Category: Armen Press

  • Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի գործադիր տնօրեն Ռամին Քաշեֆ-Ազար…

    Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի գործադիր տնօրեն Ռամին Քաշեֆ-Ազարը հայտարարել է, որ օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին։
  • Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները ոսկե ու արծաթե մեդալնե…

    Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել «World challenge cup»-ի հերթական փուլում:
    Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
    Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած «World challenge cup»-ի հերթական փուլում Համլետ Մանուկյանը նժույգ-թափերի վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Արթուր Ավետիսյանը արծաթե մեդալ է նվաճել օղակների վարժությունում:
  • Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը առանձին ենթախմբերում ու տարբեր խա…

    Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը առանձին ենթախմբերում ու տարբեր խաղատախտակների վրա դարձել են մեդալակիրներ համաշխարհային Օլիմպիադայում:
    Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հայաստանի և՛ տղամարդկանց, և՛ կանանց հավաքականները Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում զբաղեցրել են 6-րդ հորիզոնականները, իսկ Ա խմբի հատուկ հաշվարկում՝ երրորդ հորիզոնականները՝ նվաճելով բրոնզե մեդալներ։
    Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայացնում էին գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:
    Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում էին միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:
    Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան անցկացվել է սեպտեմբերի 16-ից 27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։
    Տղամարդկանց օլիմպիադայում 204 հավաքականների պայքարում հաղթող է դարձել Ուզբեկստանի հավաքականը, իսկ կանանց օլիմպիադայում 187 հավաքականների պայքարում՝ Չինաստանի հավաքականը։
    Հայ շախմատիստներն արժանացել են նաև անհատական մեդալների։
    Մարիամ Մկրտչյանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և 2-րդ խաղատախտակի վրա նվաճել արծաթե մեդալ։
    Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ։
  • Շվեյցարիայի բնակիչների ավելի քան 70%-ը հանրաքվեի ժամանակ դեմ է արտահայտվել նախաձ…

    Շվեյցարիայի բնակիչների ավելի քան 70%-ը հանրաքվեի ժամանակ դեմ է արտահայտվել նախաձեռնությանը, որը նախատեսում էր Սահմանադրությունում ամրագրել մշտական և համապարփակ չեզոքության սկզբունքը, ինչպես նաև երկրի համար կսահմանափակեր տնտեսական պատժամիջոցներ կիրառելու և ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հնարավորությունը։
  • Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերն ավարտեցին ելույթներըհամաշխարհային…

    Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերն ավարտեցին ելույթներըհամաշխարհային Օլիմպիադայում:
    Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել էՈւզբեկստանի հավաքականին:
    Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանիկանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի հավաքականինկատմամբ։
    Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր ՄարիամՄկրտչյանը։
    Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի խաղերնավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
    Հայաստանի կանանց հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր ևզբաղեցրեց 6-րդ հորիզոնականը (8 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն)։
    Տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին:
    Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանիտղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականինկատմամբ։
    Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը։
    Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքիարդյունքով:
    Հայաստանի տղամարդկանց հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր ևզբաղեցրեց 6-րդ հորիզոնականը (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն)։
  • Հայաստանում Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը և ԵՄ անդամ մի շարք երկրնե…

    Հայաստանում Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը և ԵՄ անդամ մի շարք երկրների դեսպաններ Սյունիքի մարզպետարանում ամփոփել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում կատարված աշխատանքներն ու քննարկել հետագա առաջնահերթությունները։ Այս մասին հայտնում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը։
    «Այս հանդիպումները կարևոր հարթակ են ոչ միայն արդյունքներն ամփոփելու, այլև մեր գործընկերության հետագա ուղղությունները միասին նախանշելու համար։ Հատկապես արժեքավոր էր լսել մարզպետարանի տեսլականն այս հարցի շուրջ»,- նշել է Նիդերլանդների դեսպանը։
    Այցի ընթացքում պատվիրակության անդամները եղել են Կապանում գործող կաթնամթերքի արտադրության ընկերությունում, ծանոթացել Լեհվազում խմելու ջրի հասանելիության բարելավման աշխատանքներին և այցելել «Մեղրի Ֆրութս» ընկերություն։
    Դեսպանության տեղեկացմամբ՝ «Թիմ Եվրոպա»-ի աջակցությամբ «Մեղրի Ֆրութս»-ն ընդլայնել է արտադրությունը, ստեղծել նոր աշխատատեղեր և մուտք գործել արտահանման նոր շուկաներ։
  • Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության…

    Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
    Սրբուհի Գալյանի գլխավորած պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցում է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսին։
    Կոնգրեսի բարձր մակարդակի հատվածում նախարարը հանդես կգա ելույթով՝ ներկայացնելով հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտներում Հայաստանի իրականացրած բարեփոխումներն ու առաջնահերթությունները։
    Այցի շրջանակում նախատեսված են նաև բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ գործընկեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին կայացած նիստում վիճակահանությ…

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին կայացած նիստում վիճակահանությամբ հերթական համարներ է տրամադրել 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքներին։
  • Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման փուլի անդրանիկ խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգա…

    Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման փուլի անդրանիկ խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում ընդունեց Լատվիայի ընտրանուն:
    Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային 10 րոպեներին երկու հավաքականներն էլ փոխանակվում էին գրոհներով` փորձելով գտնել միմյանց խոցելի օղակները: Լատվիան հիմնականում գործում էր պաշտպանությունից: Հանդիպման 31-րդ րոպեին` անկյունայինի խաղարկումից հետո, գլխի շեշտակի հարվածով խաղի հաշիվը բացեց Գեորգի Հարությունյանը: Մինչ խաղակեսի ավարտը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մի քանի լավ հնարավորություն ուներ կրկնապատկելու հաշվի տարբերությունը:
    Երկրորդ կեսի մեկնարկին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը գործում էր «առաջին համարով» ու հիմնականում տիրում էր գնդակին: Եվ հանդիպման 75-րդ րոպեին արագ կողմնորոշվեց ու իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ Արթուր Ղարիբյանը:
    Հայաստան-Լատվիա` 2:0:
  • Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում Հա…

    Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին:
    Շախմատի համաշխարհային 46-րդ Օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։
    Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովին։
    Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
    9 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 18 հնարավորից ունի 15 թիմային միավոր (6 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։