Author: Vahe Aghajanyan

  • Այ քաղաքական ոջլոտներ, Ազգային ժողովը դարձնելու ենք ձեր քաղաքական գերեզմանոցը, ո…

    Այ քաղաքական ոջլոտներ, Ազգային ժողովը դարձնելու ենք ձեր քաղաքական գերեզմանոցը, որ ձեր քաղաքական լեշերի գարշահոտը սրբի ու տանի ձեր նման անսկզբունք «ընդդիմադիրներին»։
    Ձեր հետ խոսակցությունն ԱՎԱՐՏՎԱԾ է, դուք կարմիր գիծ եք անցել, ինչի համար կզելու եք։

  • Իսկ կյանքը ցույց կտա, թե ով է ոջլոտը։ Այս մի հարցում վստահ եմ ավելի քան։ Սկզբուն…

    Իսկ կյանքը ցույց կտա, թե ով է ոջլոտը։ Այս մի հարցում վստահ եմ ավելի քան։
    Սկզբունքներ ունեմ, որոնք միշտ պահում եմ, դրանցից մեկը մարդկանց մասին, ի տարբերություն իրենցից շատերի, հրապարակային ասելն է այն, ինչը ասում եմ նաև անձամբ իրենց` աչքերի մեջ նայելով: Աղվան Վարդանյանին իր նախաձեռնությամբ տեղի ունեցած խոսակցության ժամանակ ուղիղ…

  • ՕԵԿ-ի մասին հիշողներ կա՞ն, դուք գիտե՞ք, որ Արթուր Բաղդասարյան կամ Հեղինե Բիշարյա…

    ՕԵԿ-ի մասին հիշողներ կա՞ն, դուք գիտե՞ք, որ Արթուր Բաղդասարյան կամ Հեղինե Բիշարյան անունով մարդիկ են եղել հայկական քաղաքականության մեջ: Որ չհիշեցնեինք, չէիք էլ իմանա կամ չէիք էլ հիշի դրանց, չէ՞:
    Սա ենք ասում, որ կանցնի որոշ ժամանակ, մանդատի համար կռիվ անող ներկայիս ընդդիմադիրներին էլ հիշող չի լինելու, իրենց ուժերն էլ դառնալու են ՕԵԿ:
    Հիմա ովքեր խելք ունեն այդ ուժերում, նման ճակատագիր ուզու՞մ են, թե՞ ոչ, իրենք պետք է որոշեն: Մեզանից հասնում է ասել, որ դուք բռնել եք ՕԵԿ դառնալու ճանապարհը: Վաղը մեկ այլ ուժի ցուցակ մտնել ու սեփական կենսագրությունը ջնջել չի ստացվելու, գիտենք, որ խնդիր չունեք քաղաքական թիմեր փոխելու հետ, բայց չենք թողնելու, փչացնելու ենք:

  • Կոպիտ, բայց անհրաժեշտ խոսքԸնդդիմադիր տարբեր շրջանակներ պայքարի են դուրս եկել սեփ…

    Կոպիտ, բայց անհրաժեշտ խոսք

    Ընդդիմադիր տարբեր շրջանակներ պայքարի են դուրս եկել սեփական մանդատը պաշտպանելու համար: Այստեղ խնդիրը մանդատները վերցնելը չէ, որովհետև եթե ընդդիմությունն ունի մանդատները վերցնելու որոշում, մենք դա ընդունում ենք, ճիշտ որոշու՞մ է դա, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը:
    Կան մարդիկ, որոնք այլևս անելիք չունեն քաղաքականության մեջ ու երբ հնչում է կարծիք, առաջարկ, հարցադրում, որ գուցե կարիք կա թարմացումների ու դուք, գուցե, զրոյական ՕԳԳ ունեք, սրանք նման հարցադրումներ անող մարդկանց նկատմամբ սկսում են արշավներ իրականացնել: Ձեզ հետ երկար գլուխ չենք դնելու, բառի ուղիղ իմաստով թքած ունենք ձեր վրա էլ, ձեր մանդատի վրա էլ, մենք բարեկամաբար ձեզ հիմա ենք ասում ձեր մասին իրականությունը ու շանս ենք տալիս ձեր քաղաքական թիմերին մնալ կենսունակ քաղաքական միավոր, այլ ոչ թե մաշվել ու դառնալ «Ժառանգություն» կամ ՕԵԿ: Սա անում ենք հիմա, որ հետո ձեզ մոտ հարցեր չառաջանան:
    Եթե դուք որոշել եք պատերազմի դուրս գալ ձեր մասին իրականությունն ասող մարդկանց հետ, որոնք առավելագույն չափով աջակցել են ձեր քաղաքական թիմերին, ապա խնդրեմ, մենք պատրաստ ենք, բայց այդ պատերազմում ձեզանից բան չի մնալու, մոխրանալու եք, ոչնչանալու եք ու, գուցե, բարին էլ հենց դա է:
    Հ.Գ. Այն, ինչի համար դուք հետույք եք տալիս, որ չկորցնեք, մեզ առաջարկվել է, մենք մեր կամքով դա չենք ուզել: Այ սրանում է տարբերությունը:

  • Ընդդիմության առաջնորդ կա, որը ոտքից գլուխ սպիտակ հագած ԱՄՆ դեսպանատանը գնում պրո…

    Ընդդիմության առաջնորդ կա, որը ոտքից գլուխ սպիտակ հագած ԱՄՆ դեսպանատանը գնում պրոսեկո ա խմում ու ԱՄՆ անկախության օր նշում, բայց ՄԵԿ ԱՆԳԱՄ չի եկել ոչ դատարան, ոչ ԿԸՀ-ի դիմաց: Լայաղին չի էլի:
    Լավ, ու՞մ եք էշի տեղ դնում:
    Ազգս ամերիկայի անկախության օրն ա նշում: Ձերը հորով-մորով եք արել, անցել եք US Independence Day-ին, չնայած արդեն լուրջ կասկածներ կան, թե որ մեկն ա ձեր համար ավելի թանկ: Ասենք ընդդիմադիրներ կան, որ ԱՄՆ դեսպանատանը գնում պրոսեկո են խմում, բայց իրենց համար արվող…

  • «Ուժեղ Հայաստանի» ու «Հայաստան» դաշինքի մասին։ Բնականաբար, իմ ակնկալիքներն ավելի…

    «Ուժեղ Հայաստանի» ու «Հայաստան» դաշինքի մասին։ Բնականաբար, իմ ակնկալիքներն ավելի մեծ են «Հայաստան» դաշինքից, քանի որ այնտեղ կա հզոր քաղաքական առաջնորդ ու քաղաքական թիմ։ Այսինքն, այս երկու ուժերին գոնե ես չեմ կարող նույն աչքով նայել ու չնայած նրան, որ «Ուժեղ Հայաստանը» ավելի շատ ձայն է հավաքել, ես ավելի շատ բան պահանջելու եմ «Հայաստան» դաշինքից։
    Այն մասին, ինչը քիչ հետո կգրեմ, փակ ձևաչափերով ասել եմ, բայց ցանկանում եմ ասել նաև հրապարակային։ Ես կարծում եմ, որ արդյունավետ քաղաքական միավոր մնալու ու քաղաքական ապագա ունենալու համար «Հայաստան» դաշինքում մի շարք հարցերի պետք է լուծումներ տրվեն, հակառակ պարագայում մենք տեսնելու ենք մաշվող ու աստիճանաբար քաղաքական լուսանցք մղվող քաղաքական միավորի, որի անդամները, այո, 5 տարի կստանան աշխատավարձ, պարգևավճար, սիրուն reel-եր կնկարեն ու Instagram-ում լայքեր կհավաքեն, կգնան գործուղումների, բայց դա կլինի իրենց քաղաքական կարիերայի անփառունակ ավարտը։
    Այս հարցում ամենամեծ անելիքն ունի Լևոն Քոչարյանը, նա գիտի իմ կարծիքը, նա պետք է իր վրա ավելի մեծ քաղաքական պատասխանատվություն վերցնի, առաջնորդի ֆրակցիան ԱԺ-ում։ Կա՞ պոտենցիալն ու հնարավորությունը։ Միանշանակ։ Որքանո՞վ դա կիրականացվի։ Տեսնենք։
    Քանի որ ՍԴ-ն քիչ հետո կհրապարակի իր խիստ «անսպասելի» որոշումը, ինչից հետո գլխավոր թեման կդառնա ընդդիմության մանդատ վերցնել — չվերցնելու հարցը, իմ կարծիքը շատ հակիրճ գրեմ ու գնամ weekend-ս վայելեմ։ Ընդդիմությունը վերցնելու է մանդատները, նման որոշում երկու…

  • «Հայաստան» դաշինքից Արթուր Խաչատրյանը պահանջկոտ հայացքով հարց է տալիս, թե «ման…

    ‼️ ‼️ «Հայաստան» դաշինքից Արթուր Խաչատրյանը պահանջկոտ հայացքով հարց է տալիս, թե «մանդատ մի վերցրեք» ասողներից քանի՞սն էր ԿԸՀ-ի առաջ, երբ ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում պետք է կայացներ:
    Մեկը ԵՍ այնտեղ էի, պարոն Խաչատրյան, ԵՍ այնտեղ էի, բայց լինելով այնտեղ` շատ քիչ մարդկանց եմ տեսել ձեր իսկ ցուցակից:
    Ոնց որ արդեն շատ եք մուննաթ գալիս մարդկանց վրա: Ոչ մի լավ տեղ դա ձեզ չի տանելու:
    Ես հորդորում եմ ընդդիմությանը վերանայել իր պահվածքը: Երկրորդ նախագահի նկատմամբ ունեցած հարգանքը շատ մեծ դեր է խաղացել ու շարունակում է ունենալ, բայց հավերժ չենք կարող լսել մուննաթ` ուղղված մեզ:

  • Նախորդ գրառմանս հետ կապված թարմացում. ոստիկանությունը շատ արագ արձագանքեց ու հիմ…

    Նախորդ գրառմանս հետ կապված թարմացում. ոստիկանությունը շատ արագ արձագանքեց ու հիմա զբաղված են հանցավոր տարրերի հայտնաբերմամբ:
    Հուսով եմ, որ բոլորը կհայտնաբերվեն ու ես առնվազն իմ քաղաքի մասով դրանում լինելու եմ խիստ հետևողական: Փողոցը պետք է մաքրվի խուժանից:
    Այսօր սարսափելի տեսարանի ականատես եղա իմ հարազատ Աբովյան քաղաքում ու սա արդեն կդժվարանամ հիշել, թե այս տարի որերորդ նման դեպքն է: Ուսումնական մեքենա էինք վարում ու մեր առաջ, քաղաքի գլխավոր խաչմերուկներից մեկում, մոտ 15 հոգի մահակներով ու այլ սառը զենքերով…

  • Միայն Աբովյանում միայն այս տարի արդեն մի քանի սպանություն, դանակահարություն ու վ…

    Միայն Աբովյանում միայն այս տարի արդեն մի քանի սպանություն, դանակահարություն ու վիրավորներ ունենք, սա չի կարող այսպես շարունակվել:
    Քրեական ցանկացած տարրի քոքը պետք է կտրվի:
    Այսօր սարսափելի տեսարանի ականատես եղա իմ հարազատ Աբովյան քաղաքում ու սա արդեն կդժվարանամ հիշել, թե այս տարի որերորդ նման դեպքն է: Ուսումնական մեքենա էինք վարում ու մեր առաջ, քաղաքի գլխավոր խաչմերուկներից մեկում, մոտ 15 հոգի մահակներով ու այլ սառը զենքերով…

  • Ես դեմ եմ, որ մեր երկրում բռնությամբ, ծեծելով ու բեսպրեդելով հարցեր լուծվեն, բայ…

    Ես դեմ եմ, որ մեր երկրում բռնությամբ, ծեծելով ու բեսպրեդելով հարցեր լուծվեն, բայց դեմ եմ նաև մարդկանց հայհոյելուն, առավել ևս` ընտանիքներ մտնելուն ու այդ ամենին իրավապահների կողմից գնահատական չարժանացնելուն:
    Մեր երկրում իրավապահ համակարգն իր խնդիրը չի կատարում, մենք ամեն օր տեսնում ենք ռազբորկաները, կրակոցներն ու դանակահարությունները, որոնց վերջ չկա, երկրում կան «յուրայիններ», որոնց փաստացի թույլատրված է ամեն ինչ ու կան «օտարներ», և սև-սպիտակ այս բաժանումը թշնամանքը միայն խորացնելու է երկրի ներսում:
    Այս իրավիճակն ունի կոնկրետ մեղավոր ու պատասխանատու ու դա քաղաքական իշխանությունն է: Ուժային կառույցները պետք է կատարեն իրենց պարտականությունները, դատախազության, քննչական կոմիտեի, դատական համակարգի համար ԲՈԼՈՐԸ պետք է լինեն հավասար ու պաշտպանված օրենքի ուժով, այլ ոչ թե օրենքը ընդդիմադիր հայացքներ ունեցողի համար մեկնաբանվի մի կերպ, իշխանության աջակցի համար` լրիվ այլ կերպ: