Category: Aravot

  • «Գերիները դատավճիռ չեն ստացել․ սա միտումնավոր խոչընդոտ է». Սիևանուշ Սահակյան ՄԻ…

    ⚖️ «Գերիները դատավճիռ չեն ստացել․ սա միտումնավոր խոչընդոտ է». Սիևանուշ Սահակյան
    🗣 ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը նշում է. գերիներին չեն տրամադրվել դատավճիռները՝ ոչ մի լեզվով, ինչը խախտում է բողոքարկման իրավունքը։
    📄 «Առանց դատավճռի հնարավոր չէ արդյունավետ բողոք ներկայացնել»,– ընդգծում է նա՝ սա համարելով միտումնավոր քաղաքական քայլ։
    🕊 Խաղաղության իրական ցուցիչը, ըստ նրա, գերիների վերադարձն է, ոչ թե հայտարարությունները։
    🔢 Այս պահին հաստատված է՝ Ադրբեջանում պահվում է մոտ 20 հայ գերի, որոնց վերադարձը շարունակում է մնալ առաջնահերթ հարց։
    Ավելին՝ Առավոտում
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մի քանի օրով Վրաստան մեկնելու միջնորդությունը մերժվել …

    ⚡️Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մի քանի օրով Վրաստան մեկնելու միջնորդությունը մերժվել է․ Արա Զոհրաբյան
    Ավելին
  • «Կամ հեղափոխություն, կամ ընտրություն․ երրորդ տարբերակ չկա» Քաղաքագետ Միհրան Հակ…

    🗳 «Կամ հեղափոխություն, կամ ընտրություն․ երրորդ տարբերակ չկա»
    🗣 Քաղաքագետ Միհրան Հակոբյանը ասում է. «Կամ գնանք հեղափոխության, կամ մասնակցենք ընտրություններին ու նորից դակենք Նիկոլին»։
    🇪🇺 Նրա կարծիքով՝ ԵՄ ներգրավումը ընտրություններից առաջ արտաքին ազդեցության նշան է, և գործընթացները կարող են ծառայել աշխարհաքաղաքական շահերին։
    ⚠️ Նա շեշտում է՝ ընտրություններով իշխանափոխությունը «միամտություն է», իսկ հիմնական գործիքը՝ փողոցային պայքարն ու իմպիչմենտը։
    👥 Քաղաքացիներին խորհուրդ է տալիս՝ կամ ընտրել «ցանկացածին, բացի Նիկոլից», կամ պատրաստվել երկարատև պայքարի։
    Ավելին՝ Առավոտում
  • «ՀԷՑ-ի գործը դասագրքային օրինակ է»․ Դավիթ Ղազինյան• Վարչական դատարանում քննվու…

    ⚖️ «ՀԷՑ-ի գործը դասագրքային օրինակ է»․ Դավիթ Ղազինյան
    🏛️ Վարչական դատարանում քննվում է «Տաշիր Կապիտալ»-ի հայցը՝ ընդդեմ ՀԾԿՀ-ի՝ ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու որոշման դեմ
    ⚠️ Դավիթ Ղազինյանի խոսքով՝ դատարանը մերժել է կարևոր վկաների ներգրավումը, և գործընթացից ակնկալիքներ գրեթե չկան
    🤝 Նա նշեց՝ մինչև մայիսի 25-ը սահմանված է բանակցությունների փուլ, սակայն «բանակցությունների լեզու չի տեսնում»
    🌍 Ղազինյանը պնդում է՝ այս գործը վտանգում է Հայաստանի ներդրումային միջավայրը և վատ ազդակ է ուղարկում ներդրողներին
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Մենք փնտրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն, ինչ նրանք թաքցրել են» 25 հայերի անու…

    🕵️ «Մենք փնտրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն, ինչ նրանք թաքցրել են»
    💻 25 հայերի անունով բացված էջերով իրականացվել էին միջազգային խարդախ սխեմաներ, մարդիկ հաճախ չէին էլ հասկացել՝ ինչի են մասնակցում։
    💔 Ամենածանր դեպքերից մեկում աղջկա հաշվին կար 100,000 դոլար, բայց նա ասում էր՝ «Այսօրվա հացի փողը չունեմ»։
    🌍 Հետաքննությունը հասավ մինչև Ղազախստան ու Մյանմար․ բացահայտվեց ամբողջ հանցավոր շղթան, call-center խարդախ ցանցերով։
    ⚠️ «Թվային աշխարհում անտեսանելիությունը միֆ է»,– նշում է դետեկտիվը։
    Ավելին՝ Առավոտում
  • Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել է, հայտնել է Արաբկիր ԲԿ–ն…

    ◾️Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել է, հայտնել է Արաբկիր ԲԿ–ն
  • Մամուլը գրում է Եթե Նիկոլ Փաշինյանը «հարկային տեռորը հայտարարում է փակված», նշա…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Եթե Նիկոլ Փաշինյանը «հարկային տեռորը հայտարարում է փակված», նշանակում է՝ ժամանակին հենց ինքն էլ հայտարարել է դրա բացումը․ «ՉԻ»
    🔺Թադևոս Ավետիսյան. Ցանկանում են ընտրություններից առաջ ընտրողի քվեն շահել, բայց այս գործողությունների բեռը կրելու է մեր տնտեսությունը. «Փաստ»
    🔺7 տարի առաջ ասում էր «Արցախը Հայաստան է, և վերջ», հիմա ասում է «Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում»․ «Չորրորդ իշխանություն»
    🔺Գյուղատնտեսական ոլորտի լուծումները պետք է լինեն համակարգային և երկարաժամկետ․ «Փաստ
    🔺Գագիկ Մինասյան․ Այն, ինչ կատարվում է ընդդիմադիր դաշտում, բավականին հաջողված է․ «Հրապարակ»
    🔺Մովսես Հակոբյան. Նիկոլ Փաշինյանը վարում է այն քաղաքականությունը, ինչ որ ցանկանում է ժողովուրդը. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ`
  • #խմբագրական Ո՞վ ունի ընտրելու իրավունք․ օրենքը հստակ է ՀՀ ընտրական օրենսգիրքը սա…

    #խմբագրական
    ⚖️ Ո՞վ ունի ընտրելու իրավունք․ օրենքը հստակ է
    📜 ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանում է երեք պարզ պայման՝ քաղաքացիություն, 18 տարին լրացած լինել և ընտրողների ցուցակում գրանցված լինել։ Օրենքում չկա սահմանափակում երկքաղաքացիների կամ արտերկրում բնակվող քաղաքացիների համար, հետևաբար ընտրելու իրավունքը որոշվում է բացառապես օրենքով, ոչ թե քաղաքական հայտարարություններով։
    Երբ հնչում են հայտարարություններ՝ «սրանք չպետք է քվեարկեն», դա արդեն դուրս է իրավական դաշտից։ Ընտրելու իրավունքը չի կարող կախված լինել սուբյեկտիվ գնահատականներից, նույնիսկ եթե խոսքը վիճահարույց կամ հանրության մի մասի համար անընդունելի անձանց մասին է։
    🔗 Արամ Աբրահամյանի խմբագրականը՝ Առավոտում
  • «Արևային մարդիկ»․ Դաունի համախտանիշի համաշխարհային օր• Դաունի համախտանիշը ամեն…

    ☀️ «Արևային մարդիկ»․ Դաունի համախտանիշի համաշխարհային օր
    🧬 Դաունի համախտանիշը ամենատարածված քրոմոսոմային խաթարումներից է (մոտ 1:660), որի պատճառը 21-րդ քրոմոսոմի ավելորդ կրկնօրինակն է
    🎨 Պատմականորեն նման առանձնահատկություններով մարդիկ պատկերվել են արվեստում՝ դեռ միջնադարից՝ որպես «հրեշտակային» կերպարներ
    💛 Այս երեխաներին հաճախ անվանում են «արևային»՝ իրենց բարության, անկեղծության ու յուրահատուկ աշխարհընկալման համար
    🖌️ Աշխարհում կան բազմաթիվ տաղանդավոր արվեստագետներ Դաունի համախտանիշով, որոնց ստեղծագործությունները ցուցադրվում են միջազգային պատկերասրահներում
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Տիկին Կոսն էլ այդ պահին թղթի վրա գրառում է կատարել, որ չմոռանա, բայց տեղ հասնելո…

    Տիկին Կոսն էլ այդ պահին թղթի վրա գրառում է կատարել, որ չմոռանա, բայց տեղ հասնելով՝ հանեց իր գրառումը ու ճիշտ հակառակը կարդաց․ նա հայերեն լեզվով ասաց՝ «Փող կա»։ Իհարկե, հումորով համեմված այս պատմությունն այն մասին էր, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին տարբեր ծրագրեր իրականացնելու հարցում։
    via https://ift.tt/0b8Q7oq https://www.aravot.am

    Ի՞նչ են խրատել տիկին Կոսին՝ հումորասեր Գյումրի գալուց առաջ

    Տիկին Կոսն էլ այդ պահին թղթի վրա գրառում է կատարել, որ չմոռանա, բայց տեղ հասնելով՝ հանեց իր գրառումը ու ճիշտ հակառակը կարդաց․ նա հայերեն լեզվով ասաց՝ «Փող կա»։ Իհարկե, հումորով համեմված այս պատմությունն այն մասին էր, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին…