Category: Armen Press

  • Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի անդամներն ընդլայնված փակ նիստում Նորին Սրբու…

    Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի անդամներն ընդլայնված փակ նիստում Նորին Սրբություն Շիոյին ընտրել են որպես Վրաստանի նոր, 142-րդ կաթողիկոս-պատրիարք։
  • «ԵՄ-Հայաստան. ավելի մոտ, քան երբևէ» խորագրով Երևանում և Հայաստանի տարբեր մարզերո…

    «ԵՄ-Հայաստան. ավելի մոտ, քան երբևէ» խորագրով Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում նշվեց Եվրոպայի օրը՝ միասնության, խաղաղության և համընդհանուր արժեքների խորհրդանիշը: 
     
    Ամեն տարի մայիսին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մայրաքաղաքում և մարզերում կազմակերպում է տարբեր միջոցառումներ։ Երևանի Ազատության հրապարակում տեղադրված էին դեսպանությունների, ԵՄ տեղեկատվական և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի տաղավարներ, որտեղ ներկայացվում էին եվրոպական երկրների մշակույթը, խոհանոցը և ծրագրերի արդյունքները։
    ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծեց, որ ԵՄ-Հայաստան գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա, որոնք արդար և բարեկեցիկ հասարակության հիմքն են։ Նա նշեց, որ Եվրոպայի օրը խորհրդանշում է միասնություն, համագործակցություն և խաղաղության նկատմամբ հանձնառություն։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հանտավիրուսի բռնկումից տուժած զբոսանավից իրենց երկրներ վերադարձած ԱՄՆ-ի և Ֆրանսի…

    Հանտավիրուսի բռնկումից տուժած զբոսանավից իրենց երկրներ վերադարձած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացիների մոտ վիրուսի թեստի դրական արդյունքներ են գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկակայակոչելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանություններին։
    ԱՄՆ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հայրենիք վերադարձող ամերիկացիներից մեկի մոտ հանտավիրուսի թեթև ախտանիշներ են եղել։ Մայիսի 11-ի առավոտյան ԱՄՆ առողջապահական գերատեսչությունը հայտարարել է, որ ինքնաթիռում գտնվող ԱՄՆ բոլոր 17 քաղաքացիները «կլինիկական զննում կանցնեն» Նեբրասկայի բժշկական հաստատությունում։
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև կա պայմանավորվածություն սահմանազատումը հյուսիսից հարա…

    Հայաստանի և Ադրբեջանի միջև կա պայմանավորվածություն սահմանազատումը հյուսիսից հարավ շարունակելու վերաբերյալ
    Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն գոյություն ունի իրավական հիմք սահմանազատման գործընթացի համար։
    Նրա խոսքով՝ 2024 թվականի օգոստոսին ստորագրված և հոկտեմբերին վավերացված սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգով Ալմաթայի հռչակագիրը ընդունվել է որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք։
    «Սա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ընդունել են, որ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա սահմանը պետք է վերարձանագրվի որպես երկու երկրների միջև պետական սահման»,- հայտարարել է վարչապետը։
    Նրա խոսքով՝ այդ հիմքով օկուպացված տարածքների հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացի շրջանակում։
    «Այդ հարցը, որը, իհարկե, հայաստանցիների և կառավարության օրակարգում է, պետք է այդպես լուծում ստանա և այդպես լուծում կստանա»,- ասել է Փաշինյանը։
    Վարչապետը նշել է նաև, որ սահմանազատման գործընթացում կարող են լինել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք նախատեսված են կանոնակարգով։
    Փաշինյանը նաև նշել է, որ արդեն կա հրապարակված պայմանավորվածություն գործընթացը շարունակելու վերաբերյալ։
    «Մենք ունենք պայմանավորվածություն, որն արդեն հրապարակված է, որ հյուսիսից հարավ է լինելու սահմանազատումը։ Հասկանալի է, որ այն հատվածներում, որտեղ տեղի է ունեցել սահմանազատում, սահմանը պետք է արձանագրվի, և այդ գործընթացները սահմանազատման տրամաբանության շրջանակում պետք է իրականացվեն թափանցիկ կերպով»,- եզրափակել է Փաշինյանը։ https://www.youtube.com/live/MpmwtGjfDvU?si=FZW4C5hb1e_FaHZK

    Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Վերջին երեք տարիներին Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրում տեղադրվել է 170 մ…

    Վերջին երեք տարիներին Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրում տեղադրվել է 170 միլիարդ դրամի պատվեր, ինչի արդյունքում ստեղծվել են տասնյակ ձեռնարկություններ և գործարաններ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հանրապետության օրը կայանալիք զորահանդեսի փորձերից իր տեղադրած տեսանյութին, որից պարզ է դառնում, որ զորահանդեսի ժամանակ ցուցադրվելու է նաև հայկական արտադրության հետախուզա-հարվածային ԱԹՍ։
    Փաշինյանի խոսքով՝ ռազմարդյունաբերության զարգացումը պետք է դիտարկել որպես զարգացող պետության բնական գործընթաց։
    «Ես կարծում եմ, որ գնահատականների մեջ մենք պետք է հնարավորինս պաթոսից դուրս գանք, որովհետև պետք է հասկանանք, որ դա զարգացող պետության համար սովորական երևույթ է»,- հայտարարել է վարչապետը։
    Նրա խոսքով՝ ռազմարդյունաբերական ոլորտում իրականացված պատվերների արդյունքում ստեղծվել են նոր արտադրություններ։
    «Վերջին երեք տարիներին Հայաստանում 170 միլիարդ դրամի պատվեր ենք տեղադրել ռազմարդյունաբերական համալիրում, տասնյակ ձեռնարկություններ և գործարաններ են ստեղծվել, որոնք արտադրանք են թողարկում»,- նշել է Փաշինյանը։
    Վարչապետը քաղաքացիներին կոչ է արել մայիսի 28-ին ներկա գտնվել Հանրապետության հրապարակում նախատեսված միջոցառմանը։
    «Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու համար, որ Հայաստանի Հանրապետությունն ունի նոր որակի, նոր մակարդակի և նոր տրամաբանության բանակ»,- հայտարարել է նա։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։
    Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, նշել էր, որ Հայաստանի իշխանությունները կարող են այդ հարցով հանրաքվե անցկացնել և հարցնել հայ ժողովրդի կարծիքը, որից հետո նաև Ռուսաստանը համապատասխան հետևություններ կանի և կգնա «փափուկ, ինտելիգենտ և փոխշահավետ ապահարզանի»։  
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահի հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ թեմայով ՌԴ նախագահի հետ աշխատանքային մակարդակում քննարկումներ ունեցել է:
  • Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂhttps://www.youtube.com/watch?v=MpmwtGjfDvUՆիկ…

    Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
    https://www.youtube.com/watch?v=MpmwtGjfDvU

    Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • ԵՄ-ն կարող է Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել մինչև հո…

    ԵՄ-ն կարող է Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել մինչև հունիսի վերջը, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ նրա զրույցի տեսանյութը տարածել է ԵՄ արտաքին գործերի խորհուրդը։

    «Ես այսօր կհորդորեմ նախարարներին հնարավորինս շուտ պաշտոնապես սկսել բանակցային գլուխների շուրջ քննարկումները։ Դրանք կարող են սկսվել մինչև ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահության ավարտը (խմբ.՝ հունիսի վերջին), իսկ մնացած հինգ գլուխների շուրջ քննարկումները կարող ենք սկսել հուլիսին», — ասել է նա։

  • ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու Իրանի առաջարկն օ…

    ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու Իրանի առաջարկն օրինական և մեծահոգի է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24-ից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

    «Մեր պահանջն օրինական է. պատերազմի դադարեցում, (ԱՄՆ) շրջափակման և ծովահենության վերացում, ինչպես նաև ԱՄՆ ճնշման պատճառով բանկերում անարդարացիորեն սառեցված իրանական ակտիվների ապասառեցում», — ասել է Բաղային։

    Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը և տարածաշրջանում ու Լիբանանում անվտանգության հաստատումն Իրանի մյուս պահանջներն էին, որոնք «համարվում են տարածաշրջանային անվտանգությանն ուղղված մեծահոգի և պատասխանատու առաջարկ»։

  • Եվրոպական հանձնաժողովն ակնկալում է հաջորդ շաբաթ Կիևին տրամադրել 2026-2027 թվական…

    Եվրոպական հանձնաժողովն ակնկալում է հաջորդ շաբաթ Կիևին տրամադրել 2026-2027 թվականների համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ֆինանսավորման ծրագրի առաջին մանսաբաժինը, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։