Category: Armen Press

  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցե…

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է լեհական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկը։
    Այցի մասին տեսանյութը Պապիկյանը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

    «Հանդիպել եմ ընկերության ղեկավար կազմի հետ և քննարկել համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր»,-տեսանյութին կից գրել է ՀՀ պաշտպանության նախարարը։

    https://cdn4.telesco.pe/file/c53a7f7128.mp4?token=BISuQSLIHSK7YfYseTAm5tN41q9FnM1qNlA0kfBMEDzut_vcQmgk-TU2hbEKQ3Z_bD7__O4ulSRqkL4cL04Bf_S386faRCCEnLcwCFYq5rIeCelX_yz3tkv6-BT6LTc6p_ycbbhJCsXfN6rfReOLjlNWcOQ9cXb-SjCtFMsOHtSa_1I-TkDijPKJU4W3E6qa7uWeaH7VHtNI9Y4s_FkSHK3VJn2k9g6z-797xB4LZjaCNwTEiU5SblRtR1tPyCa4jhKtVfcJm6sfIuql-HOZHXTArm3Q1m4LK2J71FOhSwSd0ByoFt753LYreZU7p8_aSUM0_D0-t7T4-7mcLFVCIyBxXiVYzG8oQb6xeKTfLzpPM5Nuf0dFV1w8UnXZ7oVEAaA9S9OOab6XqBN27cEfPBjLIoMJELlI0VYMKxRR-9vx_PO0XG3lw2Rwlx1nqzv_4fvoogqN3fpDDxiwKWpXo72MxpUJMgrgbLTpfI6Bm1t5TkswhuCgXNFQMHrKltXorFjd9p5AxMZOVFUMzoL_yCOj19HtipvIVqgJ7cPRGi7JV8eznViFtjYaN1jRYovxojP7lwTFSXz4E78MPmlcCpCCnsC_KHn_u1cTv7UzNoDg55iiNbV0iiRIr0y2mWVupoSGu2ZX_osGj9M9Q-5zbwAeSsrYx7zbR017on9QUTk

  • Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը բարձր է գնահատում Հայաստանի ու Ադրբեջանի միջև …

    Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը բարձր է գնահատում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ նախաստորագրված համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ այդ գործընթացը կհանգեցնի երկու երկրների միջև իրավիճակի նորմալացման ու տարածաշրջանային կայունության։
  • Հայաստանը բարձր է գնահատում Լատվիայի հավասարակշռված մոտեցումը Հարավային Կովկասի …

    Հայաստանը բարձր է գնահատում Լատվիայի հավասարակշռված մոտեցումը Հարավային Կովկասի գործընթացների նկատմամբ, ինչպես նաև՝ այդ երկրի ներդրումը տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ հայտարարության ընթացքում նշեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։
    Նախագահը շեշտեց, որ Լատվիայի նախագահի հետ հանդիպման և զրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և արտատարածաշրջանային բնույթի հարցեր՝ ներառյալ Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի մասնակցելու Մոսկվայում մա…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի մասնակցելու Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

    «Ես ապրիլին Ռուսաստան կատարած իմ այցի ընթացքում Ռուսաստանի նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին»,- ասել է Փաշինյանը։

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի տեսել Գագիկ Ծառուկյանի արձագանքը…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի տեսել Գագիկ Ծառուկյանի արձագանքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին։ Վարչապետն այս մասին ասել է ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։

    «ՀԱՊԿ-ի երկրներ էլ շնորհավորել են, օրինակ՝ Բելառուսը։ Օրինակ՝ ես չեմ տեսել, որ նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը, որը ջերմ ընկերական հարաբերություններ ունի Բելառուսի նախագահի հետ, կես բառ արտահայտած լինի այդ առիթով»,-ասել է Փաշինյանը։

    Վարչապետը նշել է, որ նույն քաղաքական ուժերը չեն արձագանքել նաև Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին։

    «Նույն ուժերը, քանի որ արդեն հրապարակային խոսվել է դրա մասին, նաև Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ են արտահայտվել այդ դիտանկյունից։ Ես չեմ տեսել արձագանք, ինչի՞ չեն արձագանքել և ո՞րն է նրանց դիրքորոշումը»,-նշել է վարչապետը։

    Փաշինյանի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները չեն մեկնաբանել նաև Ռուսաստանի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի մաս լինելու վերաբերյալ հայտարարությունները։
    Վարչապետն անդրադարձել է նաև Բելառուսի նախագահի հայտարարությանը, թե ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստություններին։

    «Բելառուսի նախագահը ուղիղ Ադրբեջան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստություններին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը մինչև այդ թեմայով դիրքորոշում չի արտահայտել, թող արտահայտի դիրքորոշումը»,-ասել է Փաշինյանը։

    Նա հիշեցրել է նաև Լուկաշենկոյի հայտարարությունը՝ թե հայերը, բացի Եվրասիական տնտեսական միությունից, ոչ մեկին պետք չեն։

    ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը թող արտահայտվի այդ առիթով»,-հայտարարել է վարչապետը։

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 28-ին նախատեսված զորա…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսի ժամանակ հանրությունը կտեսնի, թե ինչ աջակցություն է ցուցաբերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանին։
  • Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակից չէ Կառավարության ճեպազրույցի ժա…

    Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակից չէ
    Կառավարության ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի Երևան այցի և դրա վերաբերյալ հնչող քննադատությունների մասին հարցին։

    «Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի այցին, ես նախկինում էլ այդ թեմայով արել եմ հայտարարություններ։ Մենք Ուկրաինա հումանիտար օգնություն ենք ուղարկել, և ես ասել եմ, որ Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք Ռուսաստանի հետ»,- ասել է Փաշինյանը։

    Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունի Ալմա-Աթայի հռչակագիրը, որի հիման վրա Երևանը կառուցում է նաև Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։

    «Դուք գիտեք, թե Ալմա-Աթայի հռչակագիրն ինչ կարևոր և սկզբունքային նշանակություն ունի մեզ համար, և մենք հենվում ենք այդ հռչակագրի վրա և այդ հենքի վրա ենք կառուցում խաղաղությունը Ադրբեջանի հետ։ Եվ սա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,-նշել է վարչապետը։

    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Երևան էր այցելել մայիսի 4-ին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

  • Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ամենամեծ առաջնահերթությունները կլինեն դ…

    Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ամենամեծ առաջնահերթությունները կլինեն դրանք միջազգային ստանդարտներին համապատասխան անցկացնելը՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և բացառելու ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցությունները։
    Այս մասին ՀՀ կառավարության մայիսի 7-ի հերթական նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մայիսի 8-ից մեկնարկող քարոզարշավի և խորհրդարանական ընտրությունների թեմային։

    «Իհարկե, մինչ այս պահը մեր իրավապահներն ահռելի աշխատանք են իրականացրել, բայց նաև պետք է զգոնությունը չթուլացնել, որպեսզի բացառվի ընտրակաշառքների և այլ ապօրինի միջոցների ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա»,-ընդգծել է Փաշինյանը՝ կարևորելով նաև քարոզարշավի ընթացքի օրինականության ապահովման ուղղությամբ իրավապահների ուշադրությունը։

    Ըստ վարչապետի՝ առկա են բոլոր նախադրյալները ընտրությունները պատշաճ մակարդակով և ժողովրդավարության բոլոր կանոններին ու ստանդարտներին համապատասխան անցկացնելու համար՝ ապահովվելով ՀՀ բոլոր քաղաքացիների ազատ կամքի արտահայտումն ու արձանագրումը, ինչպես նաև մտքերի, գաղափարների, ծրագրերի մրցակցությունը։

  • Հայաստանի կառավարությունը Տաշիր համայնքում խոշոր ներդրումներ է իրականացրել Ինչպե…

    Հայաստանի կառավարությունը Տաշիր համայնքում խոշոր ներդրումներ է իրականացրել
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կառավարության ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ Տաշիրում ներդրումներ իրականացնելու մասին հայտարարություններին։

    «Կարծում եմ, ձեր նշած անձը Տաշիրում չի արել վերջին տարիներին Կառավարության արած ներդրումների նույնիսկ 10 տոկոսը և չէր էլ կարող անել, որովհետև չի կարող որևէ մեկը Կառավարությանը համապատասխան ներդրումներ անել։ Մենք այնտեղ դպրոց ենք կառուցել, ճանապարհներ ենք կառուցել, սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել»,- ասել է Փաշինյանը։

    Վարչապետը նշել է, որ Հայաստանում որոշ անձինք փորձում են առանձին տարածքներ կապել իրենց անվան հետ՝ «բդեշխային տրամաբանությամբ»։

    «Հայաստանում անձինք կան, ինչ-որ «բդեշխային տրամաբանությամբ» ինչ-որ տարածքներ փորձում են կապել իրենց հետ։ Այդ անձինք որքան ներդրում են արել, տասն անգամ ավելի շատ գողացել են, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի հավելագրումներ անելու տրամաբանությամբ»,- հայտարարել է վարչապետը։

  • Կարս-Գյումրի երկաթուղու և հարակից ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ աշ…

    Կարս-Գյումրի երկաթուղու և հարակից ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, սակայն ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է։
    Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կարս-Գյումրի ենթակառուցվածքների վերականգնման առաջին աշխատանքային խմբի ստեղծմանը։
    Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` ապրիլի 28-ին Կարսում տեղի էր ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեսքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը: