվածները եղել են չափազանց ուժգին, և դրանց մի մասը, դատելով արբանյակային լուսանկարներից, գործնականում «ջնջվել են երկրի երեսից։
    Ըստ ռուս ռազմական փորձագետների՝ Կատարում խոցված հեռահար գործողության ռադարը ևս չափազանց կարևոր հանգույց է եղել ամերիկյան Հակահրթիռային պաշտպանության համաշխարհային համակարգում, և Իրանն առաջին երկիրն է, որ կարողացել է թիրախավորել նման կարևոր և թանկարժեք հանգույց։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի դեմ պատերազմի խորապատկերին համաշխարհային ԶԼՄ-ներն արդեն իսկ ահազանգ են հնչ…

    Իրանի դեմ պատերազմի խորապատկերին համաշխարհային ԶԼՄ-ներն արդեն իսկ ահազանգ են հնչեցնում նավթի և գազի համաշխարհային շուկայում ի հայտ եկած նկատելի խնդիրների մասին։
    Բայց այս ամենի մասնագիտական վերլուծությունը, բնականաբար, տնտեսագետների տիրույթում է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan
  • Արդեն երեք օր մեծ ինտենսիվությամբ ընթացող պատերազմում իրանական ռազմավարությունը …

    Արդեն երեք օր մեծ ինտենսիվությամբ ընթացող պատերազմում իրանական ռազմավարությունը հասկանալու համար պետք է ի նկատի ունենալ, որ ամենամեծ և առաջատար տեխնոլոգիական հնարավորություններն ունեցող աշխարհի թիվ մեկ գերտերության բանակը զուտ մարտադաշտում կոնվենցիոնալ գործողություններով ջախջախելն անիրատեսական է դիտարկվում։
    Ուստի Իրանը գործում է մեկ տրամաբանությամբ՝ մարտական գործողությունները կազմակերպել այնպես, որպեսզի նախ՝ ստեղծվեն աշխարհաքաղաքական և տնտեսական անկառավարելի ռիսկեր առնվազն տարածաշրջանային մակարդակում և երկրորդը՝ ԱՄՆ-ի ներսում խթանվեն հակապատերազմական հանրային տրամադրությունները։
    Միմյանց հետ բազմաթիվ բաղադրիչներով կապված հենց այս իրանական նպատակներն ի նկատի ունենալով, պետք է փորձել հասկանալ Թեհրանի պատերազմական ռազմավարությունը։
    Սառը պատերազմի ժամանակ քաղաքագիտության մեջ ի հայտ եկած և լայնորեն կիրառված «սարսափի հավասարակշռություն» (“balance of horror”) եզրույթը՝ բնականաբար, այս պարագայում առանց միջուկային բաղադրիչի, թերևս, վերաբերելի է նաև ներկա իրավիճակին, և իրանցիները ձգտում են վերականգնել հենց այդ հավասարակշռությունը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանական աղբյուրները տարածել են կադրեր, որոնք պատկերում են Քուվեյթի երկնքում խոց…

    Իրանական աղբյուրները տարածել են կադրեր, որոնք պատկերում են Քուվեյթի երկնքում խոցված ամերիկյան ռազմական օդանավ։
    Ամերիկյան կողմն առայժմ ոչ հաստատել, ոչ հերքել է ինքնաթիռի կորուստը։
    Տարածաշրջանում շիայական կազմավորումների ակտիվացման շրջանակներում Իսրայելին հրթիռային հարվածներ է հասցրել լիբանանյան «Հիզբալլահը», իսկ Թել-Ավիվը հայտարարել է, որ ռազմական գործողություն է սկսում Լիբանանում։
    Գրեթե կասկած չկա, որ Իսրայելի դեմ ռազմական գործողություններ կսկսեն նաև Եմենի հութիները։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan