Category: Vardan Voskanyan

  • Պարսից ծոցի իրանական Խարգ կղզին վերջերս հայտնվեց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնու…

    Պարսից ծոցի իրանական Խարգ կղզին վերջերս հայտնվեց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում ԱՄՆ-ի հրթիռակոծման պատճառով։
    Մինչդեռ քչերը գիտեն, որ 2007թ. այստեղ ճանապարհի կառուցման ժամանակ գտնվել է հին պարսկերեն սեպագիր արձանագրություն Աքեմենյանների շրջանից։
    Կարճ արձանագրությունը կղզում ստորգետնյա ջրային համակարգի կառուցման մասին էր, և «այս հողը երջանիկ էր», որ արձանագրությունը թողած, ցավոք, անհայտ անձը, այստեղ ջուր բերեց։
    2008թ. արձանագրությունը ենթարկվել էր վանդալիզմի՝ զգալիորեն վնասվելով։
    #դարձիր_իրանագետ
    🆔 @vardan_voskanyan

  • Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, որպեսզի հերքի իր սպանված լինելու մասին լուրերը, ա…

    Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, որպեսզի հերքի իր սպանված լինելու մասին լուրերը, այսօր սուրճ խմեց տեսախցիկի առջև։
    Խնդիրն այն է, որ, որքանով հիշում եմ, սա առաջին դեպքն էր, երբ իրանական ապատեղեկատվական քարոզչությունն այնքան արդյունավետ աշխատեց, որ, փաստացիորեն, ստիպեց Իսրայելի վարչապետին գնալ այսօրվա քայլին։
    Արդեն վաղուց պատերազմները ոչ միայն մարտադաշտում են վարվում, այլ նաև՝ քարոզչական տիրույթում, որը ոչ պակաս կարևոր է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի դեմ նախորդ և ներկայիս պատերազմների պատճառով Իրանում տեղի է ունեցել հսկայակ…

    Իրանի դեմ նախորդ և ներկայիս պատերազմների պատճառով Իրանում տեղի է ունեցել հսկայական փոփոխություն, և դա վերաբերում է այս երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
    Իսլամական հեղափոխություն իրականացրած և իրանա-իրաքյան պատերազմի մասնակից սերնդին փոխարինել է իրանցի ռազմաքաղաքական գործիչների երկրորդ սերունդը։
    Չնայած այս սերունդն իր հերթին անցել է այնպիսի լրջագույն փորձությունների միջով, ինչպիսիք էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն Իրաքում և պատերազմը Սիրիայում, այսուհանդերձ այն չունի Իրանի դեմ ուղղակի ագրեսիան չեզոքացնելու այն փառքը, որն ուներ նախորդ սերունդը։
    Հետևաբար, իրանական ներկա ռազմաքաղաքական ղեկավարության ուժգին մոտիվացիան պաշտպանելու Իրանն, ակներևաբար, նկատելիորեն սնվում է նաև այս հանգամանքից։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Երեկ ամերիկյան հեռուստաալիքներից մեկին հարցազրույցում Իրանի արտգործնախարար Արաղչ…

    Երեկ ամերիկյան հեռուստաալիքներից մեկին հարցազրույցում Իրանի արտգործնախարար Արաղչին ուղիղ տեքստով հայտարարեց, որ Պարսից ծոցի իրանական Խարգ և Աբու Մուսա կղզիների հրթիռակոծումն ԱՄՆ-ի զինուժի կողմից տեղի է ունեցել ԱՄԷ-ի տարածքից «Հայմարս» համակարգերով։ Այս մասին հայտարարել էր նաև ԻՀՊԿ-ի ներկայացուցիչը։
    Եթե որևէ մեկը հաշվարկ իրականացներ, թե Պարսից ծոցի ո՞ր արաբական երկրների տարածքին է իրանական կողմն ավելի շատ հարվածներ հասցրել, ապա առաջին տեղերում կլինեին Բահրեյնը և ԱՄԷ-ը։
    Բահրեյնի պարագայում Իրանում այս օրերին հատկապես ոչ պաշտոնական մակարդակում ավելի հաճախ են խոսում նաև այս կղզի-պետությունն Իրանին վերադարձնելու գործընթաց սկսելու մասին, քանի որ այն միայն 1971թ. թվականին է դե յուրե անջատվել, իսկ մինչ այդ թեև գտնվում էր բրիտանական գերիշխանության տակ, սակայն համարվում էր Իրանի նահանգներից մեկը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի պատմության, մշակույթի և նաև այսօրվա զարգացումների մասին բավական երկար խոսե…

    Իրանի պատմության, մշակույթի և նաև այսօրվա զարգացումների մասին բավական երկար խոսել ենք այս հարցազրույցում։
    Եթե հետաքրքրում է, կարող եք լսել։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

    Եթե Իրանը դիմանա, դա արդեն հաղթանակ կլինի․ ԿարՓիս հարցեր Վարդան Ոսկանյան

    «ԿարՓիս_հարցեր»-ի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Իրանի համար ոչ դյուրին այս ժամանակահատվածում իրանագետին խնդրեցինք բացահայտել մեզ իրական Իրանը՝ դրսից և ներսից: Հայացք նետեցինք Իրանի պատմությանը, փորձեցինք բացահայտել Իրանի ամրության ֆենոմենը: Եվ ի վերջո…

  • Մեզանում քիչ է խոսվում այն մասին, թե ո՞րոնք են այս պատերազմում Իրանի նպատակները։…

    Մեզանում քիչ է խոսվում այն մասին, թե ո՞րոնք են այս պատերազմում Իրանի նպատակները։
    Որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, իրանցիների հիմնական նպատակը պատերազմն հենց այս պահին կանգնեցնելը չէ։
    Իրանի գրեթե բոլոր բարձրաստիճան ռազմաքաղաքական գործիչներն այս կամ այն ձևակերպմամբ գլխավոր այդ նպատակը նախանշում են՝ որպես ոչ թե հենց այս պատերազմի ամեն գնով դադարեցում, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը։
    Ըստ այդմ՝ իրանական ռազմավարությունը միտված է հասնելու այնպիսի արդյունքի, երբ ԱՄՆ-ը և Իսրայելը կհասկանան, որ Իրանի դեմ պատերազմելն անիմաստ է, անօգուտ և վտսնգավոր։
    Մեկ այլ հեռագնա ածանցյալ նպատակ նույնպես կա՝ ցույց տալ տարածաշրջանի արաբական երկրներին, որ ԱՄՆ-ի ռազմակայանների առկայությունը ոչ թե պաշտպանում է այդ երկրները, այլ դրանք դարձնում ռազմական թիրախ, ուստի ավելի արդյունավետ կլինի տարածաշրջանային ուժերով ապագա համատեղ անվտանգության համակարգի ստեղծումը։
    Որքանով Իրանը կհասնի իր հիմնական և ածանցյալ նպատակներին դժվար է ասել, բայց որ նախանշված ուղղություններով իրանցիներն անում են հնարավորը, իսկ երբեմն նույնիսկ անհնարին թվացողը, արդեն իսկ ակներև է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Աշխարհում ոչ մի տրամաբանող անձ չի կասկածում, որ ԱՄՆ-ի բանակը թվաքանակով և տեխնիկ…

