Category: Armen Press

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Ուժեղ Հայա…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի:
    Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը իր ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե իր տեղեկություններով «վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանից իր հետ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր է բերել և ամեն անգամ ելույթ ունենալուց առաջ դրանք օգտագործում է»։
    Փաշինյանը Կարապետյանի դեմ դատական հայց է ներկայացրել հենց այդ հայտարարության համար։
    «Դա լուրջ մարդու հայտարարությո՞ւն է: Խոսելուց առաջ մտածեք էլի, կամ ընդհանրապես որևէ բան անելուց առաջ մտածեք»,- ասաց Փաշինյանը:
  • TRIPP-ի շուրջ գործնականում ամենօրյա աշխատանք է տարվում․ Նիկոլ Փաշինյանhttps://yo…

    TRIPP-ի շուրջ գործնականում ամենօրյա աշխատանք է տարվում․ Նիկոլ Փաշինյան
    https://youtu.be/GB2OEjMljXM?si=VEvOSBJORLjoDMHc

    TRIPP-ի շուրջ գործնականում ամենօրյա աշխատանք է տարվում․ Նիկոլ Փաշինյան

    TRIPP-ի շուրջ գործնականում ամենօրյա աշխատանք է տարվում․ Նիկոլ Փաշինյան
    #news #armenia #pashinyan #16
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — http…

  • 2008 թվականի մարտին 1-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ առկա են բոլո…

    2008 թվականի մարտին 1-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ առկա են բոլոր փաստերը, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն
    Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    «Մենք հիմա ունենք ՄԻԵԴ-ի որոշում, որտեղ հստակ արձանագրվում է, որ այն, ինչ տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 1-ին, տեղի է ունեցել պետության կազմակերպմամբ, և սա պետք է արձագանք ստանա»,- ասել է վարչապետը։
    Նրա խոսքով՝ հասարակության շրջանում կան սպասումներ, որ գործով պետք է լինի պատասխանատվություն։
    «Մարդիկ ինձնից են պատասխան պահանջում, և մարդկանց մոտ տպավորություն է, թե ես, կուլիսային պայմանավորվածությունների մեջ ներգրավված, ինդուլգենցիաներ եմ բաժանում Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին։ Ես ասում եմ, որ արդարադատությունը պետք է հասնի»,- նշել է Փաշինյանը։
    Վարչապետն ընդգծել է, որ այն դեպքերում, որտեղ անձամբ առնչություն ունի, փորձում է առավել զգուշավոր լինել։
    «Այնտեղ, որտեղ առավել ևս ես անձնական որևէ առնչություն ունեմ, ես կրկնակի, եռակի և քառակի անգամ եմ փորձում ակտիվություն չցուցաբերել, բայց, այնուամենայնիվ, քաղաքական պատասխանատվությունը մնում է ինձ վրա, և հիմա կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, և պետք է այդ որոշումը հասցեագրվի»,- ասել է նա։
    Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Մարտի 1-ի գործը բացահայտված է։
    «Պետք է մեղավորները պատժվեն։ Մարտի 1-ը բացահայտված է, որովհետև քրեական գործում բոլոր նյութերը կան, բոլոր փաստերը կան, և պարզ է, որ Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպված իրադարձություն է։ Եվ նա պետք է պատասխան տա, միանշանակ»,- հայտարարել է վարչապետը։
  • Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն աշխարհաքաղաքակ…

    Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն աշխարհաքաղաքական համատեքստ չունեն։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է Հայաստանում կայանալիք ընտրություններին արտաքին միջամտության փորձեր և արդյոք նման միջամտության մաս է համարում այն, որ ՌԴ-ում տարբեր կուսակցությունների ղեկավարներ հայտարարում են, որ ՌԴ-ն չպետք է ճանաչի ընտրությունների արդյունքները, եթե գործող իշխանությունները վերընտրվեն։

    Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի կառավարության որոշմամբ՝ գումար կհատկացվի Լիբանանի Հանրապետությունում ա…

    Հայաստանի կառավարության որոշմամբ՝ գումար կհատկացվի Լիբանանի Հանրապետությունում առկա պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում Հայաստանի Հանրապետության կողմից մարդասիրական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
    Կառավարության՝ մայիսի 14–ի նիստում հայտարարվեց, որ նախատեսվում է պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 60 մլն դրամ, որից 34 մլն դրամը  պարենային ապրանքների (սննդամթերք) և սանիտարահիգիենիկ պարագաների ձեռքբերման, իսկ 26,0 մլն դրամը` դեղերի ձեռքբերման նպատակով, որոնք, որպես մարդասիրական աջակցություն, կտրամադրվեն Լիբանանի Հանրապետությանը։ Հիմնավորման համաձայն՝ Լիբանանի Հանրապետությունում ընթացող պատերազմական գործողությունների հետևանքով ձևավորվել է հումանիտար ճգնաժամ, որի պայմաններում զգալիորեն աճել է բնակչության պարենային ապրանքների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և առաջին անհրաժեշտության պարագաների և դեղերի կարիքը։ Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է տրամադրել նպատակային մարդասիրական աջակցություն՝ ապահովելով տուժած բնակչության առաջնային կարիքների բավարարման համար անհրաժեշտ պարենային և սանիտարահիգիենիկ ապրանքների, դեղերի տրամադրումը։
    Անհրաժեշտ ապրանքների ցանկը, աշխատանքային կարգով, ներկայացվել է Արտաքին գործերի նախարարության կողմից:
  • ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ այս տարի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք ֆու…

    ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ այս տարի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջմանը ելույթ կունենան Շակիրան, Մադոննան և կորեական փոփի սուպերաստղեր համարվող BTS խումբը։
    Եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 19-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում։
    Եզրափակչի ընդմիջման շոուի շահույթն ուղղվելու է FIFA-ի Global Citizen Education Fund կրթական հիմնադրամին, որի նպատակն է հավաքագրել 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ ողջ աշխարհում երեխաների համար որակյալ կրթության և ֆուտբոլի հասանելիությունը ընդլայնելու համար։
    «2026 թվականի Աշխարհի առաջնության խաղերի վաճառված յուրաքանչյուր տոմսից 1 ԱՄՆ դոլարը կնվիրաբերվի հիմնադրամին»,- հայտնել են ՖԻՖԱ-ից։
  • ՀՀ կառավարությունը հաստատել է կիբեռանվտանգության ոլորտում կիրառելի միջազգային ստ…

    ՀՀ կառավարությունը հաստատել է կիբեռանվտանգության ոլորտում կիրառելի միջազգային ստանդարտների ցանկը սահմանելու մասին նախագիծը։ 
    Նախագծով սահմանվում են կենսական նշանակության ոլորտներում շահագործվող կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների, ինչպես նաև կիբեռանվտանգության ծառայություն մատուցողների և աուդիտ իրականացնողների նկատմամբ կիրառվող պահանջները։
    Կառավարության նիստում նախագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
  • Լոռու մարզի Սպիտակ քաղաքում «Հայաստան» դաշինքի գրասենյակում իրականացվում են քննչ…

    Լոռու մարզի Սպիտակ քաղաքում «Հայաստան» դաշինքի գրասենյակում իրականացվում են քննչական գործողություններ։
    Այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
    «Նշված քննչական գործողությունները կատարվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:
    Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
    «Հայաստան» դաշինքը ևս թեմայի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ իրենց կառույցների բնականոն աշխատանքը խոչընդոտելու փորձ։
  • Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է հրամանագիր երկրի միջնակարգ կր…

    Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է հրամանագիր երկրի միջնակարգ կրթական համակարգում արհեստական բանականության (ԱԲ) ներդրման վերաբերյալ։
  • ՀՀ կառավարության նիստhttps://www.youtube.com/live/O8WnJOiNiDI?si=j1Hyhxb7_dDtV2y…

    ՀՀ կառավարության նիստ
    https://www.youtube.com/live/O8WnJOiNiDI?si=j1Hyhxb7_dDtV2yn

    ՀՀ կառավարության նիստ․ ՈՒՂԻՂ

    ՀՀ կառավարության նիստ․ ՈՒՂԻՂ
    #news #armenia #armenpress #government #live
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/