Author: Vahe Aghajanyan

  • Կրկնում եմ երեկվա ասածս՝ 2026-ի ընտրությունները լինելու են Սևանի ու Գյոյչայի միջ…

    Կրկնում եմ երեկվա ասածս՝ 2026-ի ընտրությունները լինելու են Սևանի ու Գյոյչայի միջև։
    Ընտրողը ժողովուրդն է, բայց անտարբեր լինելը ու ընտրությունների չգնալը քվե է ի օգուտ Գյոյչայի։ Սա ֆիքսենք։
    Քաղաքական ուժերը իրենց մասով ունեն առաջնորդության պատասխանատվություն, իսկ հանրությունն էլ ունի ընտրություններին մասնակցելու ու անտարբեր չլինելու պատասխանատվություն։ Սրանք համահավասար պատասխանատվություններ են ու եթե որևէ մեկը իր բաժին պատասխանատվությունը չկրի, ընդհանուր գործը չի հաջողելու։
    Վերցրու՜ պատասխանատվություն։ Մասնակցի՜ր ընտրություններին։

  • Ընտրություն կատարելու պահըՀայաստանում մի քանի ամսից ընտրություններ են։ Մոտենում …

    ❗️Ընտրություն կատարելու պահը
    Հայաստանում մի քանի ամսից ընտրություններ են։ Մոտենում է պահը, երբ չեզոքություն պահպանելը, «բոլորին դեմ ենք», «ոչ մեկին չենք հավանում» ասել ու քաշվել մի կողմ պարզապես հնարավոր չի լինելու։
    Այո, քաղաքականության մեջ սրբեր չեն եղել, չկան ու չեն լինելու ու այս մտքի հետ մենք պետք է համակերպվենք։ Մենք ստիպված ենք լինելու ընտրություն կատարել, իսկ այդ ընտրությունը լինելու է առկա տարբերակների միջև՝ մենք հավանե՞նք այդ տարբերակները, թե՞ ոչ։
    Արդյո՞ք հաշտ ենք այն ամենի հետ, ինչ ունենք հիմա։ Արդյո՞ք հավատում ենք այն խաղաղությանը, որի պայմաններում հարևան երկրի ղեկավարը հայտարարում է, որ չկա Սևանա լիճ, այլ կա Գյոյչա ու այսուհետ այդպես պետք է կոչել այդ լիճը։ Արդյո՞ք մենք հավատում ենք, որ տնտեսության զարգացում ենք ունենալու, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։ Արդյո՞ք մենք հավատում ենք, որ վերջապես հանրային համերաշխության ենք հասնելու, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։
    Ես չեմ հավատում, ես գտնում եմ, որ կա փոփոխության անհրաժեշտություն, եթե մենք ցանկանում ենք ունենալ ուժեղ, զարգացող Հայաստան, որտեղ քաղաքացին կլինի անվտանգ ու կապրի բարեկեցիկ և առողջ։
    Ինքս էլ ստիպված եմ լինելու ընտրություն կատարել՝ քաջ գիտակցելով, որ իդեալական տարբերակներ ու սրբեր չկան։ Վստահ եմ, որ անտարբեր մնալը հանցագործություն է պետության ու ժողովրդի հանդեպ, անտարբեր մնալը ու մի կողմ քաշվելը ոչ այլ ինչ է, քան դասալքություն։

  • Աբովյան քաղաքում կա տասնամյակներ շարունակվող մի իրավիճակ, որը պետք է հանգուցալու…

    Աբովյան քաղաքում կա տասնամյակներ շարունակվող մի իրավիճակ, որը պետք է հանգուցալուծում ստանա։ Վստահաբար, պետք է հանգուցալուծում ստանա։ Այլ կերպ ուղղակի հնարավոր չէ։

  • Ընտրություններով իշխանափոխություն հնարավոր է, եթե յուրաքանչյուրս մեր շրջապատում …

    Ընտրություններով իշխանափոխություն հնարավոր է, եթե յուրաքանչյուրս մեր շրջապատում առավելագույն թվով մարդու բացատրում ենք, հասկացնում ենք, որ պետք է գնալ և քվեարկել, այլ ոչ թե անտարբեր լինել։ Մեզ պետք է բարձր մասնակցություն։
    Այո՜, քաղաքական ուժերը իրենց մասով են պատասխանատու, բայց պատասխանատվության իր բաժինը կրում է նաև ժողովուրդը։ Եթե մարդիկ գտնվեն անտարբեր, միայն գրառումներ կատարելով բողոքեն, online հետևեն, թե ինչ են անում իրենց երկրի հետ, չգնան ընտրելու, ապա այո, իշխանությունը չի փոխվի։
    Չլինեք անտարբեր։ Դուք էլ ձեր մասով եք կրում պատասխանատվություն։

  • «Սա ոչ թե մանդատի, այլ Հայաստանում ապրելու կռիվ է»․ հետաքրքիր հարցազրույց է՝ կար…

    «Սա ոչ թե մանդատի, այլ Հայաստանում ապրելու կռիվ է»․ հետաքրքիր հարցազրույց է՝ կարևոր շեշտադրումներով։ Խորհուրդ եմ տալիս դիտել։
    Սաթիկ Սեյրանյանը, եթե ուզում է, կարողանում է լավ բաներ անել էլի:
    https://youtu.be/5MJbCm7BL4E?si=t00GWytcoc-_moyi

    ՊԱՅՔԱՐԵ՛Ք․ ԱՅՍ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԿԲԵՐԻ. ՍԱ ՈՉ ԹԵ ՄԱՆԴԱՏԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԿՌԻՎ Է

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Մի քանի հարց Գագիկ Ծառուկյանին 1․ Խորհրդարանական առաջիկա ընտրություններին մտադի…

    Մի քանի հարց Գագիկ Ծառուկյանին 1․ Խորհրդարանական առաջիկա ընտրություններին մտադիր եք մասնակցել կուսակցությա՞մբ, թե՞ դաշինքով։ Դաշինքի պարագայում 8 տոկոսանոց անցողիկ շեմը անհաղթահարելի չեք համարու՞մ։ 2․ Եթե անցնեք խորհրդարան, և ստեղծվի մի իրավիճակ, որ Ձեր…

  • Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է, սա շատ հստակ է։Մենք Դավիթին ու նրա ընտանիք…

    Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է, սա շատ հստակ է։
    Մենք Դավիթին ու նրա ընտանիքին ուժ և ամրություն ենք ցանկանում ու ունենք համոզմունք, որ այս ամենը երկար չի շարունակվելու։
    Անկախ քաղաքական հայացքներից կամ կուսակցական պատկանելիությունից, քաղբանտարկյալների հարցում խտրականություններ չկան ու մենք այդ գիծը պահել ենք ու պահելու ենք։

  • Արշակ Սրբազանի հետ կապված տեսանյութի տարածումը ստիպեց հարցին նայել շատ ավելի գլո…

    Արշակ Սրբազանի հետ կապված տեսանյութի տարածումը ստիպեց հարցին նայել շատ ավելի գլոբալ համատեքստով։ Մի կողմ դնենք Արշակ Սրբազանին ու, ընդհանրապես, քաղաքականությունը։ Այսօրվա AI տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստանալ տեսանյութեր, որոնք պարզապես հնարավոր չէ տարբերել իրականից։ Արդյո՞ք մենք պաշտպանված ենք այս ամենից։ Ցանկացածի վերաբերյալ կարող են նման տեսանյութեր պատրաստել, շանտաժ անել, տարածել։ Ասեմ ավելին՝ կան բազմաթիվ դեպքեր, երբ տարբեր աղջիկ երեխաների վերաբերյալ նման տեսանյութեր, լուսանկարներ են պատրաստվել ու գումար են ուզել, որ դրանք չհրապարակեն TikTok էջերով։ Ոստիկանություն այս մասին կան ներկայացված հաղորդումներ։
    Կարծում եմ՝ խիստ անհրաժեշտություն է համապատասխան օրենսդրական կարգավորումներ ստեղծել, որպեսզի նման տեխնոլոգիաների առկայության պայմաններում քաղաքացու անձնական տարածության պաշտպանությունը լիարժեքորեն հնարավոր լինի ապահովել։ Այստեղ շատ կարևոր է, որ իրավապահ մարմինների արձագանքը լինի արագ ու նման իրավիճակներում անձնական տարածության ցանկացած խախտում հնարավոր ամենակարճ ժամանակի ընթացքում ունենա քրեաիրավական հետևանք։
    Լինի քաղաքական գործիչ, լինի հանրային գործունեություն ծավալող անձ, լինի պարզապես հասարակ քաղաքացի, մենք պետք է շատ հստակ ֆիքսենք, որ մարդու անձնական տարածությունը անձեռնմխելի է ու դա պետք է լինի պաշտպանված, իսկ եթե խոսենք քաղաքականությունից, ապա քո հակառակորդի դեմ անձնական կոմպրոմատ օգտագործելը հարված է գոտկատեղից ներքև, հետևաբար դա ընդունելի չէ, հարգի չէ ու վաղ թե ուշ ունենալու է բումերանգի էֆեկտ։

  • Պետրոս Ղազարյանի մոտ բանավեճի ժամանակ Արթուր Վանեցյանի թեկնածուի պահվածքը ինձ հա…

    Պետրոս Ղազարյանի մոտ բանավեճի ժամանակ Արթուր Վանեցյանի թեկնածուի պահվածքը ինձ համար անհասկանալի էր, եթե շատ անկեղծ լինեմ։ Հետևում ենք քարոզարշավին, տեսնում ենք լրիվ այլ բան, Պետրոսի մոտ տեսնում լրիվ այլ բան։ Չի համապատասխանում իրար։
    Արդյո՞ք իմ կողմից շատ հարգված Խաչիկ Մանուկյանը պետք է լռեր, երբ իր ներկայությամբ Վեհափառ Հայրապետին էին անպատվում։
    Տարակուսելի է։

  • Նույնիսկ ամենամութ ու ամենախավար գիշերին հաջորդում է լուսապայծառ, արևոտ առավոտը …

    Նույնիսկ ամենամութ ու ամենախավար գիշերին հաջորդում է լուսապայծառ, արևոտ առավոտը 👌