Category: Armen Press

  • Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հուղարկա…

    Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի։
    Այս մասին հայտնում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
    Գերատեսչությունը նաև ցավակցական ուղերձ է հղել։

    «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Երվանդի Ծատուրյանը։ Մեր վշտակցությունն են հայտնում Նիկոլայ Ծատուրյանի ընտանիքին և հարազատներին։ Տեղեկացնում ենք, որ ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով»,– մասնավորապես նշված է ուղերձում։

  • Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հ…

    Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ այդ երկիրը կարող է սկսել նավթ գնել ԱՄՆ-ից։

    «Սին ասել է, որ նրան դուր է գալիս այդ միտքը: Կարծում եմ՝ դա տեղի կունենա։ Նրանք համաձայնել են, որ ցանկանում են նավթ գնել ԱՄՆ-ից։ Նրանք կգնան Տեխաս։ Մենք չինական նավերը ուղարկելու ենք Տեխաս ու Լուիզիանա և Ալյասկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։

    Հնարավոր գործարքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությ…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ
     
    Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի մահվան մասին: 
    Նիկոլայ Ծատուրյանի ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է, տարիներ շարունակ նա բացառիկ նվիրումով ծառայել է հայ թատերարվեստին:
    Անգնահատելի է նրա դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում:
    Նա ոչ միայն վարպետ բեմադրիչ էր, այլև նվիրյալ մանկավարժ, որն իր հարուստ փորձն ու գիտելիքն է փոխանցել սերունդներին՝ ձևավորելով թատերարվեստին ու կինոարվեստին բնորոշ յուրահատուկ ճաշակ, իսկ ստեղծած թատերական կտավները՝ «Ծիրանի ծառ», «Ձեր կյանքի ժամերը», «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», իրավամբ, հարստացրել են մեր թատերական մշակույթը:
    Միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել Նիկոլայ Ծատուրյանի դերը որպես մտավորական, ով հանդես էր գալիս սուր և ճշմարիտ խոսքով՝ մշտապես բարձրաձայնելով ժողովրդին հուզող խնդիրների ու հարցերի մասին:
    ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նիկոլայ Ծատուրյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև հայ թատերարվեստի բոլոր երկրպագուներին:
  • Հայաստանի հանրակրթական համակարգում վերջին տարիներին իրականացվող փոփոխությունները…

    Հայաստանի հանրակրթական համակարգում վերջին տարիներին իրականացվող փոփոխությունները վերաձևավորում են դպրոցի կառավարման ամբողջ տրամաբանությունը։
    Նոր մոտեցումների հիմքում կրթության որակի բարձրացումն է, իսկ այդ գործընթացում առանցքային դեր է վերապահվում դպրոցի տնօրենին՝ որպես կրթական առաջնորդի։
    Տնօրենի ընտրության, գնահատման և մասնագիտական զարգացման նոր մեխանիզմները միտված են ձևավորելու առավել պատրաստված, պատասխանատու և ժամանակակից մարտահրավերներին համահունչ կառավարման համակարգ։
    «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը նշեց, որ 2023 թվականից հանրակրթական դպրոցների կառավարման համակարգում մեկնարկած բարեփոխումները էապես փոխել են դպրոցների ղեկավարների ընտրության և գործունեության կազմակերպման տրամաբանությունը։
    Եթե նախկինում դպրոցի ամբողջ կառավարումը իրականացվում էր մեկ անձի՝ տնօրենի կողմից, ապա այժմ կատարվել է գործառույթների հստակ տարանջատում։
  • Հայաստանում մաշկաբանական և այրվածքաբանական ծառայությունները վերջին տարիներին անց…

    Հայաստանում մաշկաբանական և այրվածքաբանական ծառայությունները վերջին տարիներին անցնում են զարգացման նոր փուլ՝ պայմանավորված ինչպես ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ, այնպես էլ բուժման մոտեցումների փոփոխությամբ։
    Միևնույն ժամանակ, ոլորտը շարունակում է բախվել մի շարք մարտահրավերների՝ սկսած բնակչության իրազեկվածությունից մինչև հիվանդությունների աճի միտումներ։
    ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրել է ոլորտի զարգացման միտումները, առկա խնդիրներն ու կենտրոնում իրականացվող նորարարությունները:
  • Համացանցը կրթության, ժամանցի և հաղորդակցության կարևոր գործիք է, և չնայած թվային …

    Համացանցը կրթության, ժամանցի և հաղորդակցության կարևոր գործիք է, և չնայած թվային աշխարհի անսահմանափակ հնարավորություններին, քիչ չեն նաև վտանգները՝ հատկապես անչափահասների շրջանում:  
    Կիբեռբուլինգ, անձնական տվյալների արտահոսք, վնասակար բովանդակություն, առցանց խաբեություններ. անչափահասների անվտանգությունը համացանցում դարձել է ոչ միայն ընտանիքի, այլև կրթական հաստատությունների, պետական կառույցների ու հասարակության համընդհանուր պատասխանատվությունը։
    Հայաստանի Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության (ՀՈԳՎ) մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում առցանց տիրույթում անչափահասներն առավել հաճախ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների զոհ են դառնում։
     
    «Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների վերջին տարիների սրընթաց զարգացումը՝ 2022-2024 թվականներին նման հանցագործությունների  աճի միտում ունեինք, սակայն 2025 թվականին ունենք նվազում։ 2024 թվականին ունեցել ենք արձանագրված 9 դեպք, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ, 2025-ին՝ 5 դեպք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։…

    Կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։
  • Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027 թվականի ա…

    Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027 թվականի անցկացման իրավունքը տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը  
    Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ այդ շրջանակներում Հայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն։
    Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Մոնակոյում անցկացվող Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) գլխավոր ասամբլեային և կոնգրեսին։ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը Միջազգային օլիմպիական կոմիտեից հետո աշխարհի խոշորագույն բազմամարզական կազմակերպությունն է, որին անդամակցում է 142 երկիր։ 
    Կոնգրեսի շրջանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՌՍՄԽ շրջանակում Հայաստանի զինված ուժերի իրականացրած գործունեությունը։ 
    Նշվում է, որ 2019 թվականին Հայաստանում անցկացվել էր ՌՍՄԽ Եվրոպական համաժողովը, իսկ 2024 թվականին՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունը։
    Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027 թվականի անցկացման իրավունքը ՀՀ-ին տրամադրելու վերաբերյալ ՌՍՄԽ նախագահի հետ արդեն պաշտոնապես ստորագրվել է համապատասխան համաձայնագիր։ 
    Ըստ այդմ՝ Հայաստանը 2027 թվականին կհյուրընկալի աշխարհի 142 երկրների զինված ուժերի սպորտի և ֆիզիկական պատրաստության ղեկավարների գլխավորած պատվիրակություններին։
  • ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 14-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է…

    ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 14-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 45 թեկնածուի գրանցումը։
    Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ԿԸՀ-ից՝ մանրամասնելով, որ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Հանրապետություն», «Բոլորին դեմ եմ», «Լուսավոր Հայաստան», Հայ Ազգային Կոնգրես, «Միասնության թևեր», «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք», «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ընդհանուր 45 թեկնածուներ։