Author: Vahe Aghajanyan

  • Անհրաժեշտ է հայկական քաղաքական միտքը բարձրացնել «Путин сказал армянам давать про…

    Անհրաժեշտ է հայկական քաղաքական միտքը բարձրացնել «Путин сказал армянам давать проход» մակարդակից
    Արփինե Հովհաննիսյանը տեսանյութ է տեղադրել, որում ներկայացնում է ստեղծված իրավիճակի զարգացման հնարավոր 2՝ մանդատները վերցնել — չվերցնելու սցենարներն իրենց ռիսկերով ու հնարավորություններով։
    Թե՜ Արփինեի, թե՜ ադեկվատ խոսք հնչեցնող այլ անձանց պարագայում նկատել եմ այս խնդիրը, որ շատ մարդիկ ուղղակի հրաժարվում են ընդունել այն իրականությունը, որը կա ու երբ դու իրենց ասում ես այդ իրականության մասին, իրենք սկսում են քեզ վիրավորել։ Մարդիկ կարծում են, որ կա մեկ քայլանոց կոմբինացիա, որը կարելի է խաղարկել ու իշխանություն փոխել, բայց դա չի արվում։ Օրինակ, կարելի է կոչ անել մարդկանց դուրս գալ փողոց, մարդիկ դուրս կգան փողոց ու իշխանությունը կփոխվի կամ կարելի է ընդամենը չվերցնել մանդատները ու դա բավարար է, որ Նիկոլը գնա։ Կամ ավելի տարածված խոսույթ, որ հերիք է՝ Պուտինը մեկ զանգ անի ու ամեն ինչ կփոխվի կամ էլ իշխանության տարածած թեզը՝ Պուտինը ուզում է, բայց չի կարողանում փոխել մեզ։
    Իհարկե, այս ամենում իր մեծ մեղքն ունի նաև ընդդիմությունը, որը վերջին ամիսների իր խոսույթով նման ակնկալիքներ է ձևավորել ու հիմա մարդկանց նման պահվածքն ուղղակի շոկի հետևանք է։
    Ընկերներ ջան, մանավանդ ընդդիմադիր հայացքներ ունեցող ընկերներ ջան, ցավոք, ամեն ինչ այդքան պարզ չէ ու ոչ մի մեկ քայլանոց կոմբինացիա չկա, որը հնարավոր է անել, բայց չի արվում։ Կարողացեք լսել, ընկալել և ընդունել ադեկվատ խոսքը, որովհետև կյանքը ցույց տվեց, որ ովքեր ամեն ինչի լուծումը ներկայացնում են շատ պարզ ու հեշտ ձևով, այո՜, դա ականջահաճո է, բայց որպես կանոն՝ վերջում պարզվում է, որ նման մարդիկ ընդամենը զբաղվում էին խաբեությամբ, ինչին հաջորդում է մեծ հիասթափությունը։
    Կա իրականություն։ Եկեք ընդունենք այդ իրականությունը ու գտնենք լուծման ճանապարհը, որը հենց երկարաժամկետ ու տքնաջան աշխատանք է պահանջելու։ Իրականությունը մերժելը ինքնախաբեություն է։
    Եւ ինչու՞ այս գրառման համար ընտրեցի հենց այդ վերնագիրը, որովհետև համարում եմ սա հոգեբանական խնդիր, սա միայն քաղաքականության մասին չէ, մենք ազգովի հարցերի լուծումը պատկերացնում են «Путин сказал армянам давать проход» տրամաբանության մեջ, իսկ վերջին ամիսներին ժողովրդի լայն զանգվածների համար տրամաբանությունը մնացել է նույնը, պարզապես փոխվել է проход տվողի անունը․․․
    🇦🇲 Ի՞նչ կանի իշխանությունը, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները: Ի՞նչ կլինի, եթե մանդատները վերցնեն , ի՞նչ անի ընդդիմությունը այս դեպքում: Որոշ մտքեր ու լուծումներ: Արփինե Հովհաննիսյան @armgeopolitic

  • Ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել հիմաԱ. Տարածել հիասթափություն` «ամեն ինչ ավարտված է» ոճի մեջ…

    📌 Ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել հիմա
    Ա. Տարածել հիասթափություն` «ամեն ինչ ավարտված է» ոճի մեջ: Եթե որևէ քաղաքական կամ հանրային գործիչ ձախողումից հետո իրեն նման կերպ է պահում, նա ասելիք ու անելիք չունի քաղաքականության մեջ:
    Բ. Տարանջատել ժողովրդին ըստ կատարած ընտրության, առավել ևս` վիրավորել: Դրա փոխարեն պետք է ավելի լավ ճանաչել ու զգալ այդ ժողովրդին` իր բոլոր շերտերով:
    Գ. Նիկոլին համարել անպարտելի: Նա անպարտելի չէ ու այո, հենց այս ընտրություններում ես զգացել եմ, որ նրան հնարավոր է հաղթել:
    Դ. Մարդկանց հիասթափեցնել ընտրություններից: Մենք ունեցել ենք բարձր մասնակցություն ու դա միայն ողջունելի է: Քաղաքացին պետք է գնա ընտրության:
    Ձախողումից հետո էմոցիաները չպետք է կուրացնեն մեզ ու ստիպեն անել քայլեր, որ չի կարելի անել: Ոչ մի բան ավարտված չէ ու քաղաքականությունը հենց համառ պայքարի ու չկոտրվելու մասին է:
    Մի քանի օր դադար տանք, համ վերջնական պատկերը հասկանանք, համ ֆիզիկապես վերականգնվենք այս ծանր ընտրական շրջանից հետո ու շարունակենք մեր աշխատանքը հանուն լավ երկիր ունենալու մեր ու մեր երեխաների համար:
    @armgeopolitic

  • Ռոբերտ Քոչարյանից, Սամվել Կարապետյանից կամ Գագիկ Ծառուկյանից ես կարող եմ պահանջե…

    Ռոբերտ Քոչարյանից, Սամվել Կարապետյանից կամ Գագիկ Ծառուկյանից ես կարող եմ պահանջել, որ չվերցնեն մանդատներն ու չգնան ԱԺ, որովհետև մինչև ընտրություններն ինչով կարողացել եմ, օգնել եմ իրենց, որ հաղթեն, ձայնս էլ հավաքական ընդդիմությանն եմ տվել։
    Բայց մարդիկ, որոնք 24 ժամ բո*ի տղու քֆուր էին ուտում, որ օրինակ «Հայաստան» դաշինքը շեմը չի հաղթահարելու ու պետք չի իրենց ձայն տալ, այսինքն, ընդհանուր ընդդիմությանը մեջքից հարվածում էին ու ամեն կերպ խանգարում էին, հիմա ամենաբարձրն են գոռում ու պահանջում, որ նրանք մանդատները չվերցնեն։ Այ ընկեր, մի հատ գնա, լսարանիդ առաջ քո խոսքերի պատասխանը տուր, թե հիմա ինչպե՞ս ես ԱԺ չանցած ու փոշիացնող ուժի առաջնորդի տուռնիկից կախվել ու պահանջում, որ մանդատ չվերցնի։
    Ինքս կարծում եմ, որ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները։ Սա, գուցե, էմոցիոնալ գնահատական է, չնայած ես քաղաքական հիմնավորումները ևս ունեմ, բայց ես ավելի շատ կուզեի, որ մանդատները չվերցնեն, քան վերցնեն, բայց այստեղ մեկ այլ կարևոր հանգամանք կա, որ եթե չեն վերցնում, ապա պետք է չվերցնեն բոլորը՝ իրար հետ պայմանավորված, ոչ թե մի ֆրակցիան վայր դնի, մյուսները որոշեն, որ իրենք լավ պատգամավոր կլինեն ու գնան ԱԺ։
    Ես ինչ ուզեմ կպահանջեմ այս ընդդիմությունից, տո պետք լինի՝ մի հատ էլ կքրֆեմ, որ սիրտս հովանա, բայց ես նաև տեսել եմ, թե այս նույն ընդդիմությանն ովքեր էին ամենամեծ վնասը տալիս ու թիկունքից խփում ու հիմա իրենք եկել, ինչ-որ բաներ են խոսում։ Նորից եմ ասում՝ գնացեք, ձեր լսարանների առաջ պատասխան տվեք ձեր ասածների համար, թե ո՞նց էիք պնդում ու բո*ի տղու քֆուր ուտում, որ մի ուժը չի անցնելու պառլամենտ ու իրեն հանկարծ չընտրեն մարդիկ։ Սա նույնն է, որ ես հիմա Նիկոլին պահանջ ներկայացնեմ։ Է ես Նիկոլին եմ օգնե՞լ, որ իրենից պահանջեմ։ Էտ ամոթ ասվածը, սեփական խոսքերի ու քայլերի համար պատասխանատվություն կրելը չկա մեր քաղաքական դաշտում։
    Հիմա սա է․ կամ բոլորով միասին չպետք է վերցնեն մանդատները կամ մեկի չվերցնելը դառնում է անիմաստ ու նաև կարծում եմ, որ առաջատար ընդդիմադիր ուժը՝ Կարապետյանն այս հարցում պետք է դիրքորոշում հայտնի, որովհետև Քոչարյանը կարծես թե պատրաստ է չվերցնել մանդատները, եթե իրար հետ պայմանավորված մյուսները ևս չեն վերցնում։

  • Ընտրության գնալուց առաջ թեկնածուների ընտանիքներին ևս նայեք, որովհետև միայն նորմա…

    Ընտրության գնալուց առաջ թեկնածուների ընտանիքներին ևս նայեք, որովհետև միայն նորմալ ընտանիք, օրինակելի ընտանիք, խաղաղ ընտանիք ունեցողը երկրում կարող է ներքին խաղաղություն ու համերաշխություն հաստատել:
    Եթե մեկի տանը քաոս է ու նա իր ներսում խաղաղ չէ, նույնն էլ երկրի հետ է լինելու:
    Գնա ընտրության:

  • Հարցադրումներ «Հայաստան» դաշինքին, դրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին ու քաղաքական թ…

    Հարցադրումներ «Հայաստան» դաշինքին, դրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին ու քաղաքական թիմի առանցքային դեմքերին: Ձեր համար նորմա՞լ է, որ ձեր թիմակիցը ձեր ամենածանր պահին կարող է դուրս գալ ձեր թիմից, լքել խրամատը, հայտնվել մեկ այլ թիմում` առանց անգամ ձեզ տեղյակ պահելու ու ինչո՞վ է պայմանավորված ձեր շռայլ վերաբերմունքը նման «սկզբունքային» մարդկանց նկատմամբ: Այսինքն, ճիշտ ենք հասկանու՞մ, որ հենց նման մարդկանց եք դուք ճիշտ համարում, որ պետք է լինեն ձեր շուրջ:
    «Հայաստան» դաշինքում հրաշալի մարդիկ կան, լավ ընկերներ, որոնք ծանր պահին մնացել ու կռիվ են տվել: Հիմա ինչպե՞ս իրենց ու իրենց հետ խրամատից դուրս եկածներին կարող ենք մի հարթության մեջ դնել: Չենք կարող, չէ՞, հարգելի «Հայաստան» դաշինք:
    Ես էլ եմ կարծում, որ չենք կարող ու, ըստ այդմ, հետևություններ են արվելու:

  • Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատերազմի ժամանա…

    Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատերազմի ժամանակ դավաճանություն չի եղել, իր մեղադրանքի հետ էլ Նիկոլն ի՞նչ կապ ունի, այլ պաշտոնյաներ են իր գլխին սարքել:
    Նախկին նախարարը երևի տեղյակ չէ, թե ռազմի դաշտում ինչ քաոս է տիրել ու այդ քաոսի հետ էլ նույն վարչապետը երևի որևէ կապ չունի, ինքը չէր հորդորում մարդկանց լապատկա, կասկա վերցնել, ջոկատ ձևավորել, գնալ պատերազմ: Կառավարման ուղղահայացում ևս երևի քաոս չի եղել, ամեն ինչ փայլուն է եղել:
    Նախկին նախարարը, տեսնելով Արցախի կորուստն ու դրան հաջորդած տարածաշրջանային զարգացումները, երևի դեռ չի հասկանում, որ սա հատուկ ծրագիր է, այլ ոչ թե անգրագետ կառավարում:
    Մի խոսքով, Դավիթ Տոնոյանը համալրեց այն մարդկանց բանակը, որոնք ասում են, թե «Ի՞նչ աներ խեղճ Նիկոլը»:
    Քեզ 3 տարի բանտ է նստեցրել ու դու էլ գիտես, որ դա հենց իր ուղիղ հրահանգով է եղել ու քո այս պահվածքը, որ ձև ես տալիս, թե ի՞նչ կապ ունի Նիկոլը, անձամբ ես քեզ երբեք չեմ ներելու: Մնացածը կտեսնես հետո:

  • Արման Թաթոյանի նկատմամբ ոչ միայն քաղաքական համակրանք չունեմ, այլև որոշակի հակակր…

    Արման Թաթոյանի նկատմամբ ոչ միայն քաղաքական համակրանք չունեմ, այլև որոշակի հակակրանք ունեմ, որովհետև իր մոտեցումները մեծամասամբ չեմ կիսում, բայց այս գրառումն այդ մասին չէ:
    Թաթոյանի մասին կեղծ տեսանյութ է պատրաստվել ու տարածվում, թե իբր նա հայտարարել է, որ պատրաստ կլինի միանալ ՔՊ-ին: Էտ տղեն նման բան չի ասել, դա պատրաստված է AI-ով, ինքը` Թաթոյանը, մի քանի անգամ հավաստիացրել է, որ բացառում է համագործակցությունն իշխանությունների հետ:
    Ինքս ուզում եմ, որ Թաթոյանը ևս հաղթահարի շեմը, որովհետև դա ընդհանուր ընդդիմության գործին միայն օգուտ է:
    Եթե նման կեղծիք տեսնեմ, ասելու եմ, որ դա կեղծիք է` անկախ թեկնածուից:

  • Ռոբերտ Քոչարյան անձնավորության նկատմամբ ունեմ մեծ հարգանք, նա իսկապես տարբերվող …

    Ռոբերտ Քոչարյան անձնավորության նկատմամբ ունեմ մեծ հարգանք, նա իսկապես տարբերվող քաղաքական գործիչ է, կարգուկանոնի մարդ է, բայց որտե՞ղ է խնդիրը։ Խնդիրն այն է, որ նրա շուրջ միշտ եղել են մարդիկ, որ իրենց վարքով, մեծ-մեծ խոսելով այս մարդուն միայն վնաս են տվել ու հիմա էլ կարծես թե նման մարդիկ կան, որոնք իրենց արդեն նախարար են զգում։
    Շատ հստակ ասում եմ, որ թույլ չեմ տալու ու հենց Քոչարյանի թիմում շատ հստակ պետք է իմանան, որ ցանկացած նման քայլ շատ խիստ հակազդեցություն է ստանալու հենց իրենց նկատմամբ դրական տրամադրված մարդկանց կողմից։
    Կենտրոնացեք ընտրությունների վրա, մնացած հարցերը՝ միայն դրանից հետո, ընդ որում՝ այս պահին այս իշխանությանը ծառայող ոստիկանը ՉԻ ԿԱՐՈՂ լինել Քոչարյանի ՆԳ նախարարի թեկնածու։ Սա էլ հստակ իմացեք։
    Ռոբերտ Քոչարյանի թիմն ու այդ թիմից դուրս եկող արտահոսքները կրկին մեզ նյարդայնեցնում են։ Ինչ-որ մի հիմար ԶԼՄ տեղեկություն է հրապարակել, թե Քոչարյանը ՆԳՆ նախարարի թեկնածու ունի, որը գործող ոստիկան է։ Որտեղի՞ց սրանց այս տեղեկությունը։ Սա ի՞նչ տեղեկություն է։…

  • Երբ ես էի ԲՈՒՀ ընդունվում, իմ ֆակուլտետում ուսման վարձը մոտ 500 հազար դրամ էր, հ…

    Երբ ես էի ԲՈՒՀ ընդունվում, իմ ֆակուլտետում ուսման վարձը մոտ 500 հազար դրամ էր, հիմա նույն ֆակուլտետի վարձն արդեն 900 հազար դրամից ավել է ու ամեն տարի աճում է, մյուս ֆակուլտետներում ևս միջին վարձը արդեն 800 — 900 հազար դրամ է ու սա իսկապես լուրջ բեռ է մարդկանց համար, որովհետև մենք այս երկրում ենք ապրում ու գիտենք, որ շատ մարդիկ ուղղակի չունեն այս վարձը տալու հնարավորություն, չնայած ունեն շատ տաղանդավոր և խելացի երեխաներ։
    Ցանկացած ուսանող գիտի, զգացել է, թե ուսման վարձը ինչ բեռ է դառնում իր ու իր ընտանիքի համար։ Ինքս ուսանող ժամանակ աշխատել եմ, որպեսզի օգնեմ ծնողներիս վճարել ուսմանս վարձը, ինչպես շատ ուսանողներ ու կոնկրետ տղաների պարագայում բանակից վերադառնալուց հետո ուղղակի չի ստացվում տեսնել ծնողի չարչարանքը, անընդհատ տանից գումար վերցնել, գնալ դասի ու փորձում ես գտնել ցանկացած աշխատանք, որ գոնե քո «ձեռքի ծախսը» դու հոգաս ու դա ազդում է նաև քո ուսման որակի վրա, որովհետև շատ բաներ սկսում ես չհասցնել, բացեր են մնում։
    Շատ կարևոր եմ համարում, որ անվճար բարձրագույն կրթության դրույթը շատ է շրջանառվում այս նախընտրական փուլում ու գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերն այս կամ այն չափով դա ընդգրկել են իրենց ծրագրում։ Կենացային տրամաբանությունից դուրս ինձ համար կոնկրետ բովանդակային ծրագիրը ներկայացրել է «Հայաստան» դաշինքը, մասնավորապես, Աննա Գրիգորյանն է հենց այս հարցով զբաղվում, ինքն էլ հենց կրթության ոլորտի մասնագետ է։ Ու խոսքը նրա մասին չէ, որ ԲՈՒՀ-ի դռները բացվի բոլորի առաջ, հատուկ ընդունելության մեխանիզմ կգործի, որ մարդիկ գիտելիքը ունենալու, քննությունը հանձնելու դեպքում ստանան այդ անվճար ուսումը ստանալու հնարավորությունը ու չմտածեն, թե որտեղից վարձը հայթհայթեն։ Վարձերը կսուբսիդավորվեն պետության կողմից ու բյուջեում այդ գումարները հաստատ կգտնվեն։
    Սա իսկապես կարևոր հարց է ու կուզեի, որ բացի քաղաքական հարցերից, մարդիկ նման ծրագրային դրույթներին ևս ուշադրություն դարձնեին։ Ի դեպ, եթե հարցեր ունեք, ավելի մանրամասն կցանկանաք ինչ-որ բան իմանալ, կարող եք գրել մեկնաբանություններում, վստահ եմ՝ Աննան ինքն էլ սիրով կպատասխանի բոլոր հարցերին։ Նաև Ձեր կարծիքն է կարևոր այս ծրագրի հետ կապված, դա էլ կխնդրեմ գրեք, որովհետև բոլորդ էլ կամ եղել եք ուսանող կամ տանը ունեք ուսանող:
    Photo

  • Նիկոլ Փաշինյանի դեմ անձնական ոչինչ չունեմ, նրան աշխատում եմ չվիրավորել, առավել և…

    Նիկոլ Փաշինյանի դեմ անձնական ոչինչ չունեմ, նրան աշխատում եմ չվիրավորել, առավել ևս՝ չհայհոյել, անձնական դաշտ չեմ մտնում երբեք (ի տարբերություն իր թիմակիցների), որովհետև եթե դու կարողանում ես օբյեկտիվ քննադատել, բացատրել, թե ինչու է ինքը սխալ ու ինչու պետք է գնա, դու չունես վիրավորելու, հայհոյելու, գոռալու կարիք։
    ԲԱՅՑ ես ունեմ համոզմունք, որ մեր երկրին պետք է փոփոխություն, մենք չենք կարող շարունակել ապրել այս թշնամանքի, թույնի ու ատելության մեջ, սա քայքայում է բոլորիս, սա քայքայում է մեր պետության հիմքերը, մենք պետք է քայլ առաջ անենք որպես պետություն, թերթենք այս էջը ու գնանք առաջ։
    Կարծում եմ՝ 8 տարին լրիվ բավարար էր հասկանալու համար, որ այս թիմը այլևս տալու բան չունի մեր երկրին ու ժողովրդին, լուսանկարում պատկերված անձնավորության պահվածքը հենց դրա վառ ապացույցն է, որ նա իրեն պահում է այսպես, քանի որ առաջարկ ու ասելիք չունի ժողովրդին։ Մենք հոգնել ենք այս ամենից, պարոն Փաշինյան, մեր երկրին փոփոխություն է պետք՝ որքան էլ տհաճ լինի Ձեզ դա լսելը։
    Վերադարձ անցյալին երբեք չի լինելու, անցյալի բարքերը հավերժ մնացել են անցյալում, երբեք թույլ չենք տա այդ ամենի վերադարձը, վստահ եղեք, բայց այն, ինչ կա հիմա, դա էլ պետք է դառնա անցյալ, մեզ անհրաժեշտ է ներքին համերաշխություն, իսկ դա հնարավոր է միայն այս իշխանության հեռանալու դեպքում։
    Պարոն Փաշինյան, եթե դուք դեռ կարող եք մեկ լավ բան անել այս երկրի համար, դա ուժով իշխանությունը չպահելն է ու ընտրությունների ճանապարհով հեռանալն է։ Մեր երկրին ցնցումներ պետք չեն։ Դուք ստեղծեք նախադեպը, որ Հայաստանում ընտրություններով տեղի ունենա իշխանափոխություն։
    Միասին կարող ենք հասնել փոփոխության, վերացնել թշնամանքը, ատելությունը մեր երկրից։
    Հունիսի 7-ին գնա՜ ընտրատեղամաս ու քվեարկի՜ր փոփոխություն բերելու, թշնամանքը վերացնելու օգտին։
    Photo