Category: Armen Press

  • Բարեգործությունը ծխածակույթ է եղել Հայաստանից գողանալու համար. վարչապետhttps://y…

    Բարեգործությունը ծխածակույթ է եղել Հայաստանից գողանալու համար. վարչապետ
    https://youtu.be/EBJWIVH9lNw?si=FaJsH2XbbSQybAes

    Բարեգործությունը ծխածակույթ է եղել Հայաստանից գողանալու համար. վարչապետ

    Բարեգործությունը ծխածակույթ է եղել Հայաստանից գողանալու համար. վարչապետ
    #news #armenia #armenpress #pashinyan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք…

  • Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայի…

    Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 6-ին հանդիպել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի գլխավորած պատվիրակության հետ։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
    Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման առաջնահերթությունները։
    Կողմերը քննարկել են արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիությանը, ինչպես նաև «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցեր։
    Հանդիպման առանցքային թեմաներից էին Հայաստանում ընդունված «Կիբեռանվտանգության մասին» օրենքը և դրա կիրառման ընթացքը, ինչպես նաև փոխգործակցության հնարավորությունները՝ կարողությունների զարգացման և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ուղղություններով։
    Կողմերն անդրադարձել են նաև թվային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում փորձի փոխանակմանը, ստարտափ էկոհամակարգի խթանմանը, ռազմարդյունաբերությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր…

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանի հետ՝ վերահաստատելով Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը վերականգնելու կարևորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը գրել է X-ի իր էջում։

    «Բոլոր կողմերը պետք է անհապաղ և առանց նախապայմանների վերացնեն նեղուցի շրջափակումը։ Մենք պետք է կայուն կերպով վերադառնանք հակամարտությունից առաջ գերիշխող նավագնացության լիակատար ազատության ռեժիմին», — նշել է Մակրոնը։

    Նա հավելել է, որ Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության կողմից ստեղծված բազմազգ առաքելությունը կարող է օգնել վերականգնել նավատերերի և ապահովագրողների շրջանում վստահությունը։

    ««Շառլ դը Գոլ» ավիակրի նախնական տեղակայումը տեղավորվում է այս համատեքստում։ Վերջին իրադարձությունները հստակ ցույց են տալիս նման առաքելության օգտակարությունը։ Ես հորդորել եմ Իրանի նախագահին օգտվել այս հնարավորությունից և մտադիր եմ քննարկել այս հարցը նախագահ Թրամփի հետ», — նշել է Ֆրանսիայի նախագահը։

    Ըստ Reuters գործակալության՝ մայիսի 6-ին Ֆրանսիան իր ավիակիր հարվածային խումբը տեղակայել է Կարմիր ծովում՝ Հորմուզի նեղուցում անվտանգություն ապահովելու հնարավոր առաքելությանը նախապատրաստվելու շրջանակում։
    Մակրոնի խոսքով՝ Հորմուզի նեղուցում իրադրության կարգավորումը կօգնի առաջ մղել միջուկային խնդրի, բալիստիկ հարցի և տարածաշրջանային իրավիճակի շուրջ բանակցությունները։

    «Եվրոպացիները, որոնցից կախված է պատժամիջոցների վերացումը, կզբաղեցնեն իրենց տեղն այս գործընթացում», — գրել է նա։

    Մակրոնը նաև հայտնել է, որ Փեզեշքիանի հետ զրույցում դատապարտել է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիական ենթակառուցվածքներին և նավերին հասցված «անհիմն հարվածները»։
    Իր հերթին, Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ միջազգային իրավունքի շրջանակում Իրանը պատրաստ է լրջորեն հետամուտ լինել դիվանագիտական ուղուն՝ պատերազմն ավարտելու և իրանցի ժողովրդի իրավունքներն իրականացնելու համար, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները։ Նա նաև նշել է, որ Թեհրանը չի վստահում ԱՄՆ-ին, որը բանակցությունների ընթացքում երկու անգամ հարձակվել է Իրանի վրա։

  • Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի բնորոշմամբ՝ Հայաստանն աշխարհագրակ…

    🔴 Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի բնորոշմամբ՝ Հայաստանն աշխարհագրական առումով գտնվում է շատ կարևոր տարածաշրջանում, և որքան ավելի հաջողակ լինի Հայաստանի Հանրապետությունը, այնքան ավելի հաջողակ կլինի ամբողջ Եվրոպան:
    Այս մասին Լատվիայի ԱԳ նախարարը նշել է «Երևանյան երկխոսություն 2026» միջազգային համաժողովի շրջաններում «Արմենպրես»-ի թղթակցին հետ հարցազրույցում՝ անդրադառնալով ինչպես Հայաստան-Լատվիա երկկողմ հարաբերություններին, դրանք առավել խորացնելու հեռանկարներին, այնպես էլ Հարավային Կովկասում տիրող քաղաքական իրադրությանն ու այս համատեքստում Երևանի ու Բաքվի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։
    Բայբա Բրաժեն նաև ողջունել է Հայաստանի եվրոպական ձգտումներն՝ ընդգծելով, որ Լատվիան պատրաստ է այդ հարցում օժանդակել Երևանին։
  • Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը կրկին մեդալ է նվաճում…

    Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը կրկին մեդալ է նվաճում:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան 77 կգ կանայք: Հայաստանի հավաքականի անդամ Աննա Ամրոյանը հաջողությամբ բարձրացրեց 100 կգ, 104 կգ, 106 կգ:
    Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 128 կգ, 132 կգ ու 134 կգ: Այս ձևում նա առաջինն է: Երկամարտի 240 կգ արդյունքով՝ Աննա Ամրոյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն:
  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում մայիսի 6-ի…

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում մայիսի 6-ին ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Շնայդեր էլեկտրիկ Ռումինիա» ընկերության Ռումինիայի, Մոլդովայի և Հայաստանի գլխավոր տնօրեն Լուչիան Էնարուին, որին ուղեկցել են «Շնայդեր էլեկտրիկ Ռումինիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Ավետիք Քալանթարյանը և ընկերության տեղական գործընկեր, «Էլեկտրոմոնտաժ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ռաֆայել Ալեքսանյանը:
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև «Էնթերփրայզ Արմենիա» («ներդրումների աջակցման կենտրոն») հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Հարոյանը, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանը և գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն Լևոն Օհանեսյանը:
    «Շնայդեր էլեկտրիկ Ռումինիա»-ն ֆրանսիական Schneider Electric ընկերության տարածաշրջանային ստորաբաժանումն է, որը գործում է Ռումինիայում և ընդգրկում նաև Մոլդովայի ու Հայաստանի շուկաները։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն քննարկել են Հ…

    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև զարգացող քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հարցեր:
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ հանդիպումը տեղի է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում:
    Կողմերն անդրադարձել են ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների արդյունքներով ձեռքբերված պայմանավորվածություններին, ՀՀ-ԵՄ օրակարգի հետագա առաջմղման ուղղությամբ աշխատանքներին:
    Քննարկվել են բազմակողմ հարթակներում համագործակցության հարցեր: ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում մայիսի 8-ին և 9-ի…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում մայիսի 8-ին և 9-ին կլինի Սյունիքի մարզում։
    «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում տեղադրված տեսանյութի միջոցով Փաշինյանը հանրությանն է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այցերի ժամանակացույցը։

  • Բուլղարիայի ազգային լրատվական գործակալության՝ BТА-ի գլխավոր տնօրեն Կիրիլ Վալչևը,…

    Բուլղարիայի ազգային լրատվական գործակալության՝ BТА-ի գլխավոր տնօրեն Կիրիլ Վալչևը, որը ՀՀ արտաքին գործերի նախարարության հրավերով Երևան է ժամանել «Երևանյան երկխոսություն» համաժողովին մասնակցելու նպատակով, մայիսի 4-ին այցելեց «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն։
    Նրան դիմավորեց գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը, ծանոթացրեց գործակալության ստեղծման պատմությանը և ժամանակակից հնարավորություններին, պատմեց պատմական իրադարձությունների մասին, որոնք լուսաբանել է 107-ամյա գործակալությունը, ներկայացրեց լրատվամիջոցի զարգացման տեսլականը։
    Գործընկերները քննարկեցին երկկողմ համագործակցության խորացման ուղիներին, մասնագիտական փորձի փոխանակմանը, ինչպես նաև արագ փոփոխվող մեդիա միջավայրում համագործակցության նոր ձևաչափերի որոնմանն առնչվող հարցեր։ Ընդգծվեց ազգային լրատվական գործակալությունների դերը հանրային տեղեկացվածության բարձրացման և երկրների միջև կապերի ամրապնդման գործում:
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