Category: Vardan Voskanyan

  • Խորհրդանշական էր, որ հենց իրանական ամենահինավուրց տոներից մեկի՝ «Շաբ-ե Յալդա»-յի…

    Խորհրդանշական էր, որ հենց իրանական ամենահինավուրց տոներից մեկի՝ «Շաբ-ե Յալդա»-յի երեկոյան ելույթ ունեցա իրանական քաղաքակրթության և մշակույթի, հայ-իրանական բարեկամության մասին, ինչպես նաև ծանոթացա ՀՀ-ում ԻԻՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan
  • Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի հենց այս պահին վարում է արհեստա…

    Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը, որը չտեսնելու համար պետք է կույր լինել և՛ աչոք, և՛ մտոք։
    Բացահայտ տիրույթում այդ պատերազմն արտահայտվում է մի քանի պատումային (նարատիվային) ուղղություններով.
    1. Ապալեգիտիմացնել հայերիս բնական իրավունքն՝ ապրելու Հայաստանում՝ հայերիս, իբր, «ոչ տեղաբնիկ» լինելու հանգամանքի «ապացուցմամբ», որը առաջ է մղվում երկու հիմնական հարվածային ուղղությամբ. նախ՝ «քանի որ հայերենը հնդեվրոպական լեզու է, ապա հայերը այստեղ են եկել Հնդկաստանից» (թե ինչո՞ւ ոչ Եվրոպայից՝ պարզ է, որպեսզի չհաղորդվի «պրեստիժայնություն»), և երկրորդը՝ «հայերն այստեղ են հայտնվել միայն 19-րդ դարասկզբին Գրիբոյեդովի կազմակերպած գաղթի հետևանքով»:
    2. Սեգեմենտացնել՝ առնվազն երկու հատվածի պառակտել հայությանը և հայաստանցիներին, իսկ «լավագույն» դեպքում թշնամացնել միմյանց հետ, ինչը առաջ է մղվում հետևյալ հարվածային ուղղությամբ. «կան ռևանշիստ, անջատողական և ֆաշիստ հայեր, և նրանք են հիմնական պատճառը, որ Հայաստանն ունի բարդ հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ հայության խնդիրը ոչ թե Ադրբեջանն է և Թուրքիան, այլ բացառապես վերոնշյալ խմբի հայերը»։
    3. Ապալեգիտիմացնել հայկական պետականության գոյության հիմնարար իրավունքը պատմական, իրավական և այլ առումներով, որը առաջ է մղվում մի քանի հարվածային ուղղություններով. նախ՝ «քանի որ հայերը Հնդկաստանից են, ապա գնչուներ են, իսկ գնչուները պետականություն չեն ունեցել և չունեն», այնուհետ՝ «Հայաստանն իր այսօրվա տարածքում ոչ թե Հայաստան է, այլ Արևմտյան Ադրբեջան, ուստի ինչպե՞ս կարող է Ադրբեջանում գոյություն ունենալ Հայաստան անունով պետություն», հետո՝ «այստեղ եղել են ադրբեջանական պետական միավորներ, որոնցից ամենակարևորը Երևանի խանությունն է, իսկ հարավկովկասյան խանությունների ժառանգորդը Ադրբեջանն է»,  այնուհետ՝ «1918թ. հայկական պետությունը ստեղծվել է ժամանակի ադրբեջանական իշշանության բարի կամքի շնորհիվ, որը հայերին է նվիրել Երևանը, իսկ ապերախտ հայերը դրանից հետո գրավել են Սյունիքը, Վայոց ձորը և այլ տարածքներ, ուստի հիմա էլ Հայաստանի տարածքը պատմական ադրբեջանական հող է հենց ադրբեջանական տեղանուններով»։
    Այս հակահայկական, կեղծ, ագրեսիվ և ծավալապաշտական  պատումները, որոնց ընդամենը մի հատվածին շատ համառոտ և հնարավորին պարզ  անդրադարձ կատարեցի, արհեստածին Ադրբեջանում առաջ են մղվում անխտիր բոլոր մակարդակներում՝ նախագահ և այլ պաշտոնյաներ, գիտական, ակադեմիական և կրթական հաստատություններ, ԶԼՄ-ներ և քարոզչական տիրույթ, աշխատանք միջազգային հանրության հետ և այլն։ 
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրենց իսկ հրավիրսծ «հավաքին» հինգ րոպեով ներկայացած և թիկնազորով դրանից փախչող «…

    Իրենց իսկ հրավիրսծ «հավաքին» հինգ րոպեով ներկայացած և թիկնազորով դրանից փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իսկ միգուցե «տասնյակը» վաղը Էջմիածնի փոխարեն, դիցուք, Գանձասար գնա՞, քանզի հայկա…

    Իսկ միգուցե «տասնյակը» վաղը Էջմիածնի փոխարեն, դիցուք, Գանձասար գնա՞, քանզի հայկական սրբությունների իրական պղծումն այժմ բռնազավթված Արցախում է տեղի ունենում բարբարոսական տարերքի կողմից։
    Արցախում Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի և մեր հարյուրավոր այլ սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու»։
    Խոսքեր չկան, ուղղակի պատմության ծաղրն է մեր հանդեպ։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի երեկվա…

    Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի երեկվա հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ իրանական կողմի դիրքորոշման։ բավական հստակ և միանշանակ ազդանշան է։
    Որպեսզի հասկանալի լինի, թե ով է ազդանշանն ուղարկողը, պետք է ի նկատի ունենալ, որ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը չափազանց բարձր պաշտոնյա է, որի անմիջական մասնակցությամբ և խորհուրդներով առաջնորդը հատկապես ռազմավարական նշանակության զգայուն հարցերում
    սահմանում է այն «կարմիր գծերը» և ուղենիշները, որոնց շրջանակում պետք է գործի այդ երկրի ԱԳՆ-ն և ընդհանրապես պաշտոնական դիվանագիտությունը։
    Հետևաբար, այս ազդանշանին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ և ուղիղ ու անկեղծ երկխոսության միջոցով փորձել փարատել իրանական կողմի անհանգստությունները, քանի որ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի համար չափազանց կարևոր են անխտիր բոլոր առումներով։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Քաղաքակրթական Հայաստանն մշակութային ժառանգականության անընդմեջ ավանդույթով հայակա…

    Քաղաքակրթական Հայաստանն մշակութային ժառանգականության անընդմեջ ավանդույթով հայակական սրբազան տարածք է։
    Հենց այդ ժառանգականության արդյունքում է, որ ավելի հինավուրց վիշապաքարերը միջնադարում ենթարկվելով վերաֆինանսավորման դարձել են վայելչագեղ խաչքարեր, որոնց՝ Վայոց ձորի Թառաթումբ գյուղի նմուշները հիացնում են։
    Քաղաքակրթական Հայաստանի որևէ մասնիկ երբեք և ոչ մի պարագայում չի կարելի ուրանալ և զիջել բարբարոսներին, քանզի այդ դեպքում ուրացվում և զիջվում է հենց մեր՝ հայկական, մինչքրիստոնեական և հետքրիստոնեական մշակութային աշխարհի մի մասը՝ դատապարտելով այն ոչնչացման։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Հայաստանում սպառողական հասարակության ակնկալիքները բավարարելու լավագույն քարոզչակ…

    Հայաստանում սպառողական հասարակության ակնկալիքները բավարարելու լավագույն քարոզչական մեքենայություններից մեկը Եվրամիության անդամ երկրների վիզաների ազատականացման մասին «խոսույթն» է։
    Մեր հասարակության մի նկատելի հատվածն իր համար բաղձալի շենգենյան մուտքի արտոնագիրը ստանալու համար լուռումունջ պատրաստ է չնկատելու տալ ցանկացած օտարերկրյա ներկայացուցչության նույնիսկ դռնապանի արհամարհական և նվաստացուցիչ վերաբերմունքը, միայն թե անձնագրում ունենա իր «երազանքի» այդ թղթոնը, իսկ հետո՝ երկարաձգի այն մեկ կամ մի քանի տարով։
    Միևնույն ժամանակ հասարակության «եվրոպամոլ» այս հատվածի համար, մեղմ ասած, ամենևին հրապուրիչ չէ միջին վիճակագրական եվրոպացու մինիմալիստական և համեստ կենցաղը, ուստի եվրոպական արժեքներից, որպես կանոն, Հայաստան են «ներմուծվում» գրեթե բացառապես այսինչ եվրոպական քաղաքում «մի հատ կոֆե խմելու» և «աութլեթներից էժան, բայց բրենդային մայկա առնելու» պատմությունները միայն, միևնույն ժամանակ առիթ ընձեռելով ամենաբարձր մակարդակի մուննաթի համար, թե՝ «եթե ամեն ինչ լավ չէ, ինչպե՞ս եք այսքան գնում եվրոպաներ»։
    #չՀայաստսնը
    🆔 @vardan_voskanyan

  • Քաղաքակրթական Հայաստանի սրբազան ողջ տարածքը սրբագործված է մեր նախնիների մշակութա…

    Քաղաքակրթական Հայաստանի սրբազան ողջ տարածքը սրբագործված է մեր նախնիների մշակութային ջանքով։
    Վաչկատուն բարբարոսական տարերքը, ժամանակավոր հանգրվանելով այս սրբազան հողում, ոչ միայն որևէ մշակութային հետք չի թողել մեր հայրենիքում, այլ գաղութացնելով և շահագործելով քաղաքակրթական Հայաստանը, «լավագույն» դեպքում ոչ թե ոչնչացրել, այլ լկտիաբար յուրացրել է մեր ժառանգությունը։
    Այս քաղաքակրթության իրական տերերը մենք ենք և միայն մենք, իսկ տերը պետք է կամք և արժանապատվություն ունենա երբեք չզիջելու բարբարոսներին այն, ինչ իրեն ժառանգել են հենց իր քաղաքակիրթ նախնիները։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի և դրա բազմաթիվ պետական և ոչ պետական կառուց…

    Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի և դրա բազմաթիվ պետական և ոչ պետական կառուցակարգերի կողմից առաջ մղվող, այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթը, արդեն այնքան է ենթարկվել ինստիտուցիոնալացման, որ պատկերավոր ասած՝ «5 րոպե պակաս» նախապայման է Հայաստանի հետ հարաբերություններում։
    Այս արմատապես կեղծ, շինծու և ագրոսիվ խոսույթն արհեստածին Ադրբեջանում արդեն իսկ ամրագրվել է քաղաքական, խորհրդանշական, կազմակերպական, իրավական, քարոզչական և ակադեմիական ոլորտներում։
    Դրա, իբր, «խաղաղ» իրականացման («ոչ թե տանկերով, այլ մեքենաներով») մասին նաև հենց Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի մակարդակով կրկնվող բարբաջանքը «խորամանկ» ծխածածկույթ է՝ թաքցնելու Հայաստանի դեմ հենց այժմ իսկ տարվող հիբրիդային պատերազմի այս բաղադրիչի ողջ վտանգավորությունը, քանի որ այս պահին թե՛ արհեստածին Ադրբեջանի ներքին և թե՛ միջազգային իրավիճակը թույլ չեն տալիս այն փոխադրել տաք պատերազմի փուլ, որը Բաքվի բռնապետի համար կլինի անկանխատեսելի հետևանքներով արկածախնդրություն։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • Որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, սակայն Արցախյան հիմնախնդիրը փակված չէ։ …

    Որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, սակայն Արցախյան հիմնախնդիրը փակված չէ։
    Դրա ապացույցն է պարբերաբար այդ խնդրի մասին ներհայաստանյան ակտիվ, ես կասեի նույնիսկ՝ կատաղի, քննարկումների ծավալումը, որի հերթական փուլի ականատեսն ենք հիմա։
    Ի դեպ, այս հանգամանքը միգուցե հաճախ մեզանից ավելի լավ հասկանում է նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը, ուստի և շարունակում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը քարոզչական և «փափուկ ուժի» տարբեր այլ մակարդակներում։
    Ի տարբերություն մեզ, որ այդպես էլ չընկալեցինք, թե պետք է լուծել արհեստածին Ադրբեջանի խնդիրը, ըստ այդ բռնապետի՝ անհրաժեշտ է «լուծել» ոչ միայն կամ, ավելի ճիշտ, ոչ թե Արցախի, այլ, մեծ հաշվով, Հայաստանի «խնդիրը»։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan