Author: Vahe Aghajanyan

  • Անհրաժեշտ է, որ ընդդիմադիր ուժերը գիտակցեն, որ Ռուսաստանի հետույքը պահող կեցվածք…

    Անհրաժեշտ է, որ ընդդիմադիր ուժերը գիտակցեն, որ Ռուսաստանի հետույքը պահող կեցվածքը իրենց որևէ լավ տեղ չի տանելու։ Եթե դա լավ տեղ տանող ճանապարհ լիներ, Նիկոլը ինքը դա կաներ։
    Ու խոսքը նաև հակառուսականություն սրելու մասին չէ։ Մեր հասարակությունը իր աչքերով շատ բան տեսել ու զգացել է ու դու չես կարող խաբել այդ հասարակությանը։ Պետք է բաց ու անկեղծ նաև ընդդիմության կողմից խոսվի նույն ՀԱՊԿ-ի մասին, Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագրերի մասին ու մարդկանց ասվի, որ կա խնդիր ու իշխանության գալու դեպքում իրենք պատրաստվում են բաց ու անկեղծ խոսակցություն ունենալ Մոսկվայի հետ։
    Մարդիկ չպետք է Նիկոլին այլընտրանք տեսնենք խիստ ռուսամետ ուժերի, պետք է տեսնեն ուժերի, որոնք հարցին մոտենում են պրագմատիզմի տեսանկյունից, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում կան խնդիրներ, որոնք կապված չեն Փաշինյանի անձի հետ ու հայ — ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակի ու ապագայի հետ կապված անհրաժեշտ է ուղիղ և անկեղծ խոսակցություն ունենալ Մոսկվայի հետ, այլ ոչ թե Նիկոլի պես դատարկ խոսել ու գործնական որևէ հարց չլուծել։

  • Ովքեր համարում են, որ Ռուսաստանը դեմ է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ու քայլեր է …

    Ովքեր համարում են, որ Ռուսաստանը դեմ է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ու քայլեր է անելու, աջակցելու է ինչ-որ ընդդիմադիրների, որ նրանք հաղթեն Փաշինյանին, քաղաքական իմպոտենտներ են, քաղաքական տխմարներ են։
    Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի կողմից ունի այն, ինչ իրեն պետք է՝ նեյտրալություն ներհայաստանյան գործընթացների նկատմամբ։
    Մարդիկ համառորեն չեն հասկանում, որ եթե դու ինչ-որ օլիգարխի ներկայացնում ես «Պուտինի մարդ» ու Նիկոլը նրան 7 ամիս է մտցրել է ԿԳԲ-ի պադվալը ու չի հանում, դու դրանով ցույց ես տալիս, թե ինչ ուժեղ տղա է Նիկոլը, որ «Պուտինի մարդուն» ծակն է մտցրել, իսկ իրականության մեջ Հայաստանում «Պուտինի մարդ» չկա։ ՉԿԱ։

  • Տպավորություն է, որ որպես խոշոր ընդդիմություն դիրքավորված ուժերը շարունակում են …

    Տպավորություն է, որ որպես խոշոր ընդդիմություն դիրքավորված ուժերը շարունակում են չհասկանալ, թե ով է իրենց մրցակից Նիկոլ Փաշինյանը։
    Սիրելիներ, դուք տեղյա՞կ եք, թե նա ինչ թիմ է հավաքում։ Հասկանու՞մ եք, որ եթե չկարողանաք հաղթել ընտրություններում, ԱԺ-ում ձեզ ամբողջ օրը փչացնելու են ու իրենց ոտքերը սրբեն ձեր վրա, ինչպես փաստացի ներկայիս ընդդիմության հետ են անում։
    Քաղաքականությամբ զբաղվող ընդդիմություն ես այս պահին չեմ տեսնում։ Երգի, պարի ինչ-որ անսամբլներ տեսնում եմ, տռճիկ են տալիս ինչ-որ բեմերում, բայց ընդդիմություն չեմ տեսնում։

  • Շատ ցավոտ արձանագրում եմ անելու, բայց գտնում եմ, որ մենք խնդիրների մասին պետք է …

    Շատ ցավոտ արձանագրում եմ անելու, բայց գտնում եմ, որ մենք խնդիրների մասին պետք է խոսենք բաց ու անկեղծ, որպեսզի կարողանանք դրանց արդյունավետ լուծումներն էլ գտնել։ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության գլխավոր «ֆիշկաներից» մեկը, եթե ոչ գլխավորը, հասարակության բավականին…

  • Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանցիների կողմից նկարահանած ֆիլմն եմ դիտում, հայի ա…

    Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանցիների կողմից նկարահանած ֆիլմն եմ դիտում, հայի անուն-ազգանունով 2 անձնավորություն՝ Տիգրան Խզմալյան և Սամվել Բաբայան, գերության մեջ գտնվող մարդու մասին տալիս են այնպիսի գնահատականներ, որոնք գոնե ինձ համար ընկալելի չեն։
    Տիգրան Խզմալյանը Վարդանյանին ներկայացնում է «Պուտինի տրոյական ձի», իսկ Սամվել Բաբայանը ասում է, որ «տո Վարդանյանից ի՞նչ լիդեր, նա ո՞վ ա ընդհանրապես»։
    Մի կողմ եմ դնում, որ ադրբեջանցիների կողմից քո հայրենակցի դեմ նկարահանված ֆիլմում սիրով դեր ես վերցնում ու խոսում քո իսկ հայրենակցի դեմ, նաև խախտվում է մի պարզ տղամարդկային սկզբունք․ բանտում գտնվող մարդու մասին չեն խոսում, տվյալ պարագայում իրավիճակը ավելի ծանր է, որովհետև մարդը, ում մասին խոսում ես, գտնվում է քո թշնամու բանտում, նաև չունի քեզ պատասխանելու հնարավորություն։
  • Պետք չէր այս երկիրը կառավարել այնպես, որ այսօր, երբ գյուղացին տեսնում է, որ իր տ…

    Պետք չէր այս երկիրը կառավարել այնպես, որ այսօր, երբ գյուղացին տեսնում է, որ իր տան բակը ասֆալտ են անում, դրանից այն կողմ այլևս նրան որևէ բան չի հետաքրքրում, նա դա համարում է շատ մեծ գործ։
    Երբ մենք ասում ենք, որ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունը պատճառ չէ, այլ հետևանք, հենց սա նկատի ունենք, որ երկրում ստեղծված իրավիճակը ու դեգրադացիան նման մարդուն հնարավորություն տվեցին անել այն, ինչ արեց ու շարունակում է անել։

  • Հեռու չի այն օրը, երբ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան, այսպես կոչված, վերադարձ…

    Հեռու չի այն օրը, երբ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան, այսպես կոչված, վերադարձի դեմ արտահայտվողները Բաքվի պահանջով պարզապես կկալանավորվեն…
    Ընդ որում` այդ կալանավորումները կողջունվեն նաև շատ հայերի կողմից։

  • Քանի՞ նախկին ու հարգված զինվորական գիտեք, որ դիրքորոշում են հայտնել եկեղեցու շու…

    Քանի՞ նախկին ու հարգված զինվորական գիտեք, որ դիրքորոշում են հայտնել եկեղեցու շուրջ տեղի ունեցող սրբապղծության վերաբերյալ։
    Քանի՞ նման զինվորական է օրհնություն ստացել հենց նույն Վեհափառից։
    Կյանքը, ցավոք, հիասթափությունը հիասթափության վրայից է բերում, բայց դրան ևս պետք է դրական աչքով նայել, որովհետև շատ մարդկանց մասին էլ, որ ժամանակին վատ կարծիք ես ունեցել, այսօր իրենց այնպես սկզբունքային ու գաղափարական են պահում, որ միայն հարգանքի է դա արժանի։

  • Այն իշխանությունը, որը առավելագույնս սահմանափակում է կանխիկ գումարի շրջանառությո…

    Այն իշխանությունը, որը առավելագույնս սահմանափակում է կանխիկ գումարի շրջանառությունը, անգամ թոշակառուներին է ստիպում թոշակ ստանալ ու առևտուր անել բանկային քարտերով, այսօր որոշում է ընդունում, որով ոչ միայն չի սահմանափակում կանխիկի շրջանառությունը կրիպտոարժույթների պարագայում, այլև թույլ է տալիս, որ ևս 2 տարի այս ոլորտում կանխիկ շրջանառվի։
    Առնվազն հարցեր են առաջանում, թե ինչու՞ է կոնկրետ ոլորտի համար թույլ տրվում կանխիկի շրջանառություն, հետևաբար ստվերի պահպանում, իսկ կոնկրետ ոլորտը ամենևին էլ պատահական ոլորտ չէ, քանի որ այսօր թմրանյութերի վաճառքները իրականացվում են հենց կրիպտոարժույթներով։
    Կարո՞ղ ենք ենթադրել, որ իշխանության ներսում կան մարդիկ, որոնք թաթախված են կոնկրետ սխեմաների մեջ ու նրանց շահերից է բխում, որ այս ոլորտում ամեն ինչ շարունակվի կանխիկ, ուստի, անվերահսկելի և անտեսանելի լինել, ի՞նչ գումարներ են գալու կրիպտոարժույթներով և որտեղի՞ց են գալու, որոնք անհրաժեշտ է պահել ստվերում։ Ինչու՞ է արվում մի բան, որը անհնար է դարձնում բացահայտել թմրանյութերի շրջանառության ու իրացման ամբողջ շղթան։
    Եթե թոշակառուի 50-60 հազար դրամ թոշակն են պարտադրում ստանալ անկանխիկ, ապա ինչու՞ է մի ոլորտի թույլ տրվում ու խրախուսվում կանխիկը, որտեղ խոսքը ոչ թե 50-60 հազար դրամի, այլ միլիոնավոր դոլարների մասին է, միլիոնավոր դոլարների, որոնց մեջ է մտնում նաև թմրանյութերի շրջանառության գումարները։
    Նաև զարմացած եմ, որ ԱԺ-ում մեր ընդդիմադիր գործընկերները ներկա չէին այս նախագծի քննարկմանը ու այս հարցերը չբարձրացրեցին, իսկ սրանք չափազանց լուրջ հարցեր են։

  • Այսօր երեկոյան հրապարակային կերպով կդիմեմ մեր սիրելի Նազիկ Ավդալյանին։Հույս ունե…

    Այսօր երեկոյան հրապարակային կերպով կդիմեմ մեր սիրելի Նազիկ Ավդալյանին։
    Հույս ունեմ, որ մինչև երեկո Նազիկ Ավդալյանը կհերքի ՔՊ-ի ցուցակում լինելու մասին տեղեկությունը ու նրան դիմելու կարիք չի լինի։