Author: Vahe Aghajanyan

  • 8 տարիՍա այն տարիների քանակն է, ինչ Նիկոլ Փաշինյանն արդեն իշխանության է։ Սա ավել…

    8 տարի
    Սա այն տարիների քանակն է, ինչ Նիկոլ Փաշինյանն արդեն իշխանության է։ Սա ավելի շատ է, քան իշխել է Լևոն Տեր-Պետրոսյանը ու գրեթե այնքան, որքան իշխել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
    Որպես երիտասարդի` ինձ համար նախկիններ հասկացողություն այլևս չկա։ Կան թեզեր, որոնցով այս իշխանությունը շարունակ խաբում ու մոլորեցնում է ժողովրդին ու կա իշխանություն, որը պետք է դառնա նախկին։
    8 տարի իշխանության են ու ամեն օր ձեզ խաբում են էլ նախկիններով, էլ Ռուսաստաններով։ Եթե մնացին, ևս 8 տարի նույնն են անելու։ Թույլ մի տվեք, որ ձեզ հայտնի կենդանու տեղը դրած խաբեն։

  • Ինչու՞ ոչ, հարգելի ընդդիմադիրներ, ինչու՞ ոչ, եկեք մտնենք ընտրապայքարի մեջ ու մեն…

    Ինչու՞ ոչ, հարգելի ընդդիմադիրներ, ինչու՞ ոչ, եկեք մտնենք ընտրապայքարի մեջ ու մենք էլ նման հավակնոտ առաջարկներ ներկայացնենք ժողովրդին։ Եկեք առաջարկներով, ոլորտային առաջարկներով, մարդկանց հոգսերը թեթևացնելու առաջարկներով հակադրվենք իշխանություններին։ Մարդիկ հենց սրան են սպասում։
    Հայաստանի օրինակով կարող ենք առաջարկել համալսարաններում ուսումը լիովին անվճար դարձնելու 5-ամյա պլան՝ ամեն տարի մեծացնելով պետական ֆինանսավորումը, իջեցնելով ուսման վարձերը։ Իհարկե, միևնույն ժամանակ համալսարան ընդունվելու հարցում բավականին բարձր նշաձողեր սահմանել։
    Հնարավոր է այս աշխատանքը կատարել ու պետք է սկսել աշխատել։

  • Տեսեք, մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ մարդկանց այսօր Արցախն ու պատերազմում …

    Տեսեք, մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ մարդկանց այսօր Արցախն ու պատերազմում պարտությունը հետաքրքիր չեն։ Այո, դա այդպես է, բայց այս ամենը, այս մղձավանջը մի օր ավարտվելու է, դա կլինի 1, 2, 5, թե 10 տարուց, չգիտեմ, բայց ավարտվելու է ու ինչ-որ պահի այլ մարդիկ են գալու իշխանության, որոնց խնդիրը լինելու է պետության ու բանակի վերականգնումը։
    Երբ պարտություններից հետո նման մարդիկ գալիս են իշխանության, առաջին բանը, որ անում են, դա ստեղծված վիճակի մեղավորներին պատժելն է լինում, ձևն է այդպես ու դա շատ կարևոր է նաև ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը վերականգնելու ու պարտվածի սինդրոմը հաղթահարելու համար։
    Սա անխուսափելի գործընթաց է, որը չի կարող չլինել նաև Հայաստանում։

  • Սրբազաններից մեկը, որը ամիսներ առաջ արցունքն աչքերին անիծում էր Արցախը հանձնողնե…

    Սրբազաններից մեկը, որը ամիսներ առաջ արցունքն աչքերին անիծում էր Արցախը հանձնողներին ու Վեհափառի դեմ արշավ իրականացնողներին կոչում թուրքի պատվեր կատարող, այսօր հարցազրույց է տվել ու կլորացրած աչուկներով հայտարարել, որ ո՞վ է ասում, որ Նիկոլ Փաշինյանն է հանձնել Արցախը, ինչպես նաև արդարացրել Վեհափառի շուրջ տեղի ունեցողը։
    Այսպիսի ժամանակներ ենք ապրում, ընկերներ ջան։
    🌐 Բաժանորդագրվի՜ր «Գեոպոլիտիկա»-ին

  • Այսօրվանից Իշխան Սաղաթելյանը պետք է բանակցություններ սկսեր քաղաքական ուժերի հետ՝…

    Այսօրվանից Իշխան Սաղաթելյանը պետք է բանակցություններ սկսեր քաղաքական ուժերի հետ՝ ընդհանուր սկզբունքների հարցում համաձայնության հասնելու և, այսպես ասած, միմյանց «չհարվածելու» վերաբերյալ։
    Հենց այսօր առավոտվանից հայտնի մարդիկ կրկին հարձակում են սկսել «Հայաստան» դաշինքի վրա ու ես արդեն ունեմ համոզմունք, որ դրա նպատակը ընդդիմադիր դաշտում հնարավոր համաձայնությունները և սինխրոն աշխատանքի կազմակերպումը թույլ չտալն է։
    Կարծում եմ՝ այս ոռնոցները պետք է արհամարհել ու փորձել իրական ընդդիմության տարբեր թևերի հետ սկզբունքային հարցերում գալ համաձայնության ու ձևավորել կոնսենսուս։ Այս գործընթացում հանրության համար լիարժեք պարզ կդառնա, թե ով ու ինչ նպատակ է հետապնդում։ Որպես քաղաքացի՝ ես Իշխան Սաղաթելյանին պարզապես հորդորում եմ այդ բանակցությունները անցկացնել հանրության համար հնարավորինս բաց կերպով, որպեսզի մարդիկ տեղեկատվության պակասի խնդիր չունենան։
    Դասականի հայտնի մեջբերումը այսօրվա քաղաքական իրավիճակում կարող ենք վերաձևակերպել հետևյալ կերպ․ «պետք է հասկանանք՝ ով ինչ է անում այս երկիրը փրկելու համար ու ով է իրականում ծախում այն»։

  • Նիկոլ Փաշինյանը ունի հստակ մարտավարություն, ամեն օր հետևողական աշխատում է իր քաղ…

    Նիկոլ Փաշինյանը ունի հստակ մարտավարություն, ամեն օր հետևողական աշխատում է իր քաղաքական խնդիրները լուծելու ուղղությամբ։
    Այս մի կողմում ես չեմ տեսնում այդ հետևողականությունն ու ամենօրյա համառ աշխատանքը։
    Ընդդիմության լիդերներին երևի նման կարծիքները դուր չեն գա, բայց ավելի լավ է ուղիղ ու բաց սա ասվի, քան գանք, ասենք, որ դուք վերջն եք, բայց հետո դուք էլի կրվեք ընտրությունները։ Էտ կենացները անցնենք էլի։

  • Անկեղծ ասած, չեմ հասկանում այն արձագանքը, որը համացանցում առկա է գյուղերից մեկու…

    Անկեղծ ասած, չեմ հասկանում այն արձագանքը, որը համացանցում առկա է գյուղերից մեկում խմբակային ծեծի դրվագի հետ կապված։
    Հարգելի հայրենակիցներ, մեր երկրում ամեն շաբաթ նման 2-3 դեպք առնվազն լինում է ու դրա մասին մենք միշտ հրապարակումներ ենք անում, ահազանգում ենք, որ երկրում կա կրիմինալի խայտառակ վիճակ, աննախադեպ ամենաթողություն, մշտական դարձած խմբակային ծեծեր ու դանակահարություններ։ Օրերս մի այլ սարսափելի դեպք է տեղի ունեցել, երբ մեքենան քշել են ընկած մարդու վրա՝ այդպիսով սպանելով նրան։
    Այս դրվագով նման արձագանքի պատճառը երևի այն էր, որ դրա տեսանյութը կա, դուք տեսել եք, թե ինչպես է ծեծը տեղի ունենում։ Դե մենք էլ այսօր վերածվել ենք Ֆեյսբուքյան հասարակության, լացելու սմայլիկները դնում ենք, տարածում ենք մեր էջերում, պահանջում ենք իրավապահներից, ի դեպ, ի՞նչ ենք պահանջում իրավապահներից, ավելի կոնկրետ ումի՞ց ենք պահանջում։
    Այո, մեր երկրում խայտառակ ամենաթողություն է տիրում, կա համակարգային բառդակ, ինչի պատճառով այս կրիմինալ խմբերի վրա չկա վերահսկողություն, արդյունքում փողոցի խուժանը գլուխ է բարձրացնում։
    Վաղուց ժամանակն է հասկանալ, որ սոցիալական ցանցերում այդ տեսանյութերը «սթորի դնելը», դրանց տակ լացելու սմայլիկներ շարելը ու «քաք սրտի մխիթարանք» տրամաբանությամբ մի 2 մեկնաբանություն գրելը հարց չեն լուծելու․ մենք երկրում ունենք խնդիրներ, որոնք գնալով միայն խորանում են ու այդ խնդիրները քաղաքական են։

  • Ես կարծում եմ, որ մենք պետք է փոխենք կառավարման համակարգը և անցնենք նախագահական…

    🇦🇲 Ես կարծում եմ, որ մենք պետք է փոխենք կառավարման համակարգը և անցնենք նախագահական կառավարման։ Արթուր Վանեցյան @armgeopolitic

  • Ի տարբերություն այն սրբազանների, որոնք չոքեցին Փաշինյանի առաջ` ես Նիկոլին ճանաչո…

    Ի տարբերություն այն սրբազանների, որոնք չոքեցին Փաշինյանի առաջ` ես Նիկոլին ճանաչում եմ. նա այս սրբազաններից ազատվելու է առաջին իսկ հարմար պահին։ Կեսին կդատի ու կմտցնի բանտ, կեսին դուրս կշպրտի եկեղեցուց։
    Նիկոլը գործում է իրավիճակային ու այդ հարցում բավականին հմուտ է. այս պահին շարքերից պետք են դավաճաններ, որոնք իրենց ղեկավարի դեմ դուրս կգան։ Վաղը նրանք այլևս պետք չեն լինելու։
    Ճիշտ նույն բանը արեց բանակի ու զինվորականների հետ։ Այն գեներալները, որոնց թվում էր, թե պայմանավորվածություն ունեն Նիկոլի հետ, կեսը գնաց բանտ, մյուս կեսին սիկտիր արեցին բանակից։

  • Մենք ամեն օր Երևանում ու հարակից շրջաններում շնչում ենք քաղցկեղածին օդ։ Երբ մենք…

    Մենք ամեն օր Երևանում ու հարակից շրջաններում շնչում ենք քաղցկեղածին օդ։ Երբ մենք շնչում ենք, օդը մեզ չի հարցնում՝ դու իշխանության աջակի՞ց ես, թե՞ ընդդիմադիր, այս օդը հավասարաչափ վնասում է բոլորիս։
    Լավ, համացանցում մի քանի հարյուր ակտիվ մարդ այս թեմայով խոսում է, բացատրում է սրա վտանգները, պահանջում է ինչ-որ լուծում գտնել, բայց ընդհանուր առմամբ՝ այս հարցի շուրջ ևս համատարած անտարբերություն է ու, որպես որոշակի ակտիվություն ցուցաբերող մարդ, ես հաշտ չեմ նման անտարբերության հետ։
    Ձեր, ձեր ծնողների, ձեր երեխաների մասին է սա, ժողովուրդ ջան։ Չտա Աստված, բայց չենք ուզում սրա հետևանքները գան, չոքեն ձեր ու բոլորիս դուռը։ Ունենք խնդիր, ունենք շատ ռեալ ու շատ վտանգավոր խնդիր ու սրան պետք է տրվի լուծում, թե չէ վաղը բոլորիս համար տխուր է լինելու։