Category: Armen Press

  • Վարչապետ Փաշինյանը նախագահին տեղեկացրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում արձա…

    Վարչապետ Փաշինյանը նախագահին տեղեկացրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում արձակուրդում գտնվելու մասին
  • ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 7-8-ը Բուդվայում անցկացվող Միջերկր…

    ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 7-8-ը Բուդվայում անցկացվող Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 20-րդ լիագումար նիստի շրջանակում մասնակցել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի անդամ եւ գործընկեր երկրների խորհրդարանների նախագահների առաջին գագաթնաժողովին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից:
    Գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանին Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունը:
    ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի եւ Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջուլիո Չենտեմերոյի կողմից ստորագրված փաստաթղթով կողմերը վերահաստել են Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հանձնառությունը պահպանելու ու խորացնելու համագործակցությունը՝ նպաստելով ընդհանուր արժեքների եւ նպատակների առաջմղմանը Եվրո-Միջերկրածովյան ու Ծոցի տարածաշրջաններում, ինչպես նաեւ դրանցից դուրս:
    Միջոցառման ընթացքում Հակոբ Արշակյանը հանդես է եկել ելույթով «Խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության հենասյուն» թեմայով:
    ՀՀ ԱԺ փոխնախագահը նաեւ կարճ շփումներ է ունեցել տարբեր երկրների գործընկերների հետ:
    Գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցել են Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի անդամ եւ գործընկեր երկրների խորհրդարանների պատվիրակություններ՝ ներկայացված խորհրդարանների նախագահների, փոխնախագահների եւ բարձրաստիճան ներկայացուցիչների մակարդակով:
  • Ներքին ընտրությունների արդյունքով «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարել է …

    Ներքին ընտրությունների արդյունքով «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարել է վարչապետի իր թեկնածուին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես նշվում է կուսակցության ֆեյսբուքի էջում, կուսակցության հաղթանակի դեպքում 100-օրյա կառավարությունը կգլխավորի Նինա Կարապետյանցը։
  • Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկա…

    ❗️Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ չմանրամասնելով ազատման պատճառները:
    Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ ազատումները կապված են Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքի ոչ պատշաճ քննության հետ:
    Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):
    Ա.Ե.-ի և Դ.Ա.-ի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։
    Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին հայտնվել Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաս…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսի գլխավորած պատվիրակությանը։
    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետ Փաշինյանը ողջունել է Լատվիայի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։

    «Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և Լատվիային՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու մեր թեկնածությանն աջակցելու համար, և դա իսկապես պատմական իրադարձություն էր Հայաստանի համար։ Տեղի ունեցավ նաև Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը, որը նույնպես շատ կարևոր էր։ Եվ իհարկե, մենք տեսնում և զգում ենք Լատվիայի աճող աջակցությունը մեր ժողովրդավարությանը, բարեփոխումների օրակարգին և ԵՄ-ի հետ մեր համագործակցության խորացմանը»,– ասել է վարչապետը։

    Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այս ամենը, և ընդգծել, որ Էդգարս Ռինկևիչսի այցը երկկողմ և բազմակողմ հարաբերությունների խորացման ևս մեկ համարձակ դրսևորում է։
    Լատվիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ դեռևս 2015-ին ժամանել է Հայաստան՝ որպես Արտաքին գործերի նախարար։

    «Բայց ես զարմացա, երբ իմացա, որ նախագահի մակարդակում սա առաջին այցն է 2009 թ.-ից ի վեր, այսինքն՝ 17 տարի անց։ Թույլ տվեք ասել, որ մենք Հայաստանին տեսնում ենք որպես շատ լավ ընկեր ու գործընկեր, թե՛ երկկողմ համագործակցության առումով, թե՛ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում։ Մենք ողջունում ենք Եվրոպական ուղին սկսելու ձեր որոշումը, և իհարկե, կարող եք ամբողջովին ապավինել մեզ»,– ասել է Էդգարս Ռինկևիչսը և Նիկոլ Փաշինյանին փոխանցել Լատվիայի վարչապետի ջերմ ողջույնները։