    Աշխարհում ոչ մի տրամաբանող անձ չի կասկածում, որ ԱՄՆ-ի բանակը թվաքանակով և տեխնիկական հագեցվածությամբ անհամեմատ գերազանցում է իրանական ԶՈւ-երին։
    Բայց արդի աշխարհում նման առավելությունը, որպես կանոն, հավասարակշռվում է անզուգաչափ հակադարձումով, ինչն էլ Իրանը հիմա փորձում է անել։
    Բժշկության մեջ կա, ցավին դիմանալու շեմի հասկացություն, որը տարբեր անձանց մոտ տարբեր է և անկախ ֆիզիկական ուժից։ Սա երկրների պարագայում, միգուցե, պետք է կոչել դիմակայունության շեմ։
    Իրանի դեմ այս պատերազմն, իրականում, հենց ցավին դիմանալու կամ դիմակայունության շեմերի պայքար է, այլ ոչ թե՝ ում ռումբն է ավելի խոշոր և մահաբեր։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Միայն իրանագետները գիտեն, որ իրանական հասարակության մի խոշոր հատվածի համար իրակա…

    Միայն իրանագետները գիտեն, որ իրանական հասարակության մի խոշոր հատվածի համար իրականում ոչ մի արտասովոր բան չկա, որ հոգևոր առաջնորդը հանրային տիրությում առայժմ հանդես չի գալիս։
    Թե՛ իրանական ազգային և թե՛ շիայական կրոնական ավանդույթին հայտնի են թաքուցյալ հերոսը և թաքուցյալ իմամը։
    Իրանական ազգային դյուղազներգության՝ «Շահնամեի», գլխավոր հերոսներից Ռուստամը ծնունդից հետո պահվում էր մարդկանցից հեռու, որպեսզի հասունանա մինչև հերոսական գործերի ժամանակը։
    Իրանական կրոնական հավատալիքներում շիաների 12-րդ՝ ժամանակի իմամը, գտնվում է թաքուցման մեջ մինչև իր հայտնվելը և փրկչական առաքելություն իրականացնելը։
    Անշուշտ, Իրանի ներկայիս հոգևոր առաջնորդը սովորական մարդ է՝ հոգևոր-քաղաքական գործիչ և երկրի առաջնորդ, սակայն ցանկացած ժողովրդի պարագայում ազգային և կրոնական ընկալումները չափազանց կարևոր են։
    Ուստի, այն ինչ տարօրինակ է մի ազգի համար, մյուսի համար կարող է շատ ընկալելի ու սովորական լինել։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ուշագրավ կադրեր են. Իրանի նախագահ Փեզեշքիանն այսօր Թեհրանում կայացած երթից հետո …

    Ուշագրավ կադրեր են. Իրանի նախագահ Փեզեշքիանն այսօր Թեհրանում կայացած երթից հետո քայլում է քաղաքի փողոցներից մեկում և շփվում ու լուսանկարվում թեհրանցիների հետ։
    Քաղաքացիներից մեկն ասում է՝ «Փեզեշքիա՛ն, դու քո Աստված, զիջումների չգնաս»։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Հայաստանի համար Իրանի դեմ պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերների մասին շատ…

    Հայաստանի համար Իրանի դեմ պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերների մասին շատ են խոսել։
    Սակայն, ըստ իս՝ մի կարևոր ռիսկային սցենար դուրս է մնացել ուշադրությունից, և դա ուղղակիորեն առնչվում է այդքան գովազդվող «TRIPP» ուղուն։
    Եթե, Աստված մի արասցե, պատերազմի հետևանքով Իրանում հաստատվի ԱՄՆ-ի խամաճիկ իշխանություն, ապա այդ ուղին կարող է կորցնել իր արդիականությունը Վաշինգտոնի համար, քանի որ, պատկերավոր ասած, Իրանի ողջ տարածքը կվերածվի «TRIPP»-ի, իսկ Սյունիքով ճանապարհն այլևս անհրաժեշտ կլինի միայն Բաքվին և Անկարային միմյանց միջև Նախիջևանով կապ հաստատելու համար՝ ընդ որում, արդեն առանց իրանական զսպող ներկայության։
    Հետևաբար, որքան էլ միգուցե պարադոքսալ թվա, նույնիսկ «TRIPP»-ի՝ Հայաստանում կողմնակիցների շահերից չի բխում Իրանի պարտությունը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan