Author: Vahe Aghajanyan

  • Սիրելի հետևորդներ, ալիքի հիմնադրումից շուրջ 5 տարի անց որոշեցինք փոխել մեր հին …

    🌐 Սիրելի հետևորդներ, ալիքի հիմնադրումից շուրջ 5 տարի անց որոշեցինք փոխել մեր հին ու բարի լոգոն և ներկայանալ «նոր շնչով», ավելի ժամանակակից ու գեղեցիկ դիզայնով։ Հուսով ենք՝ կհավանեք նոր լոգոն 🙂
    Ի դեպ, ալիքին ձեռագիր հաղորդող մի շարք հետաքրքիր բաներ այս պահին մշակման փուլում են, շուտով դրանք ևս կներկայացնենք։
    Տեղեկացնենք նաև, որ առաջիկայում հնարավորություն կստեղծենք մեր հետևորդների համար, ցանկության պարագայում, աջակցություն ցույց տալ հարթակին, նպաստել դրա զարգացմանը և լսարանի ընդլայնմանը։
    🤝 Բաց ենք նաև բիզնեսի հետ համագործակցության համար՝ գովազդային ձևաչափով։ Քանի որ չունենք որևէ ֆինանսավորում և «տեր», սակայն ունենք շատ ամբիցիոզ պլաններ, նման ձևաչափով համագործակցությունը կնպաստի հարթակի արագ զարգացմանը, կմեծացնի մեր ներկայությունը այլ հարթակներում, ինչպես նաև հնարավորություն կտա ստեղծել այլ պրոդուկտներ՝ podcast-ներ, լուսաբանումներ, հարցազրույցներ և այլն։ Եթե կան բիզնեսներ, որոնք կունենան ցանկություն դառնալ ալիքի հովանավոր և գործընկեր, կոնտակտային տվյալները առկա են bio-ում։
    Սիրով՝ Ձեր «Գեոպոլիտիկա» 🙂

  • Ժողովուրդը սկսել է մեղավորներ փնտրել․ բումերանգը վերադառնում է ՓաշինյանինԱննա Հա…

    Ժողովուրդը սկսել է մեղավորներ փնտրել․ բումերանգը վերադառնում է Փաշինյանին
    Աննա Հակոբյանը, Հայկ Կոնջորյանը և մյուս ՔՊ-ականները շարունակ կարող են հերքել իրենց վերագրվող գույքերի կամ փողերի մասին տարածվող տեղեկությունները, Սրբուհի Գալյանը կարող է շարունակել համարել, որ իր համար 200 հազար դոլարանոց տունը ի՞նչ է, որ նա չունենա, սակայն տեղի ունեցողը ոչ Աննա Հակոբյանի, ոչ Հայկ Կոնջորյանի, ոչ էլ Սրբուհի Գալյանի մասին է, տեղի ունեցողը շատ ավելի խորքային ու հոգեբանական խնդրի մասին է, խնդիր, որը նման է թափանիվի, որը հնարավոր չի լինելու կանգնեցնել։
    Այս ամենում ամենակարևորը, ըստ իս, հետևյալն է․ մարդիկ, այդ թվում ու ամենաշատը՝ իրենց իշխանության հետ հույսեր կապած մարդիկ հասկացել են, որ «թալանը», որը խոստացվել էր բաժանել ժողովրդին, 8 տարի անց այդպես էլ չբաժանվեց, չկան նաև «թալանչիները», սակայն իրենց կյանքում դրանից ոչինչ էլ չփոխվեց, կյանքը չի լավանում, աշխատավարձը չի բարձրանում, գները աճում են, սառնարանը լիքը չէ, սակայն նույն մարդիկ, որոնց կյանքում ոչինչ չփոխվեց, դեռ մի բան էլ՝ վատացավ, այսօր տեսնում են, որ 2018-ից առաջ որևէ տեղ չաշխատած, ոչինչ չունեցող, «պարտքով պիվա խմող» մարդիկ այսօր գնում են մի քանի հարյուր հազար դոլարանոց տներ, վարում են տասնյակ հազար դոլարանոց մեքենաներ, ապրում են շքեղ կյանք։
    Մարդիկ միշտ քավության նոխազներ են փնտրում ու եթե ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին հաջողվել էր համոզել, որ մարդիկ լավ չեն ապրում, քանի որ կան պայմանական «Սաշիկներ», որոնք «թալանում» են երկիրը, ապա այժմ մարդկանց համար այդ քավության նոխազները աստիճանաբար դառնում են այս իշխանության պայմանական «Սաշիկները»։ Տեղի է ունենում «արթնացման» ինչ-որ գործընթաց, երբ մարդիկ հասկանում են, որ իրենց այսքան տարի մոլորեցրել են «նախկիններով» ու «թալանով» ու այժմ «արթնացած» ժողովուրդը կրկին սկսում է մեղավորներ նշանակել իր վատ ապրելու համար։ Արդյո՞ք չի եղել թալանը, իհարկե եղել է, սակայն այն չվերադարձվեց ու թալանչիներից շատերը այժմ Սերժի նկարի փոխարեն փակցրել են Նիկոլի նկարը ու կանգնած են հենց այս իշխանության շարքերում, գյուղապետից մինչև օլիգարխ, և մարդիկ դա տեսնում են։
    Այսպիսով, բումերանգը վերադառնում է Փաշինյանին․ ժողովուրդը սկսել է փնտրել մեղավորներ ու այդ մեղավորներին տեսնում է Փաշինյանի ու իր թիմակիցների դեմքերով։

  • Բանակում զոհ ունենք Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել …

    🇦🇲 Բանակում զոհ ունենք Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում…

  • Ընդդիմադիր ամենատարբեր շրջանակների հետ շփումները բերել են մի եզրակացության, որ շ…

    Ընդդիմադիր ամենատարբեր շրջանակների հետ շփումները բերել են մի եզրակացության, որ շատ դեպքերում իրենք ուղղակի կտրված են իրականությունից ու դրան նպաստել է իրենց քծնող շրջապատը, բացարձակ չեն զգում ընդհանուր դաշտը ու հանրության տրամադրությունները։
    Վիզ դնողներ չկան, թիմերի ներսում մարդկանց հետաքրքրում է մանդատ կպցնելը, հով լռվելը, պաթոսով ելույթ ունենալը, ոչ ավելին։ Ամբողջ աշխատանքը թողնում են լիդերի վրա։
    Ընդդիմության գլխավոր խնդիրներից մեկը վիզ դնողների պակասն է, ուղղակի չկան, ամեն մեկը ունի ինչ-որ կոմֆորտ զոնա ու հարմարված է դրա հետ մի քիչ ավել, մի քիչ պակաս։
    Ընդդիմության գլխավոր խնդիրներից երկրորդը որոշումների դանդաղ կայացումն է, չափազանց դանդաղ
    զատիկից հետո կարմիր ձվի տրամաբանությամբ։
    Մյուս կողմում ունենք հանրության տրամադրությունները լավագույնս զգող, չափազանց աշխատասեր, հետևողական ու արագ կողմնորոշվող Փաշինյան։ Սա Փաշինյանի գովքը չէ, սա արձանագրում է, որ իրեն հաղթելու համար գոնե իր չափ պետք է վիզ դնես ու աշխատես։

  • Հաջորդ անգամ, եթե որևէ մեկի մտքով անցնի այս հարթակի ու իմ հետ կապված իր էջում ոչ…

    Հաջորդ անգամ, եթե որևէ մեկի մտքով անցնի այս հարթակի ու իմ հետ կապված իր էջում ոչ կոռեկտ ձևով արտահայտվի, էլ չեմ նայելու՝ ում աջակիցն ա, ում թուլեն ա, ում տասովչիկն ա, դաշնակ ա, հնչակ ա, թե ինչ զիբիլ ա, ժողովրդական լեզվով ասած՝ մինչև վարդապետի խազը կոխելու եմ՝ գնա։
    Համաձա՞յն չեք որևէ բանի հետ, խնդրեմ, արտահայտվեք կոռեկտ, հայտնեք ձեր անհամաձայնությունը։ Կոռեկտությունից դուրս եկաք, էն բանից եմ անելու ձեզ էլ, ձեզ պահողներին էլ։
    Ընդդիմադիր կոչվածներ, համբերությանս հետ չխաղաք, պակաս նիկոլ էլ դուք չեք։

  • Ես կարծում եմ՝ Ռոբերտ Մարկարիան անունով անձնավորությանը Ռոբերտ Քոչարյանի որոշ թի…

    Ես կարծում եմ՝ Ռոբերտ Մարկարիան անունով անձնավորությանը Ռոբերտ Քոչարյանի որոշ թիմակիցներ կտան իր բարձրացրած հարցերի պատասխանը։
    Եթե ես զգամ, որ լավ չեն տվել այդ հարցերի պատասխանը, ես ինքս կսկսեմ դրանք տալ։
    Երևի ասածներս պարզ էր ձեզ։

  • Այս սոցհարցման արդյունքներից հետո իմ հարցերը ուղղված Ռոբերտ Քոչարյանին ու նրա թի…

    Այս սոցհարցման արդյունքներից հետո իմ հարցերը ուղղված Ռոբերտ Քոչարյանին ու նրա թիմին միայն սաստկանում ու կոշտանում են, իսկ քննադատությունները՝ հիմնավորվում։
    Մնացածը թող իրենք մտածեն։

  • Շատ եմ սիրում մեր ընդդիմության անգլերենով ուղերձներն ու ելույթները ԵՄ-ի, միջազգա…

    Շատ եմ սիրում մեր ընդդիմության անգլերենով ուղերձներն ու ելույթները ԵՄ-ի, միջազգային կառույցների, դեսպանների համար։ Անգլերենով են ասում, որ հասկանան էլի, թե չէ խեղճերը որտեղից պիտի իմանան, թե ինչ է կատարվում այս երկրում, որ քաղբանտարկյալներ ունենք, բան։ Հեսա կլսեն, կասեն` այ քեզ բան, էս ի՞նչ ա կատարվում էս երկրում։
    Եկաք դուք էտ խելքով իշխանության հաստատ։

  • Նիկոլը էս զեկույցի թեմայից դուրս եկավ կրած ու փչացրեց բոլորին, ովքեր մասնակցեցին…

    Նիկոլը էս զեկույցի թեմայից դուրս եկավ կրած ու փչացրեց բոլորին, ովքեր մասնակցեցին այդ ֆարսին։ Հեսա ընտրություններից առաջ էլ դատավճիռներ ա հանելու ու պարզ ճակատով պարտության մեղավորներին նշանակի:
    Դե գնացեք ու մտածեք, թե ինչ արեց ձեր հետ Նիկոլը։
    Ամենաարդար բանը, որ եղել ա ձեր հետ, դա Քոչարյան Անդոն ա !

  • Եթե իշխանությունները ընտրություններում գնան «ամեն գնով» վերընտրվելու ճանապարհով՝…

    Եթե իշխանությունները ընտրություններում գնան «ամեն գնով» վերընտրվելու ճանապարհով՝ դրանով փակելով քաղաքական ճանապարհով փոփոխությունների դուռը, դա, ի վերջո, բերելու է նրան, որ այս իշխանությանը ինչ-որ պահի ռեվոլյուցիոն ճանապարհով փոխարինելու է գալու շատ ավելի պոպուլիստ, շատ ավելի ոչ ադեկվատ, շատ ավելի «սոված» իշխանություն, քան այս իշխանությունն է։
    Բավարար ուսումնասիրել եմ թե՜ աշխարհի, թե՜ հենց մեր երկրի պատմությունը․ Հայաստանի Հանրապետությունը երկրորդ նման հեղափոխություն չի կարող կուլ տալ, ուստի, ուզում եմ հույսեր փայփայել, որ քաղաքական ճանապարհով, այնուամենայնիվ, կհաջողվի հասնել փոփոխության։
    Գրեթե ամենօրյա դարձած իմ գրառումները ընտրություններին մասնակցելու կարևորության վերաբերյալ հենց այս պատճառով են․ ես չեմ ցանկանում տեսնել պոպուլիստական հիմքով երկրորդ հեղափոխություն, քանի որ գիտակցում եմ դրա կործանարար հետևանքները մեր պետության համար։