Category: Vardan Voskanyan

  • Համացանցում տարածվել են Իսրայելի տարածքի՝ իրանական հրթիռներով խոցման կադրեր։Իրան…

    Համացանցում տարածվել են Իսրայելի տարածքի՝ իրանական հրթիռներով խոցման կադրեր։
    Իրանի ԻՀՊԿ-ն հայտնում էր, որ խոցվել է այն ռազմական օդանավակայանը, որտեղից իսրայելական ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել Լիբանանը ռմբակոծելու նպատակով։
    ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանն իր հրթիռային հարվածներն իրականացրել է, և այժմ լավ կլինի վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, մինչդեռ Թել-Ավիվից հնչել են սպառնալիքներ Իրանը «հրո ճարակ» դարձնելու։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծման երկրորդ ալիքը։Իրանական պետական լրատվ…

    Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծման երկրորդ ալիքը։
    Իրանական պետական լրատվամիջոցները տարածել են կադրեր, թե ինչպես են Իրանի արևմուտքի Քերմանշահ քաղաքում ցուցարարները ողջունում Իսրայելի հրթիռակոծումը։
    Իրանը գործողությունը սկսել է այն բանից հետո, երբ զգուշացրել էր, որ չի կարող անտարբեր մնալ Լիբանանում իսրայելական ագրեսիվ գործողությունների նկատմամբ։
    Իրանի ԱԳ նախարար Արաղչին, հրթիռակոծմանը զուգահեռ, «X» սոցիալական ցանցում տեղադրել է Իրանի և Լիբանանի դրոշները միասին պատկերող նկար։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Արդյո՞ք պետք է գնալ ընտրության։ Այո՛, քանզի հայկական խորհրդանիշ այս սրբազան լեռը…

    Արդյո՞ք պետք է գնալ ընտրության։
    Այո՛, քանզի հայկական խորհրդանիշ այս սրբազան լեռը իր սիրասուն և խոժոռ հայացքով հազարամյակների խորքից խորհում է, թե մենք՝ թշնամու դեմ չընկճված և նրան հաղթած Հայկի զավակներս, արդյո՞ք շարունակելո՞ւ ենք ազատ, հաղթանակած և արժանապատիվ ապրել այս սրբազան հողում՝ ի փառս Հայաստանի և ի սարսափ թշնամիների։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Հայաստանում հայկական պետականության տևականությունն արհեստածին Ադրբեջանի հետ համա…

    Հայաստանում հայկական պետականության տևականությունն արհեստածին Ադրբեջանի հետ համահավասարեցնելու նպատակով ամենաբարձր մակարդակով շրջանառվում է պատմական իրականության հետ ոչ մի աղերս չունեցող այն «առասպելը», թե, իբր, «1000 տարի» այժմյան Հայաստանի Հանրապետության տարածքում հայկական պետականություն չի եղել։
    Այն, որ սա իրականության կեղծում է, պարզ է հենց միայն Սյունիքի թագավորության 987-1170թթ. պատմական գոյության հանգամանքը հաշվի առնելով։
    Այսինքն «1000 տարի» ասվածն առնվազն ուռճացված է 144 տարով, իսկ ներկայիս արհեստածին Ադրբեջանն ընդամենը 108 տարեկան է՝ ավելի կարճ կյանք ունեցող, քան այդ 144 տարին է կամ 183 տարի գոյություն ունեցած Սյունյաց թագավորությունը։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Հայաստանում ամենաարգահատելի երևույթներից մեկը բարբառային առանձնահատկություններով…

    Հայաստանում ամենաարգահատելի երևույթներից մեկը բարբառային առանձնահատկություններով խոսքը թունոտ ձևով ծաղրելն է։
    Հայերենը մի շարք տարբերակների լեզու է՝ անսահմանորեն հղկված և մշակված հին հայերեն (գրաբար), ոչ պակաս հղկված նոր հայերեն (աշխարհաբար) գրական երկու տարբերակներ՝ արևելյան և արևմտյան, բազմաթիվ հյութեղ բարբառներ և խոսվածքներ, որոնք մեր լեզվի հարստությունն են, և երևանյան խոսակցականը, որը, փաստացիորեն դարձել է նաև համահայկական խոսակցական տարբերակ։
    Այս ամբողջական և կուռ համակարգն է, որ, ըստ իս, հայերենը դարձնում է աշխարհի հզորագույն և ամենահարուստ լեզուներից մեկը, ուստի դրա առանձին բաղադրիչներից և ոչ մեկը չի կարող թունոտ, իբր, ծաղրի առարկա դառնալ։
    Հումոր, իհարկե, կարելի է անել և հաճախ դա գեղեցիկ է, բայց այ ծաղրը խորը տգիտության հետևանք է՝ հատկապես, երբ ծաղրողն ինքը կարող է խոսքում ունենալ բարբառային բառեր, արտասանական կամ առոգանության հետ կապված առանձնահատկություններ։
    #ոսկեղենիկը
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի սինլքոր պարագլուխը բռնազավթված Արցախում հայերի…

    Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի սինլքոր պարագլուխը բռնազավթված Արցախում հայերիս կրկին անվանել է «թշնամի», հպարտացել, որ «վռնդել է» մեզ, նշել, որ Հայստանի բանակն «ամբողջովին ջախջախվել է» և որ «խաղաղությունը հաստատվել է Ադրբեջանի պայմաններով»:
    Մենք կարող ենք, դիցուք՝ մեր աչքերն ու ականջները փակել և տրվելով անհիմն պատրանքներին, պատկերացնել, որ թշնամին փոխվել է, և որ մեզ նրա հետ հարաբերություններում սպասվում է «պայծառ ապագա», բայց իրականությունը բոլորովին այլ է։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • «Хроника Кавказа»-ի տխրահռչակ նյութի վերաբերյալ «Factor»-ի հետաքննությունն ուղիղ…

    «Хроника Кавказа»-ի տխրահռչակ նյութի վերաբերյալ «Factor»-ի հետաքննությունն ուղիղ ապացուցում է, որ այն հայաստանյան ներքաղաքական զարգացումների և հասարակական տրամադրությունների վրա ազդելու ադրբեջանա-թուրքական փորձ է եղել՝ դասական իմաստով հենց հիբրիդային հարձակման օրինակ։
    Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից այս օրերին կիրառվում է նաև ԱԲ-ի օգնությամբ մեկնաբանությունների գեներացում և կեղծ օգտահաշիվների միջոցով տարածում «Telegram»-ի հայալեզու տիրույթում։
    Մասնավորապես, այս տելեգրամյան ալիքում երեկ աշխատել է «Andranik Grigorian» կեղծ օգտահաշիվը՝ թողնելով ԱԲ-ով փնթի կերպով գեներացված երեք մեկնաբանություն (երկուսը ջնջվել են իմ կողմից), որոնցից մեկի խտապատկերը կցված է։
    Գրեթե համոզված եմ, որ հայալեզու այլ տելեգրամյան ալիքներում ևս նույնանման պատկեր է լինելու։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանի ԻՀՊԿ-ի հետ ասոցացվող ռուսալեզու ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքներում տարած…

    Իրանի ԻՀՊԿ-ի հետ ասոցացվող ռուսալեզու ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքներում տարածվել է լուսանկար, որում պատկերված են ՀՀ ԶՈւ-երի սպառազինության մաս ներկայացվող իրանական արտադրության «Majid AD-08» ՀՕՊ համակարգեր։
    Ըստ իրանական կողմի՝ հենց այդ համակարգերի միջոցով էր թիրախավորվել ամերիկյան «F-35» թանկարժեք ռազմական ինքնաթիռը Իրանի և ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև վերջին պատերազմում։
    Կարևոր է նշել, որ վերոհիշյալ իրանական ալիքներում տարածվող լուսանկարի և տեղեկատվության իսկությունը կարիք ունի հայկական կողմից հաստատման, սակայն չի բացառվում, որ դրանք պատկերում են մայիսի 28-ի զորահանդեսին ընդառաջ Երևանի փողոցներում նկատվող զինտեխնիկան։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Բայց ինքնիշխանության նման «աննախադեպ» մակարդակ Հայաստանն, իրոք, երբեք չի ունեցել…

    Բայց ինքնիշխանության նման «աննախադեպ» մակարդակ Հայաստանն, իրոք, երբեք չի ունեցել…
    Մեր պետության տարածքի որոշ հատվածներ բռնազավթել են Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները, մեր ազգակիցներին այդ նույն վարչախմբի ծաղրի առարկա «արդարադատությունը» պահում է բանտերում, Բաքվի բռնապետը, երբ ցանկանում՝ իր թույլիկ բռունցքն է թափահարում մեզ վրա և այլն։
    Ցավոք, հետճշմարտության աշխարհում կարևորն ամենևին էլ իրականությունը չէ, այլ դրա մեկնաբանությունը՝ այս դեպքում անպատվաբեր իրականությունը կոկորդը պատռելով «ինքնիշխանություն» անվանելը։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան տեղեկատվություն է տարածել, թե այդ վա…

    Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան տեղեկատվություն է տարածել, թե այդ վարչախմբի պետական կառույցների անմիջական ներգրավմամբ այս տարվա հունիսին Նախիջևանում կազմակերպվելու է, այսպես կոչված, «փառատոն-համաժողով» շինծու և հորինովի «Արևմտյան Ադրբեջան», իբր, «վերադարձ» կոչեցյալի վերսբերյալ։
    Մի կողմ թողնելով ամեն ինչ, տգիտության, ծավալապաշտության և հայատյացության այս հերթական «խրախճանքի» պաստառը, սակայն, ինքնին խոսուն է։
    Հայաստանի Հանրապետության տարածքում չկարողանալով գտնել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» թողած մշակութային հետքի որևէ խորհրդանիշ, քանզի այդպիսի նշանակալի հետք, ըստ էության, չի էլ կարող լինել, պաստառի վրա պատկերված են վաչկատուն ցեղերին բնորոշ թաղեվրանններ՝ «յուրդեր» միայն։
    Սա է եղել հինավուրց քաղաքակրթական Հայաստանի սրբազան հողը գաղութացրած և այստեղ զրոյական մշակութային հետք թողած բարբարոսների «քաղաքակրթական» միակ ներդրումը՝ դրանց միայն ավեր և հետընթաց բերած ամոթալի ներկայության ողջ ժամանակահատվածի ընթացքում։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanian