Category: Armen Press

  • Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) դիտորդների պատվիրակությունը հունիսի 3-ի…

    Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) դիտորդների պատվիրակությունը հունիսի 3-ից 8-ը կլինի Հայաստանում՝ դիտարկելու հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։
    Այս մասին նշված է կազմակերպության տարածած համապատասխան հաղորդագրության մեջ։
    Նշվում է, որ Ազգային ժողովրդավարության հիմնադրամի (NED) նախագահ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Պիտեր Ռոսքամի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին կժամանի Երևան՝ միանալու IRI-ի երկարաժամկետ դիտորդներին և հանդիպելու շահագրգիռ կողմերի լայն շրջանակի հետ, այդ թվում՝ ընտրական մարմինների, իշխող և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության գործիչների, լրագրողների, դիվանագիտական առաքելությունների և ընտրությունների կազմակերպման և իրականացման գործընթացում ներգրավված կառավարական հաստատությունների հետ։
    Պիտեր Ռոսքամը նշել է, որ Հայաստանի ընտրությունները տեղի են ունենում երկրի ժողովրդավարական ապագայի համար կարևորագույն պահին։

    «Ընտրությունների արդյունքը ոչ միայն կձևավորի Հայաստանի մոտեցումը տնտեսական և անվտանգության հարցերի և տարածաշրջանային ու միջազգային գործընկերների հետ հարաբերությունների մասին, այլև կունենա երկարատև հետևանքներ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա»,-նշել է նա։

    Հաղորդվում է, որ առաքելությունն ընտրությունների վերաբերյալ իր նախնական եզրակացությունները կներկայացնի հունիսի 8-ին Երևանում կայանալիք մամուլի ասուլիսում։

  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունք…

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցչի կողմից Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու, ինչպես նաև օրենսդրական արգելքի պայմաններում նշված կուսակցությունների դաշինքի պատգամավորի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի կողմից միջնորդավորված եղանակով բարեգործության արգելքը խախտելու տարբեր դեպքերի մասին։ 
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

  • Գիտությունը, ճարտարագիտությունը, միտքն ու նորարարությունը` մեկ հարթակումՀայաստան…

    Գիտությունը, ճարտարագիտությունը, միտքն ու նորարարությունը` մեկ հարթակում
    Հայաստանում առաջին անգամ ՏՀՏ գործատուների միությունը, ԲՏԱ նախարարության աջակցությամբ, հունիսի 3-ին և 4-ին կազմակերպել է 𝐑𝐈𝐒𝐄 𝐏𝐨𝐰𝐞𝐫𝐞𝐝 𝐛𝐲 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔 ցուցահանդեսը և ֆորումը, որտեղ հայկական առաջատար ընկերությունները, գիտահետազոտական կենտրոններն ու ինժեներական թիմերը ներկայացնում են պաշտպանական արդյունաբերական, նորարարական և հայրենական գիտական վերջին նվաճումները։
    Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացված են ոչ միայն հայկական արտադրության այն զինատեսակներն ու տեխնոլոգիաները, որոնք արդեն իսկ կիրառվում են զինված ուժերում, այլև դեռևս մշակումների և փորձարկումների փուլերում գտնվող տարատեսակ նմուշներ, որոնք նախկինում երբևէ չեն ցուցադրվել։
    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը բացման խոսքում ասաց, որ ռազմական արդյունաբերությունը շուրջ 70 միլիարդի հասնող շրջանառություն է ձևավորել տնտեսության ներսում և արդեն դուրս է գալիս ՀՀ սահմաններից։
    «Կնքվել և կնքվում են տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող գործարքներ»,-նշեց նա՝ հավելելով, որ Կառավարության կողմից առաջիկա մի քանի տարիներին տնտեսության ու գիտության մեջ որպես ուղիղ ներդրում կուղղվի 190 միլիարդ դրամ։

    RISE FORUM. ՀՀ ռազմարդյունաբերական և գիտատեխնիկական ներուժը

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը կվերականգնվի պատմական տեսքով 2008 թվականի հո…

    Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը կվերականգնվի պատմական տեսքով
    2008 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2015 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանն, անտեսելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը (ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարման ոչ ենթակա հողեր), Աբովյանի համայնքապետարանի իրավասու անձանց օժանդակությամբ, աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարել է 60-ից ավելի հողատարածք։
    «Ապօրինի օտարված հողատարածքների ցանկում է եղել Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 1/25 հասցեում գտնվող՝ 0,17521 հա մակերեսով հողամասը. այն 2016 թվականի հունիսի 6-ին աճուրդ-վաճառքի միջոցով օտարվել է ֆիզիկական անձի։
    Վերջինս 2024 թվականի մարտի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա նույն հողամասը 72 միլիոն դրամով օտարել է այլ անձի»,– նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
    Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։
    Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի մայիսի 29-ի վճռով՝ բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը։
  • 2008 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2015 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատված…

    2008 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2015 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանն, անտեսելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը (ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարման ոչ ենթակա հողեր), Աբովյանի համայնքապետարանի իրավասու անձանց օժանդակությամբ, աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարել է 60-ից ավելի հողատարածք։
    «Ապօրինի օտարված հողատարածքների ցանկում է եղել Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 1/25 հասցեում գտնվող՝ 0,17521 հա մակերեսով հողամասը. այն 2016 թվականի հունիսի 6-ին աճուրդ-վաճառքի միջոցով օտարվել է ֆիզիկական անձի։
    Վերջինս 2024 թվականի մարտի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա նույն հողամասը 72 միլիոն դրամով օտարել է այլ անձի»,– նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
    Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։
    Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի մայիսի 29-ի վճռով՝ բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը։
  • «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը գեղարվեստական լուսավորության նոր հ…

    «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը գեղարվեստական լուսավորության նոր համակարգ ունի։
    Այս մասին հայտնում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ նշելով, որ նախօրեին «Լույսերի տաճարը» խորագրով մշակութային միջոցառման ընթացքում վառվել են տաճարի նոր լույսերը՝ միավորելով պատմության և մշակույթի բացառիկ կոթողի անցյալի ու ներկայի խորհրդանշական սահմանները։
    Լույսերի վառման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, բազմաթիվ հյուրեր։
    Զվարթնոց տաճարի լուսավորության նախագծի շուրջ մասնագետներն աշխատել են մոտ երեք տարի։
    Նախագիծն իրականացրել է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը․ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 26 մլն 205 հազար դրամ (19 մլն 800 հազար դրամ՝ պետական բյուջեից, 6 մլն 405 հազար դրամ՝ ՊՈԱԿ-ի արտաբյուջեից)։
    Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը նշել է, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում վերջին երեք տարիներին պետական միջոցներով մոտ 170 միլիոն դրամի ներդրում է իրականացվել.
    Ամբողջությամբ փոխվել են սալահատակը, ոռոգման համակարգը, վերականգնվել է հնձանը, նորոգվել է Զվարթնոցի թանգարանի շենքի տանիքը, իրականացվել է լուսավորության նախագիծը, նախատեսվում են նաև այլ աշխատանքներ։
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ TRIPP ն…

    Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ TRIPP նախագիծը կարող է հեղափոխել Հայաստանի ռազմավարական դիրքը և դառնալ տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց։
    ԱՄՆ պետքարտուղարն այդ մասին հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։
    «Մենք ստորագրեցինք TRIPP համաձայնագիրը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև: Գիտեմ, որ այն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի խարիսխն է, և դա կարևոր է, բայց դա շատ ավելին է, քան պարզապես խաղաղության համաձայնագրի խարիսխ լինելը:
    Այն իսկապես հնարավորություն ունի հեղափոխել Հայաստանի ռազմավարական դիրքը և դառնալ տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց:
    Այն լուծում է հասանելիության հարցը, որը մտահոգում էր Ադրբեջանին և գրգռում հարաբերությունները, բայց սա շատ ավելին է, քան դա:
    Այն ունի հնարավորություն վերափոխելու Հայաստանի տնտեսությունը շատ հզոր ձևով»,- ասել է Ռուբիոն:
    ԱՄՆ պետքարտուղարը TRIPP նախագիծը դիտարկել է նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների կոնտեքստում՝ նշելով, որ նախագիծը վերականգնել է Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները, որոնք, ըստ պետքարտուղարի, երկար ժամանակ լճացած էին։
    «Երկար ժամանակ մեր հարաբերությունները Հայաստանի հետ բավականին լճացած էին, և շատ դեպքերում ես կպնդեի, որ գրեթե գոյություն չունեին:
    Այն նաև վերականգնել է մեր երկրների միջև այդ հարաբերությունները և թույլ է տալիս ուսումնասիրել հնարավորությունները բոլոր ոլորտներում»,- ասել է Ռուբիոն:
    Նա հույս է հայտնել, որ TRIPP նախագիծը թույլ կտա խթանել մասնավոր ներդրումներն այդ երթուղում՝ ի շահ ամերիկյան ընկերությունների, բայց նաև ի շահ Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանային այլ երկրների:
    Ռուբիոն նաև հայտարարել է, որ Ռուսաստանն այնքան էլ հոգ չէ Հարավային Կովկասում ԱՄՆ ներգրավվածությունից՝ կարծիք հայտնելով, որ կան ապացույցներ, որ Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստանի գործող վարչապետը վերընտրվի՝ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի աճող հարաբերությունների ֆոնին։
    «Հստակեցնելու համար՝ մենք այնտեղ չենք Հայաստանի ինքնիշխանությունը խախտելու համար։
    Մենք չենք խնդրում նրանց բարեկամություն չանել այլ երկրների հետ։
    Մենք պարզապես ուզում ենք նրանց հետ ունենալ հարաբերություններ, որոնք կառուցված կլինեն ոչ միայն խաղաղության վրա։
    Խաղաղությունը կարևոր է, բայց դա միայն սկիզբն է»,- ասել է Ռուբիոն՝ շեշտելով, որ խոսքը տնտեսական հնարավորությունների մասին է, որ ընձեռում է TRIPP նախագիծը։
    ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ կան ամերիկյան ընկերություններ և ամերիկացի աշխատողներ, որոնք կշահեն TRIPP նախագծից, բայց դրա բացման վերջնական շահառուն կլինի հայ ժողովուրդը։
    Ռուբիոն նշել է, որ առանցքային պահը լինելու է նախագծի իրագործումը։
    «Հիմա մենք պետք է կենտրոնանք դրա առաջխաղացման վրա և ապահովենք, որ ամերիկյան ընկերությունները կարողանան ներդրում ունենալ ենթակառուցվածքներում, երկաթուղում, մայրուղում, այն ամենում, ինչ անհրաժեշտ է այդ միջանցքի բացման համար։
    Մենք կարիք չունենք գերիշխելու դրա վրա, մենք չենք խնդրում ամերիկյան տնտեսական մենաշնորհ, բայց մենք ուզում ենք, որ մեր ընկերությունները արդար մասնակցություն ունենան այնտեղ, և, ի դեպ, շատ դեպքերում՝ համագործակցելով հայկական ընկերությունների հետ, որպեսզի դա դառնա փոխադարձաբար օգտակար»,- շեշտել է ԱՄՆ պետքարտուղարը։
  • Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց. ի՞նչ են քննարկել երկու երկրների ղեկավարներըhttp…

    Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց. ի՞նչ են քննարկել երկու երկրների ղեկավարները
    https://youtu.be/bvnbLzvb0Jg?si=ix4sizdNLT6UQCK3

    Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց. ի՞նչ են քննարկել երկու երկրների ղեկավարները

    Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց. ի՞նչ են քննարկել երկու երկրների ղեկավարները
    #news #armenia #armenpress #turkey
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք…

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է…

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։
    Այս մասին նշված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
    Հայաստանի վարչապետը նաև Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով։
    Նախագահ Էրդողանը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51–րդ տարեդարձի առիթով։
    Զրույցի ընթացքում նաև ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա–Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը և Ախալքալաք–Կարս երկաթուղու բացումը՝ Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար։