Category: Vardan Voskanyan

  • Շատերին է հետաքրքրում հարցը, թե ԱՄՆ-ի նախագահ Թրամփն ինչո՞ւ չի կարողանում Հորմու…

    Շատերին է հետաքրքրում հարցը, թե ԱՄՆ-ի նախագահ Թրամփն ինչո՞ւ չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա նույնիսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցների վերաբերյալ սուր հայտարարություններով։
    Բնականաբար, առաջին հիմնական պատճառը Հորմուզի նեղուցում ցանկացած ռազմական գործողության խիստ ռիսկային լինելն է։ Չնայած, թե՛ ԱՄՆ-ը և թե՛, դիցուք, Մեծ Բրիտանիան ունեն հզոր նավատորմ, սակայն մի քանի տասնյակ կիլոմետր լայնությամբ ջրային տարածք ցանկացած խոշոր ռազմանավի մուտքը հավասար է, պատկերավոր ասած, փիղը նեղ նրբանցք մտցնելուն, դա էլ այն դեպքում, երբ նրբանցքի շինությունների պատերից վստահաբար կրակ է թափվելու։
    Երկրորդ պատճառը հետպատերազմական հնարավոր այն սցենարի իրատեսականության բարձր աստիճանն է, ըստ որի՝ Իրանը կարող է պահպանել Հորմուզի նեղուցի փաստացի կառավարումը, ուստի նեղուցի կարիքն ունեցող ոչ մի երկիր չի ցանկանում փչացնել հարաբերությունները Թեհրանի հետ։
    Երրորդ պատճառը իրանական շատ ճկուն մոտեցումն է, որը որոշակի վճարի դիմաց թույլատրում է Իրանի կողմից թշնամական չդիտարկվող երկրների՝ դիցուք, Ճապոնիայի համար նախատեսված բեռների անցումը նեղուցով՝ այդպիսով ճեղքելով հնարավոր հակաիրանական կոալիցիան։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • ԱՄՆ-ի նախագահ Թրամփի երեկվա ուղերձն Իրանի վերաբերյալ, ըստ էության, ոչ մի նորությ…

    ԱՄՆ-ի նախագահ Թրամփի երեկվա ուղերձն Իրանի վերաբերյալ, ըստ էության, ոչ մի նորություն չէր պարունակում։
    Վերջին երկու օրերի միակ «նորությունն» այն էր, որ ԱՄՆ-ի նախագահը սպառնում էր այնպիսի հարվածներ հասցնել Իրանի ենթակառուցվածքներին, որ այս երկիրը հետ վերադառնա «քարի դար»։
    Նման սպառնալիքն իրանական հասարակության մեջ այլևս գրեթե ոչ մի կասկած չի թողնում, որ Իրանի վրա հարձակման նպատակն այս երկրի ժողովրդին՝ իշխանությունը տապալելու համար, իբր, օգնելը չի եղել։
    Իրանի ժողովրդին «օգնության» պաշտոնական քարոզչական պատումը, որը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից առաջ էր մղվում այս պատերազմից առաջ և դրա սկզբնական փուլում, և ի սկզբանե էլ համոզիչ չէր թվում, այժմ այլևս գոյություն չունի։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Երեկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նախօրոք ձայնագրված ելույթում նշում էր, որ Հոր…

    Երեկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նախօրոք ձայնագրված ելույթում նշում էր, որ Հորմուզի նեղուցի իրանական արգելափակումը պայմաններ է ստեղծել, որպեսզի ապագայում իր երկիրը Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ համաձայնության գա կառուցելու նավթամուղեր և այդ երկրների նավթն արտահանելու Իսրայելի տարածքով։
    Սա ակնհայտ անիրատեսական հեռանկար է, քանի որ Պարսից ծոցի արաբական միապետություններում, եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» չափազանց վտանգավոր հուզումներ։
    Միևնույն ժամանակ, այսօր «Ալ-Ջազիրայի» արաբական ծառայությանը հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Արաղչին խոսում էր հետպատերազմական Պարսից ծոցի տարածաշրջանի ճակատագրի մասին՝ նշելով, որ ամերիկյան ռազմակայանները ոչ թե պաշտպանում, այլ վտանգում են արաբական երկրների անվտանգությունը, ուստի կարիք է լինելու նոր՝ Իրան — արաբական երկրներ, տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու։
    Կասկած չկա, որ այս պատերազմը ցանկացած ելքի դեպքում էլ անճանաչելիորեն փոխելու է ոչ միայն Պարսից ծոցի տարածաշրջանի, այլ նաև ողջ Մերձավոր Արևելքի պատկերը՝ ազդելով նաև հարակից և ավելի հեռու տարածաշրջանների վրա։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Այսօր առավոտյան Իրանը ակտիվորեն հրթիռակոծում է Իսրայելի տարածքը։Ուշագրավ է, որ չ…

    Այսօր առավոտյան Իրանը ակտիվորեն հրթիռակոծում է Իսրայելի տարածքը։
    Ուշագրավ է, որ չնայած ակնհայտ քարոզչական այն պնդումներին, թե, իբր, խաթարվել է կապը ԻՀՊԿ-ի տարբեր ստորաբաժանումների միջև, Իրանը նույնիսկ կարողանում է ներդաշնակել իր հարվածները լիբանանյան «Հիզբալլահի» և Եմենի հութիների հետ, որոնք իրականացնում են համաժամանակյա գործողություններ։
    Նեթանյահուի կառավարությունում այլևս չեն խոսում Իրանում իշխանափոխության մասին, իսկ իսրայելցի փորձագետները պնդում են, որ Իրանն ի վիճակի է մինչև պատերազմի վերջին րոպեն հարվածներ հասցնել այդ երկրին։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վերջին գրառումը գրեթե ուղղակիորեն նշանակում էր, որ ԱՄՆ-ին Հ…

    ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վերջին գրառումը գրեթե ուղղակիորեն նշանակում էր, որ ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցը պետք չէ, և նեղուցը պիտի բացեն այն երկրները, որոնք օգտվում են դրանից։
    Սա ամենևին չի նշանակում, որ, դիցուք, մեկ ժամ հետո ԱՄՆ-ի նախագահն իր նախորդ գրառմանը հակասող այլ հայտարարություն չի անի, բայց փաստ է, որ Հորմուզի նեղուցի խնդրի ռազմական լուծման հեշտ ճանապարհ գոյություն չունի։
    Ըստ «Economist»-ի՝ պատերազմի սկզբի՝ փետրվարի 28-ի, համեմատությամբ, Իրանն այժմ օրական երկու անգամ ավելի շատ եկամուտ է ստանում իր նավթի վաճառքից, քանի որ միայն իրանական նավթն է, առանց լրացուցիչ ընթացակարգերի և խոչընդոտների, անցնում Հորմուզի նեղուցով։
    Այս անզուգաչափ պատերազմի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ԱՄՆ-ի նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Երեկ երեկոյան Իրանը Դուբայի նավահանգստում ԱԹՍ-ով հարված է հասցրել Քուվեյթին պատկ…

    Երեկ երեկոյան Իրանը Դուբայի նավահանգստում ԱԹՍ-ով հարված է հասցրել Քուվեյթին պատկանող՝ աշխարհի ամենամեծ «Ալ Սալմի» նավթատար նավին, որը ամբողջությամբ բեռնավորված էր։
    Իրանական հարվածը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահը գրառմամբ սպառնալիք էր հնչեցրել, որ եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը և չընդունի ԱՄՆ-ի բանակցային նախապայմանները, ապա կթիրախավորվեն իրանական էներգետիկ ենթակառուցվածքները, նավթահորերը և նույնիսկ ջրի աղազրկման գործարանները։
    Նավթատար նավին այս հարվածն, ըստ ամենայնի, նախազգուշացում էր՝ ցույց տալու, որ Իրանի պատասխանը ԱՄՆ-ի նման հնարավոր գործողությանը լինելու է շատ խիստ։
    Իսկ, եթե իրանցիները, դիցուք, որոշեն հարվածել Իսրայելի և Պարսից ծոցի արաբական երկրների ջրի աղազերծման գործարաններին, ապա տարածաշրջանի բոլոր երկրները կբախվեն լրջագույն մարդասիրական աղետի, և շատ բնակավայրեր ուղղակի կվերածվեն անապատի։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Օրեր առաջ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն քամահրանքով էր խոսել Հիսուս Քրիստոսի մաս…

    Օրեր առաջ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն քամահրանքով էր խոսել Հիսուս Քրիստոսի մասին՝ նշելով, որ «Հիսուսը ոչնչով ավելի լավ չէր, քան Չինգիզ խանը»։
    Դեպի Իսրայել արձակված հրթիռներից մեկի վրա իրանցիները փակցրել են գրառում՝ «Ի վրեժ Քրիստոսի բոլոր տառապանքների համար»:
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանի ԱԳՆ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցի իր էջում Հայաստանի մասին շնորհակա…

    Իրանի ԱԳՆ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցի իր էջում Հայաստանի մասին շնորհակալական գրառում է կատարել հենց հայերենով։
    Հայաստանը Իրանի միակ քրիստոնյա հարևանն է, իսկ հայ-իրանական սահմանը, պատմական տարբեր ժամանակահատվածներում փոփոխություններով հանդերձ, աշխարհում երբևէ գոյություն ունեցած ամենահին սահմաններից մեկը երկու պետությունների միջև։
    Հայերս և իրանցիները միմյանց ճանաչում ենք հազարամյակներ շարունակ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանական ոչ զուգաչափ (ասիմետրիկ) պատերազմի փորձը շատ ավելի հզոր և թանկարժեք բանա…

    Իրանական ոչ զուգաչափ (ասիմետրիկ) պատերազմի փորձը շատ ավելի հզոր և թանկարժեք բանակների դեմ պայքարելու լավագույն օրինակներից է։
    Որքան էլ պարադոքսալ թվա, հենց Իրանի նկատմամբ տասնամյակներ շարունակ կիրառված խիստ պատժամիջոցներն են պատճառ դարձել, որպեսզի այս երկիրը, զրկված լինելով արտասահմանյան զենք և զինամթերք կամ տեխնոլոգիաներ գնելու հնարավորությունից, կարողանա զարգացնել զինատեսակների սեփական էժան արտադրությունը, և ինչը ոչ պակաս կարևոր է՝ հնարավորին արդյունավետ կերպով կիրառել դրանք։
    Սեփական արտադրության տեխնոլոգիապես ոչ ամենաարդիական և էժան, սակայն ոչ պակաս արդյունավետ զինատեսակներով աշխարհաքաղաքական հսկայական կարևորության տարածքի վրա վերահսկողության սահմանման իրանական ռազմաքաղաքական արվեստի դասական ապացույցը Հորմուզի նեղուցն է հենց այսօր։
    Լուսանկարում աշխարհի ամենաթանկ և ամենատեխնոլոգիկան ամերիկյան հետախուզական ինքնաթիռն է, որը խոցվել է մոտ 30 հզ. դոլար արժողությամբ իրանական ԱԹՍ-ով Սաուդյան Արաբիայում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իսրայելի ռազմական գրաքննությունը թուլացրել է այդ երկրի ՀՕՊ համակարգերի աշխատանքի…

    Իսրայելի ռազմական գրաքննությունը թուլացրել է այդ երկրի ՀՕՊ համակարգերի աշխատանքի մասին տեղեկատվության տրամադրման արգելքը, քանի որ իրանական հրթիռների հաջող հարվածները հարցեր են առաջացրել տեղի լրագրողների շրջանում։
    Այժմ արդեն նույնիսկ հեռուստաեթերում Իսրայելում հայտարարում են, որ իսրայելական բանակը ստիպված է վտանգել այդ երկրի քաղաքացիների կյանքը, որովհետև հակահրթիռային թանկարժեք համակարգերի զինամթերքի պակաս է զգացվում։
    Ընդ որում, այդ հանգամանքը թաքցվել էր նաև 12-օրյա պատերազմի ընթացքում, երբ Իսրայելը իրանական հրթիռները որսալու համար օգտագործել էր ամերիկյան «THAAD» ՀՕՊ համակարգերի ամբողջ զինամթերքի մեկ երրորդը։
    Ի դեպ, ըստ ԱԲ-ի՝ այդ համակարգի մեկ հրթիռն արժե մոտ 12-15 միլիոն դոլար։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian