Category: Vardan Voskanyan

  • Շանհայի Համագործակցության Կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի…

    Շանհայի Համագործակցության Կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ հանդիպումներ ունեցած Թուրքիայի նախագահը ուշագրավ «բացահայտում» է արել, ինչից պարզ էր դառնում, որ ռուսական և իրանական կողմերի մոտ մտահոգություններ կան «Թրամփի ուղու» վերաբերյալ։
    Չինաստանից վերադառնալիս Էրդողանը, մասնավորապես, նշել է, որ «Ռուսաստանը և Իրանը կհասկանան, որ իրենց մտահոգությունները հիմնազուրկ են»։
    Այսինքն, ըստ Էրդողանի, ստացվում է, որ առայժմ այդ երկու պետությունները չեն հասկացել, որ մտահոգության կարիք չկա։
    Ի դեպ, չնայած հենց նույն ՇՀԿ գագաթնաժողովին հայկական կողմից հնչեցված կոչին, որ պետք է օգտագործել «Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» ձևակերպումը, թե՛ էրդողանական և թե՛ Բաքվի վարչախմբերը շարունակում են օգտագործել հենց «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ անվանումը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ըստ Բաքվի բարբարոսական վարչախմբի Խորհրդային Ռուսաստանը ոչ միայն 1920թ. օկուպացրե…

    Ըստ Բաքվի բարբարոսական վարչախմբի Խորհրդային Ռուսաստանը ոչ միայն 1920թ. օկուպացրել է արհեստածին Ադրբեջանը, այլև Սյունիքն (իր արատավոր եզրաբանությամբ՝ «Արևմտյան Զանգեզուրը), իբր, փոխանցել է Հայաստանին։
    Մի կողմ թողնելով այն, որ հենց բոլշևիկների շնորհիվ է 1918թ.-ին առաջին անգամ հայտնված և սկզբնապես նույնիսկ իր մայրաքաղաք Բաքվի նկատմամբ վերահսկողություն չունեցող այդ արհեստածին գոյացությունը «լեգիտիմ» իրավունք ստացել տիրապետելու Սյունիքի և Տավուշի արևելյան հատվածներին, Արցախին ու Նախիջևանին, Բաքվի բռնապետը մոռանում է, որ եթե խորհրդային տարիները արհեստածին Ադրբեջանում եղել են «օկուպացիոն» շրջան, ապա ստացվում է, որ իր իսկ «պաշտելի» հայրը եղել է նախ՝ «օկուպացիոն ռեժիմի» հատուկ ծառայության բարձրաստիճան սպա, ապա՝ նույն «ռեժիմի» առաջին դեմքը, հետևաբար հենց Բաքվի բռնապետն ինքը «օկուպացիոն ռեժիմի» ծնունդ է։
    Սա է այս պետություն կոչվածի իրական բնույթը, երբ ամեն ինչ արհեստածին է՝ նույնիսկ բացահայտ հակառուսականության քարոզը հենց դրա պարագլխի շուրթերից։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan