Category: Vardan Voskanyan

  • Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը «X» սոցիալական ցանցում գրառում է կատարել, որո…

    Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը «X» սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում ասվում է՝

    «Որոշ տվյալների համաձայն՝ Իրանի թշնամիները, տարածաշրջանի երկրներից մեկի աջակցությամբ, նախապատրաստում են Իրանի կղզիներից մեկի բռնազավթման գործողություն։
    Թշնամու բոլոր տեղաշարժերը գտնվում են մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։ Եթե նրանք թեկուզ մեկ քայլ առաջ գան, այդ տարածաշրջանային երկրի ողջ կենսական ենթակառուցվածքները, առանց սահմանափակման, կդաենան անխնա հարվածների թիրախ»։

    Պարսից ծոցում Իրանին է պատկանում 18 կղզի, որոնցից Խարգը իրանական նավթի արտահանման հիմնական հանգույցն է, երեք կղզիների (Մեծ և Փոքր Թոմբ, Աբու Մուսա) պատկանելությունն Իրանին վիճարկում է ԱՄԷ-ն, իսկ Ղեշմ, Լարաք և Հորմուզ կղզիները շատ կարևոր են դարձել Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողության առումով։
    Միևնույն ժամանակ տեղեկություն կա, որ ԱՄՆ-ը տարածաշրջան է տեղափոխում ծովային դեսանտի հատուկ ստորաբաժանում։
    Գրառման մեջ ակնարկվող տարածաշրջանային երկիրը կարող է լինել կա՛մ Սաուդյան Արաբիան, կա՛մ ԱՄԷ-ն։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Շատերի համար, կարծում եմ՝ հետաքրքիր կլինի հասկանալ, թե ինչպե՞ս է այժմ Իրանն իրակ…

    Շատերի համար, կարծում եմ՝ հետաքրքիր կլինի հասկանալ, թե ինչպե՞ս է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը։
    Ըստ իրանական աղբյուրների՝ նեղուցի կենտրոնական մասով որևէ նավարկություն չի իրականացվում, քանի որ Իրանն անհրաժեշտության դեպքում կրակի տակ է պահում այդ հատվածը։
    Իրանական կողմի հետ նախօրոք համաձայնեցմամբ, բոլոր նավթատար և այլ բեռներ փոխադրող նավերն այժմ անցնում են Պարսից ծոցի իրանական Ղեշմ և Լարաք, իսկ այնուհետ՝ Լարաք և Հորմուզ կղզիների միջև ստեղծված անվտանգ միջանցքով։
    Իրանական Ղեշմ կղզում բոլոր նավերն անցնում են բեռների և անձնակազմի ստուգում, մուծում անվտանգ անցման վճար, որն, ըստ Իրանի խորհրդարանի Անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի՝ յուրաքանչյուր նավթատար նավի համար կազմում է 2 միլիոն դոլար և շարունակում ուղին։
    Կից՝ Հորմուզի նեղուցի քարտեզն է, որտեղ սլաքով ցույց եմ տվել նավերի այժմյան անցման ուղին։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Էրեկ գրել էի, որ, ամենայն հավանականությամբ, Պակիստանի միջոցով Իրանին են փոխանցվե…

    Էրեկ գրել էի, որ, ամենայն հավանականությամբ, Պակիստանի միջոցով Իրանին են փոխանցվել ամերիկյան առաջարկներ պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ, և որևէ բանակցություն իրականում չկա։
    Այսօր կրկին տարբեր աղբյուրների համադրումից պարզ է դառնում, որ 15 կետից բաղկացած նման առաջարկներ հենց Պակիստանի միջոցով փոխանցվել են։
    Բացի այս՝ ենթադրվել է, որ դրանք ուղիղ հանդիպման միջոցով պետք է քննարկվեին ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսի և Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի միջև Իսլամաբադում։
    Թեև իրանական կողմից այս ամենին հստակ պաշտոնական արձագանք չկա, բայց իրանական պետական հեռուստաալիքները քիչ առաջ, հղում անելով, անանուն իրանական պաշտոնական աղբյուրի, նշել են, որ Իրանը միայն իր պայմաններով է կողմ պատերազմի դադարեցմանը, և այդ պայմաններից մեկը Հորմուզի նեղուցի նկատմամբ իրանական ինքնիշխանության հաստատումը պետք է լինի։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

    Vardan Voskanyan’s Channel

    Դատելով տարբեր աղբյուրների տեղեկատվության համադրումից, կարելի է ենթադրել, որ իրականում ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել։
    Ամենայն հավանականությամբ, որևէ միջնորդի միջոցով, որը կարծես Պակիստանն է (կամ…

  • Իրանի դեմ պատերազմի օրերին ուշադրությունը, բնականաբար, կենտրոնացած է հիմնականում…

    Իրանի դեմ պատերազմի օրերին ուշադրությունը, բնականաբար, կենտրոնացած է հիմնականում ռազմաքաղաքական զարգացումների վրա։
    Միևնույն ժամանակ, հետևելով պատերազմի կադրերին, կարծում եմ՝ ուշագրավ է արձանագրել, թե ինչպիսի կազմակերպվածությամբ են գործում Իրանի փրկարարական և բժշկական ծառայությունները։
    Մինչև պատերազմն էլ հանրահայտ փաստ էր, որ Իրանը, թերևս, միակ մերձավորարևելյան երկիրն է, որը բժշկական ծառայությունների զարգացածության և որակի մակարդակով համեմատելի է Իսրայելի հետ։
    Այժմ արդեն պարզ է, որ իրանական փրկարարական ծառայությունները ևս շատ կազմակերպված և բավական արդյունավետ աշխատող համակարգեր են, որոնք կարող են գործել դժվար ճգնաժամային պայմաններում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Անհնար է չնկատել, որ առնվազն ԱՄՆ-ի համար այս պատերազմն այլևս զգալի չափով վերածվե…

    Անհնար է չնկատել, որ առնվազն ԱՄՆ-ի համար այս պատերազմն այլևս զգալի չափով վերածվել է նաև Հորմուզի նեղուցի համար պատերազմի։
    Ակնհայտ է, որ իրանական կողմը շատ հստակ նախօրոք ծրագրած է եղել նեղուցի ամբողջական վերահսկողության գործողությունը պատերազմից առաջ, այսինքն՝ պատրաստվել է հակառակորդին անակնկալի բերելուն։
    Մինչդեռ ԱՄՆ-ում ակնհայտորեն թերագնահատել են Իրանի հնարավորություններն այս հարցում՝ այժմ առերեսվելով բավական դժվարին մի իրավիճակի հետ, որտեղ չնայած ԱՄՆ-ի, անկասկած, հսկայական ռազմական ներուժին, հեշտ լուծումներ ուղղակի չկան։
    Անկախ ամեն ինչից, այս պատերազմում Իրանի անզուգաչափ գործողություններից շատերը հետագայում մանրամասն ուսումնասիրվելու են ռազմագիտության մեջ, բայց այժմ էլ պարզ է, որ մոտ 1 տրիլիոն դոլար ռազմական բյուջե ունեցող աշխարհի թիվ մեկ գերտերությունն առայժմ անզոր է որևէ բան անելու 20-25 միլիարդ դոլար ռազմական բյուջեով պետության դեմ՝ չեզոքացնելու վերջինիս լիակատար վերահսկողությունը 39կմ լայնությամբ ջրային տարածքի նկատմամբ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Դատելով տարբեր աղբյուրների տեղեկատվության համադրումից, կարելի է ենթադրել, որ իրա…

    Դատելով տարբեր աղբյուրների տեղեկատվության համադրումից, կարելի է ենթադրել, որ իրականում ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել։
    Ամենայն հավանականությամբ, որևէ միջնորդի միջոցով, որը կարծես Պակիստանն է (կամ Պակիստանը, Եգիպտոսն ու Թուրքիան միասին) իրանական կողմին փոխանցվել են ամերիկյան առաջարկներ պատերազմի դադարեցման և բանակցություններ սկսելու վերաբերյալ։
    Թվում է, թե Իսրայելում տեղյակ չեն եղել այդ մասին, քանի որ իսրայելական ԶԼՄ-ներում կան որոշակիորեն անակնկալի գալու կամ հիասթափության
    շեշտադրումներ։
    Իրանում կարծում են, որ որևէ վստահություն բանակցությունների վերաբերյալ չի կարող լինել՝ հաշվի առնելով նախորդ բացասական փորձը, և առայժմ պարզ չէ, թե արդյոք Իրանն ընդհանրապես կարձագանքի՞ ամերիկյան առաջարկին, թե՝ ոչ։
    Համենայն դեպս, իրանական կողմն առայժմ տարբեր մակարդակներով առաջ է մղում սեփական նախապայմանները՝ Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողության իրավական ամրագրում, ռազմատուգանքի կամ Իրանին հասցված վնասների փոխհատուցում, ամերիկյան ռազմակայանների դուրս բերում Մերձավոր Արևելքից, պատժամիջոցների ամբողջական վերացում և Իրանի միջուկային ծրագիր ունենալու իրավունքի ամրագրում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երն անցկացրել են ԱԹՍ-ների վարժանքներ Ապշեր…

    Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երն անցկացրել են ԱԹՍ-ների վարժանքներ Ապշերոնյան թերակղզու և մայրաքաղաք Բաքվի երկնքում։
    Չնայած պաշտոնապես նշվում է, որ դրանք նախապես ծրագրված են եղել, պարզ է, որ վարժանքները միտված են իրանական հնարավոր հարձակման դեմ, քանի որ հենց այստեղ են գտնվում այն հիմնական նավթահանքերը, որոնք սպասարկում են նաև Իսրայելի կարիքների մի զգալի հատվածը։
    Առնվազն ծիծաղելի է թվում, որ Բաքվում ենթադրում են, թե, պատկերավոր ասած, Իրանի քթի տակ, հնարավոր է պաշտպանել իրենց նավթագազային ենթակառուցվածքները, այն դեպքում, երբ իրանցիները կարողանում են խոցել մոտ 1000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող իսրայելական Հայֆայի նավթազտարանը, կամ նմանօրինակ գրեթե ցանկացած ենթակառուցվածք Պարսից ծոցի տարածաշրջանի՝ ավելի զարգացած ՀՕՊ համակարգ ունեցող յուրաքանչյուր երկրում։
    Այնպես որ, կարծում եմ՝ վարժանքներն ուղղված են, նախևառաջ, սեփական հասարակությանը համոզելու, թե Բաքվի բարբարոսական վարչախումբն ունի բավարար պաշտպանական կարողություններ իրանական հնարավոր վտանգի դեմ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանը հասկանալ փորձելիս ամենատարածված թյուրընկալումներից մեկը քարոզչական կաղապար…

    Իրանը հասկանալ փորձելիս ամենատարածված թյուրընկալումներից մեկը քարոզչական կաղապարներին տուրք տալն է։
    Այդ քարոզչական կաղապարներից մեկն, այսպես կոչված, «իրանական ռեժիմ» արտահայտությունն է, ինչն արդեն իրական դաշտում նաև սխալ հաշվարկների պատճառ է դարձել։
    Ենթադրվում է, որ եթե գործ ունենք ռեժիմի հետ, ապա, ամենաբարձր մակարդակում այն գլխատելուց հետո, այդ ռեժիմը պետք է պարզապես փլուզվի, մինչդեռ Իրանի պարագայում փաստ է, որ դա չի աշխատում։
    Իրականում խնդիրն այն է, որ Իրանում ոչ թե «ռեժիմ» է, այլ լրջագույն շոկեր կլանելու ունակ պետական ամուր համակարգ, իսկ «ռեժիմ» քարոզչական եզրույթն այնքան է կրկնվել, որ իրենց իսկ քարոզչությանը սկսել են հավատալ այդ եզրույթը շրջանառության մեջ մտցնողները՝ դրա հիման վրա սխալ ռազմավարական հաշվարկներ անելով։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցիալական ցանցում գրառում է արել առ այն, որ 5 օրով…

    ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցիալական ցանցում գրառում է արել առ այն, որ 5 օրով հետաձգել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածը, քանի որ «կառուցողական խոսակցություն» է ունեցել իրանցիների հետ։
    Իրանի ԱԳՆ-ը հերքել է ԱՄՆ-ի հետ որևէ բանակցության գոյության փաստը՝ նշելով, որ դրանք տեղի չեն ունենա մինչև Թեհրանը չհասնի իր նպատակներին։
    Իրանական կողմում գրեթե վստահ են, որ ԱՄՆ-ի նախագահի նման գրառումը նպատակ ունի թույլ չտալու ֆոնդային բորսաների էլ ավելի մեծ անկում և նավթի գների հերթական բարձրացում։
    Քարոզչական տիրույթում, սակայն, ԱՄՆ-ի նախագահի նման ետքայլը կարող է նկատելի իմիջային խնդիր առաջացնել, քանի որ ի տարբերություն Իրանի ԱԳՆ-ի դիվանագիտական ձևակերպումներով հայտարարության, այդ երկրի զինվորական շրջանակները նման քայլը գնահատում են՝ որպես իրանական պատասխան ռազմական գործողությունների հեռանկարից վախի նշան։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Լիբանանյան «Ալ-Մայադին» լրատվական ռեսուրսը տեղեկացնում է, որ Իսրայելի նախկին վար…

    Լիբանանյան «Ալ-Մայադին» լրատվական ռեսուրսը տեղեկացնում է, որ Իսրայելի նախկին վարչապետ Բարաքը հայտարել է, որ պետք չէ ստել, քանի որ անհնար է բացել Հորմուզի նեղուցը կամ ոչնչացնել Իրանի միջուկային և հրթիռային կարողությունները։
    Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ամեն ինչ անում է, որպեսզի Իրանին հասցվող հարվածների հետևանքով առաջ գա ներիրանական դժգոհություն, բայց այս պատերազմի արդեն չորրորդ շաբաթվա ընթացքում դժգոհություններ են նկատվում հենց Իսրայելում։
    Սա չի նշանակում, թե իսրայելական հասարակությունն, ի տարբերություն ամերիկյանի, իր մեծամասնությամբ չի աջակցում այս պատերազմին, բայց ակնհայտ է, որ այդ դժգոհության առաջին ազդակներն արդեն կան։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanian