Author: Vahe Aghajanyan

  • Կարդացի մի գրառում, որով Հ1-ի նախկին լրագրողուհի Հասմիկ Առաքելյանը հայտնում է, ո…

    Կարդացի մի գրառում, որով Հ1-ի նախկին լրագրողուհի Հասմիկ Առաքելյանը հայտնում է, որ դատարանում հաղթել է Հանրային հեռուստաընկերությանը, որն իրեն փաստացի ապօրինի ազատել էր աշխատանքից: Թեմայի հերոսն էլ Պետրոս Ղազարյանն էր, որն էլ հենց ճնշումների էր ենթարկել լրագրողուհուն:
    Շնորհավորում եմ Հասմիկին, իրեն չեմ ճանաչում, բայց ուրախ եմ, որ չի կոտրվել ու համառորեն գնացել է անարդարության դեմ պայքարի ճանապարհով:
    Սա սկզբունքային հարց է, որ իր աշխատանքը բարեխճորեն կատարող որևէ մարդ չպետք է հետապնդման ու ճնշումների ենթարկվի քաղաքական հայացքների պատճառով: Բոլշևիկյան բարքերն անընդունելի են:
    Հ1-ի նախկին լրագրող Հասմիկ Առաքելյանը դատարանում հաղթել է Հանրային հեռուստաընկերությանը Կարող եք շնորհավորել: Եթե Աստված քեզ հետ է, ապա ո՞վ կարող է քեզ դեմ լինել: Թունելի վերջում միշտ լույսը կա՛: Հինգ ու կես տարի տևած դատական գործից հետո այսօր ստացա ՀՀ…

  • Ինչ վերաբերվում է «Հայաստան» դաշինքին, ապա մենք գործ ունենք քաղաքական ճգնաժամի հ…

    Ինչ վերաբերվում է «Հայաստան» դաշինքին, ապա մենք գործ ունենք քաղաքական ճգնաժամի հետ, որը ստեղծվել է այս միավորի ներսում և դրա շուրջ ու այդ ճգնաժամը պետք է հանգուցալուծում ստանա ու դա չի կարող տեղի ունենալ առանց երկրորդ նախագահի ուղիղ միջամտության։
    Եթե չլինի միջամտություն, ապա այդ ճգնաժամը խորանալու է ու բերելու է տրամաբանական հետևանքների։

  • «Հայաստան» դաշինքի շատ անդամների էլ եմ հասկանում, անկեղծ: Մարդիկ Քոչարյան ազգանվ…

    «Հայաստան» դաշինքի շատ անդամների էլ եմ հասկանում, անկեղծ: Մարդիկ Քոչարյան ազգանվան տակ դեպուտատ են դարձել, փողը աշխատում են, գործուղում ա, պարգևավճար ա, բան ա, դե իրենց հետաքրքիր էլ չէ, որ իրենց գործունեության արդյունքում կործանման են տանում «Հայաստան» դաշինքը ու ոչնչացնում են երկրորդ նախագահի քաղաքական կապիտալը, չտեսի նման մսխում են նրա անունը: Դե մտածում են` վաղը մյուս օր Քոչարյանը չլինի, Կարապետյանի ցուցակ կխցկվենք, մի մասը նորից Ազատիչի ու Միշայի հետ լեզու կգտնի, մի բան կլինի էլի:
    Դե հիմա կամ պետք է նստենք ու հետևենք, թե ինչպես է այս սցենարը կյանքի կոչվում կամ փորձենք մի բան փոխել:

  • Կոնգրես հյուրանոցում դաշնակներով շրջապատված Աղվան Վարդանյանի աչքերի մեջ նայելով`…

    Կոնգրես հյուրանոցում դաշնակներով շրջապատված Աղվան Վարդանյանի աչքերի մեջ նայելով` ուղիղ ասել եմ իրեն, որ ինքը անարդյունավետ պատգամավոր է ու չպետք է գնա ԱԺ: Նույնքան անարդյունավետ են «Հայաստան» դաշինքի շատ այլ պատգամավորներ, որոնք պադոշի պես նորից խցկվել են ցուցակում: Ի՞նչ եմ ես ասել այս մարդկանց: Ասել եմ` մի անգամ նույն կազմով արդեն ցույց եք տվել, որ արդյունք չեք տալիս, հիմա բարի եղեք, զիջեք ձեր տեղը այլ մարդկանց, թողեք իրենք էլ փորձեն, գուցե, մի բան ստացվի: Այս խոսակցությունը չէր լինի, եթե նույն «Հայաստան» դաշինքը չկորցներ քվեներ, բայց կորցրել է ու մեծ տոկոս է կորցրել` դրանով իսկ ցույց տալով անարդյունավետություն: Հիմա իրենք նորից շարունակում են նույն կազմով ու նույն ձեռագրով, այսինքն, այս քաղաքական միավորը գնում է դեպի կործանում:
    Բայց չէ, իրենք անդրդվելի են, դե իրենց աչքերով նայեք իրավիճակին, բա այդքան փողից հրաժարվե՞ն, ի՞նչ պայքար, ի՞նչ արդյունավետություն, միլիոնները բա չնստե՞ն հաշիվներին:
    Եթե տանք քաղաքական գնահատականը, ապա պայմանական աղվանվարդանյանները զբաղված են ընդդիմադիր մարդկանց պայքարի ու հույզերի մոնետիզացիայով` փող են քերում:

  • Վարդևանյան, Քոչարյան, TRIPP. եկեք ավելի լուրջ վերաբերվենք անվտանգային հարցերինԱզ…

    Վարդևանյան, Քոչարյան, TRIPP. եկեք ավելի լուրջ վերաբերվենք անվտանգային հարցերին
    Ազգային ժողովում տեղի ունեցողին շատ քիչ եմ հետևում, ծանրաբեռնվածության պատճառով ժամանակս չի ներում, բայց ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընդդիմության թեկնածու Արամ Վարդևանյանն այսօր խոսել է մի թեմայից, որին ուզում եմ անդրադառնալ։ Այդ թեման անվտանգային է, մասնավորապես, TRIPP-ը։
    Իշխանական no name պատգամավորներից մեկը հարց ուղղեց Արամ Վարդևանյանին, թե նշեք՝ ո՞րն է «Ուժեղ Հայաստանի» ու «Հայաստան» դաշինքի տարբերությունը։ Վարդևանյանն էլ, որպես տարբերության օրինակ, բերեց TRIPP-ը, որ «Հայաստան» դաշինքը դեմ է դրան, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ կողմ, չնայած ունի իր առաջարկները։ Որպեսզի ինչ-որ բանին լինենք կողմ կամ դեմ, պետք է, նախ, հասկանանք, թե ինչի՞ մասին է խոսքն ընդհանրապես ու որքանո՞վ դա կապ ունի Հայաստանի շահերի հետ։
    «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մոտեցմանը TRIPP-ի մասով շատ լավ ծանոթ եմ, առիթ ունեցել եմ հենց իր հետ քննարկել նաև այդ հարցը, լսել իր կարծիքն ու մտահոգությունները։ Ի՞նչ է ասում Քոչարյանը, այսինքն, «Հայաստան» դաշինքը։ Իր այս տեսքով TRIPP-ը պրոյեկտ է Ադրբեջանի ու Թուրքիայի մասին՝ Հայաստանի տարածքում։ Եթե հանենք PR բաղադրիչն ու քննարկենք բովանդակությունը, ապա դա մի նախագիծ է մեր սուվերեն տարածքի վրա, որը ձեռք է բերում անհասկանալի ստատուս, հայտնվում են «փայատերեր»՝ տոկոսային ինչ-որ բաշխվածությամբ ու այդ ամենի արդյունքում Ադրբեջանը «անխոչընդոտ» ճանապարհ է ստանում Նախիջևանից դեպի Ադրբեջանի արևմտյան հատվածներ ու հակառակ ուղղությամբ։ Նույն Քոչարյանն առաջարկում էր, որ եթե մենք որևէ տարածքի տալիս ենք հատուկ ստատուս՝ անունը դնելով TRIPP, ապա այն իր այդ ստատուսով պետք է ձգվի մինչև Երասխ ու Հայաստանն էլ նույն պայմաններով հնարավորություն ունենա իր մի հատվածից գնալ մյուս հատված։ Ի՞նչ է ստանում Հայաստանը TRIPP-ի այն նախագծից, որին այս պահին մենք ծանոթ ենք։ Ոչինչ ու եթե Վարդևանյանը պատասխան հարցեր ուղղեր ՔՊ պատգամավորներին այդ նախագծի բովանդակության ու մեզ հայտնի դրույթների մասին, համոզված եմ, որ նրանք չէին կարող պատասխանել հարցերին, որովհետև, նախ, տպավորություն ունեմ, որ խորքային ծանոթ էլ չեն դրան, իսկ եթե ծանոթ էլ են, ապա ստիպված էին լինելու հենց իրենք արձանագրել, որ այնտեղ Հայաստանի մասին ոչինչ չկա գրված։ Պարզապես TRIPP-ը դարձրել են պրոպագանդիստական թեզ ու այն օգտագործում են, օգտագործում են պարզամիտ՝ «Դու հավատու՞մ ես Եհովային» տրամաբանության մեջ։ Այսինքն, եթե դու ունենաս համարձակություն ու ասես, որ ոչ, TRIPP-ը իր այս տեսքով ընդունելի չէ ու չի բխում Հայաստանի շահերից, դու ի՞նչ ես հռչակվում իշխանության կողմից։ Այո՜, ռուսական գործակալ։ Այսօր դա է թրենդը։
    Ես հարգում եմ «Ուժեղ Հայաստան» դաշինքին, դրա առաջնորդ Սամվել Կարապետյանին, ինչպես նաև Արամ Վարդևանյանին, որն այսօր խոսել է այս թեմայից՝ նշելով, որ իրենք կողմ են ծրագրին ու իրենց նկատմամբ ունեցած ողջ հարգանքով հանդերձ՝ այս հարցում չեմ կիսում իրենց կարծիքը, չեմ լսել իրենց կողմից հիմնավորված ու բովանդակային մոտեցում, առաջարկներ այդ նախագծի հետ կապված ու TRIPP-ը, իր ներկայիս տեսքով, Հայաստանի համար չի կարող ընդունելի լինել։ Եթե ունենում ենք ապաշրջափակում, ապա բոլոր ճանապարհները պետք է ունենան նույն կարգավիճակը, չի կարող լինել Ադրբեջանի համար հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ կամ տրանսպորտային հանգույց։
    Կարող ենք նաև քննարկել, թե Իրան — ԱՄՆ հակամարտության մեկնարկից հետո որքանո՞վ է անվտանգային առումով նպատակահարմար այդ նախագծի իրականացումը, քանի որ Իրանը սուր դիրքորոշում ունի այդ հարցում ու Քաթարի, Բահրեյնի, Դուբայի ու տարածաշրջանի մյուս երկրների օրինակով մենք տեսանք, որ անվտանգային խնդիրներ կարող են առաջանալ։
    Կարծում եմ՝ այն հարցերը, որոնք անվտանգային ու ռազմավարական բնույթ ունեն, ընդդիմության կողմից պետք է առավել խորքային ու բովանդակային գնահատականների արժանանան, հենց ընդդիմությունը պետք է հանրությանը ներկայացնի իրական պատկերն այդ հարցերի հետ կապված ու ընդդիմությունը չպետք է կուլ տա իշխանության կողմից նետվող «Դուք հավատու՞մ եք Եհովային» ոճի խայծերը, որովհետև իրենց նման հարցադրումներին պատասխան չկա ու այդ հարցերը չեն հնչում պատասխան ստանալու ակնկալիքով․ ոչ «այո»-ն է պատասխան, ոչ էլ «ոչ»-ը։

  • Աղվան Վարդանյանը գնացել է News.am ու նորից դատարկ-դատարկ խոսում է, նորից անուննե…

    Աղվան Վարդանյանը գնացել է News.am ու նորից դատարկ-դատարկ խոսում է, նորից անուններ չի տալիս ու ասում է, թե կան մարդիկ, որոնք չէին ուզում, որ ինքը պատգամավոր դառնա, հետո ասում է, որ այդ մարդիկ, իրեն հարց տալով, ինքնահաստատվում են, իրենց տեղն են ուզում գտնել և այլն։
    Լևոն ջան, ի՞նչ ա ուզում էս մարդը, ինչի՞ համար չի խախանդվում։ Խնդրում եմ՝ բացատրիր իրեն, որ կրակի հետ է խաղում ու եթե հրդեհը բռնկվեց, Կոնգրես հյուրանոցի լողավազանի սառը ջուրն էլ ի վիճակի չի լինելու դա հանգցնել։
    Իսկ Ռոբերտ Քոչարյանը թող լսի այսօրվա հարցազրույցը ևս, որում Աղվանը ասում է, որ Քոչարյանից է լսել ու սովորել ոջիլների մասին հայտնի արտահայտությունը։ Հետո լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչու՞ եք ասել, որ գնում եք ԱԺ, որ Նարեկն իրեն միայնակ չզգա, ասում է՝ սանիկս է, իսկ քավորի պարտքն է սանիկի կողքին լինելը։

  • Աղվան Վարդանյանի հարցը փակված չէ ու այդ հարցը պետք է հանգուցալուծում ստանա։ Սրան…

    Աղվան Վարդանյանի հարցը փակված չէ ու այդ հարցը պետք է հանգուցալուծում ստանա։ Սրանում մենք համոզվեցինք հենց այսօր, երբ բոլոր լրագրողները նրան ու «Հայաստան» դաշինքի այլ անդամներին ուղղում էին կոնկրետ հարց, որին պատասխան չկար, ի՞նչ պատասխան պետք է լիներ։
    Վստահեցնում եմ՝ այս հարցը հանգուցալուծում է ստանալու, այս թեման տաք է մնալու։
    Ոչ մի կոմպրոմիս չի լինելու ո՜չ այդ տեքստի հեղինակի, ո՜չ էլ դա հավանողների հետ։

  • Այսօրվա խառնաշփոթի մեջ, այնուամենայնիվ, եղել են նաև բովանդակային ելույթներ։ «Հայ…

    Այսօրվա խառնաշփոթի մեջ, այնուամենայնիվ, եղել են նաև բովանդակային ելույթներ։ «Հայաստան» դաշինքի նորեկներից Մեսրոպ Մանուկյանը շատ հետաքրքիր ելույթ է ունեցել ու ներկայացրել փաստեր, որոնք իսկապես կարևոր են ու պետք է հետաքրքրեն նաև իշխանության աջակիցներին։
    Մեսրոպին անձնապես չեմ ճանաչում, բայց ուրախ եմ, որ ինքը ԱԺ-ում է։ «Հայաստան» դաշինքի ցուցակը, կարծում եմ, մի փոքր այլ դասավորություն պետք է ունենար ու ևս 3-4 լուրջ ասելիք ունեցողներ պետք է լինեին ԱԺ-ում՝ բանաստեղծություններ արտասանողների ու դրանց ծափ տվողների փոխարեն։
    https://www.youtube.com/watch?v=I6vQvu6V8-A

    Ի՞նչ կապ կա Կոնստանտին Սոկոլովի ու Ռուբինյանի եղբոր միջեւ. Մեսրոպ Մանուկյանի ելույթը

    Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
    Telegram — https://t.me/newsamarm
    Facebook — https://www.facebook.com/newsamarm/
    Twitter — https://twitter.com/NEWSam_English
    Instagram — https://www.instagram.com/news.am/
    NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1…

  • Ընդամենը 30 րոպե հետևեցի նոր գումարման ԱԺ նիստին։ Տպավորություններս, մեղմ ասած, …

    Ընդամենը 30 րոպե հետևեցի նոր գումարման ԱԺ նիստին։ Տպավորություններս, մեղմ ասած, տհաճ էին։ Զարմանքով էի հետևում, թե ընդդիմությունն ինչ հարցադրումներ էր կատարում ու ինչ հայտարարություններ էր հնչեցնում։
    «Դուք երբևէ թուրքերի հետ շփվե՞լ եք», «ի՞նչ տեսք ունեին թուրքերը», «թուրքերի կանտովկաները ուղղվա՞ծ էին» տրամաբանության հարցադրումները լավագույնս ցույց են տալիս բովանդակության բացակայությունն ու ընդդիմադիր քաղաքական պայքարն ու խոսույթը կրկին հակաթուրքական պսևդոհայրենասիրության վրա կառուցելը։ Սա ընդդիմության համար ուղիղ ճանապարհ է դեպի ոչնչացում։
    Ես հենց այսօր՝ 9-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստի օրն եմ ուզում զգուշացնել ընդդիմությանը, որ եթե դուք շարունակելու եք աշխատանքը նույն տրամաբանությամբ, ինչ դա արվել է ԱԺ-ում վերջին 5 տարում, դուք ոչ թե հիասթափություն, այլ զզվանք եք առաջացնելու հանրության ընդդիմադիր հատվածում, ձեզ քվե տված մարդկանց մեջ։
    Իսկ հիմա, կարծում եմ, մի որոշ ժամանակ պետք է միայնակ թողնել այս ընդդիմությանն ու իշխանությանը ԱԺ-ում, հանրությունը թող հետևի տեղի ունեցողին ու հետո կտա իր գնահատականներն ու արձանագրումները։

  • «Մեր մասով ես վստահ եմ, որ ոչ մեկ ճամբար չի փոխի»,- հայտարարել է Լևոն Քոչարյանը …

    «Մեր մասով ես վստահ եմ, որ ոչ մեկ ճամբար չի փոխի»,- հայտարարել է Լևոն Քոչարյանը News.am-ին տված հարցազրույցում։
    Եթե խոսքը վերաբերում է ընդդիմությունից իշխանություն անցնելուն, ապա Լևոնը ճիշտ է․ «Հայաստան» դաշինքից նոր Գեղամ Նազարյան չի լինի, սակայն «Հայաստան» դաշինքն այժմ կանգնած է այլ խնդրի առաջ ու այդ խնդիրը գաղափարական է, այդ խնդիրը հստակեցումն է, թե ով ինչ է ուզում այդ թիմում, որովհետև ճամբար փոխել է նաև ընդդիմության մի թևից մյուս թևը գնալը՝ հանուն անձնական խնդիրների լուծման։ Պատճառաբանությունները կգտնվեն, օրինակ, որ Նարեկ Կարապետյանն իրեն միայնակ չզգա։
    Հենց այս հարցում է, որ կոնկրետ «Հայաստան» դաշինքի ընտրողի պահանջը միայն նոր գեղամնազարյաններ բացառելը չէ, այլ սկզբունքային քաղաքական գործունեություն ծավալելը, որովհետև այս ուժին ձայն տված մարդիկ իրենք հանրության քաղաքականացված ընդդիմադիր շերտն են, որոնք ամենապահանջկոտն են։
    Այսինքն, «Հայաստան» դաշինքը պետք է ունենա ապագայի իր տեսլականն ու գործողությունների ծրագիրը, այլ ոչ թե լինեն մարդիկ, որոնք վաղը մտածեն, թե էլ ո՞ր ճամբար մտնեն, որ նորից պատգամավոր դառնան։ Ու հենց այս առումով Լևոն Քոչարյանը հիմա արդեն ավելի մեծ պատասխանատվություն է կրում ու թե ինչ ապագա կունենա այս քաղաքական միավորը, կախված է հենց գաղափարական ու սկզբունքային հարցերի պատասխանները գտնելուց։
    «Հայաստան» դաշինքում պետք է վերլուծեն, թե ինչու՞ 5 տարում դաշինքը կորցրեց հսկայական թվով ձայներ։ Այստեղ մտածելու շատ բան կա։
    https://youtu.be/zABzLGeXJdY

    Մերոնցից ոչ ոք ճամբար չի փոխի. Լևոն Քոչարյան

    Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
    Telegram — https://t.me/newsamarm
    Facebook — https://www.facebook.com/newsamarm/
    Twitter — https://twitter.com/NEWSam_English
    Instagram — https://www.instagram.com/news.am/
    NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1…