Category: Armen Press

  • Հայաստանից վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն ուղարկվել են նոր շու…

    Հայաստանից վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն ուղարկվել են նոր շուկաներ։
    Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ր երկրների հետ է ձեռք բերվել պայմանավորվածություն ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքներն արտահանելու վերաբերյալ։
    Հարցին՝ խոսքը Եվրամիությա՞ն, թե՞ այլ շուկաների մասին է, Փաշինյանը պատասխանել է.

    «Եվրամիության և այլ»։

    Նրա խոսքով՝ արդեն մի քանի գործարար պատվիրակություններ աշխատում են նոր շուկաներում։

    «Այսօր մեր մի քանի գործարար պատվիրակություններ արդեն աշխատում են, և արդեն վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել, տեղ կհասնեն, նոր կասեմ, թե որ երկրներ»,- նշել է վարչապետը։

    Փաշինյանը վստահեցրել է, որ հայկական արտադրանքի իրացման խնդիր չի լինի։

    «Եվ ոչ մի ապրանք չի մնալու։ Հիմա արդեն արտահանվում են ուրիշ ուղղություններով»,- ասել է նա։

    https://cdn4.telesco.pe/file/097bf93eb6.mp4?token=LDsvAB_AS21_K07EVRtgEkqJZHHwFvWuis1kgiB3Ggb9N0rVmqYGr8XVlHz7bbdq3prcbGRUkf_Q4aZGYrww86zvzqOqWPZGoRScjPDBl8QQqMYhGiBT3xhTZHy2hiV4AWvW1lhx1Pnvg6G_Dun80ep_-Q81tpEEJt_Jtio9RQSs6H1LP8pDR-BbdcvtHU4n6HV_ntgmzAVJ_Z41TAHCIBex_ksLwrO0dNCjGLqdpzrkoIrMoDHSKagZEsKrDL6mSXg2mz8qLDcYm1QChA_K_vpxAJk4os8yRYMcWCA9nTapv3T934frIQT4aUspioEYeqhys71Rfdyem0bcLPnjnlZk8IPu7CLC__vrMTZc-yVc9-fDqmAMnMqKofOSI0t2aIrOPPwqxmqTcA6axGUxrkKLQQgomqEt7KjMWWL1wrsD_e2_2ZsrOq_yL5TqnEp8RzT5K_HOgJhpH9cYX0cO6lX6BhygiKYrak66Q8WftIysqMYTx1ieUSe93RlK4Rt_ykit_2jQq1dZKX5A3PjF0eDOoTwPo4O7FzYKufZIzCIWCrljBqaYMu7Vgikfg6BYgnHl9QqLRTvC4Z5QFxdMtsJK-ms_2UUCUlBucZ4x6yLJwnGj23VLO4G-u3Scp5BkrPRfBdUslRbQcMRY7eMwVm_WG8dMzOdv2WT6vVuTgqg

  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Իտալիայի …

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Իտալիայի կառավարությանը և ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ։
    «Հայաստանը բարձր է գնահատում Իտալիայի հետ իր երկարամյա բարեկամությունը, և անհամբեր սպասում է մեր երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա խորացմանը, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում»,-ասված է գրառման մեջ։
  • Բրյուսելի Իքսել համայնքի Ժորժ Բրյուգմանի հրապարակը կրկին վերածվել էր Հայաստանի մ…

