Category: Vardan Voskanyan

  • Չնայած երեկ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռուբիոն պնդում էր, որ իր երկիրը չի պատրաստվում Իր…

    Չնայած երեկ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռուբիոն պնդում էր, որ իր երկիրը չի պատրաստվում Իրանի դեմ ցամաքային գործողության, ամերիկյան լրացուցիչ զինվորական մարդուժի տեղափոխումը Մերձավոր Արևելք փաստ է։
    Զորմակազմի նման ավելացումն ինքնին խոսում է այն մասին, որ պատերազմը չի ընթանում այն հունով, որը ծրագրել էին ԱՄՆ-ը և Իսրայելը։
    Իրանական կողմում առայժմ փորձագիտական մակարդակով քննարկվում են ցամաքային ներխուժման դեպքում անզուգաչափ պատասխանների հնարավորությունները, որոնցից մեկը ենթադրում է Իրանի հարավ-արևմուտքից Իրաքի իրանամետ ուժերի օժանդակությամբ Քուվեյթի ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ ցամաքային միջանցքի բացումը և դրանց գրավումը։
    Իրանական հնարավոր ցամաքային հարձակման երկրորդ ուղղություն է դիտարկվում Իրաքի քրդական ինքնավարության տարածքում հակաիրանական ուժերի ռազմական ճամբարների գրավումը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Շատերն են գրում Հորմուզի նեղուցի կարևորության տարբեր բաղադրիչների մասին, բայց դր…

    Շատերն են գրում Հորմուզի նեղուցի կարևորության տարբեր բաղադրիչների մասին, բայց դրանցից մեկը կարծես թե դուրս է մնացել ուշադրությունից։
    Նեղուցի նկատմամբ իրանական ամբողջական վերահսկողությունը և կառավարումը նշանակում է Իրանի վերահսկողություն ծրագրվող մի քանի միջազգային տրանսպորտային միջանցքների վրա։
    Դրանցից մեկը, մասնավորապես, Հնդկաստանը ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային և Իսրայելին կապող, իսկ այնուհետ դեպի Հունաստան շարունակվող միջազգային տրանսպորտային հանգույցն է, որի ճակատագիրը կախված է Հորմուզի նեղուցում իրավիճակից։
    Նեղուցը սեփական վերահսկողության տակ վերցնելով Իրանը նաև փակում է այս ճանապարհով Իսրայելի տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը։
    Իրակսնում Հորմուզի նեղուցի վերհսկողությամբ Իրանը ստացել է խիստ կարևոր խաղաքարտ՝ ազդելու, առանց չափազանցության, ողջ Մերձավոր Արևելքի ապագայի վրա։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Այս հուզիչ կադրերում՝ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի ծովափնյա մի վայրում իրան…

    Այս հուզիչ կադրերում՝ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի ծովափնյա մի վայրում իրանցի աղջնակն անխռով ճոճվում է ճոճանակի վրա, այն դեպքում, երբ քիչ հեռու՝ թշնամական օդային հարվածների հետևանքով բարձրացող թանձր ծուխն է։
    Հազարամյակների պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ Իրանը հնարավոր է եղել նույնիսկ գրավել, բայց հաղթել այս հինավուրց ազգին՝ անհնարին։
    #մեր_բսրեկամ_Իրանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանի դեմ պատերազմից ի վեր, Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ողջ քարոզչամեքենա…

    Իրանի դեմ պատերազմից ի վեր, Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ողջ քարոզչամեքենան տարբեր մակարդակներով լծված է հակաիրանականության քարոզին։
    Նույնիսկ այն դեպքում, երբ Իրանի տարածքում թիրախավորվում են թյուրքախոս իրանցիներով (որոնց արհեստածին Ադրբեջանում պաշտոնապես դիտարկում են, իբր, «ադրբեջանական սփյուռք) բնակեցված արտպատականյան բնակավայրերն, այդ քարոզչությունը չի դադարում աջակցել Իսրայելին։
    «Ադրբեջանը միավորվի՛, Թավրիզը մայրաքաղաք լինի՛» պանթյուրքական կարգախոսը գոռալուց կոկորդները գրեթե պատռող Բաքվի իրանատյաց և հայատյաց քարոզիչներն այժմ ոչ միայն չնկատելու են տալիս Թավրիզի, Ուրմիայի և Ատրպատականի այլ բնակավայրերի նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվող իսրայելական հարվածները, այլ նաև դրանց շարքում ամենատխրահռչակներից մեկն Իսրայելի ռուսալեզու հեռուստաալիքի սպասված հյուրն է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Որքան էլ պարադոքսալ թվա, Իրանը պատերազմի սկզբից ի վեր սկսել է ստանալ շատ ավելի մ…

    Որքան էլ պարադոքսալ թվա, Իրանը պատերազմի սկզբից ի վեր սկսել է ստանալ շատ ավելի մեծ եկամուտներ իր նավթագազային ոլորտի արտադրանքի վաճառքից, քան մինչև պատերազմն էր։
    Հորմուզի նեղուցի ամբողջական կառավարումն այս երկրին հնարավորություն է տվել գրեթե անսահմանափակ կերպով արտահանել սեփական նավթագազային ռեսուրսները՝ հատկապես համաշխարհային շուկայում դրանց գնաճի պայմաններում, և նեղուցով տարանցման դիմաց գումարներ գանձել այլ երկրների նավթատար նավերից։
    Ամերիկյան պատժամիջոցների պարտադրված մեղմացումն իրանական նավթի նկատմամբ, նույնպես նոր հնարավորություն է ստեղծել։
    Պարսից ծոցի անխտիր բոլոր երկրներից նավթի և հեղուկ գազի արտահանման ծավալների աղետալի նվազման պայմաններում, ըստ իրանական կողմի՝ մոտ 4 տոկոսով աճել է Իրանի նավթի արտահանումը, իսկ 2019թ. ի վեր առաջին անգամ Հնդկաստանը սկսել է գնել իրանական հեղուկ գազ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցիալական ցանցում արած գրառմամբ արդեն երկրորդ անգա…

    ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցիալական ցանցում արած գրառմամբ արդեն երկրորդ անգամ հետաձգեց Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարված հասցնելու սպառնալիքը։
    Հիշեցնեմ, որ նա Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար սկզբնապես տվել էր 48 ժամ, այնուհետ՝ 5 օր, իսկ այժմ ևս 10 օրով հետաձգել է սպառնալիքի ժամկետը։
    Իրականում Հորմուզի նեղուցը ռազմական ճանապարհով բացելու համար հեշտ լուծումներ չկան, իսկ նավթի գինը չափազանց կարևոր է ԱՄՆ-ում ներքաղաքական պայքարում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Ըստ իսրայելական բանակի մամուլի քարտուղար Դեֆրինի՝ քիչ առաջ հեռարձակված հատուկ հա…

    Ըստ իսրայելական բանակի մամուլի քարտուղար Դեֆրինի՝ քիչ առաջ հեռարձակված հատուկ հայտարարության՝ այսօր ամբողջ օրը չեն դադարել լիբանանյան «Հիզբալլահի» և իրանական հրթիռային հարվածներն Իսրայելի ուղղությամբ։
    Ըստ իսրայելական կողմի՝ գրանցվել են «լուրջ զոհեր», և կան վիրավորներ։
    Դատելով այն բանից, որ Իսրայելում անհրաժեշտություն է զգացվել բանակի խոսնակի հատուկ հայտարարության, կարծես թե իրավիճակը բավականին դժվար է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Իսրայելի ԶՈւ-երի շտաբի պետն այսօր ավելի վաղ նշել էր, որ բանակում զգացվում է զինվորականների պակաս։
    Ուշագրավ է, որ հենց խոսնակի ելույթի ժամանակ գրանցվել է Իսրայելի հյուսիսի վրա հրթիռային հերթական հարձակումը Լիբանանից։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Մի քանի օր առաջ գրել էի Հորմուզի նեղուցի հարավային ափին՝ Օմանի Մուսանդամ թերակղզ…

    Մի քանի օր առաջ գրել էի Հորմուզի նեղուցի հարավային ափին՝ Օմանի Մուսանդամ թերակղզու ծովափնյա Կումզար ավանում, խոսվող իրանական լեզուներից մեկի՝ կումզարիի մասին։
    Պատկերավոր ասած, կարելի է պնդել, որ Հորմուզի նեղուցն իրանալեզու է, քանի որ դրա թե՛ հյուսիսային ափն ու իրանական կղզիները և թե՛ հարավային ափը խոսում են հարավ-արևմտյան իրանական նույն բարբառախմբի խոսվածքներով, որոնք փոխադարձաբար հասկանալի են դրանցով խոսողներին և բավականին մոտ՝ գրական պարսկերենին, չնայած ունեն նաև զգալի հնչյունական և ձևաբանական առանձնահատկություններ։
    Կից ներկայացված տեսանյութում Օմանի Կումզար ավանի երեխաները նշում են, որ արաբերեն սովորում են միայն դպրոցում, և այն հարցին, թե ինչպե՞ս են կումզարի լեզվի թվականները, հանգիստ սկսում հաշվել մեկից մինչև քսան։
    Պարսկերեն կամ արևմտաիրանական այլ լեզուներ՝ քրդերեն, թալիշերեն և այլն, իմացողներն, առանց որևէ դժվարության կհասկանան այդ լեզուներից իրենց արդեն ծանոթ թվականները, իսկ նարդու բոլոր սիրահարները կճանաչեն 1-6 թվականները։
    #դարձիր_իրանագետ
    🆔 @vardan_voskanyan

  • ԱՄՆ-ի պատերազմի նախարար Հեգսեթը քիչ առաջ ուղիղ եթերում զեկուցում էր, որ ամերիկյա…

    ԱՄՆ-ի պատերազմի նախարար Հեգսեթը քիչ առաջ ուղիղ եթերում զեկուցում էր, որ ամերիկյան օդուժն անխոչընդոտ անցնում է Հորմուզի նեղուցի վրայով։
    Ոչ մի կասկած չկա, որ հենց այդպես է, սակայն Իրանը փակել է ոչ թե Հորմուզի նեղուցի օդը, այլ հենց նեղուցը, և խնդիրը ոչ թե դրա վրայով թռչելն է, այլ նեղուցի ջրերով նավարկելը։
    Իսկ նավարկությունը Հորմուզի նեղուցով ամբողջովին կառավարվում է բացառապես Իրանի կողմից, և սա նույնպես անկասկած է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանի դեմ հարձակմանը զուգահեռ, Իսրայելի բանակի գործողությունները Լիաբանանի հարավ…

    Իրանի դեմ հարձակմանը զուգահեռ, Իսրայելի բանակի գործողությունները Լիաբանանի հարավում դոփում են տեղում։
    Անշուշտ, օդային հարվածներով իսրայելական բանակը մեծ ավերածություններ է գործել, բայց ցամաքային զորքերի առաջխաղացում գրեթե չկա։
    Լեռնային այս շրջանում ամրացած՝ Իրանի դաշնակից լիբանանյան «Հիզբալլահը», դատելով հենց իսրայելական աղբյուրների խիստ ռազմական գրաքննության ենթարկվող տվյալներից, բավական ակտիվ պաշտպանություն է վարում՝ կարողանալով հաղթահարել «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգը։
    «Հիզբալլահին» օգնում են նաև եղանակային պայմանները։ Ամպամածությունը թույլ է տալիս հավասարակշռել իսրայելական օդային առավելությունը, իսկ անձրևային եղանակը և ցեխը՝ խոչընդոտում անծանոթ տարածքում զրահատեխնիկայի շարժին՝ այն դարձնելով խիստ խոցելի տարածքին քաջածանոթ «Հիզբալլահի» մարտիկների համար։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian