Նիկոլ Փաշինյանի դեմ արդեն սուր և ընդգծված պայքարի ամբողջ իմաստն ու նպատակն այն է…

Նիկոլ Փաշինյանի դեմ արդեն սուր և ընդգծված պայքարի ամբողջ իմաստն ու նպատակն այն է, որ վաղը չթողնեք ձեր տներն ու դառնաք գաղթական՝ Աստված գիտի, թե որ երկրի փողոցներում։ Իրավիճակը լուրջ է, և որևէ չափազանցություն չկա նրանում, որ Հայաստանին նույնպես սպառնում է Արցախի և արցախահայության ճակատագիրը։ Արցախցիները գալու տեղ ունեին, դուք ու՞ր եք գնալու !!!

Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, ժամանակավորապես վերադարձավ ազատություն…


Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, ժամանակավորապես վերադարձավ ազատություն։
Անի Գևորգյանը, իր ամուսինը և Ալեն Սիմոնյանը իրական արդարադատության հետ կառնչվեն իշխանության փոփոխությունից հետո։
Ասֆալտ առ ասֆալտ հատուցելու եք։

Սիրելի հայրենակիցներ, պատրաստ եղեք փողոց դուրս գալ` ի պաշտպանություն մեր Սահմանա…

Սիրելի հայրենակիցներ, պատրաստ եղեք փողոց դուրս գալ` ի պաշտպանություն մեր Սահմանադրության, եկեղեցու, պետության։

Բաքվում ընթանում է առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։ Տեսախցիկների առկա…

Բաքվում ընթանում է առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։ Տեսախցիկների առկայությունից, իր վրա նման կենտրոնացումից դատարանի դահլիճում Վագիֆ Խաչատրյանը չկարողացավ զսպել իրեն և հուզվեց։
Անզորությունը դա ամենավատ զգացողությունն է, որ մարդ կարող է ունենալ։ Ունես իմպոտենտ ղեկավարություն, որոնք անգամ ամենափոքր հարցերը չեն կարողանում լուծել, նրանց ոչ ոք մարդու տեղ չի դնում դրսում, նրանք անգամ մտավոր բավարար ունակություններ չունեն հասկանալու համար, թե ընդհանրապես ինչ է կատարվում, արդյունքում տեսնում ես, թե ինչպես է կործանվում երկիրդ, ինչպես են հայրենակցիդ ստորացնում Բաքվում, ինչպես են արժանի զինվորականներին դատում Երևանում ու ոչինչ չես կարողանում անել։

Իրանի ԱԳՆ․ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի բանակցությո…

‼️🇮🇷🇦🇲🇷🇺🇦🇿🇹🇷🇬🇪 Իրանի ԱԳՆ․ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով։ Իրանը պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպում կազմակերպել հարցի քննարկման համար։

Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր ուղղություններում…

‼️🇦🇲🇦🇿 Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր ուղղություններում. մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է թշնամու մխրճումը:
Ռուսաստանի Դաշնությունը, ով ռազմական ներկայություն ունի Արցախում պետք է հստակ ու առարկայական գործողություններ իրականացնի` պատերազմը կանգնեցնելու և Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու համար:
ՌԴ-ն դեռ չի արձագանքել պաշտոնական Բաքվի այն պնդումներին, որ օպերացիայից առաջ տեղեկացրել են նաև ռուս խաղաղապահներին:
Տիգրան Աբրահամյան

Բանակում բառդակը ևս 2 զինվորի մահվան պատճառ դարձավ․ ՊՆ-ն հայտարարում է չպարզված…

🔴 Բանակում բառդակը ևս 2 զինվորի մահվան պատճառ դարձավ․ ՊՆ-ն հայտարարում է չպարզված հանգամանքներում 2 զոհի մասին
Իրականում ոչ մի չպարզված հանգամանք էլ չկա։ Իմ տեղեկություններով՝ տեղի է ունեցել ռազբորկա, և տվյալ 2 զինծառայողները ավտոմատով կրակահերթ են արձակել միմյանց վրա։
Արդեն թիվը կորցրել եմ, թե միայն օգոստոսին սա բանակում մահվան որ դեպքն է ոչ թշնամու կրակոցի հետևանքով։ Երեկ նույնպես մահ ունեինք։
Սուրեն Պապիկյանը հայկական բանակը վերածել է քրեակատարողական հիմնարկի, որտեղ օր չկա՝ դժբախտ պատահար չլինի։ Ռազմական ոստիկանության մասին ևս խոսք չկա։ Ասել եմ և կրկնում եմ՝ քանի դեռ Սուրեն Պապիկյանին, Էդվարդ Ասրյանին և Աշոտ Զաքարյանին չեն վռնդել բանակից, նման մահերը շարունակական բնույթ են կրելու։ Այս մարդիկ բանակը դարձրել են բանտ:

Թուրքիա ուղարկված փրկարարական խմբի թեմայով շատ կարևոր ևս մեկ հանգամանք, որի վեր…

💬 Թուրքիա ուղարկված փրկարարական խմբի թեմայով շատ կարևոր ևս մեկ հանգամանք, որի վերաբերյալ ընդհանրապես չխոսվեց, այնինչ դա, ըստ իս, ամենակարևոր հանգամանքն է, եթե մի կողմ դնենք հարցի քաղաքական և էմոցիոնալ կողմը։
Հայ փրկարարները աղետի գոտում աշխատելու են մի շարք այլ երկրներից ժամանած փրկարարական խմբերի հետ, փորձ են ձեռք բերելու, սովորելու են նրանցից, քանի որ մեր փրկարարները նման իրավիճակներում աշխատելու փորձի պակաս ունեն, ինչը երևաց նաև Սուրմալուի պայթյունի ժամանակ։
Հայաստանը ապահովագրված չէ երկրաշարժներից, ապահովագրված չէ նաև պայթյուններից, որոնց հետևանքով փլուզումներ են տեղի ունենում, հետևաբար մեր փրկարարները պետք է լինեն նման իրավիճակներին առավելագույնս պատրաստ, հստակ իմանան իրենց անելիքը, իսկ դա առանց փորձի պարզապես հնարավոր չէ։ Ինչպես Թուրքիա, այնպես էլ Սիրիա փրկարարների խումբ ուղարկելը շատ կարևոր է այս իմաստով փորձ ձեռք բերելու և մյուս երկրների փորձը յուրացնելու համար։
Յուրաքանչյուր իրավիճակից հնարավոր է ինչ-որ բան սովորել, ինչ-որ բան վերցնել։