    Բրյուսելի Իքսել համայնքի Ժորժ Բրյուգմանի հրապարակը կրկին վերածվել էր Հայաստանի մշակույթը, համերը, ավանդույթներն ու ստեղծարար ներուժը ներկայացնող կենդանի հարթակի։
    Արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող հայկական տոնավաճառն այս տարի առանձնացավ առավել լայն մասնակցությամբ, մեծաթիվ այցելուներով և զգալիորեն աճած հետաքրքրությամբ։
    Եթե առաջին տոնավաճառը կարևոր սկիզբ էր Հայաստանի և հայկական արտադրանքի ճանաչելիությունը Բելգիայում բարձրացնելու ճանապարհին, ապա այս տարվա տոնավաճառը դարձավ այդ նախաձեռնության կայացած և սպասված շարունակությունը։
    Հազարավոր այցելուներ՝ հայ համայնքի ներկայացուցիչներ, բելգիացիներ, եվրոպական կառույցների ներկայացուցիչներ, բելգիացի քաղաքական գործիչներ, դիվանագետներ և Հայաստանի բարեկամներ համախմբվել էին մեկ վայրում՝ բացահայտելու Հայաստանի մշակութային և տնտեսական ներուժը։
    Օրվա ընթացքում հրապարակում իշխում էր հայկական ջերմ ու տոնական մթնոլորտը։
    Այցելուները ծանոթացան հայկական գինիներին, ավանդական ուտեստներին, պանրի և քաղցրավենիքի տեսակներին, ձեռագործ աշխատանքներին, արվեստի նմուշներին և հայկական արտադրողների բազմազան առաջարկներին։
    Երգը, պարը, գույները, բույրերն ու համերը Բրյուսելի սրտում ստեղծել էին Հայաստանի յուրահատուկ ներկայությունը՝ հասանելի և գրավիչ բոլոր այցելուների համար։
    Միջոցառման ընթացքում Իքսելի շրջանի քաղաքապետ Ռոմեն դը Ռոզմը հիշեցրեց, որ նախորդ տարի առաջին հայկական տոնավաճառի ժամանակ խոսվել էր Իքսելում նոր ավանդույթ ստեղծելու մտադրության մասին։
    Նրա խոսքով՝ այսօր արդեն կարելի է ասել, որ այդ խոստումը կյանքի է կոչվել. Իքսելն այս տարի ևս սիրով հյուրընկալեց հայկական տոնավաճառը։
    Քաղաքապետը նաև ընդգծեց, որ եթե նախաձեռնությունը շարունակվի նաև հաջորդ տարի, ապա արդեն հնարավոր կլինի խոսել Իքսելում հաստատված և կայացած ավանդույթի մասին։
    Իր ելույթում Իքսելի փոխքաղաքապետ Ջուլի դը Գրոթը նշեց, որ Հայաստանն ու Բելգիան կապված են անցյալի, ներկայի և ապագայի ամուր թելերով։
    Նրա խոսքով՝ այդ բարեկամությունը հատկապես տեսանելի է Իքսելում, որտեղ գտնվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը, հայկական եկեղեցին, իսկ այժմ նաև հայկական տոնավաճառը՝ որպես Հայաստանի մշակույթն ու ստեղծարար ներուժը ներկայացնող նոր հարթակ։
  • «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը հունիսի 2-ից մեկնարկել է Երևան-Տաշքենդ-Երևան երթո…

    «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը հունիսի 2-ից մեկնարկել է Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով չվերթները։
    Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունից։
    Թռիչքները կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի։
  • «Հարավկովկասյան երկաթուղի»-ն հունիսի 14-ից անցնում է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան…

    «Հարավկովկասյան երկաթուղի»-ն հունիսի 14-ից անցնում է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան երթուղով միջազգային ուղևորափոխադրումների իրականացմանը։
    Այս մասին հայտնում են ընկերությունից՝ ընդգծելով, որ փոխադրումն իրագործվում է «Արմենիա» ֆիրմային գնացքով, որի ժամանակակից ու հարմարավետ վագոնները հարմարեցված են հեռավոր ուղերթների համար։
    Գնացքը երթևեկելու է օրընդմեջ՝ մինչև հոկտեմբերի 1-ը։
    Տոմսեր կարելի է ձեռք բերել Հայաստանի և Վրաստանի հիմնակայանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց։
    Հունիսի 12-ից մեկնարկում է նաև Երևան-Սևան-Շորժա-Երևան երթուղին։
    Էլեկտրագնացքը կգործի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։
    Երևան մեկնակայանից գնացքի մեկնումը ժամը 8։30-ին է, Շորժա կայարանից երեկոյան վերադարձը՝ ժամը 17։00։
    Գյումրի-Երևան №101 արագընթաց գնացքով ճամփորդող ուղևորների հարմարության նպատակով հունիսի 12-ից էլեկտրագնացքը Գյումրի կայարանից կմեկնի 19։40-ին՝ նախկին 17։55-ի փոխարեն։
  • Հայկական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ սահմանափակումների կիրառումը սխալ քա…

    Հայկական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ սահմանափակումների կիրառումը սխալ քայլ է, քանի որ այն մարդկանց տրամադրում է Եվրասիական տնտեսական միության դեմ։
    «Իզվեստիա»-ի լրագրողի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի գյուղմթերքի արտահանման նկատմամբ սահմանափակումներին։

    «Կարծում եմ՝ դրանք սխալ քայլեր են, որովհետև մարդկանց տրամադրում են ԵԱՏՄ-ի դեմ։ Իսկ ես, որպես ԵԱՏՄ բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյա, դա համարում եմ խնդիր։ Բայց մենք բոլոր խնդիրները կլուծենք»,- ասել է վարչապետը։

    Լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը ընդունո՞ւմ է գյուղատնտեսական արտադրանքի հետ կապված, մասնավորապես՝ բուսասանիտարական վերահսկողության ոլորտում առկա խնդիրների գոյությունը, Փաշինյանը պատասխանել է, որ առանձին ընկերությունների դեպքում նման խնդիրներ կարող են լինել։

    «Առանձին ընկերությունների մոտ խնդիրներ կան, և այդպես է ամենուր, նաև՝ Ռուսաստանում։ Բայց, ընդհանուր առմամբ, մենք ունենք շատ լավ վերահսկողության համակարգ, և շարունակում ենք բարելավել մեր գյուղատնտեսական արտադրանքի որակը»,- նշել է նա։

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցը դրական մթնոլորտում է անցել։ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է «Իզվեստիա»-ի հետ զրույցում։ «Երեկ ես Ռուսաստանի նախագահի հետ խոսեցի, …
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր …

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցը դրական մթնոլորտում է անցել։
    Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է «Իզվեստիա»-ի հետ զրույցում։

    «Երեկ ես Ռուսաստանի նախագահի հետ խոսեցի, շնորհակալություն հայտնեցի, իհարկե, զանգի համար։ Նա զանգահարել էր՝ շնորհավորելու ինձ ծննդյան օրվա առթիվ։ Մենք խոսեցինք ընթացիկ հարցերի մասին, և մեր զրույցը դրական էր»,- ասել է վարչապետը։

  • Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության քննարկմանն է ներկայացրել աջա…

    Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության քննարկմանն է ներկայացրել աջակցության ծրագիր, որպեսզի հայ տնտեսվարողները կարողանան իրենց արտադրանքը դեպի Եվրամիության շուկա արտահանել
    Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
    Կառավարությունը նման որոշում է կայացրել Ռուսաստանի կողմից հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծումը սահմանափակելու ֆոնին։
    ՀՀ էկոնոմիկայի նախարարը, պատասխանելով հարցին, թե որքանով է իրատեսական Եվրամիություն հայկական ապրանքների արտահանումը՝ հաշվի առնելով Եվրոպայի ստանդարտները և հայկական ապրանքների որակը, ասել է.

    «Շատ իրատեսական է, որովհետև մեր արտահանելի պտուղ-բանջարեղենն ունի Global Gap սերտիֆիկատ, որն ամենաբարձր կարգի սերտիֆիկատներից մեկն է։ Այսինքն, դա այն է, ինչ եվրոպական սուպերմարկետներում վաճառվում է։ Բայց այստեղ կան այլ ծախսեր, օրինակ, տրանսպորտային ծախսերը։
    Ես մեկ օրինակ բերեմ. մենք արտադրում ենք ելակն այն նույն տեխնոլոգիաներով, մեթոդներով և նույն ջերմատներում, որոնք Եվրոպայում են։ Տարբերությունը ո՞րն է։ Տարբերությունն այն է, որ ֆրանսիացին, օրինակ, հոլանդացի ֆերմերից սածիլը գնում է, 200 կիլոմետր տեղափոխում է, տնկում է, հետո 200 կիլոմետր էլ տեղափոխում է ելակն ու վաճառում։ Այդտեղ ծախսը կարող է լինել մաքսիմում 500 դոլար։
    Մեր պարագայում մենք 8000 դոլար պետք է տանք, սածիլը բերենք հասցնենք այստեղ, հետո մի հատ 8000 դոլար էլ պետք է տանք, որ ելակը հասցնենք Եվրոպա, դեռ 8.8-14 տոկոս էլ մաքսատուրք պետք է տանք։
    Ժամանակին ասում էին, թե մենք ԵԱՏՄ ենք մտնում, որովհետև մեր միրգ-բանջարեղենը միայն ՌԴ են մտնում։ Այդպիսի բան հիմա չկա, այդ ստանդարտներն արդեն ԵԱՏՄ-ում էլ են ամենաբարձրը, ԵՄ-ում էլ են ամենաբարձրը, ու մեր ապրանքներն էլ այդ ամենաբարձր ստանդարտներին համապատասխանում են։
    Հիմա տրանսպորտային հարցերն են մնացել, դրա հետ կապված փոխհատուցման ծրագիր ենք այսօր ներկայացրել Կառավարություն, կսուբսիդավորենք մեր գյուղմթերք արտահանողներին, որպեսզի նրանք կարողանան մրցունակ գներ առաջարկել եվրոպական շուկային»։

    Նա շեշտել է, որ Կառավարությունն այդ աջակցության ծրագրով պատրաստվում է մեծ գումարներ ծախսել, որպեսզի տնտեսվարողները չտուժեն։

    «Շատ մեծ գումարներով աջակցելու ենք, ամեն ապրանքային ուղղությամբ հաշվել ենք փոխհատուցման ծախսերը։ Օրինակ՝ ծաղիկի դեպքում մինչև տարվա վերջ՝ 5.5 միլիոն դոլար, լոլիկի դեպքում՝ 3.5 միլիոն դոլար, պղպեղի դեպքում՝ 3.5 միլիոն դոլար»,- ասել է նախարարը։
    Հարցին, թե Եվրամիության որ երկրներ կկարողանան հայ տնտեսվարողներն ապրանք արտահանել, Պապոյանն ասել է.
    «Բոլոր եվրոպական երկրներ՝ սկսած Հունաստանից վերջացրած Գերմանիայով»։

    Խոսելով Ռուսաստանի կողմից հայկական տարբեր ապրանքների նկատմամբ ներմուծման սահմանափակումների կիրառման մասին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարն ասել է, որ իր տեղակալն Աստանայում հանդիպել է Ռուսաստանի գործընկերների հետ։
    Պապոյանի խոսքով՝ մթնոլորտը շատ դրական է, բոլորը ցանկանում են խնդիրներին լուծում տալ։
    Նախարարը վստահություն է հայտնել, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հայկական կողմն այդ բոլոր հարցերին շատ արագ լուծում կտա։