  • Երևանում Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցներից մեկը ծեծի …

    Երևանում Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցներից մեկը ծեծի է ենթարկվել, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

    «Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա, նրանցից մեկը ծեծի է ենթարկվել, գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց:
    Այս միջադեպին նախորդել է աշխատակիցների այցը վարչական շրջանի այն հատված, որտեղ օրենքի խախտումով տեղադրված է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական պաստառը, որը գերազանցել է թույլատրելի 5 քմ ծավալը:
    Այն ապամոնտաժելու ընթացքում, հավանաբար ինչ-որ մեկի «ահազանգով» շտապ գործողության հասցե են հասնում քարոզչական պաստառի անխախտելիության «խրոխտ»պաշտպանները և որոշում են հարցը լուծել «հին ու բարի» մեթոդներով. վիրավորում են և ծեծի ենթարկում»,– գրել է մամուլի քարտուղարը։

    Գրառման մեջ հիշեցվում է, որ օրենքի ցանկացած խախտում արձանագրվում է, անհապաղ արձագանք է ստանում և որևէ մեկը չի կարող բացառություն լինել։

    «Ցանկացած նման դրսևորում արժանանալու է Երևանի քաղաքապետարանի ամենակոշտ արձագանքին, իսկ իրավապահներն արդեն պարզում են միջադեպի հանգամանքերը, և ՆԳՆ մեր գործընկերներն ավելի ուշ հավելյալ մանրամասներ կհրապարակեն»,– եզրափակվում է գրառումը։

  • Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը «Հայաստանի  Հ…

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը «Հայաստանի  Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովին է ներկայացրել Կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:
  • «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել են Հայաստան…

    «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել են Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարության Եվրաատլանտյան վարչության գլխավոր տնօրեն Սարի Ռաուտիոյի գլխավորությամբ։
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցե…

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է լեհական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկը։
    Այցի մասին տեսանյութը Պապիկյանը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

    «Հանդիպել եմ ընկերության ղեկավար կազմի հետ և քննարկել համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր»,-տեսանյութին կից գրել է ՀՀ պաշտպանության նախարարը։

    https://cdn4.telesco.pe/file/c53a7f7128.mp4?token=BISuQSLIHSK7YfYseTAm5tN41q9FnM1qNlA0kfBMEDzut_vcQmgk-TU2hbEKQ3Z_bD7__O4ulSRqkL4cL04Bf_S386faRCCEnLcwCFYq5rIeCelX_yz3tkv6-BT6LTc6p_ycbbhJCsXfN6rfReOLjlNWcOQ9cXb-SjCtFMsOHtSa_1I-TkDijPKJU4W3E6qa7uWeaH7VHtNI9Y4s_FkSHK3VJn2k9g6z-797xB4LZjaCNwTEiU5SblRtR1tPyCa4jhKtVfcJm6sfIuql-HOZHXTArm3Q1m4LK2J71FOhSwSd0ByoFt753LYreZU7p8_aSUM0_D0-t7T4-7mcLFVCIyBxXiVYzG8oQb6xeKTfLzpPM5Nuf0dFV1w8UnXZ7oVEAaA9S9OOab6XqBN27cEfPBjLIoMJELlI0VYMKxRR-9vx_PO0XG3lw2Rwlx1nqzv_4fvoogqN3fpDDxiwKWpXo72MxpUJMgrgbLTpfI6Bm1t5TkswhuCgXNFQMHrKltXorFjd9p5AxMZOVFUMzoL_yCOj19HtipvIVqgJ7cPRGi7JV8eznViFtjYaN1jRYovxojP7lwTFSXz4E78MPmlcCpCCnsC_KHn_u1cTv7UzNoDg55iiNbV0iiRIr0y2mWVupoSGu2ZX_osGj9M9Q-5zbwAeSsrYx7zbR017on9QUTk